Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
09:00 - Ջազ, 10:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 24:00 - Ջազ, 09:00 - Ջազ, 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Արվեստի երանգներ, 24:00 - Ջազ, 09:00 - Ջազ, 10:00 - Հոգեվոր զրույցներ, 11:00 - Ոսկեփորիկ, 12:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 13:00 - Գրական ընտրանի, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 16:00 - Սուրբ Գրքի ներածություն, 17:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Ոսկեփորիկ, 24:00 - Ջազ,
Հաղորդումներ
Աղոթքներ
Երկուշաբթի 08:00, 20:00
Երեքշաբթի 08:00, 20:00
Չորեքշաբթի 08:00, 20:00
Հինգշաբթի 08:00, 20:00
Ուրբաթ 08:00, 20:00
Շաբաթ 08:00, 20:00
Կիրակի 08:00, 20:00
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ
Երկուշաբթի 10:00, 23:00
Ուրբաթ 22:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Ինքնություն և արժեքներ
Երեքշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Հինգշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հայոց պատմության էջեր
Երկուշաբթի 14:00, 18:00
Երեքշաբթի 14:00, 18:00
Չորեքշաբթի 14:00, 18:00
Հինգշաբթի 14:00, 18:00
Ուրբաթ 14:00, 18:00
Շաբաթ 14:00, 18:00
Կիրակի 14:00, 18:00
ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Հարցեր քահանային
Երկուշաբթի 19:00
Երեքշաբթի 19:00
Չորեքշաբթի 19:00
Հինգշաբթի 19:00
Ուրբաթ 19:00
Շաբաթ 19:00
Կիրակի 19:00
Հեքիաթի ժամ
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Շաբաթ 11:00, 22:00
Կիրակի 17:00
Ոսկեփորիկ
ՈւՂԻՂ ԵԹԵՐ
Շաբաթ 16:00
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Սուրբ Պատարագ
մեր մասին
Մեդիա Արտադրանք Հարցախաղ Հոդվածներ
Հեղինակ` Արաքս Պողոսյան
Հաղորդման ժամանակացույց
Կապ
araks@vem.am
Աշխարհայացք

Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Բաժանորդագրվել
1/1
07 Հունիս Դիմանկար. Սամվել Հովհաննիսյան

Էջմիածնում նրա ծնվելը կանխորոշված էր նրա ծննդից առաջ: Ինչպես առանց քննություն տալու հայտնվեց Գևորգյան ճեմարանում: Ղարաբաղյան պատերազմում ինչպես կրակեցին դեռևս Մեծ Հայրենականից մնացած հրացանները: Երբ և ինչպես տեղի ունեցավ նրա հանդիպումը Նարեկացու հետ, և ինչու է «Նարեկը» նա համարում գիրք «երեքը՝ մեկում»: Հարցերի պատասխանները՝ «Սուրբ Գրիգոր Նարեկացի» ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանի դիմանկարում:

 

1/1
1/1
31 Մայիս Դիմանկար. Մարտիրոս Մինասյան

Կարիերա անելու հեռանկարո՞վ նրան ծնողները խորհրդային տարիներին ռուսական դպրոց տվեցին: Սառը պատերազմի տարիներին Խորհրդային երկրի սրտում՝ Մոսկվայում, դիվանագետ աշխատելը ծա՞նր խաչ էր նրա համար: Ինչու 88-ի ազգային զարթոնքի առաջնորդները չբռնեցին քննությունը, երբ եկան իշխանության: Կբռնե՞ն քննությունն այսօ՛ր իշխանության եկածները: Ինչու է մարդն արտակարգ իրավիճակներում փնտրում Աստծուն, և որն էր նրա՛ կյանքի արտակարգ պատահարը, որ գտավ Աստծուն: Ինչ ասել է հոգևոր մարդ: Հնարավո՞ր է լինել ոչ քրիստոնյա, բայց հոգևոր մարդ:  Հարցերի պատասխանները՝ բիզնեսի խորհրդատու Մարտիրոս Մինասյանի դիմանկարում:

 

1/1
1/1
24 Մայիս Դիմանկար. Կարինե Հալաջյան

Արդյո՞ք այն, որ նրա հորը կոչում էին «Հայկական Լևիտան», չկանխորոշեց նրա մուտքը ռադիո: Նրա ստացած ռուսական կրթությո՞ւնն էր պատճառը, որ Լեզվի տեսչությունը մի անգամ հատուկ հետաքրքրվեց նրանով: Ինչպիսին էին նրա ուղիղ եթերները, և ինչ արտակարգ պատահարներով էին դրանք հարուստ: Ինչ փոխվեց նրա կյանքում, երբ եղբայրն առաջին անգամ Աստվածաշունչ ձեռք բերեց: Երկա՞ր էր մոմ վառելուց մինչև գիտակից հավատ ճանապարհը, և ինչպես նա անցավ այն: Հարցերի պատասխանները՝ ռադիոլրագրող Կարինե Հալաջյանի դիմանկարում:

1/1
1/1
17 Մայիս Դիմանկար. Սուքիաս Թորոսյան

Ինչպես եղավ, որ երկուսուկես տարեկան մանկիկը դարձավ Օպերային թատրոնի դերասան: Ինչու է Պուչինին նրա համար հնչում որպես  օրորոցային: Անընդհատ ինչ-որ բան հիմնադրելու և ինչ-որ նոր բան անելու նրա հիվանդության դեմն արժե՞ առնել: Ինչու է կարծում, որ միակ հեղափոխությունը ինքդ քեզ փոխելն է, իսկ երգիծանկարչությունը՝ պրոֆիլակտիկա և վիրահատական միջամտություն: Ինչու մահից չի վախենում՝ այն աշխարհից երկու անգամ հետ դառնալուց հետո: Ինչ կիսատ գործեր ուներ իր կարծիքով, որ Աստված նրան հետ դարձրեց երկիր: Հարցերի պատասխանները՝ երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանի դիմանկարում:

1/1
1/1
10 Մայիս Դիմանկար. Արթուր Ոսկանյան

Հասարակարգ փոխելը նրան մասնագիտություն փոխել արժեցավ: Ինչո՞ւ: Ինչպես էր ապագա փիլիսոփան խորհրդային բուհում հաղթահարում գիտական աթեիզմն ու կոմունիզմը: Ինչպես հայտնվեց հավատի ու աստվածպաշտության դաշտում և որպես հյուրընկալության փորձագետ ինչպես է պատկերացնում առաջին քրիստոնյա երկիրն աշխարհին ի ցույց դնելու կերպերը: Հարցերի պատասխանները՝ հյուրընկալության ոլորտի փորձագետ Արթուր Ոսկանյանի դիմանկարում:

 

1/1
1/1
03 Մայիս Դիմանկար. Վաչագան Սարգսյան

Ինչպես է նրան հաջողվում տարիներ շարունակ ամեն օր մտնել հազարավոր երեխաների տներ, ինչու նրան նեղ եկան աշխարհի 8 հրաշալիքները, որ ստեղծեց 9-րդը:  Եթե երեխան ուրախությամբ է գնում դպրոց, ինչ թաքնված վտանգ կարող է դրանում լինել: Ինչու է «ղեկավար» բառը դադարել ծառայել իր բուն իմաստին, և երբ է խնձորի տերը դառնում որդը: Մաթեմատիկոսի և ստեղծագործողի  իր մանրադիտակով ինչպես գտավ Աստծուն  և ինչպիսի անոթ է ինքն իրեն համարում Մեծ Բրուտի ձեռքի տակ: Հարցերի պատասխանները՝ դասագրքերի հեղինակ, գրող Վաչագան Սարգսյանի դիմանկարում:

1/1
1/1
26 Ապրիլ Դիմանկար. Լևոն Իվանյան
  • Հյուր՝ Լևոն Իվանյան

Երբ երիտասարդ էր, բառերի նրա աշխարհը նահանջեց հօգուտ լռության: Ինչո՞վ գրավեցին նախկին մնջախաղացին հասուն տարիքում աղմկոտ թատերահանդիսային մեծ արարողությունները, երբ «զորահանդեսի» հրամանատարն ինքը դարձավ: Ինչու է հային համարում մարդու բարձրագույն վիճակ: Ինչպես խորհրդային ընդհատակում ապրող քրիստոնեությունն ու Քրիստոսը երևացին նրան ճշմարիտ լույսի ներքո: Եվ արդյո՞ք օրերից մի օր լայնամասշտաբ «ծեսերի» վարպետ բեմադրիչը կդառնա նաև ծեսերից մեծագույնի մշտական մասնակիցը: Հարցերի պատասխանները՝ թատերահանդիսային արարողությունների ռեժիսոր, մնջախաղաց Լևոն Իվանյանի դիմանկարում:

1/1
1/1
19 Ապրիլ Դիմանկար. Արթուր Միկոյան

Կարո՞ղ է լույսը օտար լինել: Ինչու է  նրա գրական հերոսն իրեն Աստծո սպասավոր համարում կամ թափառական մեկը, ով փնտրում է իր հոգու տունը։ Ինչու է գրականությունը նրա համար հոգևոր գործունեություն և գրողն էլ, եթե նա ձգտում է  հոգևոր առաջընթացի, փրկված գրող: Ինչու են նրա վեպում կանայք սարսափելի արարածներ: Որն է ճշմարիտ բարին, և ինչու են, կենդանի Աստծուն շրջանցելով, մարդիկ ստեղծում իրենց աստվածները, որոնք երբեք էլ չեն գոհացնելու մարդկանց: Հարցերի պատասխանները՝ երիտասարդ գրող Արթուր Միկոյանի դիմանկարում:

 

1/1
1/1
12 Ապրիլ Դիմանկար. Բաբկեն Չոբանյան
  • Հյուր՝ Բաբկեն Չոբանյան

Ինչպես Փոքրիկ իշխանը նրա կյանքում դարձավ առաջին մեծ տեքստը և ստիպեց իր հետ հաշվի նստել: Ինչ մնաց նրան այդ տեքստից, որ դարձավ աշխարհայացք: Ինչպես պատահեց, որ նրա կյանքի առաջին բեմը եկեղեցու խորանը դարձավ։ Գուցե դա՞ էր պատճառը, որ այդպես էլ չինտեգրվեց եկեղեցում՝ իր  բուն իմաստով: Ամենաազդեցիկը գրքերից՝ համբուրելու աստիճան,  «Ոճիր և պատիժն» էր: Ինչո՞ւ: Ինչով են պայմանավորված նրա ձայնում առկա ինտելեկտը, լրջությունը և դրամատիզմը: Ինչ ասել է ինտելեկտուալ դերասան: Ինչու նրա սիրած թեմաներից է «Հայրեր-որդիներ կոնֆլիկտը», և ինչպիսի հայրենիք կուզեր փոխանցել իր զավակներին: Հարցերի պատասխանները՝ դերասան Բաբկեն Չոբանյանի դիմանկարում:

1/1
1/1
05 Ապրիլ Հավատի խնդիրը փիլիսոփայության մեջ
  • Դավիթ Աքելյան
  • Տ. Նշան քհն. Ալավերդյան

Ինչպես է սահմանվում հավատը փիլիսոփայության և քրիստոնեության մեջ, և ինչով են տարբերվում այդ սահմանումներն իրարից: Ինչու էր գրող, փիլիսոփա Ալբեր Քամյուն մարդուն համարում կրոնական արարած: Մարդու համար արժանապատիվ է հավատալ ինչի՞ն և ո՞ւմ: Արդյո՞ք կրոնական հավատը հավատի միակ հավաստի ու իրական դրսևորումն է: Ինչ ասել է գիտական հավատ: Ինչու էր քիչ բանից զարմացող փիլիսոփա Կանտին այնուամենայնիվ զարմացնում երկու բան՝ աստղազարդ երկինքը նրա գլխավերևում և բարոյական օրենքը նրա ներսում: Հարցերին անդրադառնում են ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի ուսանող Դավիթ Աքելյանը և Տ. Նշան քհն. Ալավերդյանը:

 

1/1
1/1
29 Մարտ Եղել եմ աթեիստ, հետո՝ քրիստոնյա, հետո՝ հեթանոս, իսկ հիմա պարզապես որոնող եմ

Հյուրեր՝

  • Արծրուն Պեպանյան
  • Տ. Նշան քհն. Ալավերդյան

Նա այս անգամ հանդես է գալու ոչ թե որպես գրող կամ հրապարակախոս, այլ պարզ որոնող: Մարդը, ով ժամանակին եղել է աթեիստ, հետո՝ քրիստոնյա, հետո՝ հեթանոս, ի՞նչ կարող է որոնել այսօր: Ի՛նչը նրան չբավարարեց աթեիզմի մեջ, որ հետո դարձավ քրիստոնյա. ի՛նչը նեղ եկավ քրիստոնեության մեջ, որ հետո դարձավ հեթանոս: Եվ ինչու հեթանոսի թիկնոցով էլ իրեն պաշտպանված չզգաց: Ինչու նրա վեպում Ջորդանո Բրունոն այդպես էլ չկարողացավ ասել խելքին փչածը: Եվ վերջապես ի՛նչ տեսլականի շուրջ պետք է միավորել ազգին հայոց: Թեման քննարկում են գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանը և Տ. Նշան քհն. Ալավերդյանը:

1/1
1/1
22 Մարտ Դիմանկար. Դավիթ Հակոբյան

Նա իր կյանքում հասցրել է երկու հանճարեղ բեմադրություն անել: Իր ուսանողների մոտ երբ ուզում է ինքն իրենից մեջբերում անել, ասում է՝ Սոկրատն ասել է, իսկ երբ ուզում է Սոկրատին մեջբերել, ասում է՝ պապս ասում էր: Ինչո՞ւ: Ինչու է կարծում, թե թատրոնը միայն ներկա ունի, և դերասանն էլ մի բան է, որ կարող է երբեմն սեռ չունենալ:
Ինչու սեղանի շուրջ նրա շրջապատում բոլորը, նրանից սկսած, ասում են. «Աստվա՛ծ, ների՛ր Հակոբյանի բոլոր մեղքերը»: Վերջապես երբ է գրելու «Ավետարան ըստ իմ տատի» գիրքը: Հարցերի պատասխանները՝ բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանի դիանկարում:

1/1
1/1
15 Մարտ Դիմանկար. Վահե Յան

Նա իր ազգանունից թողել է «–յան»-ը: Դա որևէ կապ ունի՞ հինարևելյան ին-յան նախասկիզբների հետ: Նա բեմադրել է «Ջոնաթան Լիվինգստոն ճայը», «Կալիգուլան» և «Ռնգեղջյուրը»: Ինչու ժամանակակից գրականության հերոսը, չնայած որ էլի մարդն է, բայց պայմանով, որ վերածվի կա՛մ ուտիճի, կա՛մ ռնգեղջյուրի, կա՛մ մի ամբողջ անասնաֆերմայի: Ինչու  է ստեղծագործողի իր տեսակը համարում մեռնող տեսակ: Տերունական աղոթքն ամենապարտավորեցնող տեքստն էր, որ հանրայնացվեց նրա կողմից՝ նրա ընթերցմամբ: Կա՞ մի բան, նրա կարծիքով, որ դուրս է մնացել այդ աղոթքից: Հարցերի պատասխանները՝ կինոռեժիսոր Վահե Յանի դիմանկարում:

 

1/1
1/1
08 Մարտ Դիմանկար. Էդգար Գյանջումյան
  • Հյուր՝ Էդգար Գյանջումյան

Նա այն քիչ տղաներից էր, որ դպրոցում շատ լավ էր սովորում: Արդյունքում ավարտեց երեք  բուհ: Նրանից չստացվեց մաթեմատիկոս և միջազգայնագետ, այլ երաժիշտ: Ինչո՞ւ: Ինչպես եղավ, որ իր երաժշտական կարիերայի գագաթնակետին հայտնվեց կյանքի և մահվան եզրագծին, որտեղից դուրս եկավ «Հավատա և աղոթիր» կարգախոսով և հասկացավ, որ այլևս չի կարող ապրել առանց Սիրո: Հարցերի պատասխանները՝ երաժիշտ, երգահան Էդգար Գյանջումյանի դիմանկարում:

 

1/1
1/1
01 Մարտ Դիմանկար. Գառնիկ Հարությունյան

Նա այն քչերից է, որ առաջին հայտով է ընդունվել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ: Ասել է, թե ընտրությունը գիտակի՞ց էր: Ինչու նախկինում «աստվածաբան» կարող էր կոչվել միայն եկեղեցու վարդապետը, իսկ այսօր՝ մինչև իսկ աթեիստը, եթե աստվածաբանություն է ուսումնասիրում: Որոնք էին հերձվածողների՝ ուղղադավանությանը վերադարձի կանոններն ըստ «Կանոնագիրք հայոց»-ի, և որոնք են ժամանակակից աղանդների՝ իրենց շարքերում մարդ ներգրավելու նորագույն մեթոդները: Հարցերի պատասխանները՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող, աստվածաբան Գառնիկ Հարությունյանի դիմանկարում:

1/1
1/1
22 Փետրվար Դիմանկար. Շահանե Հարությունյան

Ով էր նա մինչև Շահանե դառնալը: Ինչ փոխեց Եսենինը նրա կյանքում: Ինչ է տալիս նրան եկեղեցում ամեն կիրակի երգելը, և ինչու եկեղեցուց դուրս նրան երբեք չեք բռնեցնի երգելիս: Աստվածաբանությունը նրա մասնագիտությունն է, բայց ինչու միայն տնից դուրս: Ինչպես ճանաչել ուղղափառ պատկերագրությունը ոչ ուղղափառից: Նրա կարծիքով՝ ինչու են անհրաժեշտ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան՝ և դասերը «Հայր մեր»-ով սկսելը: Հարցերի պատասխանները՝ աստվածաբան, Սբ Գայանե եկեղեցու երգչուհի Շահանե Հարությունյանի դիմանկարում:

1/1
1/1
15 Փետրվար Դիմանկար. Զավեն Ոսկանյան

Ինչու է նա իր ֆեյսբուքյան էջում գրվում Զավեն հաջի Ոսկանյան: Եկեղեցու հետ որևէ առնչություն չունեցած պատանին ինչպես հայտնվեց Երուսաղեմի հոգևոր վարժարանում: Ով նրան հետ պահեց կուսակրոնություն ընդունելու մտքից: Դժվար չէ՞ սեփական ընտանիքում ունենալ կին աստվածաբան: Ինչու է կարևորում գիտնական հոգևորականի տեսակը: Ինչու չի սիրում ավելորդ հարցերով ծանրաբեռնել Աստծուն: Հարցերի պատասխանները՝ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Զավեն սարկավագ Ոսկանյանի դիմանկարում:

1/1
1/1
08 Փետրվար Դիմանկար. Խաչիկ դպիր Վարդանյան
  • Հյուր՝ Խաչիկ դպիր Վարդանյան

Նրա մասին մտերիմներն իրենց մեջ ասում են «եպիսկոպոսի շարժիչով դպիր»: Ինչու է նա համառում դպրության մեջ և չի  ուզում բարձրանալ հոգևոր աստիճաններով: Նրա մանկության բակում ինչպես էին կարողանում տեղավորվել աղանդավորական ճամբարն ու Սուրբ Մարիանե եկեղեցին: Ծեսին կապվածությո՞ւնն էր, որ նրան տարավ Երուսաղեմ: Կուսակրոն վանականի ներսով ու դրսով դպիրն ինչ էր անում Տաթևի վանքում տարիներ շարունակ և ինչ է անում Ամբերդում այսօր: Հարցերի պատասխանները՝ Ամբերդի հոգևոր տեսուչ Խաչիկ դպիր Վարդանյանի դիմանկարում:

 

1/1
1/1
01 Փետրվար Դիմանկար. Արմինե Վահանյան
  • Հյուր՝ Արմինե Վահանյան

Նրա ծնողները գենետիկներ էին մի երկրում, որը  գենետիկան բուրժուական գիտություն էր համարում: Տարիներ անց նա ընտրեց հոգեբանությունը՝ դարձյալ «բուրժուական» որակված մի ոլորտ: Ի՞նչ հիմնավորմամբ էին գիտության այս երկու ճյուղերը պիտակավորվում խորհրդային հասարակարգում: Ո՞րն էր նրա կյանքի «ամենահամեղ» տոնածառը: Նրա կյանքում ե՞րբ և ինչպե՞ս հանդիպեցին իրար հավատն առ Աստված և հոգեբանությունը: «Քրիստոնյա հոգեբանը» հոգեբանի ի՞նչ տեսակ է: Եկեղեցին ունի՞ նման հոգեբանների հետ համագործակցության կարիք: Հարցերի պատասխանները՝ հոգեբան Արմինե Վահանյանի դիմանկարում:

1/1
1/1
25 Հունվար Դիմանկար. Մարիամ Հարությունյան
  • Հյուր՝ Մարիամ Հարությունյան

Նա այս քաղաքից չէր, բայց հիմա քաղաքն իրենն է դարձրել: Իսկ ինչու քաղաքը այդպես էլ չի կերպավորվում նրա պոեզիայում: Ինչու է վիրավորվում, երբ ասում են՝ ո՞նց կարող է քեզ պես լավ աղջիկը բանաստեղծություններ գրել: Երբ է գալու նրա «այլմոլորակցին»: Ճի՞շտ է, որ պոեզիային խելքը տված աղջիկների կյանքում ուշանում է այդ այցելությունը: Արևի շողի՞ն պաշտելն է մարդուն առավել սազական, թե՞ շողը ստեղծողին: Ժամանակին բեմից էր շարական երգում, հիմա՝ մենակ, մեկուսի: Ինչո՞ւ: Որոնք են եղել նրա 21 տարիների կուռքերը, որոնց նա հերթով կոտրել է: Ինչ է ուրացումը նրա համար և ինչու է միշտ «Գառնուկը» ներում մեզ: Ինչու Նոր պատվիրան տալու կարիք այլևս չկա: Հարցերի պատասխանները՝ երիտասարդ ստեղծագործող Մարիամ Հարությունյանի դիմանկարում:

1/1
1/1
18 Հունվար Դիմանկար. Ռաֆայել Մանուկյան
  • Հյուր՝ Ռաֆայել Մանուկյան

Քանդակելը նրա մոլուցքն է, արարմանը մասնակցության ձևը: Իսկ ի՞նչ է արարումը նրա համար: Իսկ լճացո՞ւմը, որից այդքան վախենում է: Ինչո՞ւ է նրա մոտ փիղը լարի վրա: Ի՞նչ զգաց, երբ իր գործերը Դալիի և Պիկասոյի գործերի հետ ցուցադրվեցին: Ովքե՞ր էին նրա մեկենասները, և ինչո՞ւ է հայոց մեջ մեկենասության հարցը միշտ բաց մնում: Կարո՞ղ է մարդու մենությունը ծառայել իր իսկ փրկությանը: Այսպես որ գնա, ովքե՞ր կմնան գնացքի նրա վագոնում, երբ գնացքը հասնի վերջին կայարանին: Հարցերի պատասխանները՝ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանի դիմանկարում:

1/1
1/1
11 Հունվար Աղերսներ պատմական և ժամանակակից աղանդների միջև
  • Հյուր՝ Աշոտ Մանուչարյան

Աղանդ, հերձված, հերետիկոսություն: Ինչպես կողմնորոշվել՝ որ դեպքում որի հետ գործ ունենք: Ինչ աստվածաբանական և դավանաբանական դրույթներ էին առաջադրում հիմնական պատմական աղանդները, և ինչպես են դրանք դրսևորվում ժամանակակից աղանդների գործելաոճի և դավանաբանության մեջ: Ինչպես հայ մարդուն կրթել, որպեսզի նա չընկնի հոգեորսների ձեռքը:

1/1
1/1
28 Դեկտեմբեր Դիմանկար. Հայկ Հակոբյան

1988-ի ազգային զարթոնքը և երկրաշարժը լուրջ շարժառիթներ էին նրա լույս աշխարհ գալու համար: Ինչպե՞ս նա հայտնվեց աստվածաբանության ֆակուլտետում, և ինչպե՞ս լրջացան նրա հետաքրքրությունները հենց այդ ոլորտում: Ի՞նչ էր պարոնտերությունը և ո՞վ էր պարոնտերը միջնադարյան Հայաստանում: Ինչպե՞ս էին քավվում մեղքերը հայոց մեջ: Ինչո՞ւ մեր Եկեղեցին չուներ սրբադասման կանոն, իսկ ժողովրդին դա բնավ չէր խանգարում ճանաչելու իր սրբերին: Չնայած իրեն արժանի չի համարում հոգևորական դառնալու, բայց որդուն այդ դերում տեսնելուն դեմ չէ: Ինչո՞ւ նրա և Աստծո միջև հարցեր չկան, և իր աշխարհայացքով արդյո՞ք չի դժվարանում շփվել շրջապատի հետ: Հարցերի պատասխանները՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Հակոբյանի դիմանկարում:

1/1
1/1
21 Դեկտեմբեր Դիմանկար. Լուսինե Ավետիսյան
  • Հյուր՝ Լուսինե Ավետիսյան

Նա գրաբարագետ է, բայց նրա կերպարի ամբողջական նկարագրի համար ճիշտ կլիներ նաև ասել՝ գրաբարագիր, գրաբարախոս: Ի՞նչ իմաստ է դնում մեր ծիսական լեզվով գիտական զեկույց, բանաստեղծություն գրելու մեջ:  Եվ ինչո՞ւ են նրա բոլոր գրառումները դասական ուղղագրությամբ: Ինչո՞ւ է համոզված, որ հնարավոր է վերակենդանացնել գրաբարը և մաշտոցյան ուղղագրությունը: Դոնքիշոտյան կռիվ չէ՞ հողմաղացների հետ նրա այս կռիվը ներկա պրագմատիկ ժամանակներում, և մարտը շահելու նրա կռվանները որո՞նք են: Ո՞վ է Աստված նրա համար, և ինչպիսի՞ն են նրա հարաբերություններն Աստծո հետ: Հարցերի պատասխանները՝ գրականագետ, գրաբարագետ Լուսինե Ավետիսյանի դիմանկարում:

 

1/1
Էջ 1 2 3 4 5
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49