Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Գրական ընտրանի, 12:02 - Հոգեվոր զրույցներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Արվեստի երանգներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Հոգեվոր զրույցներ, 11:00 - Ոսկեփորիկ, 12:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 13:00 - Գրական ընտրանի, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 16:00 - Սուրբ Գրքի ներածություն, 17:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Ոսկեփորիկ, 24:00 - Ջազ,
Հաղորդումներ
Աղոթքներ
Երկուշաբթի 08:00, 20:00
Երեքշաբթի 08:00, 20:00
Չորեքշաբթի 08:00, 20:00
Հինգշաբթի 08:00, 20:00
Ուրբաթ 08:00, 20:00
Շաբաթ 08:00, 20:00
Կիրակի 08:00, 20:00
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ
Երկուշաբթի 10:00, 23:00
Ուրբաթ 22:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Հինգշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հայոց պատմության էջեր
Երկուշաբթի 14:00, 18:00
Երեքշաբթի 14:00, 18:00
Չորեքշաբթի 14:00, 18:00
Հինգշաբթի 14:00, 18:00
Ուրբաթ 14:00, 18:00
Շաբաթ 14:00, 18:00
Կիրակի 14:00, 18:00
ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Հարցեր քահանային
Երկուշաբթի 19:00
Երեքշաբթի 19:00
Չորեքշաբթի 19:00
Հինգշաբթի 19:00
Ուրբաթ 19:00
Շաբաթ 19:00
Կիրակի 19:00
Հեքիաթի ժամ
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Շաբաթ 11:00, 22:00
Կիրակի 17:00
Ոսկեփորիկ
ՈւՂԻՂ ԵԹԵՐ
Շաբաթ 16:00
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Սուրբ Պատարագ
մեր մասին
Մեդիա Արտադրանք Հարցախաղ Հոդվածներ
Հեղինակ` Գրիգոր Դանիելյան (Դանիել Երաժիշտ): Կարդում են՝ Աիդա Ներսիսյանը, Սարգիս Նաջարյանը:
Հաղորդման ժամանակացույց
Երեքշաբթի - 10:00, 22:00
Շաբաթ - 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն

Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ: Այս ամենի մասին` «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարի հաղորդումներում:

Բաժանորդագրվել
1/1
25 Փետրվար Գեորգ Ֆրիդրիխ Հենդել (մաս Բ)

Հաղորդման 2-րդ մասը լուսաբանում է Հենդելի կյանքի և ստեղծագործության լոնդոնյան շրջանը, երբ տեղի ունեցավ նրա վերելքը օրատորիայի և օպերայի ժանրերում: Հաղորդումը շարունակում է զուգահեռները Հենդելի և Բախի միջև, նշվում է նաև Հենդելի ազդեցությունն այլ կոմպոզիտորների վրա:

 

1/1
1/1
18 Փետրվար Գեորգ Ֆրիդրիխ Հենդել (մաս Ա)

Հաղորդման 1-ին մասը նվիրված է Հենդելի կյանքին և ստեղծագործությանը, նրա գործունեությանը Գերմանիայում, Իտալիայում, Անգլիայում, առաջին օպերաների և օրատորիաների ստեղծման շրջանին: Զուգահեռներ են անցկացվում Հենդելի և Բախի միջև:

 

1/1
1/1
11 Փետրվար Հրեշտակի հիշատակին

Հաղորդումը նվիրված է «հրաշալի և ցնցող, ֆենոմենալ հնչյունային համակցությունների» (Ստրավինսկի) տիրակալ Ալբան Բերգի Ջութակի կոնցերտին:

 

1/1
1/1
04 Փետրվար Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ (մաս Բ)


Հաղորդման 2-րդ մասը նվիրված է Մոցարտի կյանքին և ստեղծագործությանը: Այստեղ մեջբերվում են նաև հատվածներ անվանի մոցարտագետների աշխատություններից, որոնք բացահայտում են հանճարի աշխարհայացքի, խառնվածքի, բնավորության առանձնահատկությունները, որոնք մարմնավորվել են նրա իսկ ստեղծած հերոսների կերպարներում:

 

1/1
1/1
28 Հունվար Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ (մաս Ա)

Հաղորդման առաջին մասում Մոցարտը ներկայանում է որպես ազգային ինքնագիտակցության զարթոնքի մունետիկ, օպերային և այլ ժանրերի կարծրատիպերը «պայթեցնող» նորարար, որը դասական երաժշտության «էպիկենտրոնը» Իտալիայից տեղափոխեց Գերմանիա:

 

1/1
1/1
21 Հունվար Մաեստրո Արամ Ղարաբեկյան

Հաղորդումը նվիրված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արամ Ղարաբեկյանի հիշատակին: Այն լուսաբանում է դիրիժորի բուռն գործունեությունը Հայաստանում և սփյուռքում, նրա դերը նվագախմբի մակարդակի  բարձրացման և Հայաստանի միջազգային համբավին նպաստելու գործում:

 

1/1
1/1
14 Հունվար Մարգարեություն և արվեստ (մաս Բ)

Հաղորդման մեջ զուգահեռ է անցկացվում աստվածաշնչյան մարգարեների և նոր ժամանակների արվեստագետների, բանաստեղծների ու փիլիսոփաների միջև, որոնց տեսիլքներում  ու ստեղծագործություններում պատկերանում են համայն մարդկության ճակատագիրն ու ապագան:

 

1/1
1/1
07 Հունվար Մարգարեություն և արվեստ (մաս Ա)

Հաղորդման առաջին մասը արվեստագետին ներկայացնում է որպես մարգարե, որն ի վերուստ օժտված է  Արարչի խոսքն ընկալելու և մարդկությանը փոխանցելու, աշխարհը սիրով միավորելու, ինչպես նաև կանխազգալու վերահաս աղետները և մարդկանց սթափեցնելու, վեհացնելու և դեպի երկինք, դեպի հավերժը հայացքն ուղղելու կարողություններով:

 

1/1
1/1
31 Դեկտեմբեր Ջուզեպպե Վերդի, «Տրավիատա»

Հաղորդումը նկարագրում է օպերայի հերոսուհու սերը և ողբերգությունը,19-րդ դարի փարիզյան վերնախավի «պերճանքը և թշվառությունը»: Հընթացս ներկայացվում է լիբրետոյի մարմնավորումը համապատասխան երաժշտաձևերի միջոցով:

 

1/1
1/1
24 Դեկտեմբեր Ծրագրայնությունը Յան Սիբելիուսի երաժշտարվեստում

Հաղորդումը լուսաբանում է Սիբելիուսի ստեղծագործական հավատամքը, ըստ որի՝ երաժշտությունը կարող է հասնել առավելագույն ազդեցության, երբ ուղղորդվում է որևէ բանաստեղծական սյուժեով, ծրագրով, այլ խոսքով ասած՝ երբ երաժշտությունը միաձուլվում է պոեզիայի հետ:

 

1/1
1/1
17 Դեկտեմբեր Բենջամին Բրիտեն. Բրիտենյան օրերը Երևանում

Հաղորդումն անդրադառնում է Բրիտենի կենսագրությանը և ստեղծագործությանը՝ նորարարական օպերաներին, գործիքային երաժշտությանը, «Պատերազմական ռեքվիեմին»: Հիշատակվում են Բրիտենյան օրերը Երևանում, առնչությունները հայ արվեստագետների հետ, Դիլիջանում Բրիտենի ստեղծած պուշկինյան երգաշարը, խմբերգերը և այլն:

 

1/1
1/1
10 Դեկտեմբեր Ֆրից Կրայսլեր, Վիեննայի հովերով համակված

Հաղորդումը ուրվագծում է ավստրիացի հանճարեղ ջութակահար Ֆրից Կրայսլերի ստեղծագործական դիմանկարը, դիտարկում նրա առանձնահատկությունները ժամանակի մեծահամբավ ջութակահարների համապատկերում:

 

1/1
1/1
03 Դեկտեմբեր Շոստակովիչի «Դիլիջանյան սիմֆոնիան»

Հաղորդումը ներկայացնում է Դմիտրի Շոստակովիչի թիվ 14 սիմֆոնիան, որը նա արարել է Դիլիջանում: Մահերգության այս գլուխգործոցը գրված է Լորկայի, Ապոլիների, Կյուխելբեկերի և Ռիլկեի բանաստեղծությունների հիման վրա:

 

1/1
1/1
26 Նոյեմբեր Ֆրանց Շուբերտ. անավարտ սիմֆոնիա, անավարտ կյանք

Հաղորդումը ներկայացնում է երաժշտական ռոմանտիզմի ու երգային սիմֆոնիզմի հիմնադիր Ֆրանց Շուբերտի ողբերգական կյանքը և ստեղծագործությունը:

 

1/1
1/1
19 Նոյեմբեր Ալան Հովհաննես

Հաղորդումը նվիրված է ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի արվեստին, որում օգտագործելով հայկական, չինական, ճապոնական, հնդկական և այլ ժողովուրդների երաժշտությունը, նվագարանները, պոեզիան՝ նա ստեղծել է իր ուրույն բազմաոճությունը:

 

1/1
1/1
12 Նոյեմբեր Յան Սիբելիուս, «Բաղդասարի խնջույքը»

Հաղորդումը ներկայացնում է կոմպոզիտորի սյուիտը, որը պատկերում է պաշարված Բաբելոնի վերջին թագավոր Բաղդասարի խրախճանքը, որտեղ Բաղդասարը հարճերի հետ միասին փառաբանում էր չաստվածներին՝ խմելով Երուսաղեմի թալանված տաճարից իր հոր՝ Նաբուգոդոնոսորի բերած ոսկե թասերից, երբ նույն գիշերը պարսկական զորքը ներխուժեց, կործանեց Բաբելոնը և սրբապիղծ թագավորին:

 

1/1
1/1
05 Նոյեմբեր Օհան Դուրյան. լեգե՞նդ, թե՞ իրականություն (մաս Գ)

Հաղորդման 3-րդ մասը նվիրված է Օհան Դուրյանի կյանքի և գործունեության վերջին՝ հայաստանյան շրջանին՝ նրա ղեկավարած Ազգային օպերայի նվագախմբի, Ազգային ռադիոյի՝ Օհան Դուրյանի անվան (վերակազմավորված) սիմֆոնիկ նվագախմբի և Մոսկվայի՝ Ստաս Նամինի հովանավորած սիմֆոնիկ նվագախմբի համերգներին:

 

1/1
1/1
29 Հոկտեմբեր Օհան Դուրյան. լեգե՞նդ, թե իրականություն (մաս Բ)

Հաղորդման 2-րդ մասը նվիրված է Օհան Դուրյանի կյանքի և գործունեության երկրորդ (արտասահմանյան) շրջանին՝ տարբեր երկրներում տեղի ունեցած համերգներին:

 

1/1
1/1
22 Հոկտեմբեր Օհան Դուրյան. լեգե՞նդ, թե իրականություն (մաս Ա)

Հաղորդման 1-ին մասը նվիրված է մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կյանքի և գործունեության առաջին շրջանին (1960-ականներ)՝ Հայաստանում և արտասահմանում կայացած համերգներին, որոնց գագաթնակետն էին Մոսկվայի Մեծ թատրոնում նրա ներկայացրած «Անուշ» օպերան, Լայպցիգի «Գեվանդհաուզ» նվագախմբի հետ կատարած Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, «Աիդա», «Լոհենգրին» և այլ օպերաները:

 

1/1
1/1
15 Հոկտեմբեր Ռիխարդ Վագներ. փառահեղ կյանքի թշվառ էջերը

Հաղորդումը ներկայացնում է Ռիխարդ Վագների կյանքի ծանր օրերը, երբ նա, աղքատությունից հուսահատված, ելք էր փնտրում, նամակներով նյութական օգնություն խնդրում կոմսուհի Էդիտ ֆոն Ռադենից, որպեսզի կարողանար պահել ընտանիքը և ավարտին հասցնել իր ստեղծագործությունները:

 

1/1
1/1
08 Հոկտեմբեր Ջ. Վերդի, «Տրուբադուր»

Հաղորդումն անդրադառնում է «Տրուբադուր» օպերայի բովանդակությանը և զուգահեռ անցկացնում ժամանակի պատմական իրադարձությունների հետ:

 

1/1
1/1
01 Հոկտեմբեր Աղջիկը և մահը

Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի տաղանդավոր ջութակահարուհի, վաղամեռիկ Ժինետ Նևյոյին, որն իր կյանքի երեսուն տարիների ընթացքում հասցրեց նվաճել արվեստի բարձունքները, Վենյավսկու անվան միջազգային մրցույթի «թագը», գերել հազարավոր երաժշտասերների սրտերը և, ի վերջո, հաղթել մահին:

 

1/1
1/1
26 Սեպտեմբեր Կոմիտասի առաքելությունը

Հաղորդումը ներկայացնում է Կոմիտասի կյանքը և ստեղծագործությունը հայոց ցեղասպանության համատեքստում:

1/1
1/1
26 Սեպտեմբեր Սոկոլովի ձոնը Կոմիտասին (մաս Բ)

Կոմիտասի դաշնամուրային պարերը՝ Գրիգորի Սոկոլովի փարիզյան համերգում:

Հաղորդման երկու մասերում մանրամասն վերլուծվում են կատարված վեց պարերը, լուսաբանվում է դաշնակահարի յուրօրինակ մեկնաբանումը, ինչը նոր հորիզոններ է բացում Կոմիտասի «Պարերի» անսպառ տիեզերքում:

1/1
Էջ 1 2 3 4 5 6 7 8
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49