Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Գրական ընտրանի, 11:00 - Մեր կինոն, 12:02 - Հոգեվոր զրույցներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Արվեստի երանգներ, 11:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 12:00 - Երաժշտական կամուրջ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 23:00 - Արվեստի երանգներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 23:00 - Երաժշտական կամուրջ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Հոգեվոր զրույցներ, 12։00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 13:00 - Գրական ընտրանի, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 16:00 - Բնանկարի հայ վարպետները, 17։00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 23:00 - Մեր կինոն,
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Հինգշաբթի 10:00, 23:00
Կիրակի 23:00
Արվեստի երանգներ
Երկուշաբթի 11:00
Շաբաթ 16:00
Բնանկարի հայ վարպետները
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Հինգշաբթի 12:00
Ուրբաթ 23:00
Երաժշտական կամուրջ
Երեքշաբթի 10:00
Ուրբաթ 22:00
Շաբաթ 15:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 12։00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Հինգշաբթի 11:00, 22:00
Շաբաթ 17։00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հարցեր քահանային
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 12:00, 23:00
Կիրակի 16:00
Մեծ գաղափարներ
Չորեքշաբթի 11:00
Շաբաթ 23:00
Մեր կինոն
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Երեքշաբթի 11:00, 22:00
Կիրակի 15:00
Տաղարան
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
մեր մասին
Հեղինակ` Անի Փաշայան
Հաղորդման ժամանակացույց
Չորեքշաբթի - 23:00, 10:00
Շաբաթ - 13:00
Գրական ընտրանի

Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ: 

«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Բաժանորդագրվել
1/1
23 Հունվար Ֆեդերիկո Գարսիա Լորկա

Հաղորդումը նվիրուած է իսպանացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկային, ով իր չափազանց կարճ կյանքի ընթացքում ստեղծեց գրական մնայուն արժեքներ: Յատկապես «Գնչուական ռոմանսներ» շարքով նա զարգացրեց իսպանական պոեզիայի ազգային ակունքները, իսկ դրամատուրգիական նորարարություւններով խթանեց իսպանական ազգային թատրոնի զարգացումը:

1/1
1/1
16 Հունվար Ջեյմս Ջոյս

Հաղորդումը նուիրուած է անգլիացի գրող Ջեյմս Ջոյսի գրական գործունէութեանը եւ յատկապէս նրա նշանաւոր «Ուլիսէսին», որ համաշխարհային ճանաչում բերեց մեծ գրողին:

1/1
1/1
24 Դեկտեմբեր Զրույց Մարգարիտա Վարդանյանի հետ

    Ինչ է մտածում դեղագետը բանաստեղծության մասին և ինչպես է վերաբերվում գրականությանը և արվեստին: Նրա «Մի բուռ աստղային փոշի» ժողովածուն ներկայացնում է այսօրվա իրականությունը և կին-արվեստագետին: Արդի պոեզիայում հատկապես առանձնացնում է Ավագ Եփրեմյանին, Էդուարդ Հարենցին…

1/1
1/1
17 Դեկտեմբեր Արթուր Միլլեր

Ամերիկացի նշանավոր դրամատուրգ և արձակագիր Արթուր Միլլերն իր պիեսների միջոցով ցույց տվեց ժամանակակից մարդու` անհատի ողբերգության ակունքները՝ հասնելով մեծ ընդհանրացումների և այդպիսով վերաստեղծելով մարդու հավատն ապագայի հանդեպ:

1/1
1/1
03 Դեկտեմբեր Զրույց Հասմիկ Պապյանի հետ

  Մեծ երգչուհին հատուկ վերաբերմունք ունի գրական տեքստի, գրականության նկատմամբ: Կաֆկային գերմաներենով ընթերցելը մեծ բավականություն է պատճառել: Երգչուհու սեղանին են միշտ Հրանտ Մաթևոսյանի գրքերը: Հարազատ են նաև արդի հայ գրողները՝ Ալիս Հովհաննիսյան, Հովհաննես Երանյան…

1/1
1/1
19 Նոյեմբեր Ալեն Ռոբ-Գրիե

Ֆրանսիացի գրող, սցենարիստ և կինոռեժիսոր, «նոր վեպի» տեսաբան, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Ալեն Ռոբ-Գրիեի վեպերը շատերին զարմացնում էին, շատերն էլ չէին ընդունում նրան: Այդ իսկ պատճառով մշտապես բուռն վեճեր էին առաջանում նրա ստեղծագործությունների շուրջ…

 

1/1
1/1
12 Նոյեմբեր Զրույց Աշոտ Հովսեփյանի հետ

Արձակագիր, հրապարակախոս Աշոտ Հովսեփյանի «Հերվան ձյունի փնտրտուք» ժողովածուն ամբողջովին արտացոլում է ժամանակը, Հայաստանի համար ծանր 1990-ականները, որոնք խոր հետք թողեցին երկրի կյանքում: Գրողը կանխատեսել է նաև այսօրվա հայկական իրականության արատները, գրականություն բերել հետաքրքիր կերպարների մի ամբողջ պատկերասրահ…

 

1/1
1/1
05 Նոյեմբեր 1920-30-ԱԿԱՆՆԵՐԻ ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԱՐՁԱԿԸ

    20-րդ դարի 20-30-ականների ընթացքում ստեղծված գրականությունը հիմք դրեց արդի բրազիլական վիպագրության վերելքին, որին նպաստեցին Լինս դու Ռեգուն, Կեյրուսը, Ռամուսը, Ամադուն և այլք: Նրանք իրատեսորեն պատկերեցին աշխատավորների կյանքը, նյութական և ֆիզիկական զրկանքները, պլանտացիաներում տիրող մթնոլորտը և շահագործվողների ընդվզումները…  

 

1/1
1/1
15 Հոկտեմբեր ՀԱՅՆՐԻԽ ԲՅՈԼ

  Հաղորդումը նվիրված է գերմանացի արձակագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հայնրիխ Բյոլին, որի վեպերը հարստացրին գերմանալեզու գրականությունը նոր հերոսներով և գաղափարներով: Ամենանշանավոր վեպը՝ «Խմբանկար տիկնոջ հետ», մեծ ճանաչում բերեց գրողին իր արտասովորությամբ…

 

1/1
1/1
08 Հոկտեմբեր ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

Հաղորդումը նվիրված է բանաստեղծ, գրող Շառլ Ազնավուրին, որի «Ազնավուրը Ազնավուրի մասին» գիրքն այսօր էլ կարդացվում է մեծ հետաքրքրությամբ:

 

1/1
1/1
01 Հոկտեմբեր ԶՐՈՒՅՑ ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ ՀԵՏ

 Ո՞րն է գաղտնիքն այն գրողի, որի ստեղծագործությունն ընթերցողների մեծ թիվ ունի: Նրա ժողովածուները սիրով են բացում թե՛ մեծերը և թե՛ փոքրերը: Եվ ինչպե՛ս են ծնվում տողերը, որոնք գրվելուց հետո ինչ-որ տեղ այլևս հեղինակինը չեն…

 

1/1
1/1
17 Սեպտեմբեր Զրույց Արմենուհի Դեմիրճյանի հետ

Մոտենում է անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հարյուրամյա հոբելյանը: Բանասիրության թեկնածու, գրականագետ, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը պարզաբանում է մի շարք հարցեր՝ կապված դրան նվիրված միջոցառումների, գրողի կյանքի առանձին դրվագների, գրական ժառագության հանդեպ հետաքրքրության մասին…

 

1/1
1/1
10 Սեպտեմբեր Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինի» վեպը

 Ամերիկացի նշանավոր գրող Ռեյ Բրեդբերին «Խատուտիկի գինի» վեպը գրեց 1957-ին՝ հիշելով մանկությունը: 1928 թվականի ամառը նա դարձրեց ժամանակի և տարածության հետաքրքիր կտավ, որտեղ պատկերեց ծննդավայրը, ընտանիքը, բնությունը՝ կերպավորելով խատուտիկ ծաղիկը և նրանից ստացվող անմահական գինին…

 

1/1
1/1
03 Սեպտեմբեր Ջորջ Օրվելի «1984» վեպը

Անգլիացի գրող Ջորջ Օրվելի «1984»-ն այսօր էլ աշխարհում ամենակարդացվող վեպերի շարքում է: Գրողն իր վեպով ապացուցում է, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ մարդու համար անհատականության կորուստը…

 

1/1
1/1
30 Հուլիս Զրույց Արմեն Մարտիրոսյանի հետ

Հայտնի է, որ մեզանում կորչում է գրքեր գնելու ավանդույթը: Իսկ ինչպիսի՞ն է այսօր ընթերցողը, և ինչպիսի՞ գործընթացները կօգնեն ավելի շատ ընթերցող ունենալու…

 

1/1
1/1
16 Հուլիս Զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ

  Գրականություն և թատրոն. անքակտելի կապով՝ ծնունդ են տալիս դրամատուրգիային: Սակայն, պարզվում է, այսօր քիչ են պիեսներ գրվում…

 

1/1
1/1
09 Հուլիս Ջորջ Օրվել

   Անգլիացի գրող և հրապարակախոս Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» վեպն այլաբանական արձակի տեսակ է, որը բազմաձայն կերպարների առատությամբ ստեղծում է հասարակության և պետության հետաքրքիր պատկեր: Այն այսօր ամբողջ աշխարհում կարդացվող ամենահետաքրքիր ստեղծագործություններից է…

 

1/1
1/1
25 Հունիս Ուիլյամ Գոլդինգ

    Անգլիացի նշանավոր գրող Ուիլյամ Գոլդինգը 1983 թվականին արժանացավ Նոբելյան մրցանակի: Նրան գրական հռչակ բերեց «Ճանճերի տիրակալը» վեպը, որը զգուշացնում էր ֆաշիզմի վտանգի մասին: Այլաբանություններն այստեղ ընդհանրական պատկերացումներ են տալիս աշխարհի և ժամանակի մասին և կրում են փիլիսոփայական բնույթ:

 

1/1
1/1
18 Հունիս Զրույց Բենիկ Ստեփանյանի հետ

Երիտասարդ բանաստեղծը խոսում է գրի, կրթության, գրականության դասագրքերի և այլ իրողությունների շուրջ…

 

1/1
1/1
11 Հունիս 20-րդ դարասկզբի շվեդական գրականություն

    20-րդ դարի քսանականներին շվեդական գրականության մեջ ակնառու է արվեստի և իրականության մերձեցումը: Վիթխարի նշանակություն ունեցավ Անրի Բարբյուսի ղեկավարած «Կլարտե» գրական ամսագրի ազդեցությունը, և գրականության մեջ ի հայտ եկան մոդեռնիստական տրամադրություններ…

 

1/1
1/1
28 Մայիս ԶՐՈՒՅՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԵՏ

   Կինո և գրականություն. որքան մոտ են, այնքան էլ՝ հեռու: Տարածության և ժամանակի, լույսի և գույնի մասին պատմում են ամենայն մանրամասնությամբ, բայց և հաճախ են փոխում իրենց լեզուները՝ ստեղծելով առեղծվածային և նոր աշխարհ…

 

1/1
1/1
21 Մայիս 20-րդ դարի առաջին կեսի Կուբայի գրականությունը


Հաղորդումն անդրադարձ է 20-րդ դարի առաջին կեսի Կուբայի գրականությանը: Արձակագիրների մեջ առանձնացան Կառլոս Լյովեյրան, Ալֆոնսո Էռնանդես Կատան, Ալեխո Կարպենտիերը: Բանաստեղծական ժողովածուները և շարքերն աչքի էին ընկնում ազատության ձգտմամբ, ժողովրդական ստեղծագործության ազդեցությամբ: 20-ականների վերջին հանդես եկավ Նիկոլաս Գիլյենը: Նրա «Սոնի մոտիվներով» բանաստեղծական շարքը հագեցած է ժողովրդական երգի և պարի ռիթմերով:

1/1
1/1
14 Մայիս Անրի Բարբյուս

  Ֆրանսիացի գրող, լրագրող և հեղափոխական Անրի Բարբյուսին գրական հռչակ բերեց «Կրակը» վեպը, որը նվիրված է զանգվածային գիտակցության հեղափոխականացմանը…

 

1/1
1/1
30 Ապրիլ Անտոնիո Մաչադո

Անտոնիո Մաչադոյին ընդունված է անվանել «98-ի սերնդի» ներկայացուցիչ, որի բանաստեղծական առաջին՝ «Անձկություն» ժողովածուի ծնունդը համընկավ իսպանացի նշանավոր բանաստեղծ Խուան Ռամոն Հիմենեսի «Տխուր մեղեդիներ» ժողովածուի լույս տեսնելու հետ: Մաչադոյի բանաստեղծական աշխարհը խիստ ինքնատիպ է: Անձնական խոր ապրումներին, կասկածանքներին հավասար հնչում են բազմաթիվ հարցեր, որոնք արտահայտում են նրա տագնապները ներկայի և ապագայի համար: Անմասն չեն նաև հայրենի բնաշխարհն ու մեղեդային արտահայտչաձևերը:

1/1
Էջ 1 2 3 4
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49