Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

- Անի Եղիազարյան
Վերջին հարյուր տարում Հովհաննես Թումանյանը կամա թե ակամա դարձել է հայ մարդու մշտական ուղեկիցը՝ անկախ վերջինիս տարիքից ու կրթական ցենզից: Գրող լինելուց զատ Թումանյանը ժամանակին առանցքային կերպար էր, անհատականություն, որի բազմաբևեռ մագնիսն իր շուրջն էր հավաքել մեր մշակույթի բոլոր երևելի դեմքերին: Եվ ոչ միայն նրանց: Պետություն չունեցող ժողովրդի համար Թումանյանն ակամա ստանձնել էր պետության գործառույթ…
Սա մեզ պարտավորեցնում է, որ ոչ միայն ակնածանքով ու երախտագիտությամբ հիշենք նրան, այլև պարտքի զգացումով: Իրականում այս վերաբերմունքը մե՛զ համար է կարևոր և ոչ թե Թումանյանի. նրա կյանքն ու գործը բաց դասագիրք են դարձել եկող սերունդների համար: Իսկ սերունդները յուրովսանն արժևորել են նրա գրական վաստակը, գնահատել նրա հասարակական ու քաղաքացիական գործունեությունը: Այսօր հերթը մերն է…



Բեյրութում հայկական դպրոցներ են «օպտիմալացվում»: Տարիներ առաջ փակվեց Մելգոնյան վարժարանը…
Անսպասելի չեն սփյուռքում այս զարգացումները…
Տարեցտարի դրսում նվազում է հայկական դպրոցների, նաև այդ դպրոցներում սովորողների թիվը: Հաճախ հայկական դպրոցների ուսուցիչներն իրենց երեխաներին տանում են օտար դպրոց: Մերձավոր Արևելքի որոշ համայնքներում հայության թիվը հաշվում են տասնյակներով կամ մի քանի հարյուրով… Երբեմնի աշխույժ գաղութների մասին հուշեր են մնացել։
Սփյուռքահայ ամենաուժեղ համայնքն անգամ չի կարող հարատևել օտար ափերում՝ բնօրրանից կտրված…
- Գևորգ Յազըճյան



Անհատը տարբեր վարքագիծ է դրսևորում սովորական՝ առօրյա հարաբերություններում և մարդաշատ վայրերում՝ զանգվածի մեջ: Ֆրեյդի համոզմամբ՝ ամբոխի մեջ անհատի վարքագիծը փոխվում է. իռացիոնալի և անգիտակցականի ազդեցությամբ մեծանում է ոգևորվածությունը, մարդն այնպիսի վարքագիծ է ցուցաբերում, որն այլ պայմաններում չէր ցուցաբերի: Ի՞նչ է տեղի ունենում տվյալ անձի մեջ, երբ նա զանգվածի մաս է կազմում, ինչո՞ւ է ամբոխի մեջ մարդու ինտելեկտուալ մակարդակը նվազում, մարդը դառնում մի տեսակ ներշնչվող, հաճախ՝ պատեհապաշտ: Ե՞րբ է անհատը կարողանում իրեն առանձնացնել ամբոխից: Ինչպե՞ս վերահսկել ամբոխի վարքը: Անձը կարող է առերեսվել ինքն իր հետ: Իսկ զանգվա՞ծը… Ինչպե՞ս հասկանալ` քաղաքական գործիչն անկե՞ղծ է, թե՞ ստում է: Որո՞նք են ամբոխի հոգեբանական առանձնահատկությունները…
- Հրաչյա Ամիրյան



Հայաստանի չորրորդ՝ խորհրդարանական հանրապետությունը կայանալու փորձեր է անում: Ստեղծվել է ժամանակավոր կառավարություն. գործադիր իշխանությունն արդեն ձևավորվել է, իսկ օրենսդիր ու դատական իշխանությունները դեռ չեն ձերբազատվել երրորդ՝ նախագահական հանրապետության կնիքից: Իհարկե, բավական ժամանակ կպահանջվի համակարգային փոփոխությունների համար:
Քաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված՝ հարկավոր են իրողությունների ու երևույթների նորովի վերանայումներ ու վերադասավորումներ:
Հաղորդումների այս նոր շարքի նպատակն այսօրվա իրողություններն արձանագրելն է, նաև դրանց մասին կարծիքներ հայտնելն ու խնդրահարույց հարցերի համար հնարավոր լուծումներ առաջադրելը:
- Ռոմեն Կոզմոյան
- Գևորգ Յազըճյան



Աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումները, միջազգային հարաբերությունների գերշարժունությունը, բազմազան ու բազմապիսի մարտահրավերները պահանջում են արագ, գրեթե ակնթարթային պատասխաններ: Դրա համար հարկավոր են ճշգրիտ աշխատող մեխանիզմներ: Իսկ դրանց աշխատանքներն ապահովում են հետազոտական ու վերլուծական հատուկ կառույցները կամ, ժամանակակից արտահայտությամբ, ուղեղային կենտրոնները:
Այս կենտրոնների գործունեությունը միտված է ո՛չ միայն արտաքին մարտահրավերները դիմակայելուն: Դրանք իրականացնում են հետազոտական աշխատանքներ՝ մի շարք ոլորտներում առաջացած հիմնախնդիրների լուծման համար, նպաստում են երկրի ներսում հասարակական կարծիք ստեղծելուն կամ նրա վրա ազդելուն, աշխարհի նմանատիպ կենտրոնների աշխատանքներին ծանոթացնելուն և այլն՝ ստանձնելով յուրօրինակ քարոզչական կազմակերպության դեր:
- Վարդան Աթոյան



Երաժիշտ, ազգագրագետ Միհրան Թումաճանը Կոմիտասի հայտնի հինգ աշակերտներից է: Զրկվելով իրենց հանճարեղ ուսուցչից՝ նրանք անցան դժոխային ճամփաներ, իսկ իրար վերագտնելուց հետո լծվեցին գործի. սկսեցին տարածել հայկական երաժշտությունը, հատկապես՝ իրենց ուսուցչի գործերը:
1923 թվականին նրանք ցրվեցին տարբեր երկրներ: Միհրան Թումաճանը մեկնեց ԱՄՆ, որտեղ հիմնադրեց «Հայ երգ» խմբերգային ընկերությունը և զուգահեռաբար սկսեց զբաղվել նաև Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից հրաշքով փրկված ու Ամերիկայում ապաստանած հայրենակիցներից ժողովրդական երաժշտության նմուշներ հավաքելով ու նոտագրելով:
Հորեղբոր մասին պատմում է բանասեր Տիգրան Թումաճանը:
- Տիգրան Թումաճան



Աշխարհաքաղաքական բավական բարդ իրավիճակում՝ 1918-ի մայիսի վերջին տասնօրյակի կեսին, լուծարվեց Անդրկովկասի սեյմը, և նրա անդամ երեք հանրապետությունները հռչակվեցին անկախ: Սա պատմագիտության մեջ ընդունված դասական տեսակետն է: Գոյություն ունի ՀՀ հռչակման նաև այլ՝ թուրքական տեսակետ…
Չլիներ այն ՍՍՀՄ կազմում, չէր լինի ՀՍՍՀ-ն, չլիներ ՀՍՍՀ-ն՝ չէինք ունենա Հայաստանի անկախ հանրապետություն:
Ցայսօր մասնագետները քննարկում են առաջին հանրապետության անվանումը, որը 1991-ին ժառանգեց երրորդ հանրապետությունը՝ ի թիվս ՀՀ պետական խորհրդանիշների:
- Ռաֆայել Թադևոսյան



Հայոց բազմահազարամյա պատմության մեջ 1918-ի Մայիսյան հաղթական հերոսամարտերն աննախադեպ էին իրենց պատմական, քաղաքական, ռազմական, բարոյական և այլ նշանակությամբ: Աննախադեպ էին հատկապես այն առումով, որ մեր ժողովրդի առաջ լինել-չլինելու հարցը երբեք այսպիսի սրությամբ չէր դրվել: Շարունակվող Հայոց ցեղասպանության ընթացքում՝ սկսած 1894-ից, թուրք բորենին չէր կարողացել հագեցնել արյան ծարավը և որոշել էր հային վերջնականապես արմատախիլ անել իր բնօրրանից մնացած այս մի թիզ հողից, ոչնչացնել, պատմության գիրկը նետել «Հայաստան» անվանումը որպես պատմաաշխարհագրական հասկացություն:
Իր լինելիության հարցին Արարատյան հայությունը 1918-ի մայիսին հուժկու «այո» ասաց՝ խառնելով Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավի ու նրա լկտի դիվանագիտության խաղաթղթերը՝ Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախելով թուրքական 9-րդ և Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակած 36-րդ փառահեղ դիվիզիաների զորամիավորումները:
- Ռաֆայել Թադևոսյան



Այսրկովկասում բախվում էին ռուսական և բրիտանական շահերը: Այս քաղաքականության պայմաններում զանգեզուրցիներն ու արցախցիները կարողացան բարձր պահել իրենց պայքարի դրոշը:
Անդրանիկը Գողթն գավառից անցավ Զանգեզուր՝ մասնակցելու ինքնապաշտպանությանը: Այս իրավիճակում ուշագրավ է Հայաստանի առաջին հանրապետության կառավարության քաղաքականությունը Զանգեզուրում և Արցախում: Դիվանագիտական առճակատումների պայմաններում Նժդեհը կարողացավ անել անհնարինը՝ պահպանելու համար երկրամասի անկախությունը:
Անանց են Զանգեզուրի 1917-1920 թթ. գոյամարտի պատմական դասերն ու նշանակությունը:
- Արամ Սիմոնյան



«Զանգեզուրի գոյապայքարը 1917-1920 թթ.» աշխատության մեջ Արամ Սիմոնյանը փաստացի նյութի հիման վրա մանրամասնորեն ներկայացնում է 1917-ից Զանգեզուրում տեղի ունեցած բոլոր անցուդարձերը՝ մինչև երկրամասի հերոսապատումի նոր փուլը՝ 1920-ի հուլիսը, որը պայմանավորված էր Գարեգին Նժդեհի ռազմական ու ռազմավարական սխրանքով՝ հանուն ապագա անկախ Լեռնահայաստանի:
Զանգեզուրի գոյամարտի պատմությունն անհնար է պատկերացնել առանց Անդրանիկի ու նրա «Հարվածող զորամասի» գործունեության: Նա հասցրել է Զանգեզուրում նաև օրենսդրական գործունեություն ծավալել:
- Արամ Սիմոնյան



Պատերազմներն անխուսափելի են, մանավանդ՝ հայրենական, որովհետև հայրենի հողը, հայրենիքը միշտ պաշտպանության կարիք ունեն: «Կա մարդը՝ կա պատերազմը,– աքսիոմատիկ ճշմարտության պես ասում է 20-րդ դարի մեր օծյալ Սպարապետը՝ Գարեգին Նժդեհը՝ 1930-ին Բոստոնի «Հայրենիք» օրաթերթում հրապարակած «Հիշիր պատերազմը» շարքի առաջին հոդվածում:– Մարդն ու պատերազմը միաժամանակ են հայտնվել մեր երկրագնդի վրա»:
Բայց ինչո՞ւ են մարդիկ սպանում իրար, արյուն թափում: Ինչո՞ւ են տեղի ունենում պատերազմները, ինչո՞ւ հնարավոր չէ դրանք կանխել…
- Դավիթ Մոսինյան



Արցախյան շարժման հենց սկզբից Թուրքիան փորձում էր քողարկել իր անհանգիստ կեցվածքը հակամարտության նկատմամբ: Սակայն կարճ ժամանակ անց, երբ սկսվեց պատերազմը, Ադրբեջանին օգնում էր ամեն ինչով՝ բացի ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ ծավալելուց: 1993-ի ապրիլի սկզբին Քարվաճառի ազատագրումից և հուլիս-օգոստոսին ադրբեջանական բանակի կրած ծանր պարտություններից հետո Թուրքիան ՀՀ-ին սպառնում էր ռազմական ներխուժմամբ։
Թուրքիայի պատմության վերջին 100-ամյակի օրինակով քննենք նրա վարած քաղաքականությունը Հայկական հարցում: Բայց քանի որ Հայկական հարցը զուտ Հայկական հարց չէ, հարկավոր է պարզաբանել, թե Մեծ եղեռնից հետո 103 տարվա ընթացքում ազգային ի՛նչ քաղաքականություն է վարել իր երկրում այս կայսրությունը:
- Ռաֆայել Թադևոսյան



Ազգերի գոյության հարցը եղել է և է համաշխարհայնացման քաղաքականության ճարտարապետների թիրախում: Ազգերը պայքարել են գերհզորների դեմ իրենց ինքնության և սեփական անկախ պետության պահպանման համար, եթե, իհարկե, ունեցել են պետականություն: Այդ ճանապարհին բազմաթիվ ազգեր են փոշիացել, իսկ նրանց մշակույթներն ու պետությունները՝ ոչնչացվել: Գերհզորները վաղուց են ուրացել մարդկության ստեղծած ազգային ու մշակութային ավանդույթները, բարոյահոգեբանական արժեքները. մարդուն վերաբերվում են որպես իրի, արտադրող գործիքի, ազգությունը համարում են տնտեսական ազդակ, հանուն ազգի ինքնապահպանման հավաքական ճիգերը՝ ազգայնամոլություն, իսկ այս ամենի մասին խոսողներին՝ նախապաշարվածներ, ազգայնամոլներ և այլն…
- Դավիթ Մոսինյան



1915-ի ապրիլը եզակի էր ոչ միայն հայոց մեծ արհավիրքի առումով, այլև վանեցիների ոգեղենության ինքնադրսևորման: Իր հերոսական պայքարի արդյունքում Վանը դարձավ, կարելի է ասել, քաղաք-պետություն: Ավաղ, այդ անկախությունը կերտած հերոսներին բախտ չվիճակվեց վայելելու իրենց պայքարի պտուղները. կարճ ժամանակ անց, իր համար անհասկանալի իրավիճակում, վանեցին թողեց իր սրբություն սրբոցը և ձեռքն առավ գաղթականի ցուպը: Սա իրոք ճակատագրի ծաղր էր:
Օսմանցի մարդակերների վարած հայակեր քաղաքականության դեմ վանեցիներն ըմբոստացել էին Հայոց ցեղասպանության «արշալույսին»: Նրանց մղած ինքնապաշտպանական կռիվների շարքում առանձնացնում են երեք նշանավոր հերոսամարտեր:
- Ռաֆայել Թադևոսյան



1918-ի ապրիլի 3-ին (հին տոմարով՝ մարտի 21-ին) սկսվել էր վանեցիների նահանջը: Տասնյակ հազարավոր հայեր, 133 օրում անցնելով շուրջ 1000 կմ, հասան Իրաքի անապատներ՝ ճանապարհին անհավասար ինքնապաշտպանական կռիվներ մղելով թուրք-քրդական ուժերի դեմ: Վանեցիներն այս գողգոթան անցան՝ արժանապատվորեն կռվելով ու չեզոքացնելով մեր ազգային թշնամիների հարձակումները, ոչնչացնելով մեծ թվով ստահակների…
Մեր պատմության այս դրվագները, սակայն, տեղ չեն գտել հայոց պատմության դպրոցական դասագրքերում: Եթե ոչ դպրոցում, հապա որտե՞ղ պետք է հայ մարդը սովորի իր պատմությունը:
- Ռաֆայել Թադևոսյան



«Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխները, որոնք հղացան Հայոց ցեղասպանության ծրագիրը և իրականացրին այն որպես պետական քաղաքականություն, գերակշիռ մասով թուրքեր չէին. ավելի հստակ՝ ծպտյալ հրեաներ էին, որոնց թիկունքում միջազգային սիոնիզմն էր՝ իր բոլոր դրսևորումներով: Ի՞նչ հարց էին լուծում սրանով մասոնները, որի հետևանքով կամ պատճառով հրեական պետությունն ու նրա որդեգրած քաղաքականությունը ցայսօր ժխտում են Հայոց ցեղասպանությունը որպես պատմական իրողություն:
Հոլոքոստը Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստների, այսինքն՝ երկրի իշխող կուսակցության իրականացրած քաղաքականությունն էր, որի առաջնորդը՝ Ադոլֆ Հիտլերը՝ Շիկլգրուբեր ազգանվամբ, նույնպես հրեական արմատներով մի ինչ-որ ապօրինածին զավակ էր: Հոլոքոստի հետևանքով հրեաները ոչ միայն չեն կորցրել իրենց մտավորական վերնախավին ու ֆինանսական կարողությունները, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմից շատ չանցած պետություն են ստեղծել՝ ի տարբերություն հայերի, որոնք հայրենազրկվել են:
- Ռաֆայել Թադևոսյան



Աղձքում հայտնաբերվել է արձանագիր տապանաքար: Ենթադրվում է, որ մաշտոցյան ամենահին գրություններից է: Բացվել է նաև Հայաստանի ամենահին պալատական կառույցը. 4500 քմ տարածք ընդգրկող մոնումենտալ կառույց: Մեր պահպանված միակ պալատը Դվինի 7-րդ դարի պալատն էր, ինչպես նաև Արուճի պալատը: Իսկ այս դեպքում գնում ենք դեպի 4-5-րդ դարեր: Հայ ճարտարապետության համար սա ցնցող հայտնագործություն է:
Արքայական պալատի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մետաղադրամներ, զարդեր, քաղաքային մշակույթին բնորոշ կառույցներ։ Հայերի քաղաքային մշակույթը զարգացած է եղել դեռ IV դարում, ու դրա վկայությունն է նաև առաջին սանհանգույցի նախատիպը։ Լեռնային աղբյուրի ջուրը գետնի տակով բերվել է մինչև պալատ։
- Հակոբ Սիմոնյան



Գարեգին Հովսեփյանն ինչ էլ ձեռնարկում էր, ապշեցնող հետևողականությամբ էր իրագործում: Նա անզուգական հայագետ էր, բանասեր, արվեստաբան, խմբագիր, աստվածաբան, ուսուցիչ, հոգևոր և ազգային գործիչ՝ միաժամանակ:
Իր բոլոր շնորհները, հոգեմտավոր բոլոր կարողությունները նա մինչև վերջ ծառայեցրել է իր ազգին՝ դառնալով 20-րդ դարի Ղևոնդ Երեց Սարդարապատում, ցմրուր ճաշակել Կարսի խայտառակ անկման անկրկնելի ողբերգությունը, իսկ հետագայում ծավալել համահայկական գործունեություն: Նրա գործունեության շրջանակներն իսկապես անընդգրկելի են:
- Գևորգ Յազըճյան



2017-ին լրացան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի ծննդյան 150, քահանայական ձեռնադրության 120, եպիսկոպոսական ձեռնադրության 100-ամյակները և վախճանի 65-րդ տարելիցը:
Գարեգին Ա Հովսեփյանն աստվածատուր շնորհներով օժտված անհատականություն էր և միշտ օրինակելի տիպար՝ մտավորականի, բանասերի, հոգևոր գործչի, հայագետի, խմբագրի, արվեստաբանի, ուսուցչի, աստվածաբանի, մեծատառով մարդու և հայի: Հայրապետական իր պատգամներով ու դավանած ազգային արժեքներով հայ իրականության մեջ նա դարձել է կոթողային դեմք, անհասանելի բարձունք, որի նշաձողին, հավաքական առումով, իմ ճանաչած գործիչներից ոչ ոք ցայսօր չի կարողացել հասնել:
Արամ Ա-ի արտահայտությամբ՝ «Կիլիկեան հայրապետական Ս. Աթոռի Գահին վրայ Գարեգին Յովսէփեան դարձաւ աստուածարեալ Հովուապետ ու մարգարէատեսիլ Հայրապետ, Շնորհալիներու Աթոռին վրայ՝ նոր Շնորհալի»:
- Գևորգ Յազըճյան



Լույս է տեսել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հեղինակային «Հայաստանի պատմություն» մատենաշարի երկրորդ՝ «Սալմաստ» հատորը: Մատենաշարն ընդգրկելու է խորհրդանշական 36 հատոր, այնքան, որքան մեսրոպյան այբուբենի տառերն են:
Այստեղ այնպիսի մասունքներ են փրկվել անհայտությունից կամ մոռացությունից, որոնց գիտական, պատմական, աշխարհագրական, մշակութային, ժողովրդագրական, ազգագրական և այլ արժեքներ անանց են: Հանրագիտարանային նշանակության այս մատենաշարն իսկապես գանձարան է դառնալու ապագա ուսումնասիրողների համար: Միայն թե շուտ հայտնվեն մեկենասներ՝ այս անկրկնելի ծրագիրն իրականացնելու համար:
- Սամվել Կարապետյան



Անհատներ կան, որոնց մասին խոսելիս որքան էլ փնտրում ես գերադրական աստիճանի ածական-մակդիրներ, միևնույն է, ներքուստ զգում ես, որ դրանք ամբողջությամբ չեն արտահայտում ասելիքիդ բովանդակությունը: Նման դեպքերում մի կողմ եմ դնում մայրենիի զինանոցը և մտքերս ձևակերպում անպաճույճ՝ առանց որակումների:
Երջանկահիշատակ պատմաբան Պետրոս Հովհաննիսյանի պարագայում հատկապես այդպես է: Նրա թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսքն այնքան պարզ էր ու միաժամանակ այնքան խոր, որ հիանում էիր նյութի նրա իմացությամբ, ասելիքի հստակությամբ, հարուստ բառապաշարով: Եվ այդ ամենն անում էր առանց ավելորդ ճիգերի. բառեր չէր փնտրում, դրանք առատորեն հոսում էին նրա հանդարտ ու հիմնավոր խոսքում:
- Ալբերտ Իսոյան
- Անդրանիկ Հովհաննիսյան



Ստամբուլի Սահակյան-Նունյան վարժարանի հիմնադրման կեսդարյա հոբելյանին նվիրված միջոցառումները Սամաթիա թաղամասում տոնական մթնոլորտ են ստեղծել համայնքի կյանքում, գրում է պոլսահայ մամուլը: Կրթօջախի հոբելյանական հանդիսությունների վերջին ձեռնարկը նվիրված էր Հրաչյա Աճառյանի հիշատակի ոգեկոչմանը:
Այդ միջոցառումներին մասնակցելու համար Երևանից հրավիրվել է ականավոր լեզվաբանի նույնանուն թոռը՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի աշխատակից Հրաչյա Աճառյան կրտսերը:
- Հրաչյա Աճառյան



Հայկական հարցում ԱՄՆ-ի քաղաքականության մասին խոսելիս անմիջապես հիշում ենք նախագահ Վուդրո Վիլսոնին ու նրա վարած քաղաքականությունը. նա այս երկրի պատմության մեջ թերևս միակ նախագահն էր, որ հայամետ էր, ավելի ճիշտ՝ արդարադատ էր…
Ինչպե՞ս է ԱՄՆ-ն առնչվել Հայկական հարցին և Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու խնդրին: Ինչո՞ւ էին ԱՄՆ-ի հանրապետականները դեմ Վիլսոնի «14 կետերին»:
Վիլսոնի «14 կետերը», ԱՄՆ-ի մանդատը, Սևրի պայմանագիրը, Իրավարար վճիռը… Բարոյական և իրավական գնահատականների նախանձելի փունջ է…
- Ռաֆայել Թադևոսյան



Երիտթուրքական եռապետության պարագլուխներից Էնվերն ու Ջեմալը կասկածելի բարեկամական հարաբերությունների մեջ էին նոր գիշատիչների՝ բոլշևիկյան Ռուսաստանի հետ: 1920 թ. օգոստոսի 24-ին ռուսները ճանաչեցին թուրքական «Ազգային ուխտը»: Պովոլժիեում սարսափելի սովի ամիսներին Ռուսաստանն ահռելի ֆինանսական օգնություն էր ցույց տալիս Թուրքիային… Պատմության մեջ երբևէ չլսված բան…
Քեմալա-բոլշևիկյան սիրախաղի դափնեպսակը Կարսի պայմանագիրն էր:
ՌԴ-ն թղթի վրա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Իսկ ի՞նչ պետք է այսօր անի՝ Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու համար:
- Ռաֆայել Թադևոսյան

