Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Հայկ Դավթյան՝ օպերային ու սիմֆոնիկ դիրիժոր, ով ֆրանսիական կազմով, հայկական անունով ստեղծած «Նաիրի» անսամբլի երկացանկում կարևորում է իր երկրի լավագույն դրսևորումը՝ հայ երաժշտությունը: Ջութակահար, ով արժանացել է «գրան պրի» մրցանակի: Ուսուցիչ, ում դասարանում փայլուն ջութակահարներ են ծնվում: Տատյանա Հայրապետյան, Էդվարդ Թադևոսյան, Լեոնիդ Կոգան, Իգոր Բեզրոդնիյ՝ նրանք են մեր ջութակահար հյուրի գլխավոր ուսուցիչները: Յուրի Դավթյան՝ նա է մեր դիրիժոր հյուրի գլխավոր ուսուցիչը: