Կիրակի - 15:00
«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Տաղը հայ միջնադարյան մասնագիտացված (պրոֆեսիոնալ) երգարվեստի հիմնական ժանրերից է, որը դրսևորվել է ժողովրդական և հոգևոր երաժշտության ոլորտում: Հոգևոր տաղերը բուռն ծաղկում են ապրել X դարում` իրենց կատարյալ մարմնավորումը ստանալով Սբ. Գրիգոր Նարեկացու ստեղծագործության մեջ: Հաղորդման ընթացքում դիտարկվում են Ս. Գ. Նարեկացու Հարության տաղերը:

Հաղորդումը նվիրված է Հայ Առաքելական Սբ Եկեղեցու կենտրոնական ծեսի՝ սբ Պատարագի ընթացքում կատարվող հիմնական երաժշտաբանաստեղծական հատվածներին։

Հաղորդումը նվիրված է Հայ Առաքելական Սբ Եկեղեցու կենտրոնական ծեսի՝ սբ Պատարագի ընթացքում կատարվող հիմնական երաժշտաբանաստեղծական հատվածներին։

Հայ հոգևոր երգարվեստի գոյության առաջին երեք դարերի ընթացքում ստեղծվել էր յուրաքանչյուր եկեղեցական տոնին նվիրված տարբեր հոգևոր երգերի մի ստվար զանգված: VIII դարից սկսած՝ միևնույն տոնի համար նախատեսված հոգևոր երգերը միավորվում են ութ մասից բաղկացած շարքում: Շարքի յուրաքանչյուր միավոր ստանում է շարական անունը, իսկ ամբողջական շարքը կոչվում է կանոն, կարգ կամ սարք: Ամէն մի կանոն կազմված է ութ տարբեր տեսակի շարականներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը: Հաղորդաշարի երկու թողարկումները նվիրված են կանոնի կազմում ընդգրկված շարականների դիտարկմանը:

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են հայ ականավոր երաժշտագետ-ֆոլկլորագետ, բանահավաք, երաժշտա-հասարակական գործիչ Արամ Քոչարյանին (1903-1977):

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են հայ ականավոր երաժշտագետ-ֆոլկլորագետ, բանահավաք, երաժշտա-հասարակական գործիչ Արամ Քոչարյանին (1903-1977):

Հաղորդումը նվիրված է ականավոր երաժիշտ-բանահավաք և ֆոլկլորագետ, Կոմիտաս Վարդապետի սան Միհրան Թումաճանի (1890-1973) գործունեությանը։ Հաղորդման հյուրն է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, նույն ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Զավեն Թագակչյանը։

Պատմական Փոքր Հայքի Սեբաստիա նահանգի Ակն քաղաքը նշանավոր է եղել հարուստ և բազմազան երաժշտական բանահյուսությամբ: Հայ ժողովրդական երաժշտության մի շարք հնավանդ, իրենց հայեցի նկարագիրը պահպանած նմուշներ մինչև XX դար են հասել հենց ակնեցիների շնորհիվ և նրանց միջավայրում: Այդ նմուշներից են ակնա անտունիները, որոնք միջնադարյան գուսանական հայրենների ժառանգորդն են համարվում: 1895 թ. Կոմիտասը ակնեցի Հովսեփ Ճանիկյանի երգածից գրառում է Ակնա շրջանի 25 երգեր, որոնք հրատարակվում են 1895 թ. «Շար Ակնա ժողովրդական երգերի» ժողովածուի մեջ: Այս ժողովածուի բովանդակության դիտարկմանն են նվիրված հաղորդման երկու թողարկումները:

Հաղորդումը նվիրված է հայ վիպական բանահյուսության կատարյալ նմուշներից մեկին՝ «Մոկաց Միրզա» վիպերգին, որը մեզ հասել է Կոմիտասի գրառած տարբերակով:

Ուշ միջնադարում ստեղծված «Կռունկ» երգը հայ պանդխտության երգերի կամ անտունիների ժանրի գլուխգործոցներից է: Իր գոյության ընթացքում այն ստացել է խորհրդանիշի իմաստ` դառնալով հայ ժողովրդի պատմական ճակատագրի գեղարվեստական ընդհանրացումը: «Կռունկ» երգը մեզ հասել է բանավոր ավանդույթով փոխանցված և 20-րդ դարում գրառված բազմաթիվ տարբերակներով, որոնցից չորսը դիտարկվում են հաղորդման ընթացքում:

Հաղորդումն անդրադառնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Խաչի տոներին և դրանց վերաբերող շարականներին։

Հաղորդումը նվիրված է «Կարոս խաչ» վիպերգին, որը հայ ժողովրդական երաժշտական բանահյուսության մեջ խաչի պաշտամունքի առավել ինքնատիպ ու բարձրարժեք արտացոլումներից է։

Հայ ժողովրդի պատմության հնագույն փուլից սկսած՝ Շիրակի տարածաշրջանն աչքի է ընկել զարգացած ու հարուստ երաժշտական մշակույթով: Հաղորդաշարի երկու թողարկումները նվիրված են Շիրակի ժողովրդական երաժշտական բանահյուսությանը: Հաղորդման հյուրն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Հարությունյանը:

Առաջիկա կիրակի օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է իր հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Սուրբ Աստվածածնի ննջման կամ վերափոխման տոնը: Հաղորդումն անդրադառնում է տոնի ակունքներին, ծիսակարգի որոշ կողմերին և առանձին դրսևորումներին հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության մեջ:

Հաղորդումը նվիրված է XIII դարի հայ ականավոր աստվածաբան, քերական, փիլիսոփա, գեղագետ, բանաստեղծ և երաժիշտ Հովհաննես Երզնկացու գործունեությանը:

«Գորանի» պարերգը հայ ժողովրդական երաժշտական բանահյուսության ինքնատիպ ենթատեսակներից է: Բանավոր ավանդույթով մինչև 20-րդ դարը հարատևած «գորանիների» որոշ տիպաբանական հատկանիշների բացահայտումը թույլ է տվել ֆոլկլորագետներին թեկուզև մասնակիորեն լոյս սփռել իր տեսակի մէջ եզակի այս պարերգի վրայ:

Հաղորդումը նվիրված է Քրիստոսի Պայծառակերպության տոնին (Վարդավառ): Դիտարկվում են տոնի նախաքրիստոնեական շրջանից ծագող առանձնահատկությունները, ներկայացվում են հայ հոգևոր երգարվեստի նմուշներ՝ նվիրված Վարդավառին:

XII դարի հայ խոշորագույն մատենագիր, աստվածաբան, եկեղեցական բարենորոգիչ, բանաստեղծ և երաժիշտ սբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգությանը նվիրված հաղորդման վերջին մասը նվիրված է «Ժամագրքում» տեղ գտած նրա երգերին:

XII դարի հայ խոշորագույն մատենագիր, աստվածաբան, եկեղեցական բարենորոգիչ, բանաստեղծ և երաժիշտ սբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգությանը նվիրված հաղորդման երկրորդ մասում անդրադարձ է կատարվում Պատարագի նրա երգասացություններին:

Հաղորդման երեք թողարկումները նվիրված են XII դարի հայ խոշորագույն մատենագիր, աստվածաբան, եկեղեցական բարենորոգիչ, բանաստեղծ և երաժիշտ սբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգության տարբեր ճյուղերին: Առաջին թողարկումը նվիրված է Շնորհալու հեղինակած շարականներին:

Հաղորդումը ներկայացնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի կողմից հրատարակվող «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի VIII հատորը, որը ներառում է Ալաշկերտի շրջանի 55 պարերգ: Հաղորդման հյուրը Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող Մարգարիտ Սարգսյանն է, ով սույն ժողովածուի կազմողն է և նրանում ընդգրկված նմուշների նոտային վերծանությունների հեղինակը: