Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
10:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 11:00 - Տաղարան, 12:00 - Մտորումներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Տաղարան, 23:00 - Մտորումներ, 10:00 - Գրական ընտրանի, 12:02 - Հոգեվոր զրույցներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 10:00 - Արվեստի երանգներ, 11:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 23:00 - Արվեստի երանգներ, 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 10:00 - Հոգեվոր զրույցներ, 12։00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 13:00 - Գրական ընտրանի, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 17։00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն),
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Հինգշաբթի 10:00, 23:00
Կիրակի 23:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00
Ուրբաթ 22:00
Շաբաթ 15:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 12։00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Հինգշաբթի 11:00, 22:00
Շաբաթ 17։00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հարցեր քահանային
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Մեծ գաղափարներ
Երեքշաբթի 12:00, 23:00
Կիրակի 16:00
Մտորումներ
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Երեքշաբթի 11:00, 22:00
Կիրակի 15:00
Տաղարան
Մեդիա Հոդվածներ Հարցախաղ Արտադրանք «Վէմ» ակումբ
Հեղինակ` Ինեսսա Խաչատրյան
Հաղորդման ժամանակացույց
Ուրբաթ - 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ

Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:

Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Բաժանորդագրվել
1/1
08 Նոյեմբեր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, «Իդոմենեոս, Կրետեի արքա, կամ Իլիա և Իդամանթես» օպերա

Այս օպերան գրվել է Բավարիայի և  Պֆալցի կուրֆյուրստ Կառլ Թեոդորի պատվերով։ Իդոմենեոսի մասին հին հունական առասպելի թեմայով նախկինում արդեն օպերա գրվել էր։ 1712 թվականին  Փարիզում ներկայացվել էր հայտնի կոմպոզիտոր Անդրե Կամպրայի համանուն օպերան՝ հինգ գործողությամբ։ Լիբրետոյի հեղինակը բանաստեղծ և թատերագիր Անտուան Դանշենն էր։ Նրա լիբրետոն հարուստ էր ողբերգական իրադարձություններով և ավարտվում էր արյունահեղ հանգուցալուծմամբ։ Զալցբուրգի քահանաներից Աբբա Ջամբատտիստա Վարեսկոն այդ լիբրետոյի տեքստը ֆրանսերենից թարգմանում է իտալերենի և համապատասխանեցնում օպերա-սերիայի առանձնահատկություններին։ Այս տարբերակում օպերան արդեն բաղկացած էր 3 գործողությունից և ուներ երջանիկ ավարտ։
«Իդոմենեոսը» հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է 1781 թվականի  հունվարի 29-ին Մյունխենի ազգային թատրոնում։

Օպերան բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
01 Նոյեմբեր Ժան Ֆիլիպ Ռամո․ «Իպոլիտոս և Արիսիա» օպերա


Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոյի «Իպոլիտոս և Արիսիա» օպերան ստեղծվել է ըստ Ժան Ռասինի «Ֆեդրա» ողբերգության:
1732 թվականի դեկտեմբերից ոչ ուշ՝ մեկենաս Լը Ռիշ դը լա Պուպլինիորը Ռամոյին ծանոթացնում է աբբա Սիմոն Ժոզեֆ Պելեգրենի հետ: Վերջինս հանձն է առնում Ռամոյի համար օպերայի լիբրետո գրել՝ Ժան Ռասինի «Ֆեդրա» ողբերգության հիման վրա:
1733 թվականի հոկտեմբերի 1-ին Փարիզի թագավորական երաժշտության ակադեմիայում (այժմ՝ Փարիզի ազգային օպերային թատրոն) տեղի է ունենում «Իպոլիտոս և Արիսիա» օպերայի առաջնախաղը:
Օպերան բաղկացած է հինգ գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման հինգ մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3 , 4 , 5 , 6
1/1
1/1
25 Հոկտեմբեր Մոցարտ. «Ֆիգարոյի ամուսնությունը»

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» երգիծական օպերայի դիպաշարի հիմքում Պիեր Բոմարշեի «սկանդալային կատակերգությունն է», որն Ավստրիայի կայսր Յոզեֆ Երկրորդի կողմից արգելվել էր հակաֆեոդալական ազատամտության համար: Օպերան, որը Մոցարտը գրել է մի քանի ամսվա ընթացքում, դարձավ լիբրետոյի հեղինակ Լորենցո դա Պոնտեի հետ կոմպոզիտորի ստեղծագործական համագործակցության առաջին փորձը, որին հաջորդեցին «Դոն Ժուան» և «Այդպես են վարվում բոլորը» օպերաները:
Պրեմիերան տեղի է ունեցել Վիեննայի Արքունական թատրոնում 1786 թվականի մայիսի 1-ին իտալերենով:

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
18 Հոկտեմբեր Ֆրանչեսկո Չիլեա, «Ադրիանա Լեկուվրոր» օպերա

1849 թվականի ապրիլին Փարիզում մեծ հաջողությամբ բեմադրվեց Էռնեստ Լեգուվեի և Էժեն Սկրիբի «Ադրիանա Լեկուվրոր» հինգ գործողությամբ դրաման։ Հենց այդ երկի սյուժեի հիման վրա էլ Արտուրո Կոլաուտտին գրում է համանուն օպերայի լիբրետոն:
Օպերայի հերոսուհին՝ ֆրանսիական կոմիկական թատրոնի դերասանուհի Ադրիանա Լեկուվրորը, պատմական դեմք է։ Նա ժամանակին հանրաճանաչ է դարձել Ժան Ռասինի ողբերգությունների դերակատարումներով։
«Ադրիանա Լեկուվրոր» օպերան առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1902 թվականի նոյեմբերի 6-ին Միլանի «Տեատրո լիրիկո» թատրոնում:

Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
11 Հոկտեմբեր Գեորգ Ֆրիդրիխ Հենդել, «Արիոդանտ»

Այս օպերայի իտալերեն լիբրետոյի հեղինակն անհայտ է. հայտնի է միայն, որ այն գրվել է ըստ Անտոնիո Սալվիի երկի, որի հիմքում Լյուդովիկո Արիոստոյի «Մոլեգնած Օռլանդո» հերոսական պոեմն է:
Հենդելը 36 տարիների ընթացքում գրել է շուրջ 40 օպերա՝ «Ալմիրայից» մինչև վերջինը՝ «Դեյդամիան»:
«Արիոդանտ» օպերան առաջին անգամ բեմադրվել է Լոնդոնի նորաբաց «Քովենթ Գարդեն» թատրոնում 1735 թվականի հունվարի 8-ին: Հանդիսատեսին ներկայացվել է ընդամենը 11 անգամ։ Գլխավոր դերերգը կատարել է ժամանակի հռչակավոր կաստրատ երգիչ Ջովանի Կարեստինին։
Ինչպես և Հենդելի այլ օպերաներ, «Արիոդանտը» նույնպես ժամանակի երաժշտական հովերի փոփոխության պատճառով ավելի քան 200 տարի մոռացության է մատնվել: Այն կրկին բեմադրվել է 1971 թվականին։  

Օպերան բաղկացած է երեք գործողություններից, որոնք ներկայացված են հաղորդման երեք մասերում՝ համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
04 Հոկտեմբեր Դոմենիկո Չիմարոզա, «Գաղտնի ամուսնություն» օպերա

Իտալացի կոմպոզիտոր Չիմարոզայի  կոմիկական այս օպերայի դիպաշարը փոխառված է երկու պիեսներից։ Մեկն անգլիացի հեղինակներ Ջորջ Քոլման-ավագի և Դեվիդ Գարրիկի «Թաքցված ամուսնությունն» է, մյուսը՝ ֆրանսիացի դերասանուհի և գրող Մարի Ժաննա Ռիկկոբոնիի «Սոֆի կամ թաքցված ամուսնությունը»:  Լիբրետոյի հեղինակն է Ջովաննի Բերտատին։
Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1792 թվականի փետրվարի 7-ին Վիեննայի թագավորական «Բուրգթատրոնում»։ Ներկայացումը բացառիկ հաջողություն է ունեցել, Լեոպոլդ 2-րդ կայսրն այնքան է հավանել օպերան, որ պահանջել է անմիջապես կրկնել։ Երգիչները, առանց փոխելու իրենց բեմական զգեստները, արագ ընթրել են հարևան սենյակում, որից հետո ուշ գիշերով օպերան ներկայացրել երկրորդ անգամ՝ հատուկ կայսրի ու պալատականների համար։

Օպերան բաղկացած է երկու գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երկու մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2
1/1
1/1
27 Սեպտեմբեր Սերգեյ Ռախմանինով, «Ֆրանչեսկա դա Ռիմինի» օպերա

Այս ստեղծագործությունը բաղկացած է մեկ գործողությունից, նախաբանից ու վերջաբանից:
Օպերայի դիպաշարը հիմնված է Դանտե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» «Դժոխք» մասի 5-րդ երգի վրա: Լիբրետոն գրել է Մոդեստ Չայկովսկին: Չնայած անզուգական երաժշտությանը՝ օպերան 1906 թ. պրեմիերայից հետո խաղացանկային չդարձավ: Այն վերաբեմադրվեց 1973 թվականին Մոսկվայի Մեծ թատրոնում՝ դիրիժոր Մարկ Էրմլերի ղեկավարությամբ:

1/1
1/1
20 Սեպտեմբեր Անտոնին Լեոպոլդ Դվորժակ, «Ջրահարս» օպերա

Չեխ բանաստեղծ, դրամատուրգ և թատերական գործիչ Յարոսլավ Կվապիլը Կարել Յարոմիր Էրբենի և Բոժենա Նեմցովայի հեքիաթների հիման վրա ստեղծում է «Ջրահարսի» լիբրետոն: Ամենահաղթ սիրո մասին այս հուզիչ պատմությունն իսկույն գրավում է չեխ կոմպոզիտոր Դվորժակի ուշադրությունը, և արդեն 1901 թվականի մարտի 31-ին «Ջրահարս» օպերան ներկայացվում է հանդիսատեսին:

Օպերան բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
13 Սեպտեմբեր Լյուդվիգ Մինկուս, «Բայադերկա» բալետ

1876 թվականին Մարիուս Պետիպային հրապուրում է «Բայադերկայի» թեմայով բալետ ստեղծելու գաղափարը։ Սերգեյ Խուդեկովը հանձն է առնում գրել բալետի լիբրետոն՝ որպես հիմք օգտագործելով Հին Հնդկաստանի մեծ դրամատուրգներից Կալիդասայի «Շակունտալա կամ մատանիով ճանաչվածը» պիեսը։ Սակայն բալետի դիպաշարի սկզբնաղբյուրը ոչ թե հնագույն հնդկական դրաման է, այլ ֆրանսիացի կոմպոզիտոր Էռնեստ Ռեյերի «Շակունտալա» բալետը՝ ըստ Թեոֆիլ Գոթիեի սցենարի։
Ավստրիացի կոմպոզիտոր Լյուդվիգ Մինկուսի «Բայադերկա» բալետի առաջնախաղը տեղի է ունեցել 1877 թվականի փետրվարի 4-ին Պետերբուրգի Մեծ թատրոնում։ Այն մեծ հաջողություն է ունեցել և մինչև 1929 թվականը պարբերաբար բեմադրվել  Պետերբուրգի թատրոններում, որից հետո բալետը կարծես մոռացության է մատնվում։ 1941 թվականին բալետմայստեր Վլադիմիր Պոնոմարյովը և երիտասարդ պարուսույց Վախթանգ Չաբուկիանին համատեղ ստեղծում են մոռացված բալետի նոր՝ խմբագրված տարբերակը՝ երեք գործողությամբ։ 1948 թվականին այն որոշ չափով փոփոխվում է և այլևս չի իջնում թատերական բեմահարթակներից։

Բալետը բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
06 Սեպտեմբեր Լյուդվիգ վան Բեթհովեն, «Ֆիդելիո»

«Ֆիդելիոն» Բեթհովենի միակ ավարտուն օպերան է։ Սյուժեի հիմքում իրական պատմություն է մի քաղբանտարկյալի մասին, որի կինն անձնազոհաբար ամուսնուն փրկել է անխուսափելի վախճանից: Օպերայում առկա դրամատիզմը, բարոյական պաթոսը, հերոսականությունը, ամուսնական սիրո մաքրության և ուժի փառաբանումը, բռնապետության դեմ պայքարի մղումը հարազատ էին Բեթհովենին, նրա գաղափարներին։

  • Հաղորդման առաջին մասում կունկնդրեք օպերայի առաջին գործողությունը, երկրորդ մասում՝ երկրորդ։

 

/
Մաս -
1 , 2
1/1
1/1
30 Օգոստոս Ժորժ Բիզե, «Մարգարիտ որոնողները» օպերա

Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Բիզեի այս օպերայի լիբրետտոյի հեղինակներն են Էժեն Կորմոնն ու Միշել Կարեն։ «Մարգարիտ որոնողներն» առաջին անգամ ներկայացվել է 1863 թվականի սեպտեմբերի 30-ին Փարիզի Լիրիկական թատրոնում։ Երիտասարդ կոմպոզիտորին, որն այդ ժամանակ դեռ 25 տարին չէր բոլորել, բուռն ծափահարում էին. հանդիսատեսը, բացի երգիչներից, բեմ էր հրավիրել նաև Բիզեին։
Օպերան բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
23 Օգոստոս Անտոնիո Վիվալդի, «Պատգամախոսը Մեսենիայում» օպերա

Օպերան գրվել է իտալացի բանաստեղծ Ապոստոլո Ձենոյի լիբրետոյի հիման վրա և 1738 թվականին հաջողությամբ ներկայացվել Վենետիկում: Վիվալդիի ընկերների համառության և ջանքերի շնորհիվ 1742 թվականին «Պատգամախոսը Մեսենիայում» օպերան ներկայացվում է նաև Վիեննայում:
Վիվալդիի օպերայի վիեննական ներկայացման լիբրետոն նախկինում կորած էր համարվում, սակայն վերջերս հայտնաբերվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, և դրա հիման վրա էլ օպերան վերականգնվել է: Այս դժվար և պատասխանատու աշխատանքը հանձն է առել կատարել իտալացի ջութակահար և դիրիժոր Ֆաբիո Բիոնդին: Օպերայի կորսված հատվածները նա համալրել է «պաստիչիո» (pasticcio) կոչված տեխնիկայի միջոցով:

Օպերան բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացվում են հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
16 Օգոստոս Ֆրանց Լեհար, «Ուրախ այրին» օպերետ

Օպերետի լիբրետոյի հիմքում Անրի Մելյակի «Դեսպանության կցորդը» կատակերգությունն է: Լիբրետոն գրել են Լեո Շտայնն ու Վիկտոր Լեոնը:
Օպերետն առաջին անգամ ներկայացվել է 1905 թվականի դեկտեմբերի 30-ին Վիեննայի «Ան Դեր Վին» թատրոնում: Հաջողությունը վիթխարի էր: Հանդիսատեսը շարունակ արտիստներին բեմ էր հրավիրում՝ պահանջելով նորից կատարել առանձին համարներ, իսկ վերջում խանդավառված ծափահարում էր:
«Ուրախ այրին» օպերետը համարվում է «օպերետների թագուհին»: Այն նաև մի քանի անգամ էկրանավորվել է:

Օպերետը բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
09 Օգոստոս Գասպարե Սպոնտինի, «Վեստալուհի» օպերա

Իտալացի կոմպոզիտորի այս օպերան գրված է ըստ Վիկտոր Ժոզեֆ Էթիեն դը Ժուի և Միշել Դյոլաֆուայի համանուն լիբրետոյի:
«Վեստալուհի» օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1807 թվականի դեկտեմբերի 15-ին Փարիզի ազգային օպերային թատրոնում: Ներկայացմանը ներկա էր նաև կայսրուհի Ժոզեֆինը: Թեև այդ շրջանում Ֆրանսիայում միտում կար ազատվելու երաժշտության մեջ իտալական ազդեցությունից, այնուամենայնիվ, հանդիսատեսը Սպոնտինիի օպերան գնահատում է որպես գլուխգործոց:
Օպերան բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
26 Հուլիս Ժյուլ Էմիլ Ֆրեդերիկ Մասնե, «Դոն Կիխոտ» օպերա

Ֆրանսիացի կոմպոզիտորի ներշնչանքի աղբյուրը իսպանացի գրող Միգել դե Սերվանտես Սաավեդրայի հանրահայտ «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ Լամանչեցին» վեպը չէր, այլ նրա ժամանակակցի՝ ֆրանսիացի գրող Ժակ լը Լորենի «Բարձրահասակ ասպետը» (կամ, համաձայն այլ թարգմանությունների, «Թախծոտ ասպետը») պիեսը: Պիեսի հիման վրա լիբրետո է գրել Անրի Կենը, որի հետ Ժյուլ Մասնեն համագործակցում էր 1894 թվականից: 
Մասնեն Դոն Կիխոտի դերերգը հատուկ գրել է ռուս հանրաճանաչ օպերային երգիչ Ֆյոդոր Շալյապինի համար:
Օպերան առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել 1910 թվականի փետրվարի 19-ին Մոնտե-Կառլոյում:

«Դոն Կիխոտ» օպերան բաղկացած է հինգ գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման հինգ մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3 , 4 , 5
1/1
1/1
19 Հուլիս Ալեքսեյ Վերստովսկի, «Ասկոլդի գերեզմանը» օպերա

Օպերայի լիբրետոն գրել է ճանաչված ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Զագոսկինը։ 1833 թվականին լույս տեսած նրա «Ասկոլդի գերեզմանը» վեպն արժանվույնս չգնահատեցին ո՛չ քննադատները, ո՛չ էլ ընթերցողները։ Սակայն երկու տարի անց՝ 1825 թվականին, Ալեքսեյ Վերստովսկին որոշում է օպերա գրել Միխայիլ Զագոսկինի վեպի հիման վրա։
Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1836 թվականի սեպտեմբերի 15-ին։ Հանդիսատեսն այն բարձր գնահատեց: Մոսկվայի Մեծ թատրոնում 25 տարվա ընթացքում օպերան ներկայացվել է ավելի քան 400 անգամ, և մինչև 1887 թվականն այն թատրոնի մշտական խաղացանկում էր։

Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
12 Հուլիս Ֆրանց Պետեր Շուբերտ, «Ֆիերաբրաս» օպերա

Վիեննայի արքունական օպերային թատրոնի տնօրինությունը 1822 թվականին Ֆրանց Շուբերտին օպերա է պատվիրում: Շուբերտն ընտրում է Յոզեֆ Կուպելվայզերի լիբրետոն, որի հիմքում ասույթներ են ֆրանկների թագավոր Կառլոս Մեծի և Մավրիտանիայի թագավոր Ֆիերաբրասի մասին:  Սակայն հետագայում թատրոնի տնօրինությունը հրաժարվում է Ֆրանց Շուբերտի «Ֆիերաբրաս» օպերան բեմադրելու իր որոշումից:
Շուբերտն այդպես էլ չտեսավ իր օպերայի բեմադրությունը, պատվիրատուները անգամ չվճարեցին կոմպոզիտորին այդ ստեղծագործության համար: Նրա մահից 7 տարի անց՝ 1835 թվականի մայիսի 7-ին, Վիեննայի Յոզեֆշտադտի թատրոնում օպերան ներկայացվում է համերգային կատարմամբ՝ որոշ կրճատումներով: Իսկ 1897 թվականին ավստրիացի դիրիժոր և կոմպոզիտոր Ֆելիքս Մոտլը Բադենի պետական թատրոնում ներկայացնելու համար նորովի է խմբագրում «Ֆիերաբրաս» օպերան՝ ավելացնելով բալետային համարներ Շուբերտի այլ ստեղծագործություններից, որոշ համարներում էլ օգտագործելով այլ կոմպոզիտորների գործեր: Օպերայի՝ Մոտլի խմբագրած տարբերակը բավական երկար ժամանակ բեմադրվել է օպերային թատրոններում: Սակայն նրա իսկական և ամբողջական տարբերակը ներկայացվել է Վիեննայի պետական օպերային թատրոնում 1988 թվականին՝ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի ղեկավարությամբ:

«Ֆիերաբրաս» օպերան բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
05 Հուլիս Կառլ Մարիա ֆոն Վեբեր, «Ազատ հրաձիգը»

«Ազատ հրաձիգը» օպերան համարվում է գերմանական առաջին իրական ռոմանտիկ օպերա։ Երկի հիմքում Գերմանիայում և Չեխիայում լայնորեն տարածված հին լեգենդն է երիտասարդ որսորդի մասին, սակայն լիբրետոյի ավարտը տարբերվում է լեգենդում եղածից: Հեղինակի՝ Յոհանն Ֆրիդրիխ Կինդի կամքով՝ բարու և չարի հակամարտության մեջ հաղթում է բարին, և հերոսների համար ամեն ինչ բարեհաջող է ավարտվում։
Կառլ Մարիա ֆոն Վեբերն «Ազատ հրաձիգ» օպերան գրել է ազգային-ազատագրական պայքարի բուռն վերելքի ժամանակ՝ լիովին արդարացնելով դեմոկրատ հանդիսատեսի սպասումները։ Այն գնահատվել է ոչ միայն որպես գեղարվեստական հանճարեղ երևույթ, այլև որպես հայրենասիրական նշանակություն ունեցող հզոր ստեղծագործություն։

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
28 Հունիս Միխայիլ Գլինկա, «Ռուսլան և Լյուդմիլա»

«Ռուսլան և Լյուդմիլա» օպերայի ստեղծման միտքը Միխայիլ Գլինկան հղացել է դեռևս Ալեքսանդր Պուշկինի օրոք։ Կոմպոզիտորը մտադիր էր այն ստեղծել հենց Պուշկինի լիբրետտոյի հիման վրա, սակայն պոետի հանկարծակի վախճանի պատճառով ստիպված եղավ դիմելու իր ընկերների օգնությանը. լիբրետտոն գրելիս նրան օգնել են Վալերիան Շիրկովը, Կոնստանտին Բախտուրինը, Նեստոր Կուկոլնիկը և այլք։
Այս ստեղծագործության մեջ Գլինկան էպիկական շունչ է հաղորդել կերպարներին, զարգացրել երկի բովանդակությունը, նախանշել է ռուսական օպերայի ապագա ուղիները, ստեղծել օպերային դրամատուրգիայի նոր տեսակներ, որոնք հիմնված են սիմֆոնիզմի զարգացման, հակադիր կերպարների բախման ու համադրման և առանձին ավարտուն պատկերների հաջորդականության վրա:

/
Մաս -
1 , 2 , 3 , 4 , 5
1/1
1/1
21 Հունիս Իմրե Կալման, «Չարդաշի թագուհին» օպերետ

Լիբրետոն գրել են ավստրիացի թատերագիր Լեո Շտայնը և լիբրետիստ Բելա Յենբախը։
Վարիետեի աստղ Սիլվա Վարեսկուին նվիրված օպերետ գրելու մտահղացումը Կալմանի մոտ ծագել է 1914 թվականին։ Գերմաներեն լիբրետոն վերնագրված էր «Կեցցե սերը»։ 1915 թվականի նոյեմբերին Կալմանը լիովին ավարտում է օպերետը: Նույն թվականի նոյեմբերի 17-ին Վիեննայի «Յոհան Շտրաուս» թատրոնում «Չարդաշի թագուհին» օպերետն առաջին անգամ ներկայացվում է հանդիսատեսին։
Ռուսաստանում օպերետի սկզբնախաղը 1916 թվականին էր՝ Առաջին համաշխարհային պատերազմի բուռն շրջանում, երբ Ռուսաստանն ու Ավստրո-Հունգարիան պատերազմում էին։ Այդ իսկ պատճառով թե՛ օպերետի և թե՛ որոշ գործող անձանց անուններ փոփոխվեցին։ Այդ ժամանակից ի վեր «Չարդաշի թագուհին» ռուսական և սովետական հանդիսատեսին ներկայացվել է «Սիլվա» վերնագրով։

Օպերետը բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
07 Հունիս Գաետանո Դոնիցետի, «Աննա Բոլեյն» օպերա

Ժամանակի ամենահայտնի լիբրետիստ Ֆելիչե Ռոմանին իտալացի կոմպոզիտոր Դոնիցետիի համար գրում է «Աննա Բոլեյնի» լիբրետոն: Սա Դոնիցետիի և Ռոմանիի երրորդ համատեղ աշխատանքն էր. կոմպոզիտորը Ռոմանիի լիբրետոների հիման վրա ստեղծել է տասը օպերա:
Օպերայի դիպվածաշարի հիմքում իտալացի բանաստեղծ կոմս Ալեսանդրո Պեպոլիի «Աննա Բոլեյն» և ֆրանսիացի հայտնի դրամատուրգ Մարի Ժոզեֆ Շենիեի «Հենրի ութերորդ» ողբերգություններն են:
Աննա Բոլեյնը պատմական կերպար է, Անգլիայի թագավոր Հենրի 8-րդ Թյուդորի երկրորդ կինը: 1536 թվականին Աննա Բոլեյնը մեղադրվում է ամուսնական անհավատարմության և հարազատ եղբոր հետ արյունապիղծ կապի համար: Նույն թվականի մայիսի 19-ին Թաուերում նրան գլխատում են:
«Աննա Բոլեյն» օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1830 թվականի դեկտեմբերի 26-ին Միլանի «Կարկանո» թատրոնում:
Օպերան բաղկացած է երկու գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երկու մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2
1/1
1/1
31 Մայիս Ալֆրեդո Կատալանի, «Վալլի» օպերա

Օպերայի լիբրետտոն գրել է Լուիջի Իլլիկան ըստ գերմանացի գրող Վիլհելմինա ֆոն Հիլլերի «Վալլի ուրուրը. դեպք Տիրոլյան Ալպերում» վեպի: Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1892 թվականի հունվարի 20-ին Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում և մեծ հաջողություն ունեցել:

 

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
24 Մայիս Պիետրո Մասկանի, «Գեղջկական պատիվ» օպերա

Այս ստեղծագործությունը ֆրանսիացի կոմպոզիտոր Մասկանին գրել է 1888 թվականին հրատարակիչ Էդուարդո Սոնցոնիոյի հայտարարած մրցույթին մասնակցելու համար:
Մասկանին վերջին պահին է տեղեկանում կայանալիք մրցույթի մասին և իսկույն դիմում է իր ընկերոջ` պոետ Ջովաննի Տարջոնի-Տոցետտիի օգնությանը: Վերջինս էլ Ջովաննի Վերգայի «Գեղջկական պատիվ» նովելի դիպաշարի հիման վրա ստեղծում է համանուն օպերայի լիբրետոն: Նրան այս հարցում օգնում է նաև իտալացի լիբրետիստ Գվիդո Մենաշին: 1890 թվականի մարտին հայտարարվում է մրցույթի հանձնաժողովի որոշումը, համաձայն որի՝ հաղթողներ են ճանաչվում Նիկոլո Սպինելլիի «Լաբիլիա», Վինչենցո Ֆերոնիի «Ռուդելլո» և Պիետրո Մասկանիի «Գեղջկական պատիվ» օպերաները:
Օպերան առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել 1890 թվականի մայիսի 17-ին Հռոմում:

 

1/1
1/1
17 Մայիս Ջակոմո Պուչինի, «Մադամ Բատերֆլայ» կամ «Չիո-Չիո Սան»

Պուչինիի այս օպերան, հեղինակի բնորոշմամբ, «ճապոնական ողբերգություն» է: 
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին եվրոպացիները ձգտում էին էկզոտիկայի, արվեստագետներն էլ փորձում էին իրենց գործերը հարստացնել ասիական կոլորիտով: Ընտրելով ճապոնական թեմա՝ Պուչինին առաջին հերթին կարևորում էր անհատի դրաման: 
Օպերայի հիմքում ամերիկացի գրող Ջոն Լոնգի նովելն է: Դևիդ Բելասկոն այն վերածել է դրամայի, որի բեմադրությունը խորապես ազդել է Ջակոմո Պուչինիի վրա, և կոմպոզիտորի առաջարկով Լուիջի Իլլիկան և Ջուզեպպե Ջակոզան հիշյալ դրամայի հիման վրա գրել են օպերայի լիբրետոն:
Օպերայի գործողությունները տեղի են ունենում 1900 թ., Նագասակի քաղաքում:

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
Էջ 1 2 3
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49