Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ, 11։00 - Սուրբ Պատարագ, 13:00 - Սուրբ Գրքի ներածություն, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - Տաղարան, 16:00 - Մեծ գաղափարներ, 17:00 - Ոսկեփորիկ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Սուրբ Գրքի ներածություն, 23:00 - Արվեստի երանգներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 11:00 - Բնանկարի հայ վարպետները, 12:02 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ, 23:00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 11:00 - Տաղարան, 12:00 - Մեծ գաղափարներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Տաղարան, 23:00 - Մեծ գաղափարներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Գրական ընտրանի, 11:00 - Մեր կինոն, 12:02 - Հոգեվոր զրույցներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Արվեստի երանգներ, 11:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 12:00 - Երաժշտական կամուրջ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 23:00 - Արվեստի երանգներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 23:00 - Երաժշտական կամուրջ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Հոգեվոր զրույցներ, 11:00 - Ոսկեփորիկ, 12։00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 13:00 - Գրական ընտրանի, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 16:00 - Բնանկարի հայ վարպետները, 17։00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Ոսկեփորիկ, 23:00 - Մեր կինոն,
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Հինգշաբթի 10:00, 23:00
Կիրակի 23:00
Արվեստի երանգներ
Երկուշաբթի 11:00
Շաբաթ 16:00
Բնանկարի հայ վարպետները
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Հինգշաբթի 12:00
Ուրբաթ 23:00
Երաժշտական կամուրջ
Երեքշաբթի 10:00
Ուրբաթ 22:00
Շաբաթ 15:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 12։00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Հինգշաբթի 11:00, 22:00
Շաբաթ 17։00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Երկուշաբթի 19:00, 21:00
Երեքշաբթի 19:00, 21:00
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
Ուրբաթ 19:00, 21:00
Շաբաթ 19:00, 21:00
Կիրակի 19:00, 21:00
Հեքիաթի ժամ
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 12:00, 23:00
Կիրակի 16:00
Մեծ գաղափարներ
Չորեքշաբթի 11:00
Շաբաթ 23:00
Մեր կինոն
Շաբաթ 11:00, 22:00
Կիրակի 17:00
Ոսկեփորիկ
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Երեքշաբթի 11:00, 22:00
Կիրակի 15:00
Տաղարան
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
Հեղինակ` Ինեսսա Խաչատրյան
Հաղորդման ժամանակացույց
Ուրբաթ - 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ

Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:

Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Բաժանորդագրվել
1/1
22 Փետրվար Ամիլկարե Պոնկիելլի, «Ջոկոնդա» օպերա

Իտալացի կոմպոզիտոր Ամիլկարե Պոնկիելլիի «Ջոկոնդա» օպերայի լիբրետոն գրել է հայտնի կոմպոզիտոր և բանաստեղծ Արրիգո Բոյտոն՝ Տոբիո Գորրիա ծածկանվամբ։ Դիպաշարի հիմքում Վիկտոր Հյուգոյի «Անջելո. Պադուայի բռնակալը» դրաման է։
«Ջոկոնդան»  հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվեց 1876 թվականի ապրիլի 8-ին Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում։

Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
15 Փետրվար Ջուզեպպե Վերդի, «Օթելլո»

Վերդիի այս օպերայի լիբրետոյի հեղինակն է Արրիգո Բոյտոն, իսկ դիպաշարի հիմքում Վիլյամ Շեքսպիրի համանուն ողբերգությունն է:
«Օթելլո» օպերայի պրեմիերան տեղի ունեցավ 1887 թվականի փետրվարի 5-ին Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում: 74-ամյա կոմպոզիտորի օպերան  գրված էր բոլորովին նոր ոճով, նոր եռանդով:  Հանդիսատեսն այն ընդունում է մեծ ցնծությամբ: Շուտով օպերան ճանաչվում է ողջ աշխարհում և ընդունվում որպես Վերդիի առավել կատարյալ ստեղծագործություններից մեկը:

Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացված են հաղորդման չորս մասերում՝ համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
08 Փետրվար Լեո Դելիբ, «Լակմե» օպերա

1881 թվականին ֆրանսիացի կոմպոզիտոր Լեո Դելիբը Փարիզի ազգային երգիծական օպերային թատրոնի տնօրինությունից արևելյան թեմայով օպերա գրելու պատվեր է ստանում  և ստեղծում «Լակմեն»։ «Լակմեի»  հիմքում ընկած է Պիեռ Լոտիի «Լոտիի ամուսնությունը» վեպը։ Ֆրանսերեն լիբրետոն հեղինակել են Էդմոն Գոնդինեն և Ֆիլիպ Ժիլը: 
Օպերայի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջին քառորդում Հնդկաստանում: «Լակմեի» պրեմիերան տեղի է ունեցել 1883 թվականի ապրիլի 14-ին Փարիզի ազգային կոմիկական օպերային թատրոնում:

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
01 Փետրվար Բեդրժիխ Սմետանա, օպերա «Վաճառված հարսնացուն»

Չեխ կոմպոզիտոր Սմետանան այս երգիծական օպերան սկսել է գրել 1863 թվականից: Լիբրետոյի հեղինակը ժամանակի նշանավոր չեխ գրող Կարել Սաբինան էր: Կոմպոզիտորին լիբրետոյի նախնական տարբերակը չգոհացրեց. այն գրված էր մեկ գործողությամբ օպերետի համար: Բայց Սմետանայի խնդրանքով՝ լիբրետոն ընդլայնվեց և հիմք դարձավ երկու գործողությամբ օպերայի, որի երաժշտությունը Սմետանան ավարտեց 1866 թվականին: Նույն թվականի մայիսի 30-ին Պրահայի «Ժամանակավոր թատրոնում» «Վաճառված հարսնացուն» օպերան առաջին անգամ ներկայացվեց հանդիսատեսին:
1870 թվականին Սանկտ-Պետերբուրգում ներկայացնելու համար Սմետանան օպերան զգալիորեն փոփոխեց: Մասամբ փոխեց օպերայի տեքստը, ստեղծեց մի քանի նոր երաժշտական հատված: Նոր խմբագրված օպերան արդեն բաղկացած էր երեք գործողությունից  և մինչ օրս էլ հանդիսատեսին ներկայացվում է հենց այս տարբերակով:
Օպերայի երեք գործողությունները ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
25 Հունվար Ալեքսեյ Վերստովսկի, «Ասկոլդի գերեզմանը» օպերա

Օպերայի լիբրետոն գրել է ճանաչված ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Զագոսկինը։ 1833 թվականին լույս տեսած նրա «Ասկոլդի գերեզմանը» վեպն արժանվույնս չգնահատեցին ո՛չ քննադատները, ո՛չ էլ ընթերցողները։ Սակայն երկու տարի անց՝ 1825 թվականին, Ալեքսեյ Վերստովսկին որոշում է օպերա գրել Միխայիլ Զագոսկինի վեպի հիման վրա։
Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1836 թվականի սեպտեմբերի 15-ին։ Հանդիսատեսն այն բարձր գնահատեց: Մոսկվայի Մեծ թատրոնում 25 տարվա ընթացքում օպերան ներկայացվել է ավելի քան 400 անգամ, և մինչև 1887 թվականն այն թատրոնի մշտական խաղացանկում էր։

Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
18 Հունվար Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտով, «Մարթա կամ Ռիչմոնդի տոնավաճառը» օպերա

1844 թվականին հանրաճանաչ ֆրանսիացի լիբրետիստ Ժյուլ Սեն-Ժորժը Ֆլոտովին առաջարկել է մասնակցել «Գրանդ Օպերայի» համար «Լեդի Հարիեթ» բալետի ստեղծման աշխատանքներին: Բալետի առաջնախաղը 1844 թվականի ապրիլի 21-ին էր: Այն մեծ հաջողություն ունեցավ և հիմք դրեց Ֆլոտովի և Սեն-Ժորժի հետագա համագործակցությանը։ Սեն-Ժորժի լիբրետոների հիման վրա կոմպոզիտորը հետագայում մի շարք օպերաներ գրեց: Բայց, Սեն-Ժորժից բացի, Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտովն աշխատում է նաև գերմանացի թատերագիր և լիբրետիստ Վիլհելմ Ֆրիդրիխի հետ (իսկական անունը՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Ռիզե): Վերջինս էլ համոզում է Ֆլոտովին «Լեդի Հարիեթ» բալետի սյուժեի հիման վրա ստեղծել օպերա:
«Մարթա կամ Ռիչմոնդի տոնավաճառը» ռոմանտիկ-կատակերգական օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1847 թվականի սեպտեմբերի 25-ին Վիեննայի Կերնտներտոր թատրոնում:

Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
11 Հունվար Դոմենիկո Չիմարոզա, «Գաղտնի ամուսնություն» օպերա

Իտալացի կոմպոզիտոր Չիմարոզայի  կոմիկական այս օպերայի դիպաշարը փոխառված է երկու պիեսներից։ Մեկն անգլիացի հեղինակներ Ջորջ Քոլման-ավագի և Դեվիդ Գարրիկի «Թաքցված ամուսնությունն» է, մյուսը՝ ֆրանսիացի դերասանուհի և գրող Մարի Ժաննա Ռիկկոբոնիի «Սոֆի կամ թաքցված ամուսնությունը»:  Լիբրետոյի հեղինակն է Ջովաննի Բերտատին։
Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1792 թվականի փետրվարի 7-ին Վիեննայի թագավորական «Բուրգթատրոնում»։ Ներկայացումը բացառիկ հաջողություն է ունեցել, Լեոպոլդ 2-րդ կայսրն այնքան է հավանել օպերան, որ պահանջել է անմիջապես կրկնել։ Երգիչները, առանց փոխելու իրենց բեմական զգեստները, արագ ընթրել են հարևան սենյակում, որից հետո ուշ գիշերով օպերան ներկայացրել երկրորդ անգամ՝ հատուկ կայսրի ու պալատականների համար։

Օպերան բաղկացած է երկու գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երկու մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2
1/1
1/1
04 Հունվար Պյոտր Իլյիչ Չայկովսկի, «Շչելկունչիկ»

Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի դիպաշարը փոխառված է Էռնստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը» հեքիաթ-վիպակից: Բալետի լիբրետոյի հիմքում, սակայն, Ալեքսանդր Դյումա-հոր «Շչելկունչիկի պատմությունը» հեքիաթի 1844 թվականի փոխադրությունն է, որը «Թատերական հանրագիտարանում» սխալմամբ վերագրվել է Ալեքսանդր Դյումա-որդուն: Չայկովսկին բալետի վրա աշխատել է հանրաճանաչ բալետմայստեր Մարիուս Պետիպայի հետ: Բալետի  պրեմիերան տեղի է ունեցել 1892 թվականի դեկտեմբերի 6-ին Մարիինյան թատրոնում՝ «Իոլանտա» օպերայի հետ մեկտեղ:

  • Հաղորդման առաջին մասում կունկնդրեք բալետի առաջին գործողությունը, երկրորդում՝ երկրորդ։

 

/
Մաս -
1 , 2
1/1
1/1
14 Դեկտեմբեր Ալֆրեդո Կատալանի, «Վալլի» օպերա

Օպերայի լիբրետտոն գրել է Լուիջի Իլլիկան ըստ գերմանացի գրող Վիլհելմինա ֆոն Հիլլերի «Վալլի ուրուրը. դեպք Տիրոլյան Ալպերում» վեպի: Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1892 թվականի հունվարի 20-ին Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում և մեծ հաջողություն ունեցել:

 

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
23 Նոյեմբեր Մանուել դը Ֆալա, «Կարճ կյանք» օպերա

Սա իսպանացի կոմպոզիտոր Ֆալայի առաջին օպերան է: Նա այն գրել է 1904 թվականի օգոստոսից մինչև 1905 թվականի մարտը:
«Կարճ կյանք» օպերան առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1913 թվականին ապրիլի 1-ին Նիցցայում, ֆրանսերեն թարգմանությամբ:

/
Մաս -
1 , 2
1/1
1/1
09 Նոյեմբեր Կարլ Օտտո Էրենֆրիդ Նիկոլայի, «Վինձորի զվարճասեր կանայք» օպերա

Գերմանացի կոմպոզիտոր Կարլ Օտտո Էրենֆրիդ Նիկոլայիի «Վինձորի զվարճասեր կանայք» օպերայի հիմքում անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի համանուն կատակերգությունն է (1597 թ.): Օպերան առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1849 թվականի մարտի 9-ին Բեռլինի պալատական (այժմ՝ պետական) օպերայում, հեղինակի ղեկավարությամբ:

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
26 Հոկտեմբեր Ռիխարդ Շտրաուս, «Սալոմե» օպերա

1893 թվականին, Գուստավ Ֆլոբերի «Հերովդիա» վիպակով ներշնչված, իռլանդացի գրող հանրաճանաչ դերասանուհի Սառա Բերնարի համար Օսկար Ուայլդը գրում է մեկ գործողությամբ «Սալոմե» ողբերգությունը: Այն մեծ հաջողությամբ բեմադրվում է Եվրոպայի թատրոններում ու լայնորեն տարածվում: Գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսն այս ողբերգությունն առաջին անգամ դիտել է Բեռլինում 1903 թվականին:
Արտասովոր Արևելքը, Հերովդեսը՝ որպես պատմական անձ, Սալոմեի հրեշավոր, անբարո կերպարի հակադրությունը Հովհաննես Մկրտչի՝ նույն ինքը ողբերգության հերոս Իոկանաանի առաքինությանն ու աստվածպաշտությանը, ներշնչում են Շտրաուսին այս գործի հիման վրա օպերա գրել:

 

1/1
1/1
12 Հոկտեմբեր Պիետրո Մասկանի, «Գեղջկական պատիվ» օպերա

Այս ստեղծագործությունը ֆրանսիացի կոմպոզիտոր Մասկանին գրել է 1888 թվականին հրատարակիչ Էդուարդո Սոնցոնիոյի հայտարարած մրցույթին մասնակցելու համար:
Մասկանին վերջին պահին է տեղեկանում կայանալիք մրցույթի մասին և իսկույն դիմում է իր ընկերոջ` պոետ Ջովաննի Տարջոնի-Տոցետտիի օգնությանը: Վերջինս էլ Ջովաննի Վերգայի «Գեղջկական պատիվ» նովելի դիպաշարի հիման վրա ստեղծում է համանուն օպերայի լիբրետոն: Նրան այս հարցում օգնում է նաև իտալացի լիբրետիստ Գվիդո Մենաշին: 1890 թվականի մարտին հայտարարվում է մրցույթի հանձնաժողովի որոշումը, համաձայն որի՝ հաղթողներ են ճանաչվում Նիկոլո Սպինելլիի «Լաբիլիա», Վինչենցո Ֆերոնիի «Ռուդելլո» և Պիետրո Մասկանիի «Գեղջկական պատիվ» օպերաները:
Օպերան առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել 1890 թվականի մայիսի 17-ին Հռոմում:

 

1/1
1/1
28 Սեպտեմբեր Ժորժ Բիզե, «Մարգարիտ որոնողները» օպերա

Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Բիզեի այս օպերայի լիբրետտոյի հեղինակներն են Էժեն Կորմոնն ու Միշել Կարեն։ «Մարգարիտ որոնողներն» առաջին անգամ ներկայացվել է 1863 թվականի սեպտեմբերի 30-ին Փարիզի Լիրիկական թատրոնում։ Երիտասարդ կոմպոզիտորին, որն այդ ժամանակ դեռ 25 տարին չէր բոլորել, բուռն ծափահարում էին. հանդիսատեսը, բացի երգիչներից, բեմ էր հրավիրել նաև Բիզեին։
Օպերան բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
24 Օգոստոս Հեկտոր Բեռլիոզ, «Բենվենուտո Չելլինի» օպերա

Ֆրանսիացի կոմպոզիտոր Բեռլիոզի այս օպերայի լիբրետոյի հեղինակներն են Լեոն դը Վային և Անրի Օգյուստ Բարբիեն: Օպերայի հիմքում դրվագներ են իտալացի քանդակագործ, ոսկերիչ, գրող, գեղանկարիչ, ռազմիկ և երաժիշտ Բենվենուտո Չելլինիի կյանքից՝ ըստ նրա «Հիշողությունների»:
Օպերան բաղկացած է երկու գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երկու մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2
1/1
1/1
03 Օգոստոս Ժան Ֆիլիպ Ռամո․ «Իպոլիտոս և Արիսիա» օպերա


Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոյի «Իպոլիտոս և Արիսիա» օպերան ստեղծվել է ըստ Ժան Ռասինի «Ֆեդրա» ողբերգության:
1732 թվականի դեկտեմբերից ոչ ուշ՝ մեկենաս Լը Ռիշ դը լա Պուպլինիորը Ռամոյին ծանոթացնում է աբբա Սիմոն Ժոզեֆ Պելեգրենի հետ: Վերջինս հանձն է առնում Ռամոյի համար օպերայի լիբրետո գրել՝ Ժան Ռասինի «Ֆեդրա» ողբերգության հիման վրա:
1733 թվականի հոկտեմբերի 1-ին Փարիզի թագավորական երաժշտության ակադեմիայում (այժմ՝ Փարիզի ազգային օպերային թատրոն) տեղի է ունենում «Իպոլիտոս և Արիսիա» օպերայի առաջնախաղը:
Օպերան բաղկացած է հինգ գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման հինգ մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3 , 4 , 5 , 6
1/1
1/1
15 Հունիս Շառլ Ֆրանսուա Գունո, «Ֆաուստ» օպերա

Օպերայի դիպաշարը փոխառված է Յոհան Վոլֆգանգ Ֆոն Գյոթեի համանուն ողբերգության առաջին մասից, որի հիմքն էլ Գերմանիայում լայն տարածում ստացած միջնադարյան լեգենդն է: Լիբրետոյի հեղինակներն են Պոլ Ժյուլ Բարբիեն և Միշել Անտուան Ֆլորանտեն Կարրեն։
«Ֆաուստ» օպերան առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1859 թվականի մարտի 19-ին Փարիզի Լիրիկական թատրոնում:
Օպերան բաղկացած է հինգ գործողությունից՝ նախաբանով և բալետային տեսարաններով, որոնք ներկայացնում ենք հաղորդման հինգ մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3 , 4 , 5
1/1
1/1
08 Հունիս Գասպարե Սպոնտինի, «Վեստալուհի» օպերա

Իտալացի կոմպոզիտորի այս օպերան գրված է ըստ Վիկտոր Ժոզեֆ Էթիեն դը Ժուի և Միշել Դյոլաֆուայի համանուն լիբրետոյի:
«Վեստալուհի» օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1807 թվականի դեկտեմբերի 15-ին Փարիզի ազգային օպերային թատրոնում: Ներկայացմանը ներկա էր նաև կայսրուհի Ժոզեֆինը: Թեև այդ շրջանում Ֆրանսիայում միտում կար ազատվելու երաժշտության մեջ իտալական ազդեցությունից, այնուամենայնիվ, հանդիսատեսը Սպոնտինիի օպերան գնահատում է որպես գլուխգործոց:
Օպերան բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
25 Մայիս Ֆրանց Լեհար, «Ուրախ այրին» օպերետ

Օպերետի լիբրետոյի հիմքում Անրի Մելյակի «Դեսպանության կցորդը» կատակերգությունն է: Լիբրետոն գրել են Լեո Շտայնն ու Վիկտոր Լեոնը:
Օպերետն առաջին անգամ ներկայացվել է 1905 թվականի դեկտեմբերի 30-ին Վիեննայի «Ան Դեր Վին» թատրոնում: Հաջողությունը վիթխարի էր: Հանդիսատեսը շարունակ արտիստներին բեմ էր հրավիրում՝ պահանջելով նորից կատարել առանձին համարներ, իսկ վերջում խանդավառված ծափահարում էր:
«Ուրախ այրին» օպերետը համարվում է «օպերետների թագուհին»: Այն նաև մի քանի անգամ էկրանավորվել է:

Օպերետը բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
04 Մայիս Անտոնիո Վիվալդի, «Պատգամախոսը Մեսենիայում» օպերա

Օպերան գրվել է իտալացի բանաստեղծ Ապոստոլո Ձենոյի լիբրետոյի հիման վրա և 1738 թվականին հաջողությամբ ներկայացվել Վենետիկում: Վիվալդիի ընկերների համառության և ջանքերի շնորհիվ 1742 թվականին «Պատգամախոսը Մեսենիայում» օպերան ներկայացվում է նաև Վիեննայում:
Վիվալդիի օպերայի վիեննական ներկայացման լիբրետոն նախկինում կորած էր համարվում, սակայն վերջերս հայտնաբերվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, և դրա հիման վրա էլ օպերան վերականգնվել է: Այս դժվար և պատասխանատու աշխատանքը հանձն է առել կատարել իտալացի ջութակահար և դիրիժոր Ֆաբիո Բիոնդին: Օպերայի կորսված հատվածները նա համալրել է «պաստիչիո» (pasticcio) կոչված տեխնիկայի միջոցով:

Օպերան բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացվում են հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
13 Ապրիլ Պյոտր Չայկովսկի, «Կարապի լիճը» բալետը


Լիբրետոն գրել են Վլադիմիր Բեգիչևը և Վասիլի Գելցերը:
Բալետի առաջնախաղը տեղի է ունեցել 1877 թվականի փետրվարի 20-ին Մոսկվայի Մեծ թատրոնում: Հանդիսատեսը բավական սառն է ընդունել ներկայացումը, ժամանակի որոշ քննադատներ նույնպես այն համարել են անհաջող, և շուտով բալետը հանվել է թատրոնի խաղացանկից: Այդ անհաջողության գլխավոր մեղավորներ էին համարում բալետմայստեր Վացլավ Ռեյզինգերին և Օդետայի դերակատարուհի Պոլինա Կարպովային:
Առաջնախաղից մոտ 20 տարի անց կայսերական թատրոնների տնօրինությունը որոշում է բալետը կրկին բեմականացնել 1893-94 թվականների թատերաշրջանի համար: Նոր ներկայացման սցենարը մշակում է բալետմայստեր Մարիուս Պետիպան: Պյոտր Չայկովսկու եղբայրը՝ Մոդեստ Չայկովսկին, վերամշակում է լիբրետոն:
Նոր բեմադրությունը ներկայացվել է 1895 թվականի հունվար 15-ին Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: Հենց այդ օրվանից էլ հանդիսատեսն ու երաժշտական քննադատները բալետը գնահատում են արժանվույնս:

Բալետը բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
23 Մարտ Լյուդվիգ Մինկուս, «Բայադերկա» բալետ

1876 թվականին Մարիուս Պետիպային հրապուրում է «Բայադերկայի» թեմայով բալետ ստեղծելու գաղափարը։ Սերգեյ Խուդեկովը հանձն է առնում գրել բալետի լիբրետոն՝ որպես հիմք օգտագործելով Հին Հնդկաստանի մեծ դրամատուրգներից Կալիդասայի «Շակունտալա կամ մատանիով ճանաչվածը» պիեսը։ Սակայն բալետի դիպաշարի սկզբնաղբյուրը ոչ թե հնագույն հնդկական դրաման է, այլ ֆրանսիացի կոմպոզիտոր Էռնեստ Ռեյերի «Շակունտալա» բալետը՝ ըստ Թեոֆիլ Գոթիեի սցենարի։
Ավստրիացի կոմպոզիտոր Լյուդվիգ Մինկուսի «Բայադերկա» բալետի առաջնախաղը տեղի է ունեցել 1877 թվականի փետրվարի 4-ին Պետերբուրգի Մեծ թատրոնում։ Այն մեծ հաջողություն է ունեցել և մինչև 1929 թվականը պարբերաբար բեմադրվել  Պետերբուրգի թատրոններում, որից հետո բալետը կարծես մոռացության է մատնվում։ 1941 թվականին բալետմայստեր Վլադիմիր Պոնոմարյովը և երիտասարդ պարուսույց Վախթանգ Չաբուկիանին համատեղ ստեղծում են մոռացված բալետի նոր՝ խմբագրված տարբերակը՝ երեք գործողությամբ։ 1948 թվականին այն որոշ չափով փոփոխվում է և այլևս չի իջնում թատերական բեմահարթակներից։

Բալետը բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
09 Մարտ Ֆրանչեսկո Չիլեա, «Ադրիանա Լեկուվրոր» օպերա

1849 թվականի ապրիլին Փարիզում մեծ հաջողությամբ բեմադրվեց Էռնեստ Լեգուվեի և Էժեն Սկրիբի «Ադրիանա Լեկուվրոր» հինգ գործողությամբ դրաման։ Հենց այդ երկի սյուժեի հիման վրա էլ Արտուրո Կոլաուտտին գրում է համանուն օպերայի լիբրետոն:
Օպերայի հերոսուհին՝ ֆրանսիական կոմիկական թատրոնի դերասանուհի Ադրիանա Լեկուվրորը, պատմական դեմք է։ Նա ժամանակին հանրաճանաչ է դարձել Ժան Ռասինի ողբերգությունների դերակատարումներով։
«Ադրիանա Լեկուվրոր» օպերան առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1902 թվականի նոյեմբերի 6-ին Միլանի «Տեատրո լիրիկո» թատրոնում:

Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
09 Փետրվար Իմրե Կալման, «Չարդաշի թագուհին» օպերետ

Լիբրետոն գրել են ավստրիացի թատերագիր Լեո Շտայնը և լիբրետիստ Բելա Յենբախը։
Վարիետեի աստղ Սիլվա Վարեսկուին նվիրված օպերետ գրելու մտահղացումը Կալմանի մոտ ծագել է 1914 թվականին։ Գերմաներեն լիբրետոն վերնագրված էր «Կեցցե սերը»։ 1915 թվականի նոյեմբերին Կալմանը լիովին ավարտում է օպերետը: Նույն թվականի նոյեմբերի 17-ին Վիեննայի «Յոհան Շտրաուս» թատրոնում «Չարդաշի թագուհին» օպերետն առաջին անգամ ներկայացվում է հանդիսատեսին։
Ռուսաստանում օպերետի սկզբնախաղը 1916 թվականին էր՝ Առաջին համաշխարհային պատերազմի բուռն շրջանում, երբ Ռուսաստանն ու Ավստրո-Հունգարիան պատերազմում էին։ Այդ իսկ պատճառով թե՛ օպերետի և թե՛ որոշ գործող անձանց անուններ փոփոխվեցին։ Այդ ժամանակից ի վեր «Չարդաշի թագուհին» ռուսական և սովետական հանդիսատեսին ներկայացվել է «Սիլվա» վերնագրով։

Օպերետը բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
Էջ 1 2 3
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49