Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Մտորումներ, 10:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 11։00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 12:00 - Աշխարհայացք, 14:00 - Արվեստի երանգներ, 15:00 - Մեր կինոն, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Աշխարհայացք (կրկնություն), 23:00 - Արվեստի երանգներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Մտորումներ, 10:00 - Աշխարհայացք (կրկնություն), 11:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 12:00 - Հայելի, 14:00 - Սիրաքի գիրքը, 15:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Հայելի (կրկնություն), 23:00 - Սիրաքի գիրքը, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Մտորումներ, 10:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 11:00 - Մեծ գաղափարներ, 12:00 - Ոսկեփորիկ, 13:00 - Արվեստի երանգներ, 14:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 15:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 16:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 17:00 - Հայելի (կրկնություն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Ոսկեփորիկ, 23:00 - Մեծ գաղափարներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 18:00, 24:02
Երեքշաբթի 18:00, 24:02
Չորեքշաբթի 18:00, 24:02
Հինգշաբթի 18:00, 24:02
Ուրբաթ 18:00, 24:02
Շաբաթ 18:00, 24:02
Կիրակի 18:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Երեքշաբթի 12:00, 22:00
Չորեքշաբթի 10:00
Կիրակի 14:00
Ակունք
Աղոթքներ
Անակնկալ հանդիպում
Հինգշաբթի 12:00, 22:00
Ուրբաթ 10:00
Կիրակի 22:00
Աշխարհայացք
Երկուշաբթի 11:00
Հինգշաբթի 14:00, 23:00
Շաբաթ 13:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 15:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 15:00
Ուրբաթ 11:00
Շաբաթ 15:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 15:00
Կիրակի 15:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երկուշաբթի 19:00, 21:00
Երեքշաբթի 19:00, 21:00
Իմ Եկեղեցու պատմությունը
Երեքշաբթի 14։00, 23:00
Հինգշաբթի 11։00
Շաբաթ 16:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 14:00, 23:00
Երեքշաբթի 11:00
Շաբաթ 14:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 12:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայելի
Ուրբաթ 19:00, 21:00
Շաբաթ 19:00, 21:00
Կիրակի 19:00, 21:00
Հեքիաթի ժամ
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Հինգշաբթի 10:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Երեքշաբթի 10:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 15:00
Չորեքշաբթի 11:00
Շաբաթ 11:00, 23:00
Մեծ գաղափարներ
Հինգշաբթի 15:00
Մեր կինոն
Երկուշաբթի 09:00
Երեքշաբթի 09:00
Չորեքշաբթի 09:00
Հինգշաբթի 09:00
Ուրբաթ 09:00
Շաբաթ 09:00
Կիրակի 09:00
Մտորումներ
Երկուշաբթի 10:00
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 23:00
Ոսկեփորիկ
Ուրբաթ 14:00, 23:00
Սիրաքի գիրքը
Չորեքշաբթի 14:00, 23:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
Հեղինակ` Հասմիկ Գուլակյան
Հաղորդման ժամանակացույց
Երեքշաբթի - 12:00, 22:00
Չորեքշաբթի - 10:00
Կիրակի - 14:00
Կապ
gulakyanh@mail.ru
Ակունք

Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Բաժանորդագրվել
1/1
16 Հոկտեմբեր Խորին խոնարհում. Շառլ Ազնավուրի հիշատակին

Եթե 1959 թվականի Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում նրա ելույթից հետո, ինչպես գրել է ֆրանսիացի մի լրագրող, «Ֆրանսիան ազնավուրացված» էր, ապա 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Երկիր մոլորակն էր «ազնավուրացված», իսկ 2018-ի հոկտեմբերի 1-ից հետո նրա կորուստը տիեզերական է. վերջին 30 տարում իր երկրին ու ժողովրդին բաժին ընկած ճակատագրով տառապող Շառլ Ազնավուրը դարձել է վերազգային երևույթ…
Շառլ Ազնավուրին վերջին հրաժեշտի արարողությունը՝ ազգային հարգանքի տուրքը, նրա հարազատ Փարիզում կդառնա ֆրանկոֆոնիայի՝ բոլոր ժամանակների չգերազանցված միջոցառում. ողջ աշխարհն էր ֆրանսիական հեռուստատեսության շնորհիվ ուղիղ եթերում հրաժեշտ տալիս ամենահայ ֆրանսիացուն և ամենաֆրանսիացի հային…
Շնորհակալություն, Ֆրանսիա…
Mersi, la France.

  • Աելիտա Դոլուխանյան
1/1
1/1
02 Հոկտեմբեր Լեռ Կամսարի անմահության սերմերը

Համաշխարհային գրականության պատմությանը միշտ էլ ուրույն երանգ են հաղորդել գրականամերձ շրջանակների այն նվիրյալները, որոնք մի քանի համակիրներով կամ ընկերներով ստեղծել են փոքրիկ խմբեր և իրականացրել զուտ գրական ծրագրեր: Անշուշտ, դյուրին չի եղել նրանց ճանապարհը, մանավանդ եթե իրենց նպատակներն իրականացնելու համար ստիպված են եղել լուծելու նաև ֆինանսական խնդիրներ:
Մի փոքր խումբ գաղափարակիցներ, որոնց անվանում եմ Լեռ Կամսարի հոգևոր ժառանգներ՝ բանասեր Արմեն Քեշիշյանը, իրավաբան Հայկ Խեմչյանը, նկարիչ Գևորգ Մշեցի-Ջավրուշյանը, հավաքվել են հանճարեղ երգիծաբանի թոռնուհու՝ Վանուհի Թովմասյանի շուրջը և լծվել Լեռ Կամսարի անտիպ օրագրերի հրատարակման աշխատանքին:

  • Արմեն Քեշիշյան, Հայկ Խեմչյան, Գևորգ Մշեցի-Ջավրուշյան
1/1
1/1
25 Սեպտեմբեր Եղիշե Չարենց. ժամանակը, իրականությունը և մենք (մաս Բ)

Չարենցի ժամանակը ցույց տալու համար հարկավոր է ցույց տալ նրա անցած ճանապարհը՝ տարածաժամանակային հատվածում, այսինքն՝ ելակետի ու վերջնակետի միջակայքը, որը թե՛ դրամատիկ էր և թե՛ ողբերգական… Չարենցը չի կարողանում ազատվել «անհրաժարելի անցյալի» ճնշող բեռից: Նա հասկացել էր, որ հայոց մեծագույն կորուստը ժողովրդի հավաքական հանճարի փոշիացումն է, որ, Հայկ Ասատրյանի արտահայտությամբ, «հայը ժառանգական ճիգի մարդ չէ, այլ՝ պատմական յիշողութեան: Նա չի շարունակում գործը, այլ միայն ապրում՝ որպէս կատարուած փաստ»:

  • Աշոտ Ոսկանյան
1/1
1/1
18 Սեպտեմբեր Եղիշե Չարենց. ժամանակը, իրականությունը և մենք (մաս Ա)

Արժանիորեն գնահատելով նախորդ շրջանի չարենցագետների վաստակը՝ նկատենք, որ Չարենցի ստեղծագործությունը կարոտ է նորովի մեկնաբանությունների (նույնը կարելի է ասել մեր մյուս մեծ գրողների գրականության մասին). ո՛չ միայն հասարակարգ է փոխվել, այլ նաև յուրաքանչյուր սերունդ նրանց գործերում փնտրում է ի՛ր, միայն ի՛ր որոնածը և միմիայն իրեն հետաքրքրող հարցերի շրջանակում: Հենց դա է ապահովում գիտության առաջընթացը: Այս առումով չարենցագիտության ոլորտում ուշագրավ ուսումնասիրություն է կատարել փիլ. գիտ. դոկտոր Աշոտ Ոսկանյանը:
Ինչո՞ւ է փիլիսոփա գիտնականն անդրադարձել Չարենց-հանճարի ստեղծագործությանը: Ի՞նչ է որոնել ու բացահայտել Չարենցի գործերում մերօրյա հետազոտողը:

  • Աշոտ Ոսկանյան
1/1
1/1
11 Սեպտեմբեր Հանուն անօթևան հայրենակիցների կամ բաղձալի տանիքի հեռանկարը

Վերջին ամիսներին «Ֆեյսբուքում» ուշադրությունս գրավեց աննախադեպ մի նախաձեռնություն՝ «Մի կտուրի տակ» խորհրդանշական վերնագրով: Արտերկրում ժամանակավորապես ապրող  Միքայել Դալլաքյանը, որն այդ ծրագրի հեղինակն է, որոշել է բնակարաններ կառուցել հայրենաբնակ անօթևան հայրենակիցների համար:
Եվ մինչ ուրիշներն զբաղված էին և ե՛ն միմյանց արած ու չարած գործերի մասին հրապարակային ելույթներով, մեկը մյուսից հաշիվ պահանջելով, Միքայել Դալլաքյանն անբուժելի դարձած իր «հիվանդության» դեմ պայքարի դրոշ է պարզել, որը կարելի է հաղթահարել համազգային միասնությամբ՝ միայն ու միայն համատեղ ջանքերով՝ առանց նախկինների ու ներկաների տարանջատման, առանց բնօրրանում ու արտերկրում ապրողների սահմանազատման, որովհետև ծրագրի իրականացման դեպքում շահելու է հայրենաբնակ հայ մարդը, այսինքն՝ հզորանալու է հայոց հայրենիքը:

  • Միքայել Դալլաքյան
1/1
1/1
04 Սեպտեմբեր Վերակազմված հիմնարկության գործառույթները

ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը հունիսի սկզբին վերակազմավորվել է Լեզվի կոմիտեի: Վարչական այս մարմինը ստեղծվել է որպես Կառավարությանն առընթեր կառույց «Լեզվի մասին» ՀՀ օրենքի՝ 1993 թ. ընդունումից հետո և պետք է հետևեր այդ օրենքի կիրարկմանը:
Տեսչության ստեղծումն առաջին հերթին ողջունել են ՀՀ միակ պետական լեզվի անաղարտության ջատագովները: Հայտնի է, որ նախորդ հասարակարգից ժառանգել էինք օտարաբանության բավական ծանր բեռ, որից վայրկյան առաջ ձերբազատվել էր հարկավոր: Իսկ ձերբազատվել հնարավոր էր ոչ թե սրի հարվածով, այլ միայն ու միայն ճիշտ լեզվաքաղաքականության ճանապարհով, որը, որքան էլ զարմանալի է, դյուրին չէր ազգությամբ գրեթե միատարր մեր հանրապետությունում:
Պատճառները բազմաթիվ են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ…

  • Դավիթ Գյուրջինյան

 

1/1
1/1
31 Հուլիս Հետհարյուրամյա վերլուծություններ. Հայաստանի առաջին հանրապետության պատմությունից (մաս Բ)

Հայաստանի առաջին հանրապետության վարած քաղաքականության իմացությունն այսօր էլ է մեզ համար արդիական: Առաջին հանրապետությունը խորհրդարանական էր, սակայն նրա և Երրորդ հանրապետության գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների վարած քաղաքականությունները համեմատության բազմաթիվ եզրեր ունեն:
Հանրապետության հռչակումից հետո նախ ձևավորվեց կառավարությունը, ապա՝ օրենսդիր մարմինը՝ ՀՀ խորհրդարանը: Պարզվում է՝ ընտրակեղծիքը և ընտրակաշառքը մեր իրականության մեջ 100 տարվա պատմություն ունեն. խորհրդարանի  80 անդամից 72-ը դաշնակցականներ էին:
Սեփական պատմությունից դաս չքաղելու դեպքում հետագայում հատուցումը դաժան է լինում:

  • Ռաֆայել Թադևոսյան
1/1
1/1
24 Հուլիս Հետհարյուրամյա վերլուծություններ. Հայաստանի առաջին հանրապետության պատմությունից (մաս Ա)

Երբ հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, Թիֆլիսում և Երևանում գործում էին երկու առանձին Ազգային խորհուրդներ: Երևանի Ազգային խորհուրդը Արամ Մանուկյանի գլխավորությամբ անուրանալի գործ է կատարել: Արամ Մանուկյանի ղեկավարած Հատուկ կոմիտեն, մինչև Թիֆլիսի Ազգային խորհրդի Երևան ժամանումը՝ հուլիսի 19-ը, փաստորեն իրականացնում էր ՀՀ ժամանակավոր կառավարության գործառույթներ: Ենթադրվում էր, որ նա պետք է դառնար հանրապետության առաջին վարչապետը: Բայց նշանակվեց  Հովհաննես Քաջազնունին: 2,5 տարվա ընթացքում ՀՀ-ում փոխվել է 4 վարչապետ:

  • Ռաֆայել Թադևոսյան 
1/1
1/1
17 Հուլիս Մեծ լոռեցու հոբելյանին ընդառաջ. Հ. Թումանյան - 150 (մաս Բ)
  • Անի Եղիազարյան  

Հովհաննես Թումանյանի օրոք սկզբնավորված թումանյանագիտությունը կարևոր ճանապարհ է անցել: Արժանին մատուցելով մեր մեծերին ժամանակին Թումանյանի երկերի գիտական հրատարակությունների համար՝ ասենք, որ նոր սերնդի մասնագետները նույնպես ասելիք ունեն, հատկապես նախորդ շրջանի թումանյանագետների  աշխատանքը լրացնելու առումով… Սկսվել է Թումանյանի երկերի ակադեմիական հրատարակության վերահրատարակումը: Ինչո՞ւ է առաջացել ակադեմիական ժողովածուն վերահրատարակելու անհրաժեշտությունը: Որո՞նք են նոր հրատարակության առանձնահատկությունները: Կառուցվածքային առումով ի՞նչ փոփոխություններ են կատարվել նախկին 10-հատորյակում:

1/1
1/1
10 Հուլիս Մեծ լոռեցու հոբելյանին ընդառաջ. Հ. Թումանյան - 150 (մաս Ա)
  • Անի Եղիազարյան  

Վերջին հարյուր տարում Հովհաննես Թումանյանը կամա թե ակամա դարձել է հայ մարդու մշտական ուղեկիցը՝ անկախ վերջինիս տարիքից ու կրթական ցենզից: Գրող լինելուց զատ Թումանյանը ժամանակին առանցքային կերպար էր, անհատականություն, որի բազմաբևեռ մագնիսն իր շուրջն էր հավաքել մեր մշակույթի բոլոր երևելի դեմքերին: Եվ ոչ միայն նրանց: Պետություն չունեցող ժողովրդի համար Թումանյանն ակամա ստանձնել էր պետության գործառույթ…
Սա մեզ պարտավորեցնում է, որ ոչ միայն ակնածանքով ու երախտագիտությամբ հիշենք նրան, այլև պարտքի զգացումով: Իրականում այս վերաբերմունքը մե՛զ համար է կարևոր և ոչ թե Թումանյանի. նրա կյանքն ու գործը բաց դասագիրք են դարձել եկող սերունդների համար: Իսկ սերունդները յուրովսանն արժևորել են նրա գրական վաստակը, գնահատել նրա հասարակական ու քաղաքացիական գործունեությունը: Այսօր հերթը մերն է…

1/1
1/1
03 Հուլիս Տպավորություններ Լիբանանից

Բեյրութում հայկական դպրոցներ են «օպտիմալացվում»: Տարիներ առաջ փակվեց Մելգոնյան վարժարանը…
Անսպասելի չեն սփյուռքում այս զարգացումները…
Տարեցտարի դրսում նվազում է հայկական դպրոցների, նաև այդ դպրոցներում սովորողների թիվը: Հաճախ հայկական դպրոցների ուսուցիչներն իրենց երեխաներին տանում են օտար դպրոց: Մերձավոր Արևելքի որոշ համայնքներում հայության թիվը հաշվում են տասնյակներով կամ մի քանի հարյուրով… Երբեմնի աշխույժ գաղութների մասին հուշեր են մնացել։
Սփյուռքահայ ամենաուժեղ համայնքն անգամ չի կարող հարատևել օտար ափերում՝ բնօրրանից կտրված…

  • Գևորգ Յազըճյան
1/1
1/1
26 Հունիս Զանգվածի հոգեբանությունը և անհատը

Անհատը տարբեր վարքագիծ է դրսևորում սովորական՝ առօրյա հարաբերություններում և մարդաշատ վայրերում՝ զանգվածի մեջ: Ֆրեյդի համոզմամբ՝ ամբոխի մեջ անհատի վարքագիծը փոխվում է. իռացիոնալի և անգիտակցականի ազդեցությամբ մեծանում է ոգևորվածությունը, մարդն այնպիսի վարքագիծ է ցուցաբերում, որն այլ պայմաններում չէր ցուցաբերի: Ի՞նչ է տեղի ունենում տվյալ անձի մեջ, երբ նա զանգվածի մաս է կազմում, ինչո՞ւ է ամբոխի մեջ մարդու ինտելեկտուալ մակարդակը նվազում, մարդը դառնում մի տեսակ ներշնչվող, հաճախ՝ պատեհապաշտ: Ե՞րբ է անհատը կարողանում իրեն առանձնացնել ամբոխից: Ինչպե՞ս վերահսկել ամբոխի վարքը: Անձը կարող է առերեսվել ինքն իր հետ: Իսկ զանգվա՞ծը… Ինչպե՞ս հասկանալ` քաղաքական գործիչն անկե՞ղծ է, թե՞ ստում է: Որո՞նք են ամբոխի հոգեբանական առանձնահատկությունները…

  • Հրաչյա Ամիրյան
1/1
1/1
19 Հունիս Փաստեր պատմության համար. համահայկական խնդիրներ

 Հայաստանի չորրորդ՝ խորհրդարանական հանրապետությունը կայանալու փորձեր է անում: Ստեղծվել է ժամանակավոր կառավարություն. գործադիր իշխանությունն արդեն ձևավորվել է, իսկ օրենսդիր ու դատական իշխանությունները դեռ չեն ձերբազատվել երրորդ՝ նախագահական հանրապետության կնիքից: Իհարկե, բավական ժամանակ կպահանջվի համակարգային փոփոխությունների համար:
Քաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված՝ հարկավոր են իրողությունների ու երևույթների նորովի վերանայումներ ու վերադասավորումներ:
Հաղորդումների այս նոր շարքի նպատակն այսօրվա իրողություններն արձանագրելն է, նաև դրանց մասին կարծիքներ հայտնելն ու խնդրահարույց հարցերի համար հնարավոր լուծումներ առաջադրելը:

  • Ռոմեն Կոզմոյան
  • Գևորգ Յազըճյան
1/1
1/1
12 Հունիս Արդի համաշխարհային մարտահրավերներն ու ուղեղային կենտրոնները

Աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումները, միջազգային հարաբերությունների գերշարժունությունը, բազմազան ու բազմապիսի մարտահրավերները պահանջում են արագ, գրեթե ակնթարթային պատասխաններ: Դրա համար հարկավոր են ճշգրիտ աշխատող մեխանիզմներ: Իսկ դրանց աշխատանքներն ապահովում են հետազոտական ու վերլուծական հատուկ կառույցները կամ, ժամանակակից արտահայտությամբ, ուղեղային կենտրոնները:
Այս կենտրոնների գործունեությունը միտված է ո՛չ միայն արտաքին մարտահրավերները դիմակայելուն: Դրանք իրականացնում են հետազոտական աշխատանքներ՝ մի շարք ոլորտներում առաջացած հիմնախնդիրների լուծման համար, նպաստում են երկրի ներսում հասարակական կարծիք ստեղծելուն կամ նրա վրա ազդելուն, աշխարհի նմանատիպ կենտրոնների աշխատանքներին ծանոթացնելուն և այլն՝ ստանձնելով յուրօրինակ քարոզչական կազմակերպության դեր:

  • Վարդան Աթոյան

 

1/1
1/1
05 Հունիս Ապրող հուշեր

Երաժիշտ, ազգագրագետ Միհրան Թումաճանը Կոմիտասի հայտնի հինգ աշակերտներից է: Զրկվելով իրենց հանճարեղ ուսուցչից՝ նրանք անցան դժոխային ճամփաներ, իսկ իրար վերագտնելուց հետո լծվեցին գործի. սկսեցին տարածել հայկական երաժշտությունը, հատկապես՝ իրենց ուսուցչի գործերը:
1923 թվականին նրանք ցրվեցին տարբեր երկրներ: Միհրան Թումաճանը մեկնեց ԱՄՆ, որտեղ հիմնադրեց «Հայ երգ» խմբերգային ընկերությունը և զուգահեռաբար սկսեց զբաղվել նաև Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից հրաշքով փրկված ու Ամերիկայում ապաստանած հայրենակիցներից ժողովրդական երաժշտության նմուշներ հավաքելով ու նոտագրելով:
Հորեղբոր մասին պատմում է բանասեր Տիգրան Թումաճանը:

  • Տիգրան Թումաճան
1/1
1/1
29 Մայիս Հետհարյուրամյա վերլուծություններ. Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը

Աշխարհաքաղաքական բավական բարդ իրավիճակում՝ 1918-ի մայիսի վերջին տասնօրյակի կեսին, լուծարվեց Անդրկովկասի սեյմը, և նրա անդամ երեք հանրապետությունները հռչակվեցին անկախ: Սա պատմագիտության մեջ ընդունված դասական տեսակետն է: Գոյություն ունի ՀՀ հռչակման նաև այլ՝ թուրքական տեսակետ…
Չլիներ այն ՍՍՀՄ կազմում, չէր լինի ՀՍՍՀ-ն, չլիներ ՀՍՍՀ-ն՝ չէինք ունենա Հայաստանի անկախ հանրապետություն:
Ցայսօր մասնագետները քննարկում են առաջին հանրապետության անվանումը, որը 1991-ին ժառանգեց երրորդ հանրապետությունը՝ ի թիվս ՀՀ պետական խորհրդանիշների:

  • Ռաֆայել Թադևոսյան
1/1
1/1
22 Մայիս Հետհարյուրամյա վերլուծություններ. Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը

Հայոց բազմահազարամյա պատմության մեջ 1918-ի Մայիսյան հաղթական հերոսամարտերն աննախադեպ էին իրենց պատմական, քաղաքական, ռազմական, բարոյական և այլ նշանակությամբ: Աննախադեպ էին հատկապես այն առումով, որ մեր ժողովրդի առաջ լինել-չլինելու հարցը երբեք այսպիսի սրությամբ չէր դրվել: Շարունակվող Հայոց ցեղասպանության ընթացքում՝ սկսած 1894-ից, թուրք բորենին չէր կարողացել հագեցնել արյան ծարավը և որոշել էր հային վերջնականապես արմատախիլ անել իր բնօրրանից մնացած այս մի թիզ հողից, ոչնչացնել, պատմության գիրկը նետել «Հայաստան» անվանումը որպես պատմաաշխարհագրական հասկացություն:
Իր լինելիության հարցին Արարատյան հայությունը 1918-ի մայիսին հուժկու «այո» ասաց՝ խառնելով Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավի ու նրա լկտի դիվանագիտության խաղաթղթերը՝ Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախելով թուրքական 9-րդ և Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակած 36-րդ փառահեղ դիվիզիաների զորամիավորումները:

  • Ռաֆայել Թադևոսյան
1/1
1/1
15 Մայիս Զանգեզուր. պատմություն և իրականություն (մաս Բ)

Այսրկովկասում բախվում էին ռուսական և բրիտանական շահերը: Այս քաղաքականության պայմաններում զանգեզուրցիներն ու արցախցիները կարողացան բարձր պահել իրենց պայքարի դրոշը:
Անդրանիկը Գողթն գավառից անցավ Զանգեզուր՝ մասնակցելու ինքնապաշտպանությանը: Այս իրավիճակում ուշագրավ է Հայաստանի առաջին հանրապետության կառավարության քաղաքականությունը Զանգեզուրում և Արցախում: Դիվանագիտական առճակատումների պայմաններում Նժդեհը կարողացավ անել անհնարինը՝ պահպանելու համար երկրամասի անկախությունը:
Անանց են Զանգեզուրի 1917-1920 թթ. գոյամարտի պատմական դասերն ու նշանակությունը:

  • Արամ Սիմոնյան
1/1
1/1
08 Մայիս Զանգեզուր. պատմություն և իրականություն (մաս Ա)

«Զանգեզուրի գոյապայքարը 1917-1920 թթ.» աշխատության մեջ Արամ Սիմոնյանը փաստացի նյութի հիման վրա մանրամասնորեն ներկայացնում է 1917-ից Զանգեզուրում տեղի ունեցած բոլոր անցուդարձերը՝ մինչև երկրամասի հերոսապատումի նոր փուլը՝ 1920-ի հուլիսը, որը պայմանավորված էր Գարեգին Նժդեհի ռազմական ու ռազմավարական սխրանքով՝ հանուն ապագա անկախ Լեռնահայաստանի:
Զանգեզուրի գոյամարտի պատմությունն անհնար է պատկերացնել առանց Անդրանիկի ու նրա «Հարվածող զորամասի» գործունեության: Նա հասցրել է Զանգեզուրում նաև օրենսդրական գործունեություն ծավալել:

  • Արամ Սիմոնյան
1/1
1/1
01 Մայիս Պատերազմի փիլիսոփայությունը

Պատերազմներն անխուսափելի են, մանավանդ՝ հայրենական, որովհետև հայրենի հողը, հայրենիքը միշտ պաշտպանության կարիք ունեն: «Կա մարդը՝ կա պատերազմը,– աքսիոմատիկ ճշմարտության պես ասում է 20-րդ դարի մեր օծյալ Սպարապետը՝ Գարեգին Նժդեհը՝ 1930-ին Բոստոնի «Հայրենիք» օրաթերթում հրապարակած  «Հիշիր պատերազմը» շարքի առաջին հոդվածում:– Մարդն ու պատերազմը միաժամանակ են հայտնվել մեր երկրագնդի վրա»:
Բայց ինչո՞ւ են մարդիկ սպանում իրար, արյուն թափում: Ինչո՞ւ են տեղի ունենում պատերազմները, ինչո՞ւ հնարավոր չէ դրանք կանխել…

  • Դավիթ Մոսինյան
1/1
1/1
24 Ապրիլ Հետհարյուրամյա վերլուծություններ. 103 տարի անց

Արցախյան շարժման հենց սկզբից Թուրքիան փորձում էր քողարկել իր անհանգիստ կեցվածքը հակամարտության նկատմամբ:  Սակայն կարճ ժամանակ անց, երբ սկսվեց պատերազմը, Ադրբեջանին օգնում էր ամեն ինչով՝ բացի ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ ծավալելուց: 1993-ի ապրիլի սկզբին Քարվաճառի ազատագրումից և հուլիս-օգոստոսին ադրբեջանական բանակի կրած ծանր պարտություններից հետո Թուրքիան ՀՀ-ին սպառնում էր ռազմական ներխուժմամբ։
Թուրքիայի պատմության վերջին 100-ամյակի օրինակով քննենք նրա վարած քաղաքականությունը Հայկական հարցում: Բայց քանի որ Հայկական հարցը զուտ Հայկական հարց չէ, հարկավոր է պարզաբանել, թե Մեծ եղեռնից հետո 103 տարվա ընթացքում ազգային ի՛նչ քաղաքականություն է վարել իր երկրում այս կայսրությունը:

  • Ռաֆայել Թադևոսյան
1/1
1/1
17 Ապրիլ Ազգային գիտակցություն

Ազգերի գոյության հարցը եղել է և է համաշխարհայնացման քաղաքականության ճարտարապետների թիրախում: Ազգերը պայքարել են գերհզորների դեմ իրենց ինքնության և սեփական անկախ պետության պահպանման համար, եթե, իհարկե, ունեցել են պետականություն: Այդ ճանապարհին բազմաթիվ ազգեր են փոշիացել, իսկ նրանց մշակույթներն ու պետությունները՝ ոչնչացվել: Գերհզորները վաղուց են ուրացել մարդկության ստեղծած ազգային ու մշակութային ավանդույթները, բարոյահոգեբանական արժեքները. մարդուն վերաբերվում են որպես իրի, արտադրող գործիքի, ազգությունը համարում են տնտեսական ազդակ, հանուն ազգի ինքնապահպանման հավաքական ճիգերը՝ ազգայնամոլություն, իսկ այս ամենի մասին խոսողներին՝ նախապաշարվածներ, ազգայնամոլներ և այլն…

  • Դավիթ Մոսինյան
1/1
1/1
10 Ապրիլ Վասպուրականի ինքնապաշտպանական կռիվների պատմությունից (մաս Բ)


1915-ի ապրիլը եզակի էր ոչ միայն հայոց մեծ արհավիրքի առումով, այլև վանեցիների ոգեղենության ինքնադրսևորման: Իր հերոսական պայքարի արդյունքում Վանը դարձավ, կարելի է ասել, քաղաք-պետություն: Ավաղ, այդ անկախությունը կերտած հերոսներին բախտ չվիճակվեց վայելելու իրենց պայքարի պտուղները. կարճ ժամանակ անց, իր համար անհասկանալի իրավիճակում, վանեցին թողեց իր սրբություն սրբոցը և ձեռքն առավ գաղթականի ցուպը: Սա իրոք ճակատագրի ծաղր էր:
Օսմանցի մարդակերների վարած հայակեր քաղաքականության դեմ վանեցիներն ըմբոստացել էին Հայոց ցեղասպանության «արշալույսին»: Նրանց մղած ինքնապաշտպանական կռիվների շարքում առանձնացնում են երեք նշանավոր հերոսամարտեր:

  • Ռաֆայել Թադևոսյան
1/1
1/1
03 Ապրիլ Վասպուրականի ինքնապաշտպանական կռիվների պատմությունից (մաս Ա)

1918-ի ապրիլի 3-ին (հին տոմարով՝ մարտի 21-ին) սկսվել էր վանեցիների նահանջը: Տասնյակ հազարավոր հայեր, 133 օրում անցնելով շուրջ 1000 կմ, հասան Իրաքի անապատներ՝ ճանապարհին անհավասար ինքնապաշտպանական կռիվներ մղելով թուրք-քրդական ուժերի դեմ: Վանեցիներն այս գողգոթան անցան՝ արժանապատվորեն կռվելով ու չեզոքացնելով մեր ազգային թշնամիների հարձակումները, ոչնչացնելով մեծ թվով ստահակների…
Մեր պատմության այս դրվագները, սակայն, տեղ չեն գտել հայոց պատմության դպրոցական դասագրքերում: Եթե ոչ դպրոցում, հապա որտե՞ղ պետք է հայ մարդը սովորի իր պատմությունը:

  • Ռաֆայել Թադևոսյան
1/1
Էջ 1 2 3 4 5
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49