Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
04:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը, 12:00 - Ակունք, 14։00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 15:00 - Մեծ գաղափարներ, 16։00 - «Վեմի» արխիվից. հետադարձ հայացք, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 22:00 - Ակունք (կրկնություն), 23:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 04:00 - Ակունք (կրկնություն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 12:02 - Հոգեվոր զրույցներ (ուղիղ եթեր), 14:00 - Սուրբ Գրքի ներածություն, 15:00 - Գիրք առակաց, 16։00 - «Վեմի» արխիվից. հետադարձ հայացք, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 23:00 - Սուրբ Գրքի ներածություն, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 04:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Ուղիղ եթերում է՝ Տաթեվիկ Հայրապետյանը, 12:00 - Աշխարհայացք, 14:00 - Արվեստի երանգներ, 15։00 - Գիրք Սաղմոսաց, 16։00 - «Վեմի» արխիվից. հետադարձ հայացք, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Աշխարհայացք (կրկնություն), 23:00 - Արվեստի երանգներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 04:00 - Աշխարհայացք (կրկնություն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը, 12:00 - Հայելի, 14:00 - Սիրաքի գիրքը, 15:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Հայելի (կրկնություն), 23:00 - Սիրաքի գիրքը, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 04:00 - Սիրաքի գիրքը, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 11:00 - Մեծ գաղափարներ, 12:00 - Ոսկեփորիկ, 13:00 - Արվեստի երանգներ, 14:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 15:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 16:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 17:00 - Հայելի (կրկնություն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Ոսկեփորիկ, 23:00 - Մեծ գաղափարներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 18:00, 24:02
Երեքշաբթի 18:00, 24:02
Չորեքշաբթի 18:00, 24:02
Հինգշաբթի 18:00, 24:02
Ուրբաթ 18:00, 24:02
Շաբաթ 18:00, 24:02
Կիրակի 18:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Երեքշաբթի 12:00, 22:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 02:00, 14:00
Ակունք
Աղոթքներ
Երեքշաբթի 09:00
Ուրբաթ 09:00
Անակնկալ հանդիպում
Հինգշաբթի 12:00, 22:00
Ուրբաթ 04:00
Կիրակի 22:00
Աշխարհայացք
Հինգշաբթի 14:00, 23:00
Ուրբաթ 03:00
Շաբաթ 13:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 15:00
Հինգշաբթի 02:00
Գիրք առակաց
Հինգշաբթի 15։00
Ուրբաթ 02։00
Գիրք Սաղմոսաց
Երկուշաբթի 15:00
Երեքշաբթի 02:00
Շաբաթ 15:00
Գրական ընտրանի
Երկուշաբթի 02:00
Ուրբաթ 15:00
Կիրակի 15:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երկուշաբթի 19:00, 21:00
Երեքշաբթի 19:00, 21:00
Իմ Եկեղեցու պատմությունը
Երեքշաբթի 14։00, 23:00
Չորեքշաբթի 03։00
Շաբաթ 16:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 14:00, 23:00
Երեքշաբթի 03:00
Շաբաթ 14:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 12:00, 22:00
Շաբաթ 03:00, 17:00
Հայելի
Ուրբաթ 19:00, 21:00
Շաբաթ 19:00, 21:00
Կիրակի 19:00, 21:00
Հեքիաթի ժամ
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Երեքշաբթի 04:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 15:00
Չորեքշաբթի 02:00
Շաբաթ 11:00, 23:00
Կիրակի 04:00
Մեծ գաղափարներ
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 03:00, 23:00
Ոսկեփորիկ
Ուրբաթ 14:00, 23:00
Շաբաթ 04:00
Սիրաքի գիրքը
Չորեքշաբթի 14:00, 23:00
Հինգշաբթի 03:00
Շաբաթ 02:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
մեր մասին
Հեղինակ` Կարեն Հալաջյան
Հաղորդման ժամանակացույց
Կապ
karen@vem.am
Մտորումներ

Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Բաժանորդագրվել
1/1
26 Հունվար Սողոմոնյան վճիռ կամ Սողոմոնյան արդարադատություն

Աստվածաշնչյան այս արտահայտությունը նշանակում է առաջին հայացքից տարօրինակ վճռով արդար և արագ դատաստան: Դավթի որդի և ժառանգորդ Սողոմոնը թագավորել է մեր թվարկությունից առաջ 1015-ից մինչև 975 թվականները: Նրա իմաստության առաջին դրսևորումը նկարագրված է «Գ Թագաւորություններ» գրքի երրորդ գլխում:

 

1/1
1/1
25 Հունվար Անցկացնել գավազանի տակով

Եզեկիելի մարգարեության գրքի 20-րդ գլխում Աստված ասում է. «Ձեզ անցկացնելու եմ մականիս տակով, մտցնելու եմ Ինձ հետ ուխտ կապածների թվի մեջ»: Աստվածաշնչում գավազանի հասկացությունը զուգորդվում է հովվի հետ: Նահապետների ժամանակաշրջանում հրեաների նախնիները զբաղվում էին անասնապահությամբ և իրենց հոտերի հետ քոչվոր կյանք էին վարում, այդ իսկ պատճառով Սուրբ Գիրքը մեզ փոխանցում է հովվական կյանքի շատ ու շատ պատկերներ:

 

1/1
1/1
24 Հունվար Բազմաչարչար Հոբ

Աստվածաշնչյան այս արտահայտության շուրջ մենք մտորում ենք` դարձյալ թերթելով Հոբի գիրքը: Այս գրքի ընթերցողներին հայտնի է, որ նրա թեման տառապանքն է: Ինչպե՞ս է տառապանքը ծագել, և ի՞նչն է նրա պատճառը: Կամ առավել անձնական տիրույթում`կոնկրետ այս տառապանքն ինչո՞ւ է հենց ինձ բաժին հասել:
Եվ վերջապես՝ «ի՞նչ անեմ ես, երբ վիշտն այցելում է ինձ». այս հարցի պատասխանը ծնվում է Հոբի՝ վշտից ու շփոթությունից խոցված մտքի խորքերից և բացահայտվում նրա ճառերի մեջ` բանաստեղծական կառուցվածքով (3-31 գլուխներ):

 

1/1
1/1
23 Հունվար Տերը տվեց, Տերն էլ հետ առավ

Այս արտահայտությունն ունի հետևյալ իմաստը`մեծ կորստի ժամանակ խոնարհ հնազանդություն: Աստվածաշնչյան այս արտահայտությունը վերցված է Հոբի գրքից, և նրա շուրջ մեր մտորումներին կնվիրենք երկու հաղորդում: Հոբի գրքի ընթերցողներին հայտնի է, որ դրա թեման տառապանքն է: Բայց ո՞րն է տառապանքի խնդիրը։ Շատերն են այս հարցի շուրջ մտորում` ինչո՞ւ է մեր կյանքում տեղ գտել տառապանքը: Ինչպե՞ս է այն ծագել, և ի՞նչն է նրա պատճառը:

1/1
1/1
22 Հունվար Ձայն բարբառո հանապատի

Այս արտահայտությունը կենցաղում օգտագործվում է որպես անարձագանք, առանց պատշաՃ ուշադրության մնացած խոսք, կոչ:  Հովհաննես Մկրտչի քարոզչության օրերին հրեա ղեկավարները Երուսաղեմից քահանաներ և ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ: Նրանք ցանկանում էին պարզել, թե ով է Հովհաննեսը, արդյո՞ք Քրիստոսն է կամ մարգարե, և կամ գուցե Եղիա՞ն է: Հովհաննեսը նրանց հարցերին բացասական պատասխան տվեց: «Ուրեմն ասա՛ մեզ, ո՞վ ես դու, որպեսզի մի պատասխան տանք մեզ ուղարկողներին: Դու ի՞նչ ես ասում քո մասին»: Հովհաննեսը պատասխանեց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, ինչպես ասում է Եսայի մարգարեն, հարթեցե՛ք Տիրոջ ճանապարհը»:

1/1
1/1
21 Հունվար Ձեռքերը լվանալ

Այս արտահայտությունն օգտագործվում է հետևյալ իմաստով`ինչ-որ բանի պատասխանատվությունից հրաժարվել, ինչ-որ բանի չխառնվել, չմասնակցել:   
Մատթեոսի Ավետարանի 27-րդ գլխի 11-26 համարներում նկարագրվում է Հիսուսի դատավարությունը հռոմեական դատարանում: Պիղատոսը հարցնում է . «Ի՞նչ անեմ Հիսուսին`Քրիստոս կոչվածին»: Բոլորը բարձր աղաղակում են. «Թող խաչվի՛»: Պիղատոսը, երբ տեսնում է, որ օգուտ չունի շարունակելը և, ընդհակառակը, ամբոխի մեջ ավելի մեծ խռովություն է առաջանում, ջուր վերցնելով, ձեռքերը լվանում է ժողովրդի առաջ և ասում. «Անպարտ եմ այս արդար մարդու արյունից. դո՛ւք գիտեք»: Ամբողջ ամբոխը պատասխանում է. «Նրա արյունը թող մեզ և մեր զավակների վրա լինի»:

1/1
1/1
20 Հունվար Ավետյաց երկիր

Սա մի վայր է, ուր լիություն ու երջանկություն են տիրում: Սա մի ցանկալի բան է, թվում է, թե երջանկության գագաթնակետն է:
Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղղված թղթի 11-րդ գլխում նախնիների օրինակելի հավատը նկարագրելիս Աբրահամի համար գրում է. «Հավատով նա պանդուխտ դարձավ Ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ, վրանների տակ բնակվեց Իսահակի և Հակոբի հետ միասին, որոնք ժառանգակից էին նույն խոստման. քանզի սպասում էր հիմքերով հաստատված քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչը Աստված է»:

1/1
1/1
19 Հունվար Ոչ միայն հացով

Միայն հացով չի ապրի մարդ. սա նշանակում է, որ մարդ արարածը պետք է մտահոգվի ոչ միայն իր նյութական, այլև հոգևոր պահանջմունքների համար:
Հիսուսը Սուրբ Հոգու կողմից տարվեց անապատ՝ փորձվելու սատանայից: Նա քառասուն օր և քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց: Եվ հենց այդ ժամանակ փորձիչը`սատանան, մոտեցավ Նրան և ասաց. «Եթե Աստծո Որդին ես, ասա, որ այս քարերը հաց դառնան»: Հիսուսը պատասխանեց.  «Օրենքում գրված է. «Մարդ միայն հացով չի ապրում, այլ Աստծո բերանից ելած ամեն խոսքով»:

 

1/1
1/1
18 Հունվար Ոսպապուր կամ անդրանկության իրավունքի վաճառք

Աստվածաշնչյան այս արտահայտությունն օգտագործվում է այն իմաստով, որ մեկը հրաժարվում է ինչ-որ բանից հանուն շահի, օգուտի: Ռեբեկայի արգանդում որդիները պայքարում էին միմյանց հետ, «բախվում էին» իրար: Այդ պայքարը ցույց էր տալիս երկվորյակների ապագա թշնամությունը: Համաձայն ավանդության` նրանք դեռ իրենց մոր արգանդում էին միմյանց հետ վիճարկում անդրանկության իրավունքը: Հենց անդրանկությունն էր իրավունք տալիս ստանալու Աբրահամի և Իսահակի հոգևոր օրհնությունը: Եսավը երդվում է և իր անդրանկությունը վաճառում Հակոբին, իսկ Հակոբը Եսավին տալիս է հաց ու ոսպապուր: Սա ուտում է, խմում ու գնում իր գործին: Այսպիսով Եսավն արհամարհում է իր անդրանկությունը: Ահա այսպիսին է Եսավի ամբողջ կյանքի պատկերը` ուտել, խմել, վեր կենալ ու գնալ, չխորհել այն մասին, թե ուր ես գնում, որտեղից հեռանում, նյութական բարիքների համար ինչ գին վճարում:

1/1
1/1
17 Հունվար Ունայնություն ունայնությանց

Այս արտահայտությունը մատնանշում է մանրախնդիր հոգսերը, այն բոլոր չնչին, անօգուտ բաները, որոնք մնայուն, իսկական արժեք չունեն: «Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց. ամեն ինչ ունայն է»:
Հնագույն ժամանակների Մերձավոր Արևելքին բնորոշ իմաստնական գրականության սահմաններում կարելի է առանձնացնել հատուկ ժանր` այսպես կոչված հոռետեսական գրականությունը: Աստվածաշնչում այդ ժանրը ներկայացված է միայն Ժողովողի գրքով, սակայն Ժողովողի գրքի հոռետեսությունը մի փոքր այլ բնույթի է: Սովորական հոռետեսական գրականության ստեղծագործության համար բնորոշ էր մռայլ անելանելիությունը, որը չէր թողնում հույսի և ոչ մի նշույլ: Քրիստոնեական կյանքը նույնպես լի է խնդիրներով, և այդ պատճառով Ժողովողի խոսքերը ներկայացնում են ոչ միայն պատմական հետաքրքրություն, այլև արդիական են և այսօր:

1/1
1/1
16 Հունվար Աստծո գառ

Աստվածաշնչյան այս արտահայտությունը կենցաղում օգտագործվում է «հեզաբարո, խաղաղ, պարկեշտ, անվնաս մարդ» իմաստով:
Հովհաննես առաքյալի Ավետարանում ասվում է. «Հովհաննես Մկրտիչը տեսավ Հիսուսին, որ գալիս էր դեպի իրեն, և ասաց. «Ահա Աստծո Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը»:
Զոհաբերության թեման Աստվածաշնչի կարևոր թեմաներից մեկն է: Ամենից առաջ աշխարհի արարումն ինչ-որ իմաստով Արարչի կողմից զոհաբերություն է, քանի որ Նա հավիտենական երանության համար անհրաժեշտ ամեն բան Իր մեջ կրող ինքնաբավ Կեցություն է, բայց որպեսզի «տեղ տար» ուրիշ էակների, բազում արարածների, բազում աշխարհների, Բարձրյալն ասես ինքնասահմանափակվեց, ասես «նվազեցրեց» Իր ներկայությունը տիեզերքի որոշ ոլորտներից:
Հովհաննես առաքյալն ամենայն խորությամբ էր գիտակցում «Աստծո Գառ» արտահայտության զոհաբերական իմաստը: Նա Հիսուսի մասին իր ավետարանական պատմությունը սկսում է Նրան որպես Աստծո գառ ներկայացնելով, և դա Նրա ծառայության իմաստը հասկանալու բանալին է:

1/1
1/1
15 Հունվար Անկեզ մորենի

Այս արտահայտությունն օգտագործվում է որպես անխախտության պատկերավոր սահմանում: Այն վերցված է «Ելք» գրքի 3-րդ գլխից: Մովսեսն արածեցնում էր իր աներոջ` Հոթորի` մադիանացիների քրմի ոչխարները: Նա ոչխարները տարավ անապատ ու հասավ Աստծո լեռը` Քորեբ, ուր նրան տրվեց Աստծո հայտնությունը «անկեզ մորենու» մեջ , այսինքն՝ այրվող մորենու թփում:  «Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով: Մովսեսը տեսնում էր, որ մորենին հրով վառվում էր, բայց չէր այրվում»:
Այրվող մորենու թուփը, որտեղից լսվում էր Տիրոջ ձայնը, արտակարգ բազմանիստ պատկեր է և տալիս է մեզ մտորումների առիթ:

 

1/1
1/1
14 Հունվար Անշարժանալ որպես քարե արձան

Այս արտահայտությունն օգտագործվում է հետևյալ նշանակությամբ`զարմանքից անշարժանալ, ընդարմանալ, քար կտրել։ Աբրահամի զարմիկ, Առանի որդի  Ղովտն իր հորեղբոր հետ դուրս եկավ քաղդեացիների երկրից և բնակվեց քանանացիների երկրում: Քանի որ Ղովտն ու Աբրահամը մեծ ունեցվածքի տեր էին և նրանց զբաղեցրած տարածքը չէր բավականացնում միասին ապրելու համար, նրանք խաղաղությամբ բաժանվեցին իրարից: Ղովտը հաստատվեց Սոդոմում:
Որոշ ժամանակ անց Տիրոջ հրեշտակները եկան և հայտնեցին Ղովտին, որ իրենք եկել են կործանելու այս քաղաքը, քանի որ բնակիչների աղաղակը հասել է Տիրոջը: Ղովտը պետք է լքի Սոդոմն ու հեռանա իր դուստրերի, փեսաների ու կնոջ հետ:
Արև ծագեց երկրի վրա, և Ղովտը մտավ Սեգոր: Տերը ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի և Գոմորի վրա, կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու երկրի ամբողջ բուսականությունը: Ղովտի կինը հետ նայեց ու դարձավ աղե արձան:

 

1/1
1/1
13 Հունվար Սոդոմ և Գոմոր

Սոդոմ և Գոմոր ասելիս պատկերացնում ենք անկարգություն, աղմուկ-աղաղակ, իրարանցում կամ ծայրագույն անբարոյականություն, հարբեցողություն: Սոդոմն ու Գոմորը Քոդողագոմորի գրաված հինգ քաղաքներից երկուսն են: Բացառությամբ Սեգոր քաղաքի՝ մնացած չորսը երկնքից թափված կրակի միջոցով ոչնչացվեցին, և սա մեզ համար ծառայում է որպես նախազգուշացում: Աբրահամն աղոթում էր Սոդոմի և Գոմորի փրկության համար, բայց նրա աղոթքն օժանդակեց միայն Ղովտի ընտանիքի փրկությանը:

1/1
1/1
12 Հունվար Քեզ համար կուռքեր մի՛ կերտիր

Այս արտաlայտությունը վերցված է Տասնաբանյա պատվիրաններից երկրորդից: Աստված սեր է, իսկ սիրո դրսևորումներից մեկը համաշխարհային ներդաշնակությունն է: Եվ այդ պատճառով այն ամենն, ինչ մարդու մեջ կապված է անհամաձայնության, հակառակասիրության հետ, Աստծո համար անցանկալի է: Եվ որպեսզի ներդաշնակություն հաստատվի ինչպես մարդու ներքին աշխարհում, այնպես էլ մարդկանց միջև եղած հարաբերություններում, Տեր Աստված հայտարարում է տասը պատվիրանները, որոնք պետք է դառնան մարդկության բարոյական ողջ ուղու սկիզբը, միջնամասն ու վերջը: Աստծո Օրենքի հիմքը հանդիսացող տասը պատվիրանները Նոր Կտակարանի համար ունեն անանց նշանակություն:

1/1
1/1
11 Հունվար Ինձ կտեսնես թիկունքից

«Ինձ կտեսնես թիկունքից» կամ կենցաղում օգտագործվող «ծոծրակդ կտեսնես, դա չես տեսնի» արտահայտությունն օգտագործվում է այն իմաստով, որ մարդ ոչ թե տեսնում է ինչ-որ բանի էությունը կամ իմանում ճշմարտությունը, այլ սահմանափակում դրա մասին միայն մակերեսային, կցկտուր տեղեկություններով: «Ելք» գրքում պատմվում է այն մասին, որ Աստված Իսրայելի ժողովրդին հայտարարում է Իր ծրագրերի մասին, այսինքն՝ երկրի վրա Իր մտադրությունների իրագործման, և, ի տարբերություն մեղսագործ ժողովրդի, միայն Մովսեսն է արժանանում այդ ծրագրերն ըմբռնելու աստվածային շնորհին:

1/1
1/1
10 Հունվար Բաղդասարի ընթրիք

Առօրյա կյանքում  այս արտահայտությունն ունի հետևյալ իմաստները` ընդհանուր աղետի ժամանակ` աղմկալից խրախճանք, սրբապղծություն և խեղաթյուրում: Բաղդասարի կազմակերպած ընթրիքի մասին Աստվածաշնչում գրված է Դանիելի մարգարեության գրքում, ուր արտացոլված են լույսի և խավարի թագավորությունների անընդմեջ պայքարի առանձին լարված դրվագներ: Նման դրամատիկ պահերին աստվածային միջամտությունն օգնում է նաև մեզ այսօր ձեռք բերելու ոգու արիություն և հոգևոր պայքարի համար անհրաժեշտ զորություն:

 

1/1
1/1
09 Հունվար Բաղաամի էշը

«Բաղաամի էշ» արտահայտությունն օգտագործում են, երբ հլու-հնազանդ, սակավախոս մի մարդ հանկարծ սկսում է խոսել, բողոքել: Հավանական է, որ Միջագետքի Փաթուրն քաղաքում ապրող Բաղաամը Սեմի սերնդից էր, որի ներկայացուցիչներն օժտված էին առանձնահատուկ հոգևոր շնորհներով: Ըստ երևույթին տվյալ բնակավայրը հայտնի էր նրանով, որ այնտեղ ապրում էին բախտագուշակներ, երազներ մեկնողներ, հոգետեսներ, մարգարեներ…  Բաղակի խնդրանքով Բաղաամը պետք է անիծեր իսրայելացիներին, որոնք դուրս էին եկել Անդրհորդանանից և շարժվում էին երկրի ուղղությամբ, իսկ թե ինչ ստացվեց այդ նախաձեռնությունից, դուք կիմանաք, եթե լսեք այս հաղորդումը:

1/1
1/1
08 Հունվար Բաբելոնյան խառնաշփոթ

«Բաբելոնյան խառնաշփոթ». մենք այսպես ենք կոչում միմյանց օտար մարդկանց ամբոխը, անկարգությունը, աղմուկն ու իրարանցումը: Բայց ինչո՞ւ հենց «Բաբելոնյան խառնաշփոթ»:
 Տերն ասաց. «Սրանք մեկ ժողովուրդ են, ունեն մեկ լեզու և սկսել են այդ գործն անել: Արդ ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են: Արի իջնենք խառնենք նրանց լեզուն այնպես, որ ոչ մեկը չհասկանա իր ընկերոջ ասածը»:
Մարդկանց և ժողովուրդների միաբանությունը մեկ ընդհանուր ճշմարիտ հավատքի ներքո` Աստծո մեծագույն զորությունն ու սերն է: Եթե հպարտութունն ու ատելությունը բաժանում են մարդկանց, ապա Աստծո զորությունն առաջնորդում է նրանց դեպի միաբանութուն, և այդ պատճառով Հիսուս Քրիստոսի հիմնած Եկեղեցին մնում է աներեր:

1/1
1/1
07 Հունվար Թող լույս լինի

«Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը: Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծոյ Հոգին շրջում էր ջրերի վրայ: Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ»: Այս տողերը կարդալիս մարդ ակամայից հարց է տալիս. «Իսկ ի՞նչ է եղել «ի սկզբանէ», աշխարհում ամեն բան ինչի՞ց է ստեղծվել»: Այդ հարցի պատասխանն էլ սկսվում է նույն խոսքից՝ «ի սկզբանէ»:
 Համաձայն Յովհաննես առաքյալի՝ Աստծո առաջին խոսքը՝ «Թող լույս լինի», Աստծո Որդու հայտնությունն ու երևան գալն է աշխարհ, ինչի մասին պատմում է ամբողջ Ավետարանը:

1/1
1/1
06 Հունվար Անառակ որդու վերադարձը

Հաճախ անառակ որդի են անվանում այն մարդուն, ով ամեն տեսակ գարշելի արարքներ գործելուց հետո զղջում է և վերադառնում այն մարդկանց մոտ, ում նեղացրել է ու լքել: Բայց եթէ մեկին անվանում ենք անառակ որդի, չենք խոսում այն մասին, թե որքան մեղք է գործել այդ մարդը, այլ այն մասին, թե որքան է սիրում նրան հայրը և որ միշտ հնարավոր է վերադառնալ հոր մոտ: Իրականում հիմնական ուշադրությունը պետք է բևեռել ամեն բան ներող աստվածային սիրուն:

1/1
1/1
05 Հունվար Համաշխարհային ջրհեղեղ

Դրախտից վտարվելուց հետո, սկսեցին մարդիկ բազմանալ երկրի վրա: Բազմացան և մարդկանց չարագործությունները: Զղջաց Աստված, որ մարդ է ստեղծել, և տրտմեց Իր հոգու խորքում: Տեր Աստված ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ Իմ ստեղծած ամեն մի էակ»:

Նոյան տապանը ջրհեղեղից հետո նստում է Մասիս լեռան վրա: Ի դեմս Նոյի՝ ողջ մարդկությանը տրված Աստծո օրհնությունը չի սասանվել, և նրա սերունդներից ողորմությունը չի պակասել: Այդ պատճառով Նոյի հետ կապված կտակը բոլորիս համար ունի անանց նշանակություն:

1/1
1/1
04 Հունվար Նոյան տապան

«Նոյան տապան» արտահայտությունը մեզ հիշեցնում է «Համաշխարհային ջրհեղեղը»: Վերահաս ջրհեղեղից ազատվելու համար, Աստծո հրահանգով, Նոյը եռահարկ նաև` տապան է կառուցում իր ընտանիքի, ինչպես նաև երկրի բոլոր տեսակի ցամաքային կենդանի արարածների ու թռչունների համար:

Աստված մարդկության հետ Նոյի միջոցով երկրորդ կտակն է կապում: Նոյը  պետք է դառնա մարդկության երկրորդ նախահայրը Ադամից հետոյ: Տեղի ունեցած աղետի` ջրհեղեղի հոգևոր պատճառը մարդկության մեծագույն ապականությունն էր և Աստծո պատասխան զայրոյթը:

 

1/1
1/1
03 Հունվար Աչքի դիմաց աչք, ատամի դիմաց ատամ

«Աչքի դիմաց աչք, ատամի դիմաց` ատամ»: Վրեժխնդրության այսպիսի դաժան սկզբունքը մեզ համար, կարծես, սովորական է դարձել, սակայն Յիսուս Քրիստոսը կոչ է անում մեզ առաջնորդվել աստվածային սիրո օրենքով` ներել մեզ վնասողներին` առանց հատուցում պահանջելու:

 

1/1
Էջ 1 2 3 4
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49