Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
12:02 - Հոգեվոր զրույցներ (ուղիղ եթեր), 14:00 - Սուրբ Գրքի ներածություն, 15:00 - Գիրք առակաց, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 23:00 - Սուրբ Գրքի ներածություն, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 12:00 - Աշխարհայացք, 14:00 - Արվեստի երանգներ, 15։00 - Գիրք Սաղմոսաց, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Աշխարհայացք (կրկնություն), 23:00 - Արվեստի երանգներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 12:00 - Հայելի, 14:00 - Սիրաքի գիրքը, 15:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հայելի (կրկնություն), 23:00 - Սիրաքի գիրքը, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 13:00 - Արվեստի երանգներ, 14:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 15:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 16:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 17:00 - Հայելի (կրկնություն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Ոսկեփորիկ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 18:00, 24:02
Երեքշաբթի 18:00, 24:02
Չորեքշաբթի 18:00, 24:02
Հինգշաբթի 18:00, 24:02
Ուրբաթ 18:00, 24:02
Շաբաթ 18:00, 24:02
Կիրակի 18:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Երեքշաբթի 12:00, 22:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 02:00, 14:00
Ակունք
Աղոթքներ
Անակնկալ հանդիպում
Հինգշաբթի 12:00, 22:00
Ուրբաթ 04:00
Կիրակի 22:00
Աշխարհայացք
Հինգշաբթի 14:00, 23:00
Ուրբաթ 03:00
Շաբաթ 13:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 15:00
Հինգշաբթի 02:00
Գիրք առակաց
Հինգշաբթի 15։00
Ուրբաթ 02։00
Գիրք Սաղմոսաց
Երկուշաբթի 15:00
Երեքշաբթի 02:00
Շաբաթ 15:00
Գրական ընտրանի
Երկուշաբթի 02:00
Ուրբաթ 15:00
Կիրակի 15:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Իմ Եկեղեցու պատմությունը
Երեքշաբթի 14։00, 23:00
Չորեքշաբթի 03։00
Շաբաթ 16:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 14:00, 23:00
Երեքշաբթի 03:00
Շաբաթ 14:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 12:00, 22:00
Շաբաթ 03:00, 17:00
Հայելի
Հեքիաթի ժամ
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Երեքշաբթի 04:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Մեծ գաղափարներ
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 03:00, 23:00
Ոսկեփորիկ
Ուրբաթ 14:00, 23:00
Շաբաթ 04:00
Սիրաքի գիրքը
Չորեքշաբթի 14:00, 23:00
Հինգշաբթի 03:00
Շաբաթ 02:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
Հեղինակ` Կարեն Հալաջյան
Հաղորդման ժամանակացույց
Կապ
karen@vem.am
Մտորումներ

Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Բաժանորդագրվել
1/1
15 Մարտ Առողջներին բժիշկ պետք չէ

Այս արտահայտությունը կենցաղում կիրառվում է որպես բարի խրատների, ինչպես նաև բժշկական խորհուրդների մերժում: Այն վերցված է Մատթեոսի Ավետարանի իններորդ գլխից:

 

1/1
1/1
14 Մարտ Ընտրել լավ մասը

Այս արտահայտությունը առօրյա կյանքում օգտագործվում է լավագույն ճակատագիր ընտրելու, ամենահարմարն ընդունելու, ամենաշահավետ որոշումը կայացնելու իմաստներով:  Այն վերցված է Ղուկասի Ավետարանից:

 

1/1
1/1
13 Մարտ Պղինձ, որ հնչում է

Նշանակում է արտաքնապես ինչ-որ մեծ և շատ զրնգուն մի բան, որն ըստ էության դատարկ է ու անպտուղ: Հաճախ այդպես է ասվում անտաղանդ, դատարկախոս հռետորի վերամբարձ, հանդիսավոր հնչող, բայց անբովանդակ խոսքի մասին: Արտահայտությունը վերցված է Կորնթացիներին ուղղված առաջին թղթի 13-րդ գլխից, ուր Պողոս առաքյալը հնչեցնում է «սիրո օրհներգը»:

1/1
1/1
12 Մարտ Դալար վայրեր

Արտահայտությունը նշանակում է հաճելի, հանգիստ, առատ վայր: Հեգնանքով գործածվելիս հակառակ իմաստն ունի` հարբեցողության, անառակության, մոլեխաղերի վայր: Վերցված է 22-րդ սաղմոսից: Սաղմոսներն Աստծո փառաբանությունն են Աստծո տանը: Սաղմոսի եբրայերեն անվանումը «միզմոր» է և նշանակում է հանուն Աստծո փառքի երգեցողություն: Սաղմոսները հարյուրավոր լեզուներով երգվում են ամբողջ աշխարհում:

1/1
1/1
11 Մարտ Բենիամին

Բենիամին անձնանունն օգտագործվում է ծնողների կողմից առավել շատ սիրված և նրանց քնքուշ հոգատարությամբ շրջապատված որդի, հաճախ կրտսեր որդի իմաստով: Քանանացիների հնարավոր հարձակման ահից ջլատված Հակոբին Աստված պատվիրում է գնալ Բեթել, ուր մի ժամանակ Եսավի ձեռքից փրկվելու համար փախուստի դիմած Հակոբին Նա ուխտ էր արել: Բեթելը` «Աստծո Տունը», սուրբ վայր էր, և նրանք, ովքեր պատերազմին իրենց մասնակցությամբ և կուռքերին պաշտամունք մատուցելով պղծվել էին, նախքան իրենց ճանապարհը շարունակելը պետք է այդտեղ մաքրվեին:

1/1
1/1
10 Մարտ Լավ չէ, որ մարդ միայնակ լինի

Նշանակում է, որ մարդ պետք է ամուսնանա, միայնակ դժվար է ապրել: Արտահայտությունը վերցված է Ծննդոց գրքից, որը պատմում է աշխարհի ծագման մասին և ցույց տալիս Իսրայելի տեղն այդ աշխարհում: Որպեսզի ժամանակակից ընթերցողը ճիշտ գնահատի նրա առաջին գլուխների բովանդակությունը, պետք է մտովի իրեն պատկերացնի 3000 տարի առաջ հին Մերձավոր Արևելքում ապրող մարդու տեղում: Այդ մարդիկ լավ գիտեին աշխարհի ստեղծման վերաբերյալ բազում բաբելոնյան և եգիպտական պատմություններ:

1/1
1/1
09 Մարտ Երեսի քրտինքով հացն ուտել

«Երեսի քրտինքով» կամ «քրտինք թափելով» աշխատել նշանակում է դառը, տքնաջան, շատ աշխատել, դատել, բանել: Արտահայտությունը վերցված է Ծննդոց գրքի երրորդ գլխից: «Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը և կարգավորեց դրանք: Աստված վեցերորդ օրն ավարտեց արարչագործությունը և Իր կատարած բոլոր գործերից հետո` յոթերորդ օրը, հանգստացավ»:

 

1/1
1/1
08 Մարտ Ադամի տարվանից


Այս արտահայտությունը (Սաղմ. 16:8) օգտագործվում է հին, վաղեմի ժամանակների իմաստով: Ադամն ինչպես մարդկության նախահոր անձնանունն է, այնպես էլ բոլոր մարդկանց ընդհանուր անվանումը: Համաձայն «Ծննդոց» գրքի` Աստված աշխարհի արարման վեցերորդ օրն ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա: Եվ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց»:

 

1/1
1/1
07 Մարտ Աչքի լույսի պես պահել

Նշանակում է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան առանձնահատուկ հոգատարությամբ, խնամքով, զգուշավորությամբ, աչալրջորեն պահել-պահպանել (Բ Օր. 32:10): «Երկրորդումն Օրինաց» գրքի 31-րդ գլխից տեղեկանում ենք, որ Մովսեսն օրենքների բոլոր խոսքերը գրանցեց մատյանում, այն տվեց քահանաներին` Ղևիի որդիներին, որոնք ուսամբարձ տանում էին Տիրոջ ուխտի Տապանակը, և իսրայելացի ծերերին: Հետո վկայության խորանի մոտ տեղի է ունենում հանդիսավոր արարողություն, որի ժամանակ Մովսեսը ժողովրդի առաջնորդությունը հանձնում է Հեսուին:

1/1
1/1
06 Մարտ Ծառայել մամոնային

Ծառայել մամոնային նշանակում է մտահոգվել միայն հարստության, նյութական արժեքների համար, տրվել մարմնական հաճույքներին: Արտահայտությունը վերցված է Մատթեոսի Ավետարանի 6-րդ գլխից: Այդ գլխի 19-34-րդ համարներում՝ Լեռան քարոզում, Հիսուսը խոսում է հարստության և անվտանգության մասին: Ի հակակշիռ անցողիկ նյութական արժեքների, որոնք ամենից շատ են զբաղեցնում մեր ուշադրությունը, Քրիստոսն Իր աշակերտներին կոչ է անում առաջին տեղը հատկացնել Աստծուն, դրանով իսկ պատշաճը հատուցել հավիտենական արժեքներին և վստահել մեր երկնային Հորը՝ բավարարելու մեր նյութական կարիքներն այստեղ՝ երկրի վրա:

1/1
1/1
05 Մարտ Երկրի աղը

Այս արտահայտությունը խորհրդանշում է ժողովրդի, հասարակության ամենաակտիվ ուժը, նրա ամենանշանավոր մարդկանց: Աստվածաբանության մեջ տարբերում են աղի երեք իմաստ` 1. փչանալուց պահպանելու իմաստ, 2. կեցությանը համ տալու իմաստ, 3. մարդկանց մեջ Աստծո արքայության քաղցի զգացմունքն առաջացնելու իմաստ: Արտահայտությունը վերցված է Մատթեոսի Ավետարանի 5-րդ գլխից:

 

1/1
1/1
04 Մարտ Սողոմոնն իր ամբողջ փառքի մեջ

Առօրյա կյանքում այս արտահայտությունն օգտագործում են հետևյալ նշանակությամբ` հարուստ մարդ, որն անամոթաբար ցուցադրում է իր ունեցվածքը, իշխանությունն ու զորությունը: Վերցված է Ղուկասի Ավետարանի 12-րդ գլխից, որտեղ 13-34 համարներում խոսվում է մարդկանց նյութական մտահոգությունների մասին:

1/1
1/1
03 Մարտ Ձեր մարգարիտները խոզերի առջև մի՛ գցեք

Այս արտահայտությունը վերցված է Մատթեոսի Ավետարանի յոթերորդ գլխից: Լեռան քարոզում Հիսուսն այլ թեմաներից զատ խոսեց նաև մարդկանց չդատելու  անհրաժեշտության մասին: Մատթեոսն ուրիշներին չդատելու հատվածն ավարտում է առաջին հայացքից դժվարըմբռնելի և ասածի հետ կապ չունեցող խոսքով. «Մի՛
տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն» (Մատթ. Է 6):

 

1/1
1/1
02 Մարտ Ինչ որ մարդ սերմանում է, նույնը և կհնձի

Սա նշանակում է, որ ամեն ոք պատասխանատու է իր արարքների, գործերի, խոսքերի համար: Առօրյայում կիրառվում է մի քիչ այլափոխված ձևը. «Ինչ որ ցանես, այն կհնձես»: Ասել է թե՝ ինչպիսին աշխատանքն է, այնպիսին էլ արդյունքն է: Այս արտահայտությունը վերցված է Գաղատացիների թղթից:
Գաղատացիների թուղթն առավելապես քննում է հիմնարար աստվածաբանական խնդիրներից մեկը, որին բախվում էին առաջին քրիստոնյաները. Հիսուս Քրիստոսի Ավետարանն ինչպե՞ս կարող է ներգործել հրեաների և մնացած ժողովուրդների բաժանման վրա:

1/1
1/1
01 Մարտ Երկնքի արքայություն

Այս արտահայտությունն առօրյա կյանքում օգտագործվում է երջանկության և երանության իմաստով, երբ մեկին ասում են, որ վերջինս իբր գտնվում է երկնային արքայության մեջ, ապահով, երանելի վիճակում: Այս արտահայտությունը վերցված է Մատթեոսի Ավետարանի 3-րդ գլխից և այս ձևով հանդիպում է միայն այդ Ավետարանում: «Հովհաննես Մկրտիչն իր քարոզչության օրերին ասում էր. «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»:
 

1/1
1/1
28 Փետրվար Գրագիրներ և օրենսգետներ

Երբ Բաբելոնյան գերությունից հետո Իսրայելում դադարեցին մարգարեությունները, որոշ մարդիկ սկսեցին նախանձախնդրորեն պահպանել և ուսումնասիրել եղած Սուրբ Գրքերը: Քրիստոսի ծննդից առաջ և հետո շուրջ մեկ դար նրանք դարձան հրեա ժողովրդի միջավայրում ամենաազդեցիկ այրերը: Նրանց անվանում էին գրագիրներ և օրենսգետներ:

 

1/1
1/1
27 Փետրվար Սադուկեցիներ

Հիսուս Քրիստոսի ժամանակներում հրեաների շրջանում փարիսեցիների կուսակցության կողքին կար մեկ այլ` սադուկեցիների կուսակցությունը: Ի տարբերություն փարիսեցիների` նրանք, ըստ Հովսեպոս Փլաբիոսի, մերժում էին հոգևոր հայրերի ավանդությունը և ընդունում էին միայն Մովսեսի օրենքը:

1/1
1/1
26 Փետրվար Փարիսեցիներ

Այսօր փարիսեցի են անվանում կեղծ բարեպաշտին, կեղծավոր, դատարկաբան անձանց: Նոր Կտակարանի ժամանակներում փարիսեցիները կազմում էին ամենաբազմաքանակ և հզոր կուսակցությունը հրեաների շրջանում:

 

1/1
1/1
25 Փետրվար Պղնձե օձ

«Թվեր» գրքի 21-րդ գլուխը պատմում է Քանաանի մատույցներում իսրայելացիների նվաճումների մասին: Ավետյաց երկիր մտնելու համար նրանք ստիպված էին շրջանցել Եդոմը` նպատակադրվելով Քանաանին մոտենալ մյուս կողմից: Քանանացիներին դա հայտնի դարձավ, և նրանք որոշեցին կանխել իսրայելացիներին` առաջինը հարձակվելով նրանց վրա:

 

1/1
1/1
24 Փետրվար Ապաշխարող Մագդաղենացի

Այս արտահայտության սկզբնաղբյուրն Աստվածաշունչն է, և այն առավելապես գործածվում է Արևմուտքում: Մարիամ անունով մի կնոջ միջից Հիսուսը յոթ չար ոգիներ է դուրս հանում: Դրանից հետո Մարիամը դառնում է Քրիստոսի աշակերտն ու հավատարիմ հետևորդը, ներկա է լինում Նրա խաչելությանը և թաղմանը: Մարիամ Մագդաղենացին այն երեք կանանցից էր, որոնք խունկ էին գնել ու գնացել գերեզման, որպեսզի օծեին Հիսուսի մարմինը, և որոնց էլ հրեշտակն ավետում է հարության մասին: Նա առաջինը տեսավ հարություն առած Հիսուսին: Մագդաղենացի բառը ցույց է տալիս Մարիամի ծննդավայրը` Մագդալան:

 

1/1
1/1
23 Փետրվար Ոտքդ քարի թող չդիպչի

Այս արտահայտությունը մաղթանք է, որ հեռու մնաս խոչընդոտից, արգելքից, որին կարող ես հանդիպել ինչ-որ գործում: Նման արտահայտություն է նաև «գայթակղության քար»-ը: «Մի՛ սարսափեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ անհանգստացեք: Նրան` Զորությունների Տիրոջը, սրբացրեք, թող ձեր վախը Նա՛ լինի: Եթե հույսդ Նրա վրա դնես, Նա քեզ համար սրբություն կլինի, և քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի» (Ես. 8:14)։

 

1/1
1/1
22 Փետրվար Երկնային մանանա

Աղբյուրը Ել. 16:13-15 հատվածն է։ Երբ փարավոնը վերջապես արձակեց իսրայելացիներին, Աստված նրանց կարճ ճանապարհով չառաջնորդեց դեպի Ավետյաց երկիր, այլ ժողովրդին տարավ շրջանցիկ` անապատի ճանապարհով դեպի Կարմիր ծով: Հրաշքով ծովն անցնելուց հետո Մովսեսն իսրայելացիներին Կարմիր ծովից տարավ հասցրեց անապատ: «Եգիպտացիների երկրից դուրս գալու երկրորդ ամսվա տասնհինգերորդ օրը իսրայելացի ողջ ժողովուրդը Սին անապատում դժգոհեց Մովսեսից ու Ահարոնից»:

 

1/1
1/1
21 Փետրվար Մանրագորի խնձոր

Արտահայտությունը վերցված է Ծն. 30:14-16-ից։ Մանրագորի կամ սիրո խնձորը մորմազգիների ընտանիքի մի բույսի պտուղն է: Այդ բույսը փոքրիկ սպիտակ կամ վարդագույն ծաղիկներով է, երկար արմատներով, բողկի նման, դեղին խնձորներով: Իրենց բույրով այս բույսերը կարող են արբեցնել մարդուն: Սնահավատությունը նրանց վերագրում է հրաշալի հատկություններ. այդ պատճառով նրանց պտուղներից խմիչք էին պատրաստում, որը կարծում էին, թե սաստկացնում էր սեռական ցանկությունը և նպաստում որդեծնությանը:

1/1
1/1
20 Փետրվար Կայսրինը` կայսրին, Աստծունը` Աստծուն

Այս արտահայտությունն օգտագործվում է հետևյալ իմաստով` թող ամենքին հատուցվի ըստ վաստակի, աստիճանի, դիրքի: Իր Ավետարանի 22-րդ գլխում Մատթեոսը պատմում է, որ Հիսուսն ուսուցանում էր Տաճարում: Երբ ավագ քահանաները, Օրենքի ուսուցիչները և փարիսեցիները լսեցին Հիսուսի առակները, հասկացան, որ Նա իրենց ի նկատի ուներ: Նրանք ցանկանում էին անմիջապես ձերբակալել Հիսուսին, բայց պահն անհարմար էր, որովհետև Նրան շրջապատող ժողովուրդը սիրում էր Նրան: Այդ պատճառով նրանք շարունակեցին Նրա դեմ փաստեր հավաքել:

 

1/1
Էջ 1 2 3 4
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49