Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Աւագ հինգշաբթի։
Յիշատակ ընթրեաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ երեկոյեան կարգ ոտնլուայի
Յովհ. ԺԲ 27-43, Ես. Կ 20-22,Եզեկ. ԼԶ 24-31, Եբր. Ժ 19-31,Ղուկ. Է 36-50,Ծննդ. ԻԲ 1-18, Ես ԿԱ 1-7,Գործք. Ա 15-26, Մարկ. ԺԴ 1-26, Ա Կորն. ԺԱ 23-32, Մատթ. ԻԶ 17-30, Ելից. Լ 17-21, Գ Թագ. Է 38-40, Բ Մնաց. Դ 2-6, Ես. ԽԴ 2-6, Ա Կորն. Ժ 1-4, Ա Յովհ. Դ 7-21,Յովհ ԺԳ 1-11, Յովհ ԺԳ 12-15
Սբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Հովհաննեսի Ավետարանի մեկնությունից

