Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
10:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ, 11։00 - Սուրբ Պատարագ, 13:00 - Սուրբ Գրքի ներածություն, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - Տաղարան, 16:00 - Մտորումներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Սուրբ Գրքի ներածություն, 23:00 - Արվեստի երանգներ, 10:00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 12:02 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ, 23:00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 10:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 11:00 - Տաղարան, 12:00 - Մտորումներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Տաղարան, 23:00 - Մտորումներ, 10:00 - Գրական ընտրանի, 11:00 - Մեր կինոն, 12:02 - Հոգեվոր զրույցներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 10:00 - Արվեստի երանգներ, 11:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 12:00 - Երաժշտական կամուրջ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 23:00 - Արվեստի երանգներ, 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 23:00 - Երաժշտական կամուրջ, 10:00 - Հոգեվոր զրույցներ, 12։00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 13:00 - Գրական ընտրանի, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 17։00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 23:00 - Մեր կինոն,
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Հինգշաբթի 10:00, 23:00
Կիրակի 23:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Հինգշաբթի 12:00
Ուրբաթ 23:00
Երաժշտական կամուրջ
Երեքշաբթի 10:00
Ուրբաթ 22:00
Շաբաթ 15:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 12։00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Հինգշաբթի 11:00, 22:00
Շաբաթ 17։00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հարցեր քահանային
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Մեծ գաղափարներ
Չորեքշաբթի 11:00
Շաբաթ 23:00
Մեր կինոն
Երեքշաբթի 12:00, 23:00
Կիրակի 16:00
Մտորումներ
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Երեքշաբթի 11:00, 22:00
Կիրակի 15:00
Տաղարան
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
մեր մասին
Հեղինակ` Անի Փաշայան
Հաղորդման ժամանակացույց
Չորեքշաբթի - 23:00, 10:00
Շաբաթ - 13:00
Գրական ընտրանի

Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ: 

«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Բաժանորդագրվել
1/1
27 Նոյեմբեր Ռոմեն Ռոլան

Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի գրող և երաժշտագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, նաև հասարակական գործիչ Ռոմեն Ռոլանին: 1914 թ.-ին գրականության ասպարեզում ոչ մեկին չհանձնվեց Նոբելյան մրցանակ, միայն 1915-ին այդ մրցանակին արժանացավ Ռոմեն Ռոլանը: Նա առանձնահատուկ վերաբերմունք ուներ հայկական մշակույթի և երաժշտության հանդեպ: Իր նշանավոր «Ժան Քրիստոֆ» վեպի թարգմանության առիթով գրված նամակ-առաջաբանում նա Հայաստանը, երաժշտության առումով, համեմատում է Իտալիայի հետ: Սորբոնում ինքն է կազմակերպում Կոմիտասի բանախոսությունը և համերգը՝ նկատելով, որ նրա երաժշտությունը խորն է, ողբերգական և առնական, նույնիսկ իր երազկոտության մեջ:

 

1/1
1/1
20 Նոյեմբեր Գաբրիել Գարսիա Մարկես

  Հաղորդումը նվիրված է կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր,  մոգական ռեալիզմի վարպետ Գաբրիել Գարսիա Մարկեսին: Հեշտ չի եղել նրա անցած գրական ճանապարհը: Աշխատանք, անքուն գիշերներ, օրական երեք տուփ ծխախոտ, ծանր հիվանդություններ, որոնք կարողացել է հաղթահարել: Նաև դիմացել է երկար ժամանակ ընթերցողների և գրաքննադատների անուշադրությանը: Առաջին գործերը, որոնք նա գրել էր մեծ եռանդով և ամենայն ուշադրությամբ, լինելով հետաքրքրիր և նորարարական, ճանաչել տվեցին գրողին շատ ավելի ուշ, երբ նա արդեն ավարտել էր իր ամենամեծ վեպը՝ «Հարյուր տարվա մենություն»-ը:

 

1/1
1/1
13 Նոյեմբեր Լուի Արագոն

 Լուի Արագոնի՝ ֆրանսիացի բանաստեղծի, արձակագրի, հրապարակախոսի և քաղաքական գործչի անունը քաջ հայտնի է հայ իրականությանը, որովհետև գրողի վերաբերմունքը հայ բազմադարյան գրականության հանդեպ ակնհայտ է: Նա 1955 թվականին գրեց մի ծավալուն հոդված՝ «Հայաստանի հազարամյա երթը» վերտառությամբ, որտեղ հատկապես բարձր գնահատեց Ավ. Իսահակյանին և Ե. Չարենցին՝ համեմատելով նրանց 20-րդ դարի խոշորագույն բանաստեղծներ Էլյուարի և Ապոլիների, Ռիլկեի և Լորկայի, Եսենինի և Մայակովսկու հետ: Իսահակյանի մահվան կապակցությամբ 1957 թվականին գրեց «Ավետիք Իսահակյանի հիշատակին» հոդվածը: «Ո՞վ է հիշում հայոց եղեռնը» հոդվածում Լուի Արագոնը  1915 թվականի դեպքերը համարեց «մի ապրող ազգի հանդեպ կատարված ցեղասպանության առաջին ոճիրը»…

 

1/1
1/1
06 Նոյեմբեր Հայնրիխ Ման և Թոմաս Ման

 Հինավուրց Լյուբեկ քաղաքում բնակվող Մաների ընտանիքը միանգամից երկու նշանավոր գրող նվիրեց աշխարհին՝ Հայնրիխին և Թոմասին: Հայնրիխն ուզում էր նկարիչ դառնալ: Նա աշխատակցում էր երգիծական «Սիմպլիցիսսիմուս» հանրաճանաչ հանդեսին, ունկնդրում արվեստի պատմության դասախոսություններ Բեռլինի համալսարանում: Գրական դեբյուտը «Ավետյաց երկիր» երգիծական, քննադատական վեպն է: Հենվելով Բալզակի և Զոլայի ավանդույթների վրա՝ նա ստեղծեց բեռլինյան դրամատերերի դիմանկարներ, ովքեր զանազան խարդախություններով հսկա հարստությունների տեր էին դառնում: Ահա այսպիսի բնակիչներով երկրի կերպար է ստեղծում Մանը, որտեղ կաթե գետեր են հոսում, մարդկանց ոտքերի առաջ ընկնում են խնձորներ ու տանձեր: Այս ամենն ինչ-որ տեղ փոխառված է բանահյուսական իրականությունից: Այսպիսին է երևում մայրաքաղաքի բարձր հասարակությունը գավառական երիտասարդ Անդրեաս Ցումզեին: Գեղեցկատես բանաստեղծի բախտը բերում է: Նրան իր հզոր գրկում է պահում նրա ֆինանսիստ կինը, որը սիրո պահերին չափազանց արժեքավոր խորհուրդներ է տալիս, թե ինչպես հաջողություն ունենալ բորսայում…

 

1/1
1/1
30 Հոկտեմբեր Լու Սին

    Հաղորդումը նվիրված է չինական ժամանակակից գրականության հիմնադիր Լու Սինին (իսկական անունը՝ Չժոու Շու Ժեն): Նրա թե՛ փոքր արձակում և թե՛ հրապարակագրության մեջ, ինչպես նաև գրապատմական աշխատանքներում, հստակ երևում է չինական գրականության զարգացումը: Ծնվել է Շաոսին քաղաքում: Հայրը հողատեր էր և սեփական հողատարածքները տալիս էր վարձակալությամբ: Դա ընտանիքին ազատում էր կենսական շատ հոգսերից: Այսինքն՝ Չժոուների ընտանիքն ապահով և հարմարավետ կյանքով էր ապրում: Լու Սինը նախ Նանկինում ուսանեց ռազմածովային ակադեմիայում, ապա՝ Լեռնագնացության և լեռնաերկաթուղային ուսումնարանում: Այստեղ սովորեց մի շարք օտար լեզուներ՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ծանոթացավ բնական գիտություններին՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն՝ զարգացնելով մտավոր կարողությունները: Իհարկե, ստացած գիտելիքները բավարար չէին, և Լու Սինը սկսեց ինքնակրթվել…

 

1/1
1/1
23 Հոկտեմբեր Էրվե Բազեն

Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի նշանավոր գրող, իրատեսական արձակի մեծ ջատագով Էրվե Բազենին: Նա համարվում է 20-րդ դարի 50-80-ական թվականների ամենաշատ ընթերցված հեղինակը: Բացի դրանից, Բազենը նշանավոր հասարարական գործիչ է, խաղաղության մարտիկ, 1973-ից Գոնկուրյան ակադեմիայի նախագահն էր, և սրանով ակնբախ է դառնում այն փաստը, թե որքան մեծ կշիռ ուներ նա Ֆրանսիայի գրական կյանքում: Ծնվել է մտավորականի ընտանիքում: Արիստոկրատ բուրժուական այս ընտանիքը հպարտանում էր իր նախնիներով, որոնց մեջ կային նշանավոր իրավաբաններ, եկեղեցու սպասավորներ, գիտնականներ, զինվորականներ, անգամ եպիսկոպոս և ակադեմիկոս: Հայրը իրավաբան էր և աշխատում էր կաթոլիկ համալսարանում և որդուն տեսնում էր իրավաբանի պաշտոնում: Էրվեն սկզբում սովորեց կաթոլիկ գիմնազիայում, իսկ հետո ծնողների կամքով ընդունվեց համալսարանի իրավաբանության բաժին, սակայն շուտով թողեց այն: Պատճառը ծնողների հետ կոնֆլիկտն էր, որոնք չէին ընդունում իրենց որդու՝ գրականության հանդեպ հակումները…

1/1
1/1
09 Հոկտեմբեր 20-րդ դարի չեխական գրականություն

Հաղորդումը նվիրված է 20-րդ դարի չեխական գրականությանը, որը 20-ական թվականներին  բավական բարդ և հակասական շրջան ապրեց՝ գեղագիտական հայացքների հետ կապված: Այս ամենն ուղեկցվեց գաղափարական բուռն վեճերով: Մեծ դեր խաղաց «Դեվետսիլ» գրական խումբը, որը ստեղծվեց Բռնոյում 1923 թվականին: Խմբի անդամներն իրենց մարքսիստներ էին համարում և փորձում էին նորարություններ անել արվեստում: Պոետիզմի շարունակողները եղան սյուրռեալիստները, ովքեր մանիֆեստ հրապարակեցին, որը հիմնված էր Անդրե Բրետոնի և ֆրանսիացի սյուրռեալիստների աշխատանքների վրա…

1/1
1/1
25 Սեպտեմբեր Միգել Էռնանդես

Հաղորդումը նվիրված է իսպանացի նշանավոր բանաստեղծ Միգել Էռնանդեսին: 1931 թվականին Միգելն առանց գրոշի գալիս է մայրաքաղաք այն հույսով, որ մեծ հաջողություն է ունենալու: Հովիվ-բանաստեղծի հետ հարցազրույցը, ինչպես նաև մի քանի բանաստեղծություն հայտնվում են մայրաքաղաքի լավագույն ամսագրերում: Բայց աշխատանք գտնել նրան այդպես էլ չի հաջողվում: Կենսական կարիքները հոգալու համար շուտով վերադառնում է ծննդավայր: Սակայն մադրիդյան ժամանակաշրջանը խիստ արդյունավետ էր: Այստեղ նա ծանոթացավ իսպանական ժամանակակից պոեզիային, ամրապնդվեց հետաքրքրությունը իսպանացի բանաստեղծ Լուիս դե Գոնգորայի ստեղծագործության հանդեպ: Եվ հենց առաջին ժողովածուում, որ լույս տեսավ 1933-ին՝ ‹‹Լուսնի գիտակը›› խորագրով, զգացվում է Գոնգորայի ազդեցությունը, ում պոեզիան ապշեցրել էր ինքնուս-բանաստեղծին…

 

1/1
Էջ 1 2 3 4
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49