Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Գրական ընտրանի, 12:02 - Հոգեվոր զրույցներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Արվեստի երանգներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Հոգեվոր զրույցներ, 11:00 - Ոսկեփորիկ, 12:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 13:00 - Գրական ընտրանի, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 16:00 - Սուրբ Գրքի ներածություն, 17:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Ոսկեփորիկ, 24:00 - Ջազ,
Հաղորդումներ
Աղոթքներ
Երկուշաբթի 08:00, 20:00
Երեքշաբթի 08:00, 20:00
Չորեքշաբթի 08:00, 20:00
Հինգշաբթի 08:00, 20:00
Ուրբաթ 08:00, 20:00
Շաբաթ 08:00, 20:00
Կիրակի 08:00, 20:00
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ
Երկուշաբթի 10:00, 23:00
Ուրբաթ 22:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Հինգշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հայոց պատմության էջեր
Երկուշաբթի 14:00, 18:00
Երեքշաբթի 14:00, 18:00
Չորեքշաբթի 14:00, 18:00
Հինգշաբթի 14:00, 18:00
Ուրբաթ 14:00, 18:00
Շաբաթ 14:00, 18:00
Կիրակի 14:00, 18:00
ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Հարցեր քահանային
Երկուշաբթի 19:00
Երեքշաբթի 19:00
Չորեքշաբթի 19:00
Հինգշաբթի 19:00
Ուրբաթ 19:00
Շաբաթ 19:00
Կիրակի 19:00
Հեքիաթի ժամ
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Շաբաթ 11:00, 22:00
Կիրակի 17:00
Ոսկեփորիկ
ՈւՂԻՂ ԵԹԵՐ
Շաբաթ 16:00
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Սուրբ Պատարագ
մեր մասին
Մեդիա Արտադրանք Հարցախաղ Հոդվածներ
Հեղինակ` Գայանե Ամիրաղյան
Հաղորդման ժամանակացույց
Տաղարան

«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:  

 

Բաժանորդագրվել
1/1
23 Հուլիս Վարդավառ

Հաղորդումը նվիրված է Քրիստոսի Պայծառակերպության տոնին (Վարդավառ): Դիտարկվում են տոնի նախաքրիստոնեական շրջանից ծագող առանձնահատկությունները, ներկայացվում են հայ հոգևոր երգարվեստի նմուշներ՝ նվիրված Վարդավառին:

 

1/1
1/1
16 Հուլիս Սբ Ներսես Շնորհալի (մաս Գ)

XII դարի հայ խոշորագույն մատենագիր, աստվածաբան, եկեղեցական բարենորոգիչ, բանաստեղծ և երաժիշտ սբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգությանը նվիրված հաղորդման վերջին մասը նվիրված է «Ժամագրքում» տեղ գտած նրա երգերին:

 

1/1
1/1
09 Հուլիս Սբ Ներսես Շնորհալի (մաս Բ)

XII դարի հայ խոշորագույն մատենագիր, աստվածաբան, եկեղեցական բարենորոգիչ, բանաստեղծ և երաժիշտ սբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգությանը նվիրված հաղորդման երկրորդ մասում անդրադարձ է կատարվում Պատարագի նրա երգասացություններին:

 

1/1
1/1
02 Հուլիս Սբ Ներսես Շնորհալի (մաս Ա)

Հաղորդման երեք թողարկումները նվիրված են XII դարի հայ խոշորագույն մատենագիր, աստվածաբան, եկեղեցական բարենորոգիչ, բանաստեղծ և երաժիշտ սբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգության տարբեր ճյուղերին: Առաջին թողարկումը նվիրված է Շնորհալու հեղինակած շարականներին:

 

1/1
1/1
25 Հունիս «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշար, հատոր VIII

Հաղորդումը ներկայացնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի կողմից հրատարակվող «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի VIII հատորը, որը ներառում է Ալաշկերտի շրջանի 55 պարերգ: Հաղորդման հյուրը Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող Մարգարիտ Սարգսյանն է, ով սույն ժողովածուի կազմողն է և նրանում ընդգրկված նմուշների նոտային վերծանությունների հեղինակը:

 

1/1
1/1
18 Հունիս Կոմիտաս Աղցեցու «Անձինք նուիրեալք» շարականը

Հաղորդումը ներկայացնում է Է դարի հայոց կաթողիկոս Կոմիտաս Աղցեցու՝ սբ Հռիփսիմյան նահատակ կույսերին նվիրված շարականը, որի 36 տները սկսվում են հայոց այբուբենի տառերով։

 

1/1
1/1
11 Հունիս Ներսես Լամբրոնացի

Հաղորդումը նվիրված է XII դարի երկրորդ կեսի երևելի քաղաքական և եկեղեցական գործիչ, աստվածաբան, մեկնիչ, մատենագիր, բանաստեղծ և երաժիշտ Ներսես Լամբրոնացուն:

 

1/1
1/1
28 Մայիս Հայրիկ Մուրադյան (մաս Բ)

Հաղորդումը նվիրված է հայ ժողովրդական երգարվեստի մեծագույն երախտավորներից մեկին` երգիչ, ազգագրագետ և բանահավաք Հայրիկ Մուրադյանին: Հաղորդման հյուրն է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, նույն ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ-բանահավաք Զավեն Թագակչյանը:

 

1/1
1/1
21 Մայիս Հայրիկ Մուրադյան (մաս Ա)

Հաղորդումը նվիրված է հայ ժողովրդական երգարվեստի մեծագույն երախտավորներից մեկին` երգիչ, ազգագրագետ և բանահավաք Հայրիկ Մուրադյանին: Հաղորդման հյուրն է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, նույն ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ-բանահավաք Զավեն Թագակչյանը:

 

1/1
1/1
14 Մայիս Բալուի տարածաշրջանի երաժշտական բանահյուսությունը (մաս Բ)

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են պատմական Հայաստանի Տիգրանակերտի նահանգի Բալու կամ Բալահովիտ գավառի երաժշտական բանահյուսությանը: Հաղորդման համար հիմք է ծառայել Պետրոս Ալահայտոյանի «Բալուի (եւ տարածաշրջանի) երաժշտական-ազգագրական հաւաքածոյ» (Գլենդել, 2009) աշխատությունը: Երկու թողակումների ընթացքում հնչում են Բալուից սերող երգասաց Մարո Նալբանդյանի կատարումները, որոնք զետեղված են նշված աշխատությանը կից երկու ձայնասկավառակներում:

 

1/1
1/1
07 Մայիս Բալուի տարածաշրջանի երաժշտական բանահյուսությունը (մաս Ա)

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են պատմական Հայաստանի Տիգրանակերտի նահանգի Բալու կամ Բալահովիտ գավառի երաժշտական բանահյուսությանը: Հաղորդման համար հիմք է ծառայել Պետրոս Ալահայտոյանի «Բալուի (եւ տարածաշրջանի) երաժշտական-ազգագրական հաւաքածոյ» (Գլենդել, 2009) աշխատությունը: Երկու թողակումների ընթացքում հնչում են Բալուից սերող երգասաց Մարո Նալբանդյանի կատարումները, որոնք զետեղված են նշված աշխատությանը կից երկու ձայնասկավառակներում:

 

1/1
1/1
30 Ապրիլ Հայոց ցեղասպանության թեման հայ ժողովրդական երգարվեստում (մաս Բ)

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են Հայոց ցեղասպանության թեմայի արտացոլմանը հայ ժողովրդական երգերում: Հաղորդման համար երաժշտական նյութ են հանդիսացել Մեծ եղեռնի թեմայով ստեղծված ժողովրդական երգերի 22 նոտագրված նմուշները, որոնք առանձին բաժնով զետեղվել են բազմավաստակ բանագետ, բանահավաք Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» (Երևան, 2011) աշխատության մեջ:

 

1/1
1/1
23 Ապրիլ Հայոց ցեղասպանության թեման հայ ժողովրդական երգարվեստում (մաս Ա)

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են Հայոց ցեղասպանության թեմայի արտացոլմանը հայ ժողովրդական երգերում: Հաղորդման համար երաժշտական նյութ են հանդիսացել Մեծ եղեռնի թեմայով ստեղծված ժողովրդական երգերի 22 նոտագրված նմուշները, որոնք առանձին բաժնով զետեղվել են բազմավաստակ բանագետ, բանահավաք Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» (Երևան, 2011) աշխատության մեջ:

 

1/1
1/1
09 Ապրիլ Օրորները հայ ժողովրդական երաժշտության մեջ

Օրորը հայկական ժողովրդական երաժշտության հնագույն և հարուստ ժանրերից է: Մանկան խաղաղ քունն ապահովելու գործառույթից բացի՝ օրորներն ունեն դաստիարակչական կարևոր նշանակություն: Դրանց միջոցով է երեխան նախնական պատկերացում կազմում իրեն շրջապատող իրականության, բնության, կենդանական աշխարհի, չարի և բարու մասին, հաղորդակցվում թե՛ ներընտանեկան, թե՛ ազգային նշանակություն ունեցող իրողություններին:

 

1/1
1/1
26 Մարտ Խաչատուր Տարոնացու «Խորհուրդ խորին» շարականը

Հաղորդումը նվիրված է հայ հոգևոր երգարվեստի բարձրարվեստ կոթողներից մեկին՝  «Խորհուրդ խորին» զգեստավորման շարականին, որի հեղինակը XII-XIII դարերի նշանավոր գիտնական, բանաստեղծ-երաժիշտ, Հաղարծնի վանքի վանահայր Խաչատուր Տարոնացին է: Այս շարականը հեղինակի հարուստ ստեղծագործական ժառանգությունից իր մեղեդիական բաղադրիչով պահպանված և մեզ հասած միակ նմուշն է:

 

1/1
1/1
19 Մարտ Սբ Հովհաննես Օձնեցի

Հաղորդումը նվիրված է VII-VIII դդ. ամենայն հայոց կաթողիկոս, աստվածաբան, իմաստասեր, բանաստեղծ-երաժիշտ սբ Հովհաննես Օձնեցու հեղինակած շարականներին:

 

1/1
1/1
12 Մարտ Կանանց աշխատանքային երգեր

Աշխատանքը հայ գեղջուկի կյանքի կարևոր, անբաժանելի բաղկացուցիչն է: Հնագույն ժամանակներից ի վեր աշխատանքն ուղեկցվել է երգեցողությամբ, որն օգնել է կազմակերպելու աշխատանքի ռիթմը, նպաստել աշխատանքային գործընթացի դժվարությունները հաղթահարելուն, այն առավել արդյունավետ դարձնելուն: Հաղորդումը նվիրված է կանանց աշխատանքային երգերին:

 

1/1
1/1
05 Մարտ Սահակադուխտ և Խոսրովիդուխտ

Հաղորդումը նվիրված է VIII դարի հայ կին շարականագիրների` Սահակադուխտի և Խոսրովիդուխտի երաժշտաբանաստեղծական գործունեությանը:

 

1/1
1/1
26 Փետրվար Սբ Վարդան Մամիկոնյանը և Վարդանանք հայ ավանդական երգարվեստում

Վաղ միջնադարից սկսած՝ Ավարայրի ճակատամարտի հերոսների կերպարները և պայքարի թեման մուտք են գործել գրականություն և արվեստի տարբեր ոլորտներ: Հաղորդման ընթացքում դիտարկվում են այս թեմայի առանձին դրսևորումները հայ հոգևոր և ժողովրդական երգարվեստում:

 

1/1
1/1
19 Փետրվար Անիի երաժշտական մշակույթը (X-XI դդ.)

Հաղորդումը նվիրված է X-XI դարերի այն հայ շարականագիրներին, որոնց կյանքն ու գործունեությունը սերտորեն կապված են եղել հայոց Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի հետ: Հաղորդման հյուրն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, միջնադարագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանը:  

 

1/1
1/1
12 Փետրվար Տյառնընդառաջ

Հաղորդումը նվիրված է Տյառնընդառաջ տոնի խորհրդին, եկեղեցական և ժողովրդական ծեսերի առանձնահատկություններին և երաժշտական բաղադրիչին:

 

1/1
1/1
05 Փետրվար Բալուի տարածաշրջանի պարերգերը

Հաղորդումը նվիրված է Պետրոս Ալահայտոյանի կազմած «Բալուի (և տարածաշրջանի) երաժշտական-ազգագրական հավաքածո» գրքում ներառված պարերգերին (Գլենդել, 2009, երգասաց՝ Մարո Նալբանդյան): Հաղորդման հյուրն է բանագետ-բանահավաք, էպոսագետ Արուսյակ Սահակյանը, որը նշված ժողովածուի երաժշտաբանահյուսական նմուշների տեքստերի վերծանողն է և խմբագիրը:

 

1/1
1/1
29 Հունվար Մեսրոպ Մաշտոց

Հայոց գրերի ստեղծող և հայ գրականության հիմնադիր սբ Մեսրոպ Մաշտոցը նաև հայ հոգևոր երաժշտության սկզբնավորողն է: Հաղորդումը նվիրված է Մեսրոպ Մաշտոցի երաժշտական գործունեությանը, որն ազգային մշակույթի պահպանման գործում ոչ պակաս դեր ունեցավ, քան հայերեն գիրն ու գրականությունը:

 

1/1
1/1
22 Հունվար Սաղմոսերգություն (Psalmodia)

Հաղորդումն անդրադառնում է հայ հոգևոր երգարվեստի հնագույն շերտը ներկայացնող սաղմոսերգությանը և նրա տարբեր ժանրային դրսևորումներին, որոնց շարքում կենտրոնական տեղ է գրավում սաղմոսը:

1/1
Էջ 1 2 3
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49