Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի փիլիսոփա, գրող՝ վիպասան, էսսեիստ, դրամատուրգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժան-Պոլ Սարտրին: Սարտրի փիլիսոփայական հայացքների միջուկը ազատության գաղափարն է, որը նա դիտում է որպես մարդկային վարքի էություն, գործունեության աղբյուր, մարդու գոյության միակ հնարավորություն: Սարտրի փիլիսոփայական բոլոր հայացքներն արտացոլված են նրա գրական երկերում՝ արձակում և դրամատուրգիայում, հատկապես՝ հայտնի «Սրտխառնոց» վեպում, «Ազատության ուղիները» եռագրության մեջ, «Պատը» պատմվածքների ժողովածուում, «Ճանճերը», «Մահացածներն առանց թաղման», «Ալտոնայի մենակյացները», «Դռնփակ» պիեսներում, ինչպես նաև ինքնակենսագրական վեպում՝ «Բառեր»-ում՝ գրողի պատանեկան տարիների մասին, «Ընտանիքի խենթուկը» վեպում, որ նվիրված է Գյուստավ Ֆլոբերի մանկությանն ու պատանեկությանը, ինչպես նաև հրապարակախոսության մեջ, որն ամփոփված է ինը գրքում՝ «Իրադրություններ» վերտառությամբ:

