Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
01:00 - դասական երաժշտություն 02:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն) 03:00 - դասական երաժշտություն 04:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ) 05:00 - դասական երաժշտություն 08:00 - Աղոթքներ 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն) 09:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 10։00 - Համաշխարհային դասական երաժշտություն 11:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 12:00 - Աղոթքներ 12:02 - Վարդապետություն ուղղափառ հավատքի 13:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն) 15:00 - դասական երաժշտություն 16:00 - Նոր գրքեր 16:40 - դասական երաժշտություն 20:00 - Աղոթքներ 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն) 21:00 - Վարդապետություն ուղղափառ հավատքի (կրկնություն) 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն) 23:30 - դասական երաժշտություն 23։00 - Նոր գրքեր 24:00 - Աղոթքներ 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Աշխարհայացք (կրկնություն), 22:00 - Արվեստի երանգներ, 23:00 - Բնանկարի հայ վարպետները, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - դասական երաժշտություն, 22:00 - Հայելի (կրկնություն), 22:30 - դասական երաժշտություն, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 22:00 - Ոսկեփորիկ, 22:15 - դասական երաժշտություն, 23:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:00, 24:02
Երեքշաբթի 14:00, 24:02
Չորեքշաբթի 14:00, 24:02
Հինգշաբթի 14:00, 24:02
Ուրբաթ 14:00, 24:02
Շաբաթ 14:00, 24:02
Կիրակի 14:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 10:00, 22:00
Հինգշաբթի 02:00
Ակունք
Երկուշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Երեքշաբթի 08:00, 12:00, 24:00
Չորեքշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Հինգշաբթի 08:00, 20:00, 24:00
Ուրբաթ 08:00, 20:00, 24:00
Շաբաթ 08:00, 20:00, 24:00
Կիրակի 08:00, 10:58, 20:00, 24:00
Աղոթքներ
Հինգշաբթի 12:00, 21:00
Ուրբաթ 04:00
Աշխարհայացք
Հինգշաբթի 10:00, 22:00
Ուրբաթ 02:00
Արվեստի երանգներ
Հինգշաբթի 16:00, 23:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 04:00, 16:00, 23:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 16:00
Կիրակի 16:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10։00, 22:00
Չորեքշաբթի 02։00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 22:00
Երեքշաբթի 02:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 10:00, 22:00
Շաբաթ 02:00
Հայելի
Շաբաթ 16:00, 23:00
Կիրակի 04:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Չորեքշաբթի 16:00, 23:00
Հայոց մայրաքաղաքները
Երեքշաբթի 09:00, 11:00, 13:00
Ուրբաթ 09:00, 11:00
Հանդիպում ուղիղ եթերում Օլյա Նուրիջանյանի հետ
Չորեքշաբթի 12:02, 21:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 21:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 21:00
Երեքշաբթի 04:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 16:00, 23։00
Նոր գրքեր
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 02:00
Ոսկեփորիկ
Երեքշաբթի 12:02, 21:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 10:00, 21:00
Վարդապետություն ուղղափառ հավատքի
Նախաձեռնություններ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ արտադրանք
Հեղինակ` Լիլիթ Ավագյան
Հաղորդման ժամանակացույց
Ուրբաթ - 10:00, 22:00
Շաբաթ - 02:00
Կապ
lilit@vem.am
Հայելի

«Հայելի» հաղորդաշարի նպատակն է արտացոլել այն երևույթները, իրավիճակները, մարդկային և հասարակական փոխհարաբերությունների հակասությունները, որոնք առաջին հայացքից գուցե հրատապ կամ կարևոր չեն երևում, սակայն, այդուհանդերձ, ազդում են նույն այդ փոխհարաբերությունների և մեր կյանքի որակի վրա:

Բաժանորդագրվել
1/1
21 Հուլիս Արգելված չէ խենթանալ

Ժամանակակից երիտասարդները սովորաբար ընտրում են մասնագիտություններ, որոնք հնարավորություն կտան գտնելու լավ վարձատրվող աշխատանք: Լիբանանահայ երիտասարդ Գրիգոր (Գոգո) Տարագճյանը բանաստեղծ է: Նա չի թաքցնում, որ եղել են ժամանակներ, երբ գիրքը տպագրելու համար ստիպված է եղել նաև քաղցած օրեր անցկացնել: 

1/1
1/1
14 Հուլիս Ապրե՞լ, թե գոյատևել

Մշակութաբան Ռուբեն Անգալադյանը ներկայացնում է Հայաստանին սպառնացող մարտահրավերները՝ մտահոգությամբ, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն դրանք լրջորեն ընկալելու և ըստ այդմ համարժեք արձագանքելու իրականությանը: 

1/1
1/1
07 Հուլիս Ամենայն իշխանություն Աստծո՞ւց է

Հայաստանում իշխանությունների ոչ լեգիտիմությունը, ոչ պրոֆեսիոնալիզը, գանձագողության հակումը, որոնք ուղեկցվում են տաղավար բոլոր տոներին եկեղեցում ակտիվորեն խաչակնքվելու հետ, ՀՀ քաղաքացիներին ստիպում են ակնկալել նաև Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հստակ արձագանքն այս երևույթներին: Մեր հարցերին պատասխանում է Տ. Մարկոս քհն. Մանգասարյանը:

1/1
1/1
30 Հունիս Ընթերցանության օգուտները

Ժամանակ առ ժամանակ հրատարակվում են մեր գրողների մինչ օրս անհայտ ստեղծագործություններ, նամակներ, որոնք հնարավորություն են տալիս ընթերցողին գրողին տեսնելու այլ դիտանկյունից: Բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը վերջին տարիներին հրատարակության է պատրաստել սփյուռքահայ գրողներ Արամ Հայկազի և Համաստեղի մի քանի հատոր: 

 

1/1
1/1
23 Հունիս Ոսկու տենդ

Ջերմուկ առողջարանային քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ընդերքում, ըստ մասնագիտական չճշտված եզրակացության, 70 տոննայից ավելի ոսկու պաշարներ կան: Թե ինչպես կարող է  կառավարությունը գայթակղվել, ապա և  համաձայնել Ամուլսարի հանքի շահագործմանը՝ անտեսելով էկոլոգիական անդառնալի հետևանքները, ներկայացնում է ՙՀայկական բնապահպանական ճակատ՚ նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը: 

 

1/1
1/1
16 Հունիս Կառավարել երկի՞րը, թե տանը գուլպա գործել

Ինչպես հաջողվեց աղքատ Սինգապուրին կարճ ժամանակում դառնալ աշխարհի հզոր տնտեսություններից մեկն ունեցող երկիր: «Բյուրոկրատ» գրատան տնօրեն, թարգմանիչ Արտաշես Տեր-Հովհաննիսյանը թարգմանել է «Սինգապուրյան հրաշքի պատմությունը» գիրքը, որտեղ ներկայացված են երկիրը ճահճից դուրս բերելու ճանապարհները: Առաջին պայմանը լեգիտիմ, առողջ մտքով, կրթված ղեկավարն է:  

1/1
1/4
09 Հունիս Արծաթագործություն՝ առանց արծաթասիրության

Արծաթագործ Արծրուն Բերբերյանի գործը շարունակում է նրա դուստրը՝ Անահիտ Բերբերյանը՝ կոտրելով կարծրատիպը, թե արծաթագործությամբ զբաղվելն առավել բնորոշ է տղամարդկանց: 

1/4
2/4
3/4
4/4
1/1
02 Հունիս 2000 անուն գրքից վաճառվել է մոտ 50-ը


«Տարին լույս է տեսնում մոտ 2000 անուն գիրք: Մեկ տարում վաճառվել է 48 գեղարվեստական, 1-2 գիտական գիրք»: Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս զարմանալի վիճակագրությունը ներկայացրել էր «Անտարես» հրատարակչության տնօրենը: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն առավել հուսադրող իրավիճակ է ներկայացնում: 

 

1/1
1/1
26 Մայիս Ո՞նց էր համը իմ ձագի…

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ հարցազրույցի ընթացքում նախապես պատրաստածս հարցերից ոչինչ չհնչեցրի: Այն փաստերը, որոնք ներկայացրեց պարոն Սանասարյանը, ստիպեցին հաղորդման ընթացքում փորձել հասկանալ, թե ինչպես կարող են երկրի առաջին դեմքերը, որ կառուցել են «Հաղթանակ» զբոսայգու անտառահատված  վայրում շքեղ առանձնատներ ու սեփականաշնորհել Ծաղկաձորի անտառները, անհանգստանալ Հայաստանի բնապահպանական խնդիրներով: 

 

1/1
1/1
19 Մայիս Կառավարության «առմյանսկի յազիկը»

ՀՀ կառավարությունը որոշման նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է լուծարել ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը: Թե ինչ վտանգներով է հղի այս նախագիծը, ներկայացնում են լեզվաբան Հովհաննես Զաքարյանը և Լեզվի պետական տեսչության գլխավոր մասնագետ Անի Եսայանը: 

 

1/1
1/4
12 Մայիս ԻՊ. այնքան հեռու և այնքան մոտ

Ինչու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այնքան հրապուրիչ մահմեդական և անգամ քրիստոնյա շատ երիտասարդների համար: Որքանով է Հայաստանի համար անցանկալի ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի հայտարարությունը, թե ԻՊ-ի դեմ պայքարին անհրաժեշտության դեպքում կարող է միանալ նաև Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը... Այս և այլ հարցերի պատասխանում է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը:

1/4
2/4
3/4
4/4
1/1
05 Մայիս Տիկնիկները

Աստված իր պատկերով ստեղծել է մարդուն: Մարդն  իր պատկերով ստեղծել է տիկնիկ: Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստեղծելու մարդուն փոխարինող տիկնիկներ, ինչպես նաև՝ մարդուն վերածել տիկնիկի: Երևանում բացվել է Տիկնիկների պատկերասրահ: Տաղավարում պատկերասրահի գեղարվեստական ղեկավար Մարինա Խաչմանուկյանն է:

 

1/1
1/1
28 Ապրիլ Նա՝ ենթակա, գրում է՝ ստորոգյալ…

Գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանի նոր գիրքը՝ ՙԵս՝ ենթակա, գրում եմ՝ ստորոգյալ՚, շատ հետաքրքիր ուղերձ ունի. առօրեական, անկարևոր թվացող շատ իրադարձություններից այնքան կարևոր, հետաքրքիր եզրակացություններ կարելի է անել: 

1/1
1/1
21 Ապրիլ Թալիշը վերակառուցվում է

Ինչու այսքան տարիների ընթացքում չեն բնակեցվել ազատագրված տարածքները, ինչ կոնկրետ աշխատանքներ են կատարվել՝ առաջնագիծը, զինվորների կյանքն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ: Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ: 

 

1/1
1/1
14 Ապրիլ Պատերազմ՝ առանց խաղաղության

Սիրիայում, պատերազմի այս 6 տարիների ընթացքում, զոհվել է ավելի քան 300 000 մարդ, 5 միլիոն մարդ փախստական է դարձել: Սիրիայի հայկական համայնքի թիվը 70 տոկոսով կրճատվել է: Ճգնաժամի կարգավորման ի՞նչ հեռանկարներ են երևում, եթե, իհարկե, երևում են: Արաբագետ Սարգիս Գրիգորյանի վերլուծությունը…

1/1
1/1
07 Ապրիլ Իշխանությունները դարձյալ լեգիտիմ չեն

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով՝ նոր գումարման ԱԺ-ում ներկայացված են պաշտոնական իշխանությունը ՀՀԿ-ով, ԲՀԿ-ով և ՀՅԴ-ով և պաշտոնական ընդդիմությունը՝ «Ելք» դաշինքով: Ընտրությունների լեգիտիմության մասին խոսելն, ըստ պ. Մելիքյանի, տեղին չէ, քանի որ արդար ընտրությունների դեպքում ՀՅԴ-ն ավելի շատ ձայներ չէր ստանա, քան ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը:  

 

1/1
1/1
31 Մարտ Լռության և ծիծաղի օր

Ապրիլի 1-ին՝ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ, այսինքն՝ լռության օրը, ծիծաղի օր է: Այդ օրը խորհրդարանական ընտրությունների, կուսակցությունների ու դաշինքների մասին լռում ենք: Երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանի հետ լռել գուցե հնարավոր է, սակայն չծիծաղել՝ ոչ…

1/1
1/1
25 Մարտ Իսկ դուք երջանի՞կ եք

4 տարի է՝ ՄԱԿ-ը հրապարակում է Երջանկության համաշխարհային զեկույցը, որում հայաստանցիներս վերջին շարքերում ենք: Այն, որ հայաստանցիներս ուրախ չենք, նախընտրական իր հանդիպումներում նկատել էր վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Գյումրիի սոցիալական տխուր վիճակի մասին հարց տվող լրագրողներից հետաքրքրվելով, թե ինչու են «դիլխոր»: Ինչու են հայաստանցիները ոչ երջանիկների շարքում. այս ծանր ներքաղաքական մթնոլորտը լիցքաթափվելու ինչ հեռանկար ունի: Հոգեբան Գայանե Հարությունյանի մասնագիտական դիտարկումը։

 

1/1
1/1
17 Մարտ Հայելի ջան, հայելի, ո՞վ կա ինձնից գեղանի

5 կուսակցություն և 4 դաշինք մինչև ապրիլի 2-ը փորձում են գտնել դեպի ընտրողի սիրտ տանող ամենակարճ ճանապարհը: «Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը՝ քաղաքական ուժերի հնարավորությունների մասին՝ ըստ հասարակական կապերի նրանց կիրառած տեխնոլոգիաների:

1/1
1/1
10 Մարտ Գրեք և ստացեք նամակներ

Միմյանց նամակներ գրելու ավանդույթը էլեկտրոնային նամակներով փոխարինելուն զուգահեռ  մեր մշակույթից դուրս եկան նաև նամականիշները: Այն դեպքում, երբ մեր մանկության շրջանում իրեն հարգող ցանկացած պատանի ուներ նամականիշների գոնե մեկ ալբոմ: «ՕnlineKodak» սկսնակ ընկերության հիմնադիր Ջանիկ Սևոյանը վստահ է, որ նամականիշներով հետաքրքրվելու, դրանք մեր կյանք վերադարձնելու ճանապարհ, այդուհանդերձ, կա:

1/1
1/1
03 Մարտ Ձերդ Գերազանցություն վատ կախարդ պառավ

Ինչու ժամանակակից հեքիաթագիրների գործերը չեն բեմադրվում, ինչու է մանկական ներկայացումների խաղացանկը գալիս դարերի խորքից,ինչու են մանուկների համար նախատեսված ներկայացումները սովորաբար սիրողական մակարդակի: Մանկագիր Երազիկ Գրիգորյանը և արձակագիր, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը գիտեն այս հարցերի պատասխանները:

 

1/1
1/1
24 Փետրվար Մարդ. բարձր չի հնչում

Մահու չափ ձանձրացրած խոսք կա, թե Հայաստանը, ճիշտ է, չունի նավթ ու գազ, սակայն ունի ամենաթանկն ու կարևորը՝ մարդկային կապիտալ: Արդյո՞ք Հայաստանում մարդը արժեք է ներկայացնում պետության համար: Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի եզրակացությունն ամենևին մխիթարական չէ:

 

1/1
1/1
17 Փետրվար Ժողովուրդը՝ լուսանցքում

Ինչու կուսակցություններին չի խանգարում ընտրողների վստահությունը չունենալու փոքրիկ անհարմարությունը, և ինչու են կուսակցությունները նախընտրում պայմանավորվել միմյանց հետ: Այլ կերպ ասած՝ ինչու Հայաստանում ընտրողը գործոն չէ: Հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

1/1
1/1
10 Փետրվար Պատվի համար

Որքան Հայաստանի իշխանություններն ագրեսիվ են ՀՀ քաղաքացիների հանդեպ, այնքան անօգնական ու նվաստ են միջազգային հարաբերություններում: Ինչո՞ւ հակառակը չէ: Հաղորդման հյուրը՝  «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, ունի այս հարցի ի՛ր պատասխանը:   

 

1/1
Էջ 1 2
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49