Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
14:00 - Արվեստի երանգներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Աշխարհայացք (կրկնություն), 23:00 - Արվեստի երանգներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 14:00 - Սիրաքի գիրքը, 15:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հայելի (կրկնություն), 23:00 - Սիրաքի գիրքը, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 14:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 15:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 16:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 17:00 - Հայելի (կրկնություն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Ոսկեփորիկ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 18:00, 24:02
Երեքշաբթի 18:00, 24:02
Չորեքշաբթի 18:00, 24:02
Հինգշաբթի 18:00, 24:02
Ուրբաթ 18:00, 24:02
Շաբաթ 18:00, 24:02
Կիրակի 18:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Երեքշաբթի 12:00, 22:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 02:00, 14:00
Ակունք
Աղոթքներ
Անակնկալ հանդիպում
Հինգշաբթի 12:00, 22:00
Ուրբաթ 04:00
Կիրակի 22:00
Աշխարհայացք
Հինգշաբթի 14:00, 23:00
Ուրբաթ 03:00
Շաբաթ 13:00
Արվեստի երանգներ
Երկուշաբթի 15:00
Երեքշաբթի 02:00
Շաբաթ 15:00
Գրական ընտրանի
Երկուշաբթի 02:00
Ուրբաթ 15:00
Կիրակի 15:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Իմ Եկեղեցու պատմությունը
Երեքշաբթի 14։00, 23:00
Չորեքշաբթի 03։00
Շաբաթ 16:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 14:00, 23:00
Երեքշաբթի 03:00
Շաբաթ 14:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 12:00, 22:00
Շաբաթ 03:00, 17:00
Հայելի
Հեքիաթի ժամ
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Երեքշաբթի 04:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Մեծ գաղափարներ
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 03:00, 23:00
Ոսկեփորիկ
Ուրբաթ 14:00, 23:00
Շաբաթ 04:00
Սիրաքի գիրքը
Չորեքշաբթի 14:00, 23:00
Հինգշաբթի 03:00
Շաբաթ 02:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
մեր մասին
Հեղինակ` Կարեն Հալաջյան
Հաղորդման ժամանակացույց
Կապ
karen@vem.am
Մտորումներ

Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Բաժանորդագրվել
1/1
19 Փետրվար Անհավատ Թովմաս

Այս արտահայտության աղբյուրը Հովհ. 20:24-29 հատվածն է։ Առօրյա կյանքում այսպես են ասում այն մարդու մասին, որին շատ դժվար է ստիպել հավատալ ինչ-որ բանի: Թովմասը տասներկու առաքյալներից մեկն էր: Հովհաննեսի Ավետարանը մատնանշում է նրա բնավորությունը բացահայտող երեք գիծ: Տասնմեկերորդ գլխում Հիսուսն առաջարկում է Իր աշակերտներին վերադառնալ Հրեաստան, և նրանք հիշեցնում են, որ այնտեղ Նրան վտանգ է սպառնում: Բայց և այնպես Թովմասը պատրաստ էր հետևելու իր Վարդապետին մահվանն ընդառաջ: 14-րդ գլխի 5-րդ համարում նա կասկածում է, թե ինչպես կարող են աշակերտները գիտենալ ճանապարհը` չիմանալով, թե ուր է գնում Հիսուսը, ուստի ասում է. «Տե՛ր, չգիտենք` ուր ես գնում, ուրեմն ինչպե՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»: 20 -րդ գլխում, լսելով Տեր Հիսուս Քրիստոսի հարության և աշակերտներին այցելելու մասին, նա շոշափելի ապացույցներ է պահանջում, որպեսզի անհավանականին կարողանա հավատալ, այսինքն` ցանկանում է տեսնել կենդանի Քրիստոսին, Որի խաչված պատկերը գամված էր Թովմասի սրտում և մտքում:

 

1/1
1/1
18 Փետրվար Բարի սամարացի

Այս արտահայտությունը վերցված է Ղուկասի Ավետարանի 10-րդ գլխից, ուր հատվածներից մեկում հրեա օրենսգետները Հիսուսին փորձելու համար հարցնում են, թե ինչպես կարելի է ժառանգել հավիտենական կյանքը: Հետևելով հրեական ավանդությանն ու սովորույթներին` Հիսուսը հարցնողին հիշեցնում է Մովսեսի օրենքը: Ինչպե՞ս կարելի է առավելագույնս սեղմ ձևակերպել այդ Օրենքի էությունը: Օրենսգետը պատասխանում է. «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով»  և «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես»: Հիսուսը նրա պատասխանը ճիշտ է համարում և ասում, որ եթե այդպես ապրի, կփրկվի:

1/1
1/1
17 Փետրվար Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի

Այս արտահայտությունը վերցված է Մատթ. ԺԹ 6 համարից: Հիսուսը Գալիլեայի շրջանից գնում է Հրեաստանի սահմանները` Հորդանան գետի մյուս կողմը: Ինչպես միշտ, Նրա հետևից մեծ բազմություն էր գնում: Փարիսեցիները Հիսուսին փորձելու մտադրությամբ մոտենում են Նրան ու հարցնում. «Մեր Օրենքով մեկն իրավունք ունի՞ որևէ պատճառով արձակելու իր կնոջը»: Նրա փոքր-ինչ հանելուկային պատասխանն այսպիսին էր. «Սուրբ Գրքերում դուք չե՞ք կարդացել, թե Նա, Ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց և ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի հորն ու մորը և պիտի գնա իր կնոջ հետևից». և երկուսը մեկ մարմին պետք է լինեն: Ապա ուրեմն` ոչ թե երկու, այլ մեկ մարմին են: Արդ՝ ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»:

 

1/1
1/1
16 Փետրվար Մեծ սրբապղծություն

Այս արտահայտությունը վերցված է Մատթեոսի Ավետարանի 24-րդ գլխից: Հիսուսը կանխատեսում է Երուսաղեմի Տաճարի լիակատար կործանումը: Հիսուսը զգուշացնում է Երուսաղեմի պաշարման մոտենալու մասին, որին պետք է նախորդի Տաճարի կործանումը: «Արդ՝ երբ տեսնեք սարսափելի սրբապղծությունը (որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով), որ հաստատված է սուրբ վայրում, այն ժամանակ ովքեր Հրեաստանում կլինեն, թող փախչեն լեռները, և ով տանիքի վրա կլինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի»:

 

1/1
1/1
15 Փետրվար Քավության նոխազ

Առօրյա կյանքում գործածվում է հետևյալ նշանակությամբ` մարդ, որի վրա բարդում են ուրիշի մեղքը, մարդ, որը պատասխանատվություն է կրում ուրիշի սխալների համար: Այս արտահայտությունը վերցված է Ղևտական գրքի 16-րդ գլխից, որն ամբողջ Ղևտական գրքի առանցքն է կազմում: Սուրբ Գիրքը մասնավոր մաքրման ծեսերից անցնում է Քավության օրվա համընդհանուր ծեսին: Նրանում գագաթնակետի են հասնում նախորդ գլուխներում զոհաբերության վերաբերյալ քահանաների պարտականությունների մասին տրված բոլոր ցուցմունքները, ինչպես նաև վկայություններն ու անմաքրության բուժումը:

 

1/1
1/1
14 Փետրվար Մանկության և տհասության մեղքեր

Առօրյա կյանքում այս արտահայտությունն օգտագործվում է հետևյալ նշանակությամբ` երիտասարդական սխալներ, մոլորություններ, որոնք դժվար է դատապարտել, քանի որ նրանք կատարվել են չմտածված, երիտասարդ հասակում: Այն վերցված է Դավթի 24-րդ սաղմոսից, որը տրտմության օրվա աղոթք է: Եբրայերեն բնագրում դա ոչ լրիվ ակրոստիքոս աղոթք է:

 

1/1
1/1
13 Փետրվար Հոբելյանական տարի

Այս արտահայտությունը նշանակում է ինչ-որ իրադարձության կամ որևէ անձի կյանքի, գործունեության կամ հիմնարկի, քաղաքի տարեդարձ: Ավելի ստույգ` հոբելյանական տարի նշանակում է հիսունամյակ: Այս արտահայտությունը վերցված է Ղևտական գրքի 25-րդ գլխից (3-22), որտեղ Տերն ասում է Մովսեսին. «Հանգստյան տարուց սկսած` կհաշվես յոթ անգամ յոթ տարի, և յոթ անգամ յոթ տարին կլինի քառասունինը տարի: Հիսուներորդ տարվա յոթերորդ ամսի տասներորդ օրը շեփոր հնչեցնելով` կազդարարեք ձեր ամբողջ երկրին: Հիսուներորդ տարին թող ձեզ համար հոբելյանական տարի լինի»:

 

1/1
1/1
12 Փետրվար Կենդանի շունն ավելի լավ է, քան սատկած առյուծը

Այս արտահայտությունն օգտագործվում է հետևյալ նշանակությամբ. ավելի լավ է ողջ-առողջ լինել շատերի մեջ աննկատ, քան լինել բոլորի ուշադրության կենտրոնում, բայց մահացած: Նաև ավելի լավ է փոքր, բայց իրական արդյունք ունենալ, քան վիթխարի հղացումներ, գաղափարներ, որոնք այդպես էլ մնալու են չիրագործված: Արտահայտությունը վերցված է Աստվածաշնչի «ժողովող» գրքից (Թ 4):

 

1/1
1/1
11 Փետրվար Ցասման ողկույզներ

Այս արտահայտությունը գործածվում է ժողովրդի հեղափոխական ուժերի բարձրացումը, ակտիվացումը ցուցադրելու համար: Ամերիկացի գրող, նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Ստայնբեկը 1939 թվականին գրած իր վեպն անվանել է «Ցասման ողկույզներ»: Հեղինակը վեպում գրում է, որ «մարդկանց հոգիներում լցվում և հասունանում են ցասման ողկույզները` ծանր ողկույզները, և այժմ քիչ է մնացել նրանց հասունացմանը»: Վեպի վերնագրի ծագումը սովորաբար կապում են Հովհաննեսի «Հայտնություն» գրքի 14-րդ գլխի 18-20 համարների հետ, ուր ասվում է. «Զոհասեղանից դուրս ելավ մի ուրիշ հրեշտակ, որ իշխանություն ուներ կրակի վրա. նա բարձր ձայնով աղաղակեց այն հրեշտակին, որ սրած գերանդի ուներ, ու ասաց. «Քաղիր ողկույզները երկրի այգուց, քանի որ խաղողը հասել է այգում»:

1/1
1/1
10 Փետրվար Գոգ և Մագոգ

Այս անուններն օգտագործվում են ինչ-որ սարսափելի, զարհուրելի բանի մասին խոսելիս: Օգտագործվում են նաև Աստծո պատվիրաններին հակառակող ուժերի, ինչպես նաև մեծազոր, ազդեցիկ, ուժեղ մարդու մասին խոսելիս: «Հայտնություն» գրքի 20-րդ գլխում Քրիստոսի հազարամյա թագավորությունը չափազանց հակիրճ է նկարագրված: Այդ հազար տարիների ընթացքում կյանքի պայմանների մասին ոչինչ չի ասվում, պարզապես խոսվում է նրանց մասին, ովքեր պետք է իշխեն այդ ժամանակ:

 

1/1
1/1
09 Փետրվար Սկզբից էր Բանը

Առօրյա կյանքում օգտագործվող այս արտահայտությունը վերցված է Հովհաննեսի Ավետարանից: Ի տարբերություն մյուս երեք Ավետարանների` այս Ավետարանը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի պատմությամբ չի սկսվում: Ընթերցողը միանգամից ծանոթանում է Բանի, այսինքն` Խոսքի (հունարեն «Լոգոս») հետ, որը չի նույնացվում Հիսուսի հետ մինչև հիշյալ Ավետարանի նախաբանի ավարտը` Ա գլխի 18-րդ համարը: Չափազանց կարևոր է «բան» հասկացությունը դիտարկել որպես Հովհաննեսի Ավետարանն ըմբռնելու բանալի: «Բան»՝ խոսք, հասկացությունը լայնորեն կիրառվում էր հունական գրականության մեջ: Ստոիկներն այն օգտագործում էին նկարագրելու համար աստվածային բանականության սկզբունքը, որն ուղղորդում էր արարչագործության ընթացքը։

1/1
1/1
08 Փետրվար Եգիպտական խավար. եգիպտական պատիժ

«Եգիպտական խավար» արտահայտությունը կիրառվում է կատարյալ մթության, անտեսանելիության իմաստով, իսկ «եգիպտական պատիժ»-ը`դաժան, կործանարար աղետների, անտանելի, ծանր իրավիճակի, արհավիրքի իմաստով: «Ելք» գրքում նշանակալի տեղ է հատկացված այն նշաններին ու հրաշքներին, որոնք տեղի ունեցան Եգիպտոսում իսրայելացիների ելքի ժամանակ: Դրանք հաճախ անվանում են «Տասը հարվածներ» կամ «Տասը պատիժներ»:

 

1/1
1/1
07 Փետրվար Եգիպտական աշխատանք

Այս արտահայտությունը գործածվում է ծանր, ստրկական, տաժանակիր աշխատանքի իմաստով: «Ելք» գրքի 1-ին գլխում կարդում ենք. «Եգիպտացիները զզվեցնում էին Իսրայելի որդիներին, բռնություն գործադրելով նեղում էին նրանց, տաժանակիր աշխատանքի էին լծում, նրանց կյանքը մաշում կավի, աղյուսաշինության ու դաշտային բոլոր գործերի մեջ`բռնությամբ ստիպելով նրանց, որ ծառայեն»: Աստծո ժողովրդի կապը Եգիպտոսի հետ սկսվել էր դեռ Աբրահամից, որը սովի տարիներին ապրել էր պանդխտության մեջ Եգիպտոսում:

1/1
1/1
06 Փետրվար Քար գցել

Նշանակում է քարկոծել, ցեխ շպրտել մեկի վրա, ինչ-որ մեկին մեղադրել, կշտամբել, պախարակել: Գործածվում է նաև այս արտահայտության «քարը նրա գլուխը» տարբերակը: Հովհաննես առաքյալն իր Ավետարանի ութերորդ գլխում պատմում է, որ Հիսուսն ամբողջ օրն ուսուցանում էր Տաճարում, իսկ երեկոյան գնում Ձիթենյաց լեռը` գիշերելու:

1/1
1/1
05 Փետրվար Արմագեդոն

Այս բառն օգտագործվում է վերջին ճակատամարտի նշանակությամբ: Հովհաննես առաքյալի «Հայտնություն» գրքի 16-րդ գլխում կարդում ենք. «Եվ տեսա, որ վիշապի բերանից, գազանի բերանից և սուտ մարգարեի բերանից ելնում էին գորտերի նման երեք անմաքուր ոգիներ: Դրանք դիվական ոգիներ էին, որոնք հրաշքներ էին գործում և գնում էին աշխարհի բոլոր թագավորների մոտ` պատերազմի հավաքելու նրանց ամենակալ Տիրոջ մեծ օրվա համար: Որովհետև Տերն այսպես ասաց. «Ահա գալիս եմ գողի նման: Երանի՜ նրանց, ովքեր արթուն են մնում և պահում են իրենց զգեստները, որպեսզի մերկ չշրջեն, և իրենց ամոթույքը չերևա»: Ապա ոգիները թագավորներին հավաքեցին մի տեղ, որ եբրայերեն կոչվում է Արմագեդոն»:

1/1
1/1
04 Փետրվար Սրբությունների սրբություն

Առօրյա կյանքում այս արտահայտությունն օգտագործվում է թանկագին, սրբազան, անհասանելի մի բան նշելու համար, ինչպես նաև հատուկ խնամվող, անհասանելի զետեղարան իմաստով:

1/1
1/1
03 Փետրվար Ալֆա և օմեգա

Այս արտահայտությունն օգտագործվում է որևէ բանի սկիզբն ու վերջը, հիմնականը, գլխավորը, ուղնուծուծը նշելու համար (այս արտահայտության հայերեն տարբերակն է «այբ և ֆե»-ն կամ «այբ և քե»-ն)։ Արտահայտությունը վերցված է Հովհաննես առաքյալի «Հայտնություն» գրքից: Աստվածաշնչի վերջին գրքի հեղինակն իր գիրքը սկսում է «հայտնություն» բառով: Որոշ լեզուներով թարգմանություններում այդ բառը հունարեն «ապոկալիպսիս»-ն է։ Ժամանակակից ընթերցողի համար այս բառը ձեռք է բերել բացարձակ հատուկ, նույնիսկ չարագուշակ իմաստ:

 

1/1
1/1
02 Փետրվար Ոսկե հորթը

 Այս արտահայտությունն օգտագործվում է որպես հարստության, ոսկու, փողի, իշխանության խորհրդանիշ, այստեղից էլ` «ոսկե հորթի պաշտամունք», «շուրջպար ոսկե հորթի շուրջ» արտահայտությունները: Փոխաբերական իմաստով «ոսկե հորթ» արտահայտությունն օգտագործել են որպես իրենց ստեղծագործության վերնագիր գերմանացի գրող Ռուդոլֆ ֆոն Գոտտշալը, ռուս գրողներ Իլֆը և Պետրովը: Այն վերցված է Աստվածաշնչի «Ելք» գրքի 32-րդ գլխից:

1/1
1/1
01 Փետրվար Թաքցնել քանքարը հողի մեջ

Այս արտահայտությունն օգտագործվում է հետևյալ նշանակությամբ` սեփական ընդունակությունների, գիտելիքների զարգացման մասին չմտածել, չօգտագործել դրանք, մեռցնել: «Քանքար» բառը հնում կիրառվում էր «կշեռք», «կշիռ» բառերի իմաստով, ապա` դրամի մեծ քանակը ցույց տալու համար և միայն հետագայում դարձավ ինչ-որ ոլորտում մարդու արտասովոր ընդունակությունների հոմանիշ:

 

1/1
1/1
31 Հունվար Կայենի նշանը

Աստվածաշնչյան Կայեն անունը դարձել է հասարակ անուն` դաժան մարդ, հանցագործ, չարագործ ու մարդասպան մատնանշելու համար, իսկ «Կայենի նշանը» գործածվում է «ոճրագործության նշան՝ հետք» իմաստով:

1/1
1/1
30 Հունվար Պատվիր քո հորն ու մորը

Այս արտահայտությունը վերցված է Աստծո տասը պատվիրաններից։ Ծնողներին և առհասարակ մեծահասակներին հարգելու պատվիրանն ունի համամարդկային նշանակություն և գալիս է վաղնջական ժամանակներից:

 

1/1
1/1
29 Հունվար Աղքատ Ղազարոս

Այս արտահայտությունն օգտագործվում է ծայրագույն աղքատության իմաստով, նշանակում է աղքատ, թշվառ վիճակում գտնվող մարդ: Հիսուսն աղքատ Ղազարոսի առակը պատմում է Ղուկասի Ավետարանում:

 

1/1
1/1
28 Հունվար Հայրերն ազոխ են կերել, զավակների ատամներն է առել

Այս արտահայտության իմաստն այն է, որ հայրերի արարքների համար իբր պատասխան են տալիս որդիները: Այն վերցված է Եզեկիելի մարգարեությունների գրքի 18-րդ գլխից.  «Տերը խոսում է Եզեկիելի հետ և ասում. «Մարդո՛ւ որդի, ի՞նչ է նշանակում այն առածը, որ ասում են իսրայելացիներիդ մեջ թե` «Հայրերն ազոխ են կերել, զավակների ատամներն է առել»: Վկա եմ Ես,- ասում է ամենակալ Տերը,- Իսրայելում այդ առածն այլևս չի ասվելու, որովհետև բոլորի հոգիներն էլ Իմն են` ինչպես հոր, այնպես էլ զավակի. ով մեղանչի, նա էլ կմեռնի»:
 

 

1/1
1/1
27 Հունվար Ինչպիսին մայրն է, այնպիսին էլ աղջիկը

Աստվածաշնչյան այս արտահայտությունը վերցված է Եզեկիելի մարգարեության գրքի 16-րդ գլխի 44 համարից: Սրա նման այլ արտահայտություններ էլ կան. «Մորը տես, աղջկան առ», «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»։ Եզեկիելի գիրքն արտացոլում է Իսրայելի պատմության բեկումնային պահերից մեկը: Գրքի 16-րդ գլխում Իսրայելը ներկայանում է անհավատարիմ կնոջ կերպարով, ով անառակություն է գործել եգիպտացիների, ասորիների և բաբելացիների հետ: Աստծո սերն Իր ժողովրդի նկատմամբ հաճախ նմանեցվում է ամուսնու և կնոջ միջև սիրուն: Բայց, ի տարբերություն մարդկանց ամուսնական փոխհարաբերությունների, երբ ամուսինը կարող է մերժել կամ նույնիսկ ատել անհավատարիմ կնոջը, Աստված համբերատար է և ողորմած:

1/1
Էջ 1 2 3 4
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49