Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
21:00 - դասական երաժշտություն, 22:00 - Հայելի (կրկնություն), 22:30 - դասական երաժշտություն, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 21:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 22:00 - Ոսկեփորիկ, 22:15 - դասական երաժշտություն, 23:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:00, 24:02
Երեքշաբթի 14:00, 24:02
Չորեքշաբթի 14:00, 24:02
Հինգշաբթի 14:00, 24:02
Ուրբաթ 14:00, 24:02
Շաբաթ 14:00, 24:02
Կիրակի 14:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 10:00, 22:00
Հինգշաբթի 02:00
Ակունք
Երկուշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Երեքշաբթի 08:00, 12:00, 24:00
Չորեքշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Հինգշաբթի 08:00, 20:00, 24:00
Ուրբաթ 08:00, 20:00, 24:00
Շաբաթ 08:00, 20:00, 24:00
Կիրակի 08:00, 10:58, 20:00, 24:00
Աղոթքներ
Հինգշաբթի 12:00, 21:00
Ուրբաթ 04:00
Աշխարհայացք
Հինգշաբթի 10:00, 22:00
Ուրբաթ 02:00
Արվեստի երանգներ
Հինգշաբթի 16:00, 23:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 04:00, 16:00, 23:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 16:00
Կիրակի 16:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10։00, 22:00
Չորեքշաբթի 02։00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 22:00
Երեքշաբթի 02:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 10:00, 22:00
Շաբաթ 02:00
Հայելի
Շաբաթ 16:00, 23:00
Կիրակի 04:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Երեքշաբթի 09:00, 11:00, 13:00
Ուրբաթ 09:00, 11:00
Հանդիպում ուղիղ եթերում Օլյա Նուրիջանյանի հետ
Չորեքշաբթի 12:02, 21:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 21:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 21:00
Երեքշաբթի 04:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 12:02, 21:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 10:00, 21:00
Մեկնություն
Երեքշաբթի 16:00, 23։00
Նոր գրքեր
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 02:00
Ոսկեփորիկ
Նախաձեռնություններ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ արտադրանք
մեր մասին
Հեղինակ` Արաքս Պողոսյան
Հաղորդման ժամանակացույց
Հինգշաբթի - 12:00, 21:00
Ուրբաթ - 04:00
Կապ
araks@vem.am
Աշխարհայացք

Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Բաժանորդագրվել
1/1
10 Նոյեմբեր Դիմանկար. Վահան Արծրունի

Ինչու հայտնի բժշկապետի թոռը Բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո չդարձավ բժիշկ, այլ երաժիշտ: Ինչպես Երեմիա Արծրունին կայսերական Ռուսաստանից ձեռք բերեց երբեմնի արքայական տոհմին պատկանելու մասին վկայող իր տիտղոսը, և ինչ կապ ունի Վահան Արծրունին այդ ամենի հետ: Ինչպես է նրան հաջողվում ստեղծագործել կամերային երաժշտությունից մինչև ռոք, էլեկտրոնայինից սիմֆոնիկ և հոգևոր երաժշտություն տարածքում: Ասորական Եկեղեցու պատարագը շահե՞ց, թե՞ կորցրեց նրա երաժշտական միջամտությունից: Ինչու ներքին բարոյականության, խղճի նուրբ ոլորտներին վերաբերող հարցերին  դեռևս ոչ կարճ, ոչ երկար պատասխաններ չունի: Նրա պապն իր սիրտն ու ուղեղը կտակել էր ինստիտուտին: Ում կկտակի իր սիրտն ու ուղեղը Վահան Արծրունի կրտսերը: Եվ վերջապես՝  «Սա ո՞ւմ հայրենիքն է» և «Ի՞նչ տամ քեզ, իմ սեր, սիրուց բացի» հարցերի պատասխանները՝  երաժիշտ Վահան Արծրունու դիմանկարում: 

  • Հյուր՝  Վահան Արծրունի

 

1/1
1/1
03 Նոյեմբեր Դիմանկար. Տիգրան Պասկևիչյան

Ինչու բարձրագույն կրթություն ստանալու նրա երազանքը մնաց անկատար: Նրա «Դոն Կիխոտի օրագիրը» և «Ձնեմարդու ավետարան» գրքերը շնորհանդեսին սպառվեցին հաշված րոպեների ընթացքում: Դա պայմանավորված էր նրա անձո՞վ, թե՞ գրքերի բարձրարժեք լինելով: «Երկիր, ես քոնն եմ, բայց իմը չես դու»,- ասում է նա։ Իսկ ինչու չկա փոխադարձություն նրանց միջև: Ժամանակին հեղափոխական հարթակներից հանդես եկողը ինչպես է այսօր որպես բանաստեղծ ձևակերպում հեղափոխությունը: Ինչու է նրա պոեզիան կռիվ Աստծո հետ, և ով կհաղթի վերջնարդյունքում: Հարցերի պատասխանները՝ բանաստեղծ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի դիմանկարում:

  • Հյուր՝  Տիգրան Պասկևիչյան
1/1
1/1
27 Հոկտեմբեր Դիմանկար. Արամ Աբրահամյան

Ով է լրագրողը, և ինչ է լրագրությունը նրա համար: Ինչու է հաղորդման հյուրը հպարտ, որ պատերազմի տարիներին աշխատել է որպես ՀՀ առաջին նախագահի մամուլի քարտուղար: Ինչու, ըստ նրա, ՀՀ 1-ին նախագահի մասշտաբի ֆիգուր Հայաստանում չկա: «Եթե պիտի «մեռնեն» թերթերը, ապա դրանք կմեռնեն, երբ կմեռնի վերջին մարդը, որ ծնվել է 20-րդ դարում»,- համոզված է նա: Սա տագնապի ազդանշա՞ն է, թե նրա կարծած ժամանակները դեռ 7 սարի հետևում են, և դեռ հանգիստ կարելի է թերթով զբաղվել: Ինչու է հավատն առ Աստված նրա նվիրական ոլորտը, որի մասին չէր ուզի խոսել, և ինչու մարդիկ շատ այլ նվիրական բաների մասին սիրում են խոսել, բայց ո՛չ այս մեկի: Այս և այլ հարցերի պատասխանները փնտրեք լրագրող, երաժշտագետ Արա Աբրահամյանի դիմանկարում:

  • Հյուր՝  Արամ Աբրահամյան

 

1/1
1/1
20 Հոկտեմբեր Դիմանկար. Լալա Մնեյան

Նրան չճանաչողները տեսնելիս կարծում են՝ եվրոպացի է, ավելի կոնկրետ՝ գերմանուհի: Ու հանկարծ, ոչ ավել, ոչ պակաս, հայուհի և ազգային արմատներին, ինքնությանը, նիստուկացին, բառուբանին քաջատեղյակ մեկը: Եվ այդ իմաստով՝ ուղղակի քայլող հանրագիտարան: Ինչպե՞ս անցյալը որպես մշակութային արժեք փոխանցել ներկային և ապագային: Ինչո՞ւ են հանրակրթությունից դուրս մնում ազգային էպոսը, հեքիաթը, ընդհանրապես բանահյուսությունը: Ո՞րն է մեր չվերջացող Սարդարապատը: Հարցերի պատասխանները՝ Հայաստանի ժողովրդական վարպետ Լալա Մնեյանի դիմանկարում:

  • Հյուր՝  Լալա Մնեյան
1/1
1/1
13 Հոկտեմբեր Դիմանկար. Գուրգեն Խանջյան

Ոչ միայն գրականության նրա ընկալումն է սահմանային, այլև նրա ծննդյան տարեթիվը, նույնիսկ ամսաթիվը՝ 1950 թ. հունվարի 25:  Գրականություն մուտքը 40-ն անց եղավ՝ մարդու, տղամարդու համար սահմանային մի տարիքում: Նրա արտահայտած մտքերն էլ տարբեր առիթներով և ժամանակներում շատ իրարամերժ ու հակասական են՝ չարի և բարու, կյանքի և մահվան սահմանագլխին: Տպավորությունն այնպիսին է, որ ոչ մի դաշտի խաղացող էլ չէ, որովհետև չկա դաշտերից մեկին պատկանելության գիտակցումը, հետևաբար այդ դաշտի օգտին խաղալու և հաղթելու պարտավորություն: Գոյաբանական հարցադրումները՝ գրող Գուրգեն Խանջյանի դիմանկարում:

  • Հյուր՝  Գուրգեն Խանջյան

 

1/1
1/1
06 Հոկտեմբեր Դիմանկար. Մհեր Հովհաննիսյան

Հնարավո՞ր է  պատմաբան լինել առանց պատմության փիլիսոփա ու տեսաբան լինելու: Ի վերջո, որտե՞ղ  է առավել ճշգրիտ վավերագրվում պատմությունը՝ գրականությա՞ն մեջ, թե պատմության դասագրքերում: Անկախության տարիները երկրի և անհատի կյանքում տարբե՞ր չափումների դաշտում են: Այս և այլ հարցերի պատասխանները՝ պատմաբան Մհեր Հովհաննիսյանի դիմանկարում:

  • Հյուր՝  Մհեր Հովհաննիսյան

 

1/1
1/1
29 Սեպտեմբեր Դիմանկար. Արուսյակ Սահակյան

«Ինչո՞ւ մարդն Աստծու պատկերով է ստեղծված, ազգը չի կարող լինել աստվածակերպ: Ազգն արդեն իսկ Տիեզերքի ստեղծագործություն է»,- ասում է բանավոր մշակույթի մեծ գիտակ Շատեր Սահակյանի դուստրը՝ էպոսագետ, բանահավաք Արուսյակ Սահակյանը: Էպիկական ինքնահարցադրումներով ու պատասխաններով մենախոսությունը՝ «Սասնա ծռերի» 118 նոր պատումները ժամանակի մոռացումից փրկածի դիմանկարում:

  • Հյուր՝  Արուսյակ Սահակյան
1/1
1/1
22 Սեպտեմբեր Դիմանկար. Արա Խզմալյան
  • Հյուր՝ թատերագետ Արա Խզմալյան

Ինչո՞ւ է այսօր նեղացել կրթված մարդու կենսական տարածքը։ Ո՞վ է իրականում կրթված մարդը։ Ի՞նչ է դիմակը, և ինչո՞ւ է անհնար ապրել առանց դրա։ Մահը վերջնակե՞տ է, թե սկիզբը նոր կյանքի։ Ժամանակակից թատրոնում ինչո՞ւ է շեշտը դրվում մարմնի պլաստիկայի և ոչ՝ խոսքի վրա: Հարցաշարի պատասխանները՝ թատերագետ Արա Խզմալյանի դիմանկարում:

1/1
1/1
15 Սեպտեմբեր Դիմանկար. Ռազմիկ Դավոյան

Ինչպիսին էր ընտանիքի վերջին՝ 13-րդ զավակի մանկությունը: Ովքեր էին երիտասարդ և հասուն տարիքում ազդել նրա աշխարհայացքի և գեղագիտական ճաշակի ձևավորման վրա: Խորհրդային գրաքննության և պարտադրվող գաղափարախոսության մամլիչի հետ ինչ առճակատումներ ունեցավ: Ինչու նրա առաջին բանաստեղծություններից մինչև վերջին գործերը կարմիր թելի պես անցնում է Աստծո կերպարը: Այս հարցերի և դրանց պատասխանների սինթեզը՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի դիմանկարում:

  • Հյուր՝ Ռազմիկ Դավոյան
1/1
1/1
08 Սեպտեմբեր Ամուսնաընտանեկան կյանքի քրիստոնեական մոդելի հոգեբանական կողմը

Հաճախ անդրադառնալով ընտանիքի ընդունելի մոդելին՝ մենք այն նույնացնում ենք էթնիկ բովանդակության հետ: Բայց մի՞թե ընտանիքի քրիստոնեական մոդելը համընդհանուր չպիտի լինի հասարակության համար՝ անկախ էթնիկ առանձնահատկություններից, որպես ընտանիքի հոգևոր, հոգեկան և ֆիզիկական առողջության համալիր ապահովում:

  • Արմինե Վահանյան
1/1
1/1
01 Սեպտեմբեր Եվթանազիա. մահվան իրավո՞ւնք, թե սպանություն

Մարդու նորանոր իրավունքների ամրագրման և իրացման արդի դարաշրջանում իրավունքներից մեկն էլ մարդու սեփական կամքով մեռնելն է: Արդյո՞ք դա մտացածին իրավունք չէ և իրականում կյանքի իրավունքի ոտնահարում: Ինչո՞ւ մարդը չունի չծնվելու իրավունք, իսկ իրեն մեռցնելու իրավունք ունի: Եթե գործընթացի սկիզբը որոշողը մենք չենք, դրանից չի՞ հետևում, որ ուրեմն ավարտն էլ մեր ձեռքում չէ: Եվթանազիայի նկատմամբ ինչպիսի՞ մոտեցումներ կան այսօր գիտական, կրոնական և քաղաքական դիսկուրսներում: Ի վերջո, եվթանազիան մարդու մահվան իրավունքի իրացո՞ւմ է, թե սպանություն։

  • Հրանտ Կարապետյան
  • Հայարփի Սահակյան
1/1
1/1
28 Հուլիս Մեկուսացում եվ խարան՝ հոգեկան հիվանդության հիմքով

Արդյո՞ք հոգեկան խնդիրներ ունեցող անձանց մեկուսացումն ու նրանց հանդեպ հասարակության կողմից կիրառվող խարանը չունեն այլընտրանք: Քրիստոնեական մոտեցումն այս խնդրին արդյո՞ք հիմնարար լուծում չի կարող ապահովել: Արդյո՞ք այսպիսի մարդկանց մեկուսացումը արդյունքում հասարակությանը չի տանում ինքնամեկուսացման և քրիստոնեական արժեքներից օտարման:

 

1/1
1/1
21 Հուլիս Ինքնասպանություն. աշխարհայացքի կորո՞ւստ, թե նոր աշխարհայացք

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 10-ը հայտարարել է ինքնասպանությունների կանխարգելման օր: Բայց նույնիսկ այդ օրը ամեն 40 վայրկյանը մեկ իրականացվում է ինքնասպանության մեկ փորձ: Արդյո՞ք ինքնասպանությունների զգալի մասի հիմքում աշխարհայացքային, գոյաբանական-արժեքային պատճառները չեն ընկած: Ի՞նչ է տեղի ունենում ինքնասպանություն գործողի հոգեկան աշխարհի հետ՝ աշխարհայացքի կորո՞ւստ, թե նոր աշխարահայցքի ձեռքբերում:

1/1
1/1
14 Հուլիս Որն է արվեստի քրիստոնեական առաքելությունը

Որ արվեստը կամ արվեստի որ գործերը կարելի է քրիստոնեական համարել: Ինչպիսի չափորոշիչներ պիտի կիրառեն մասնագետները արվեստը քրիստոնեական որակելիս։ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով ու նմանությամբ. արդյո՞ք մարդն էլ որևէ բան, որ փորձում է ստեղծել, իր արարչական բնույթին համապատասխան չպիտի ստեղծի: Այսպիսով՝ որո՛նք պիտի լինեն արվեստի քրիստոնեական սկզբունքն ու առաքելությունը:

  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան
1/1
Էջ 1 2 3
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49