Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Արվեստի երանգներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Հոգեվոր զրույցներ, 11:00 - Ոսկեփորիկ, 12:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 13:00 - Գրական ընտրանի, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 16:00 - Սուրբ Գրքի ներածություն, 17:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Ոսկեփորիկ, 24:00 - Ջազ,
Հաղորդումներ
Աղոթքներ
Երկուշաբթի 08:00, 20:00
Երեքշաբթի 08:00, 20:00
Չորեքշաբթի 08:00, 20:00
Հինգշաբթի 08:00, 20:00
Ուրբաթ 08:00, 20:00
Շաբաթ 08:00, 20:00
Կիրակի 08:00, 20:00
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ
Երկուշաբթի 10:00, 23:00
Ուրբաթ 22:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Հինգշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հայոց պատմության էջեր
Երկուշաբթի 14:00, 18:00
Երեքշաբթի 14:00, 18:00
Չորեքշաբթի 14:00, 18:00
Հինգշաբթի 14:00, 18:00
Ուրբաթ 14:00, 18:00
Շաբաթ 14:00, 18:00
Կիրակի 14:00, 18:00
ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Հարցեր քահանային
Երկուշաբթի 19:00
Երեքշաբթի 19:00
Չորեքշաբթի 19:00
Հինգշաբթի 19:00
Ուրբաթ 19:00
Շաբաթ 19:00
Կիրակի 19:00
Հեքիաթի ժամ
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Շաբաթ 11:00, 22:00
Կիրակի 17:00
Ոսկեփորիկ
ՈւՂԻՂ ԵԹԵՐ
Շաբաթ 16:00
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Սուրբ Պատարագ
մեր մասին
Մեդիա Արտադրանք Հարցախաղ Հոդվածներ
Հեղինակ` Լիլիթ Ավագյան
Հաղորդման ժամանակացույց
Կապ
lilit@vem.am
Հայելի

«Հայելի» հաղորդաշարի նպատակն է արտացոլել այն երևույթները, իրավիճակները, մարդկային և հասարակական փոխհարաբերությունների հակասությունները, որոնք առաջին հայացքից գուցե հրատապ կամ կարևոր չեն երևում, սակայն, այդուհանդերձ, ազդում են նույն այդ փոխհարաբերությունների և մեր կյանքի որակի վրա:

Բաժանորդագրվել
1/4
09 Հունիս Արծաթագործություն՝ առանց արծաթասիրության

Արծաթագործ Արծրուն Բերբերյանի գործը շարունակում է նրա դուստրը՝ Անահիտ Բերբերյանը՝ կոտրելով կարծրատիպը, թե արծաթագործությամբ զբաղվելն առավել բնորոշ է տղամարդկանց: 

1/4
2/4
3/4
4/4
1/1
02 Հունիս 2000 անուն գրքից վաճառվել է մոտ 50-ը


«Տարին լույս է տեսնում մոտ 2000 անուն գիրք: Մեկ տարում վաճառվել է 48 գեղարվեստական, 1-2 գիտական գիրք»: Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս զարմանալի վիճակագրությունը ներկայացրել էր «Անտարես» հրատարակչության տնօրենը: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն առավել հուսադրող իրավիճակ է ներկայացնում: 

 

1/1
1/1
26 Մայիս Ո՞նց էր համը իմ ձագի…

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ հարցազրույցի ընթացքում նախապես պատրաստածս հարցերից ոչինչ չհնչեցրի: Այն փաստերը, որոնք ներկայացրեց պարոն Սանասարյանը, ստիպեցին հաղորդման ընթացքում փորձել հասկանալ, թե ինչպես կարող են երկրի առաջին դեմքերը, որ կառուցել են «Հաղթանակ» զբոսայգու անտառահատված  վայրում շքեղ առանձնատներ ու սեփականաշնորհել Ծաղկաձորի անտառները, անհանգստանալ Հայաստանի բնապահպանական խնդիրներով: 

 

1/1
1/1
19 Մայիս Կառավարության «առմյանսկի յազիկը»

ՀՀ կառավարությունը որոշման նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է լուծարել ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը: Թե ինչ վտանգներով է հղի այս նախագիծը, ներկայացնում են լեզվաբան Հովհաննես Զաքարյանը և Լեզվի պետական տեսչության գլխավոր մասնագետ Անի Եսայանը: 

 

1/1
1/4
12 Մայիս ԻՊ. այնքան հեռու և այնքան մոտ

Ինչու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այնքան հրապուրիչ մահմեդական և անգամ քրիստոնյա շատ երիտասարդների համար: Որքանով է Հայաստանի համար անցանկալի ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի հայտարարությունը, թե ԻՊ-ի դեմ պայքարին անհրաժեշտության դեպքում կարող է միանալ նաև Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը... Այս և այլ հարցերի պատասխանում է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը:

1/4
2/4
3/4
4/4
1/1
05 Մայիս Տիկնիկները

Աստված իր պատկերով ստեղծել է մարդուն: Մարդն  իր պատկերով ստեղծել է տիկնիկ: Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստեղծելու մարդուն փոխարինող տիկնիկներ, ինչպես նաև՝ մարդուն վերածել տիկնիկի: Երևանում բացվել է Տիկնիկների պատկերասրահ: Տաղավարում պատկերասրահի գեղարվեստական ղեկավար Մարինա Խաչմանուկյանն է:

 

1/1
1/1
28 Ապրիլ Նա՝ ենթակա, գրում է՝ ստորոգյալ…

Գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանի նոր գիրքը՝ ՙԵս՝ ենթակա, գրում եմ՝ ստորոգյալ՚, շատ հետաքրքիր ուղերձ ունի. առօրեական, անկարևոր թվացող շատ իրադարձություններից այնքան կարևոր, հետաքրքիր եզրակացություններ կարելի է անել: 

1/1
1/1
21 Ապրիլ Թալիշը վերակառուցվում է

Ինչու այսքան տարիների ընթացքում չեն բնակեցվել ազատագրված տարածքները, ինչ կոնկրետ աշխատանքներ են կատարվել՝ առաջնագիծը, զինվորների կյանքն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ: Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ: 

 

1/1
1/1
14 Ապրիլ Պատերազմ՝ առանց խաղաղության

Սիրիայում, պատերազմի այս 6 տարիների ընթացքում, զոհվել է ավելի քան 300 000 մարդ, 5 միլիոն մարդ փախստական է դարձել: Սիրիայի հայկական համայնքի թիվը 70 տոկոսով կրճատվել է: Ճգնաժամի կարգավորման ի՞նչ հեռանկարներ են երևում, եթե, իհարկե, երևում են: Արաբագետ Սարգիս Գրիգորյանի վերլուծությունը…

1/1
1/1
07 Ապրիլ Իշխանությունները դարձյալ լեգիտիմ չեն

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով՝ նոր գումարման ԱԺ-ում ներկայացված են պաշտոնական իշխանությունը ՀՀԿ-ով, ԲՀԿ-ով և ՀՅԴ-ով և պաշտոնական ընդդիմությունը՝ «Ելք» դաշինքով: Ընտրությունների լեգիտիմության մասին խոսելն, ըստ պ. Մելիքյանի, տեղին չէ, քանի որ արդար ընտրությունների դեպքում ՀՅԴ-ն ավելի շատ ձայներ չէր ստանա, քան ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը:  

 

1/1
1/1
31 Մարտ Լռության և ծիծաղի օր

Ապրիլի 1-ին՝ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ, այսինքն՝ լռության օրը, ծիծաղի օր է: Այդ օրը խորհրդարանական ընտրությունների, կուսակցությունների ու դաշինքների մասին լռում ենք: Երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանի հետ լռել գուցե հնարավոր է, սակայն չծիծաղել՝ ոչ…

1/1
1/1
25 Մարտ Իսկ դուք երջանի՞կ եք

4 տարի է՝ ՄԱԿ-ը հրապարակում է Երջանկության համաշխարհային զեկույցը, որում հայաստանցիներս վերջին շարքերում ենք: Այն, որ հայաստանցիներս ուրախ չենք, նախընտրական իր հանդիպումներում նկատել էր վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Գյումրիի սոցիալական տխուր վիճակի մասին հարց տվող լրագրողներից հետաքրքրվելով, թե ինչու են «դիլխոր»: Ինչու են հայաստանցիները ոչ երջանիկների շարքում. այս ծանր ներքաղաքական մթնոլորտը լիցքաթափվելու ինչ հեռանկար ունի: Հոգեբան Գայանե Հարությունյանի մասնագիտական դիտարկումը։

 

1/1
1/1
17 Մարտ Հայելի ջան, հայելի, ո՞վ կա ինձնից գեղանի

5 կուսակցություն և 4 դաշինք մինչև ապրիլի 2-ը փորձում են գտնել դեպի ընտրողի սիրտ տանող ամենակարճ ճանապարհը: «Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը՝ քաղաքական ուժերի հնարավորությունների մասին՝ ըստ հասարակական կապերի նրանց կիրառած տեխնոլոգիաների:

1/1
1/1
10 Մարտ Գրեք և ստացեք նամակներ

Միմյանց նամակներ գրելու ավանդույթը էլեկտրոնային նամակներով փոխարինելուն զուգահեռ  մեր մշակույթից դուրս եկան նաև նամականիշները: Այն դեպքում, երբ մեր մանկության շրջանում իրեն հարգող ցանկացած պատանի ուներ նամականիշների գոնե մեկ ալբոմ: «ՕnlineKodak» սկսնակ ընկերության հիմնադիր Ջանիկ Սևոյանը վստահ է, որ նամականիշներով հետաքրքրվելու, դրանք մեր կյանք վերադարձնելու ճանապարհ, այդուհանդերձ, կա:

1/1
1/1
03 Մարտ Ձերդ Գերազանցություն վատ կախարդ պառավ

Ինչու ժամանակակից հեքիաթագիրների գործերը չեն բեմադրվում, ինչու է մանկական ներկայացումների խաղացանկը գալիս դարերի խորքից,ինչու են մանուկների համար նախատեսված ներկայացումները սովորաբար սիրողական մակարդակի: Մանկագիր Երազիկ Գրիգորյանը և արձակագիր, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը գիտեն այս հարցերի պատասխանները:

 

1/1
1/1
24 Փետրվար Մարդ. բարձր չի հնչում

Մահու չափ ձանձրացրած խոսք կա, թե Հայաստանը, ճիշտ է, չունի նավթ ու գազ, սակայն ունի ամենաթանկն ու կարևորը՝ մարդկային կապիտալ: Արդյո՞ք Հայաստանում մարդը արժեք է ներկայացնում պետության համար: Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի եզրակացությունն ամենևին մխիթարական չէ:

 

1/1
1/1
17 Փետրվար Ժողովուրդը՝ լուսանցքում

Ինչու կուսակցություններին չի խանգարում ընտրողների վստահությունը չունենալու փոքրիկ անհարմարությունը, և ինչու են կուսակցությունները նախընտրում պայմանավորվել միմյանց հետ: Այլ կերպ ասած՝ ինչու Հայաստանում ընտրողը գործոն չէ: Հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

1/1
1/1
10 Փետրվար Պատվի համար

Որքան Հայաստանի իշխանություններն ագրեսիվ են ՀՀ քաղաքացիների հանդեպ, այնքան անօգնական ու նվաստ են միջազգային հարաբերություններում: Ինչո՞ւ հակառակը չէ: Հաղորդման հյուրը՝  «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, ունի այս հարցի ի՛ր պատասխանը:   

 

1/1
1/1
03 Փետրվար Դարձյալ՝ Ժողովրդի հետ, ժողովրդի կողքին

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները դարձյալ կեղծվելու են, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն բաժանելու են ընտրակաշառք: Փորձագետի կանխատեսմամբ՝   այս երկու ուժերը ընտրություններից հետո կոալիցիա կկազմեն:

 

1/1
1/1
27 Հունվար Լապտերների լույսի տակ

Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներն այնքան ցածրակարգ են, որ հաճախ մեր ունկնդիրների պատվից ցածր ենք համարում նրանց ժամանակը զբաղեցնել այդ թեմայով: Այսօրվա մեր հյուրերը երաժիշտ, նկարիչ երեխաներ են՝ «Լապտերներ» նախագծից, ինչպես նաև նախագծի հեղինակներ Էկա Հորստկան, Լիլիթ Վարդումյանն ու Աննա Մանասերյանը:

1/1
1/1
20 Հունվար Կատարիր մեզ պես, կատարիր մեզնից լավ

Աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ «Վիքիպեդիան», 16 տարեկան է: Թե որքան մեծ են գերհզոր այս նախագծի հնարավորությունները, թե  ինչպես կարելի է գրագետ ու նպատակային օգտագործել այն և ինչպես կարելի է անմիջականորեն մասնակցել «Վիքիպեդիայի» հարստացմանը, պատմում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական-հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանը:  

 

1/1
1/1
13 Հունվար Գործն է անմահ…

Մխիթարյան միաբանության վարդապետների թողած գիտական ժառանգության ո՞ր մասն է ուսումնասիրված այսօր, և ի՞նչ բարդություններ կան՝ այդ աշխատությունները հասանելի դարձնելու ժամանակակից գիտությանը: Հաղորդման հյուրը՝ միաբանության վարդապետ Հարություն Պզտիկյանը, այս թեմայով  հետաքրքիր փաստեր է ներկայացնում:

 

1/1
1/1
30 Դեկտեմբեր Մենք ենք ու Իրանը…

2016 թ. դեկտեմբերի 21-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցը Հայաստան անցնող տարվա սակավաթիվ ուրախալի իրադարձություններից էր, որ նկատեցին քաղաքագետները: Ի՞նչ հեռանկարներ ունեն հայ-իրանական հարաբերությունները: Հաղորդաշարի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը: 

1/1
1/1
23 Դեկտեմբեր Ամեն սեվ բան Օթելլո չէ

Քաղաքակա՞ն է Հայաստանում տեղի ունեցող նախընտրական շիլաշփոթը, երբ տակավին վերջերս իշխանության հենասյուներից մեկը՝ պաշտպանության  նախարարը, պաշտոնանկությունից հետո ընդդիմադիր դառնալու հայտ է ներկայացնում, երբ քաղաքականություն վերադառնալու աղաչանքով ՀՀ որոշ քաղաքացիներ պիկետներ են կազմակերպում ԲՀԿ առաջնորդի առանձնատան մոտ, երբ… Քաղաքագետ Սարո Սարոյանի կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, քաղաքական գործընթաց չէ: 

1/1
Էջ 1 2 3 4 5
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49