Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
10:00 - Գրական ընտրանի, 12:02 - Հոգեվոր զրույցներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 24:00 - Ջազ, 10:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 24:00 - Ջազ, 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Արվեստի երանգներ, 24:00 - Ջազ, 11:00 - Ոսկեփորիկ, 12:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 13:00 - Գրական ընտրանի, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 16:00 - Սուրբ Գրքի ներածություն, 17:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Ոսկեփորիկ, 24:00 - Ջազ,
Հաղորդումներ
Աղոթքներ
Ամանոր
Երկուշաբթի 08:00, 20:00
Երեքշաբթի 08:00, 20:00
Չորեքշաբթի 08:00, 20:00
Հինգշաբթի 08:00, 20:00
Ուրբաթ 08:00, 20:00
Շաբաթ 08:00, 20:00
Կիրակի 08:00, 20:00
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ
Երկուշաբթի 10:00, 23:00
Ուրբաթ 22:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Հինգշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հայոց պատմության էջեր
Երկուշաբթի 14:00, 18:00
Երեքշաբթի 14:00, 18:00
Չորեքշաբթի 14:00, 18:00
Հինգշաբթի 14:00, 18:00
Ուրբաթ 14:00, 18:00
Շաբաթ 14:00, 18:00
Կիրակի 14:00, 18:00
ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Հարցեր քահանային
Երկուշաբթի 19:00
Երեքշաբթի 19:00
Չորեքշաբթի 19:00
Հինգշաբթի 19:00
Ուրբաթ 19:00
Շաբաթ 19:00
Կիրակի 19:00
Հեքիաթի ժամ
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Շաբաթ 11:00, 22:00
Կիրակի 17:00
Ոսկեփորիկ
Շաբաթ 16:00
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Սուրբ Պատարագ
Մեդիա Հոդվածներ Հարցախաղ Արտադրանք «Վէմ» ակումբ
մեր մասին
Հեղինակ` Ինեսսա Խաչատրյան
Հաղորդման ժամանակացույց
Ուրբաթ - 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ

Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:

Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Բաժանորդագրվել
1/1
15 Մարտ Ջուզեպպե Վերդի, «Օթելլո»

Վերդիի այս օպերայի լիբրետոյի հեղինակն է Արրիգո Բոյտոն, իսկ դիպաշարի հիմքում Վիլյամ Շեքսպիրի համանուն ողբերգությունն է:
«Օթելլո» օպերայի պրեմիերան տեղի ունեցավ 1887 թվականի փետրվարի 5-ին Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում: 74-ամյա կոմպոզիտորի օպերան  գրված էր բոլորովին նոր ոճով, նոր եռանդով:  Հանդիսատեսն այն ընդունում է մեծ ցնծությամբ: Շուտով օպերան ճանաչվում է ողջ աշխարհում և ընդունվում որպես Վերդիի առավել կատարյալ ստեղծագործություններից մեկը:

Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացված են հաղորդման չորս մասերում՝ համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
01 Մարտ Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ, «Օրփեոս եվ Եվրիդիկե» օպերա

«Օրփեոս և Եվրիդիկե» օպերայի լիբրետոն գրել է Ռանիերի դե Կալցաբիջին՝ ընտրելով Վերգիլիոսի «Գեորգիկներ»-ում նկարագրված հին հունական առասպելի տարբերակը։ Օպերայում անտիկ հերոսները ներկայացված են վեհ և հուզիչ պարզությամբ և արտահայտում են սովորական մահկանացուներին բնորոշ իրական զգացմունքներ: Օպերայի ավարտը, ի տարբերություն առասպելի, երջանիկ է: 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
22 Փետրվար Ամիլկարե Պոնկիելլի, «Ջոկոնդա» օպերա

Իտալացի կոմպոզիտոր Ամիլկարե Պոնկիելլիի «Ջոկոնդա» օպերայի լիբրետոն գրել է հայտնի կոմպոզիտոր և բանաստեղծ Արրիգո Բոյտոն՝ Տոբիո Գորրիա ծածկանվամբ։ Դիպաշարի հիմքում Վիկտոր Հյուգոյի «Անջելո. Պադուայի բռնակալը» դրաման է։
«Ջոկոնդան»  հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվեց 1876 թվականի ապրիլի 8-ին Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում։

Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
08 Փետրվար Լեո Դելիբ, «Լակմե» օպերա

1881 թվականին ֆրանսիացի կոմպոզիտոր Լեո Դելիբը Փարիզի ազգային երգիծական օպերային թատրոնի տնօրինությունից արևելյան թեմայով օպերա գրելու պատվեր է ստանում  և ստեղծում «Լակմեն»։ «Լակմեի»  հիմքում ընկած է Պիեռ Լոտիի «Լոտիի ամուսնությունը» վեպը։ Ֆրանսերեն լիբրետոն հեղինակել են Էդմոն Գոնդինեն և Ֆիլիպ Ժիլը: 
Օպերայի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջին քառորդում Հնդկաստանում: «Լակմեի» պրեմիերան տեղի է ունեցել 1883 թվականի ապրիլի 14-ին Փարիզի ազգային կոմիկական օպերային թատրոնում:

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
01 Փետրվար Բեդրժիխ Սմետանա, օպերա «Վաճառված հարսնացուն»

Չեխ կոմպոզիտոր Սմետանան այս երգիծական օպերան սկսել է գրել 1863 թվականից: Լիբրետոյի հեղինակը ժամանակի նշանավոր չեխ գրող Կարել Սաբինան էր: Կոմպոզիտորին լիբրետոյի նախնական տարբերակը չգոհացրեց. այն գրված էր մեկ գործողությամբ օպերետի համար: Բայց Սմետանայի խնդրանքով՝ լիբրետոն ընդլայնվեց և հիմք դարձավ երկու գործողությամբ օպերայի, որի երաժշտությունը Սմետանան ավարտեց 1866 թվականին: Նույն թվականի մայիսի 30-ին Պրահայի «Ժամանակավոր թատրոնում» «Վաճառված հարսնացուն» օպերան առաջին անգամ ներկայացվեց հանդիսատեսին:
1870 թվականին Սանկտ-Պետերբուրգում ներկայացնելու համար Սմետանան օպերան զգալիորեն փոփոխեց: Մասամբ փոխեց օպերայի տեքստը, ստեղծեց մի քանի նոր երաժշտական հատված: Նոր խմբագրված օպերան արդեն բաղկացած էր երեք գործողությունից  և մինչ օրս էլ հանդիսատեսին ներկայացվում է հենց այս տարբերակով:
Օպերայի երեք գործողությունները ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
18 Հունվար Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտով, «Մարթա կամ Ռիչմոնդի տոնավաճառը» օպերա

1844 թվականին հանրաճանաչ ֆրանսիացի լիբրետիստ Ժյուլ Սեն-Ժորժը Ֆլոտովին առաջարկել է մասնակցել «Գրանդ Օպերայի» համար «Լեդի Հարիեթ» բալետի ստեղծման աշխատանքներին: Բալետի առաջնախաղը 1844 թվականի ապրիլի 21-ին էր: Այն մեծ հաջողություն ունեցավ և հիմք դրեց Ֆլոտովի և Սեն-Ժորժի հետագա համագործակցությանը։ Սեն-Ժորժի լիբրետոների հիման վրա կոմպոզիտորը հետագայում մի շարք օպերաներ գրեց: Բայց, Սեն-Ժորժից բացի, Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտովն աշխատում է նաև գերմանացի թատերագիր և լիբրետիստ Վիլհելմ Ֆրիդրիխի հետ (իսկական անունը՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Ռիզե): Վերջինս էլ համոզում է Ֆլոտովին «Լեդի Հարիեթ» բալետի սյուժեի հիման վրա ստեղծել օպերա:
«Մարթա կամ Ռիչմոնդի տոնավաճառը» ռոմանտիկ-կատակերգական օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1847 թվականի սեպտեմբերի 25-ին Վիեննայի Կերնտներտոր թատրոնում:

Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
03 Նոյեմբեր Վինչենցո Բելլինի, «Նորմա» օպերա

Օպերայի իտալերեն լիբրետոն գրել է Ֆելիչե Ռոմանին՝ ըստ ֆրանսիացի դրամատուրգ Լուի Ալեքսանդր Սումեի «Նորմա կամ մանկասպանություն» ողբերգության։
Բելլինին երաժշտությունն ավարտել է պրեմիերայից 20 օր առաջ: Կոմպոզիտորի պահանջով փորձերը շարունակվել են նաև պրեմիերայի նախօրեին՝ առավոտյան: Այդ իսկ պատճառով բոլոր մեներգիչները չափազանց հոգնած էին և ուժասպառ: Արդյունքում 1831 թվականի դեկտեմբերի 26-ի ներկայացումն անհաջող էր: Բելլինին այն բնութագրել է որպես «իսկական ֆիասկո»: Բայց հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին, հանդիսատեսն արժանվույնս գնահատում է ներկայացումը. բուռն ծափահարում էին անգամ այն տեսարանների ժամանակ, որոնցից հատկապես դժգոհ էին նախորդ երեկոյան: Այդ օրվանից էլ Վինչենցո Բելլինիի «Նորման» սկսում է իր հաղթական երթը համաշխարհային օպերային թատրոններում:
Օպերան բաղկացած է երկու գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երկու մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2
1/1
1/1
06 Հոկտեմբեր Ալեքսանդր Գլազունով, «Ռայմոնդա» բալետ

1896 թվականի գարնանը Սանկտ-Պետերբուրգի կայսերական թատրոնների տնօրեն Իվան Վսեվոլոժսկին Գլազունովին պատվիրում է գրել «Ռայմոնդա» բալետի երաժշտությունը: Բալետի սցենարի գաղափարը 19-րդ դարի առաջատար բալետմայստեր Մարիուս Պետիպայինն էր, իսկ լիբրետոն հանձն առավ գրել ռուս գրող Լիդիա Պաշկովան: Բալետի սկզբնախաղը տեղի ունեցավ 1898 թվականի հունվարի 7-ին Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում:
Բալետը բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
04 Օգոստոս Պրոկոֆև Սերգեյ. «Սեր առ երեք նարինջ»

Հաղորդումը ներկայացնում է Սերգեյ Պրոկոֆևի «Սեր առ երեք նարինջ» օպերան: Լիբրետոն գրել է Սերգեյ Պրոկոֆևն ըստ իտալացի թատերգակ Կարլո Գոցցիի համանուն դրամատիկական հեքիաթի: Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1921 թվականի դեկտեմբերի 30-ին Չիկագոյում, ֆրանսերեն լեզվով:

 

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
14 Հուլիս Ումբերտո Մենոտտի Մարիա Ջորդանո, «Անդրե Շենիե» օպերա

Լիբրետոյի հեղինակն է Լուիջի Իլլիկան: Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1896 թվականի մարտի 28-ին:
Օպերայի գլխավոր հերոսը ճանաչված ֆրանսիացի բանաստեղծ Անդրե Շենիեն է: Շենիեն սկզբում ողջունել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, բայց հետագայում մերժել յակոբինյան դիկտատուրան ու ահաբեկչությունը, պաշտպանել թագավորին և քննադատել յակոբինյանների գլխավոր առաջնորդ Մաքսիմիլիան Ռոբեսպիերին: 
Հետապնդումների պատճառով բանաստեղծը երկու անգամ փորձել է փախչել Փարիզից, բայց ձերբակալվել է: Բանտում անցկացրած 140 օրերին էլ Անդրե Շենիեն գրել է իր լավագույն բանաստեղծությունները, որոնցից ներշնչվել է Լուիջի Իլլիկան լիբրետոն ստեղծելիս:
1794 թ. հուլիսի 25-ին Անդրե Շենիեին մեղադրել են պետության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ և նույն օրը մահապատժի ենթարկել:
«Անդրե Շենիե» օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
07 Հուլիս Մոդեստ Մուսորգսկի, «Բորիս Գոդունով» օպերա

Լիբրետոն գրված է Ալեքսանդր Պուշկինի «Բորիս Գոդունով» ողբերգության սյուժեի հիման վրա, սակայն կոմպոզիտորն օգտվել է նաև մի շարք պատմագիտական հոդվածներից և Նիկոլայ Կարամզինի «Ռուսական պետության պատմությունը» աշխատությունից:
Մուսորգսկին օպերայի առաջին խմբագրումն ավարտին հասցրել է 1869 թվականին, իսկ երկրորդը՝ 1872-ին։ 
Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1874 թ. հունվարի 27-ին Սանկտ- Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։
«Բորիս Գոդունով»  օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
02 Հունիս Ժակ Օֆենբախ, «Չքնաղ Հեղինե» օպերետ

1864 թվականի սկզբին ֆրանսիացի կոմպոզիտոր Ժակ Օֆենբախն իր նոր օպերետի համար սյուժե փնտրելիս ընտրում է հին հույն բանաստեղծ Հոմերոսի «Իլիական» էպիկական պոեմը: Լիբրետոն գրում են Անրի Մեյլակն ու Լյուդովիկ Ալևին: 
Օպերետն առաջին անգամ ներկայացվել է 1864 թվականի դեկտեմբերի 17-ին Փարիզում:
«Չքնաղ Հեղինե» օպերետը բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
26 Մայիս Պ. Չայկովսկի, «Պիկովայա դամա»

Հաղորդաշարի հերթական թողարկումը հրավիրում է ունկնդրել Պեոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերան ՝ ըստ Ալեքսանդր Պուշկինի համանուն վիպակի: 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
05 Մայիս Պյոտր Չայկովսկի, «Քնած գեղեցկուհին» բալետ

Այս սյուժեով բալետ բեմադրելու գաղափարն առաջարկել է Ռուսաստանի Կայսերական թատրոնների տնօրեն Իվան Վսեվոլոժսկին: Նա բալետի լիբրետոն ստեղծել է ժամանակի հայտնի բալետմայստեր Մարիուս Պետիպայի հետ: Լիբրետոն գրելիս Վսեվոլոժսկին օգտվել է Պերոյի հեքիաթի միայն առաջին մասից: Նա շրջանցել է Ավրորայի, արքայազն Դեզիրեի ու նրա չար խորթ մոր հետագա ճակատագրին վերաբերող երկար հատվածը: Վսեվոլոժսկին ու Պետիպան հեքիաթի սյուժեն չեն փոփոխել: Նրանք փոփոխել են հեքիաթի ոճը՝ բարոյախրատական պատմությունից այն վերածելով հեքիաթային ու շլափայլ ներկայացման: 
Բալետն առաջին անգամ ներկայացվել է 1890 թվականի հունվարի 3-ին Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում:
«Քնած գեղեցկուհին» բալետը կունկնդրեք Ռուսաստանի ազգային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Միխայիլ Պլետնյով)։
Բալետը ներկայացնում ենք երեք գործողությամբ՝ հաղորդման երեք մասերում։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
17 Մարտ Ջովաննի Բատիստա Պերգոլեզի, «Աղախին-տիրուհի» օպերա-բուֆֆա

Այս կոմիկական օպերան (իտալերեն՝ օպերա-բուֆֆա) բաղկացած է մեկ գործողությունից: Լիբրետոյի հիմքում, հավանաբար, Յակոպո Նելլիի «Աղախին-տիրուհի» կատակերգությունն է: Իտալերեն լիբրետոյի հեղինակն է Ջենարո Ֆեդերիկոն:
«Աղախին-տիրուհի» օպերան Պերգոլեզին գրել է որպես 3 գործողությունից բաղկացած «Հպարտ բանտարկյալը» օպերա-շարքի ընդմիջումների միջև ներկայացվող միջնախաղ՝ ինտերմեդիա:
Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1733 թվականի օգոստոսի 28-ին Նեապոլի «Սան Բարտոլոմեո» թատրոնում:

1/1
1/1
27 Հունվար Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, «Կախարդական սրինգ»

Այս օպերայի լիբրետոն Մոցարտին առաջարկել է նրա վաղեմի ընկերը՝ թատերական գործարար Էմմանուել Շիկանեդերը:  Վերջինս լիբրետոն գրել է ոգիների ու փերիների մասին Քրիստոֆ Մարտին Վիլանդի ֆանտաստիկ պոեմների ու կախարդական հեքիաթների թեմաներով՝ օգտագործելով որոշ մանրամասներ այլ հեղինակների երկերից: Շիկանեդերը լիբրետոյում ներառել է նաև մասոնական ծիսական գաղտնի փորձություններ ու խորհրդավոր կերպարանափոխություններ:
Լիբրետոյի սկզբնական տարբերակում շատ էին հակասություններն ու հեքիաթային հորինվածքները, իսկ հապճեպ ձևափոխումն է՛լ ավելի էր վատթարացրել խառնաշփոթը: Բայց Մոցարտը կարողանում է այս պարզունակ դիպվածաշարում արտահայտել բարոյա-փիլիսոփայական լուրջ գաղափարներ: Նրան ոգեշնչում էին մարդկանց հավասարության և եղբայրության կարգախոսները, հավատն առ բարությունը և բարոյական կատարելության ձգտումը:
«Կախարդական սրինգ» օպերան առաջին անգամ ներկայացվեց հանդիսատեսին 1791 թվականի սեպտեմբերի 30-ին: Ներկայացումից երկու ամիս անց մահացավ 36 տարին դեռ չբոլորած Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը՝ մեզ թողնելով մեկը մյուսին չզիջող հանճարեղ ստեղծագործությունների հսկայական ժառանգություն:

Օպերան բաղկացած է երկու գործողությունից, որոնք ներկայացված են հաղորդման երկու մասերում՝ համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2
1/1
Էջ 1 2 3
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49