Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է ավստրիացի գրող, գրաքննադատ, դրամատուրգ և էսսեիստ Ստեֆան Ցվայգին, ում նովելները նոր էջ բացեցին համաշխարհային գրականության պատմության մեջ իրենց անմիջականությամբ և խորությամբ: Նրան նշանավոր դարձրին հատկապես «Շախմատային նովել», «Ամոկ», «Զգացմունքների խռովք», «Անծանոթուհու նամակը» ստեղծագործությունները: Իր «Մարի Ստյուարտ»-ը նա անվանել է վիպական կենսագրություն: Պատմելով Մարի Ստյուարտի երջանիկ օրերի և դաժան տարիների մասին՝ գրողը խորհրդածում է ազատության և նրա սահմանների մասին…

