Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
10:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 12:00 - Ոսկեփորիկ, 13:00 - Արվեստի երանգներ, 14:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 15:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 16:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 17:00 - Հայելի (կրկնություն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Ոսկեփորիկ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 18:00, 24:02
Երեքշաբթի 18:00, 24:02
Չորեքշաբթի 18:00, 24:02
Հինգշաբթի 18:00, 24:02
Ուրբաթ 18:00, 24:02
Շաբաթ 18:00, 24:02
Կիրակի 18:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Երեքշաբթի 12:00, 22:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 02:00, 14:00
Ակունք
Աղոթքներ
Անակնկալ հանդիպում
Հինգշաբթի 12:00, 22:00
Ուրբաթ 04:00
Կիրակի 22:00
Աշխարհայացք
Հինգշաբթի 14:00, 23:00
Ուրբաթ 03:00
Շաբաթ 13:00
Արվեստի երանգներ
Երկուշաբթի 15:00
Երեքշաբթի 02:00
Շաբաթ 15:00
Գրական ընտրանի
Երկուշաբթի 02:00
Ուրբաթ 15:00
Կիրակի 15:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Իմ Եկեղեցու պատմությունը
Երեքշաբթի 14։00, 23:00
Չորեքշաբթի 03։00
Շաբաթ 16:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 14:00, 23:00
Երեքշաբթի 03:00
Շաբաթ 14:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 12:00, 22:00
Շաբաթ 03:00, 17:00
Հայելի
Հեքիաթի ժամ
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Երեքշաբթի 04:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Մեծ գաղափարներ
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 03:00, 23:00
Ոսկեփորիկ
Ուրբաթ 14:00, 23:00
Շաբաթ 04:00
Սիրաքի գիրքը
Չորեքշաբթի 14:00, 23:00
Հինգշաբթի 03:00
Շաբաթ 02:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
մեր մասին
Հեղինակ` Աիդա Ներսիսյան: Կարդում են՝ Սարգիս Նաջարյանը, Աննա Հեքեքյանը:
Հաղորդման ժամանակացույց
Հայկական վանքեր և սրբատեղիներ

Դարերի ընթացքում հայկական վանքերը մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ու քաղաքական կյանքում: Այս սրբավայրերը հայտնի են որպես ոչ միայն աղոթքի, այլև գիտության ու գրչության կենտրոններ, որտեղ գրվել և հետագա սերունդներին են փոխանցվել բազմաթիվ ինքնուրույն և թարգմանական երկեր: Եկեղեցական համալիրներից շատերը հայ հին ու միջնադարյան ճարտարապետության հոյակերտ ու անկրկնելի նմուշներ են: 

Բաժանորդագրվել
1/1
29 Դեկտեմբեր Եղվարդի Սբ Թեոդորոս վանք

Այս վանքը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտ։ Կառուցվել է 7-րդ դարում Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի կողմից։ Եղել է միջնադարյան Հայաստանի գրչության կենտրոն։ 1638 թ. Եղվարդ ներխուժած թուրքական զորքն այրել է վանքը, իսկ 1735 թ. Եղվարդի մոտ թուրք-պարսկական զորքերի ճակատամարտի հետևանքով Սբ Թեոդորոս վանքն ավերվել ու լքվել է։

1/1
1/1
22 Դեկտեմբեր Զմմառի վանք

Զմմառի Սբ Տիրամոր հայ կաթոլիկ վանքը հիմնվել է 1750-ին Լիբանանի Զմմառ (Բզոմմար) գյուղում հայ  կաթոլիկ պատրիարք Հակոբ Պետրոս Բ-ի  (1749-1753) օրոք։ Այն գործող վանք է, ունի հարուստ մատենադարան՝ 2000 ձեռագրով և 900 հայ հնատիպ գրքով։ Նրա մայր տաճարը կառուցվել է 1771-ին։ Վանքում գտնվում է Տիրամոր մի հին, հրաշագործ համարվող պատկեր, որն ամփոփելու համար 1940-ին կառուցվել է մատուռ։

 

1/1
1/1
15 Դեկտեմբեր Թուխ Մանուկ

«Թուխ Մանուկ» են կոչվում Հայաստանում տարածված բազմաթիվ մատուռանման փոքրիկ կառույցներ, որ սրբավայր են։ Դրանք կառուցված են հիմնականում բարձունքի վրա կամ ջրերի ակունքի մոտ (հանդիպում են նաև բնակավայրերում)։ Համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր։ 

1/1
1/1
08 Դեկտեմբեր Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանք

Սբ Ամենափրկիչ վանքը Նոր Ջուղայի (այսօր՝ թաղամաս Իրանի Սպահան քաղաքի կազմում) ամենահին կառույցներից է։ Վանքի եկեղեցին հիմնվել է 1655 թվականին։ Նրա ներսը հարուստ է որմնանկարներով, որոնց հեղինակներն են Հովհաննես Մրքուզը, հայր Ստեփանոսը և վարպետ Մինասը։ Եկեղեցու խորանի տակ թաղված է Իրանի առաջին տպարանը հիմնադրած Խաչատուր Կեսարացին։

 

1/1
1/1
01 Դեկտեմբեր Բարձրաքաշ Սբ Գրիգորի եվ Արդվիի Սբ Հովհաննեսի վանքեր

Բարձրաքաշ Սբ Գրիգորի վանքը հիմնվել է Ժ դարում և գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հեռավորության վրա՝ ձորալանջին՝ անտառի մեջ։ Վանքի տարածքում է գտնվում Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը։ Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1221 թ. Մամիկոնյան Սարգիս իշխանի որդու՝ Մարզպանի կողմից։ 
Արդվիի Սուրբ Հովհաննեսի վանքը, որ հայտնի է նաև որպես Սրբանեսի վանք կամ Հովհան Օձնեցու վանք, հիմնվել է Ը դարում։ Գտնվում է ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի մոտ։ Վանքի հյուսիսային եկեղեցում է Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի տապանաքարը։ 

 

1/1
1/1
24 Նոյեմբեր Որոտնավանք

Որոտնավանքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Սիսիանից մոտ 14 կմ արևելք։ Հիմնադրվել է 1000 թվականին Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։ Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Որոտնավանքի հնագույն՝ Ս. Գրիգոր եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ հետագայում վերակառուցել՝ հայր Ստեփանոս ճգնավորը։

 

1/1
1/1
17 Նոյեմբեր Թեղենյաց վանք

Վանքը գտնվում է Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիս-արևելյան կողմում՝ պատմական Նիգ գավառում` Թեղենիս լեռան լանջին։ Լեռն ու վանքն իրենց անունը ստացել են այդտեղ աճող թեղիներից։ Վանական համալիրի հնագույն կառույցը եղել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ կառուցվել է 6-7-րդ դարերում։

 

1/1
1/1
10 Նոյեմբեր Մաքենյաց վանք

Մաքենյաց վանքը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում։ Վանքի հիմնական եկեղեցին՝ Սբ Աստվածածինը, կառուցվել է 851 թ. իշխանուհի Մարիամի որդի Գրիգոր Սուփան իշխանի կողմից։ Մաքենյաց վանքը եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրթական կարևոր կենտրոններից։

 

1/1
1/1
03 Նոյեմբեր Մորո Ձորո վանք եվ Նոր Վարագավանք

Մորո Ձորո կամ Ծռվիզի վանքը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Լուսահովիտ  գյուղի հարավ-արևմտյան ձորակի աջ ափին։ Հավանաբար կառուցվել է 5-7-րդ դարերում։ Իսկ Նոր Վարագավանքը գտնվում է նույն մարզի Վարագավան գյուղի մոտակայքում և հիմնվել է 12-րդ դարում Դավիթ Բ Կյուրիկյան թագավորի կողմից։

1/1
1/1
27 Հոկտեմբեր Երերույքի Սբ Կարապետ վկայարան

Երերույքի տաճարը կամ Երերույքի Սուրբ Կարապետ վկայարանը 4-5-րդ դարերի շինություն է՝ անտիկ ճարտարապետության տարրերով: Այն գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի մոտ:  Տաճարի հարավային պատին հունարեն փորագրված է 92-րդ սաղմոսի հետևյալ խոսքը. «Սրբությունը վայել է քո տանը, Տեր, երկար օրեր»: 

1/1
1/1
20 Հոկտեմբեր Ապարանի Սբ Խաչ եկեղեցի

Համարվում է, որ այս եկեղեցին կառուցվել է Դ դարում Գնթունյաց իշխանների կողմից։ Գտնվում է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։ Վերանորոգվել է 1877 թվականին։ Եկեղեցին իր անունը ստացել է այդտեղ ժամանակին պահվող Տերունական Խաչափայտի մասունքից ։

1/1
1/1
13 Հոկտեմբեր Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի և Բազենից վանք

Կարսի Առաքելոց եկեղեցին կառուցվել է 940-ական թվականներին հայոց Աբաս Բագրատունի արքայի օրոք։ Եկեղեցու շենքն այսօր ևս կանգուն է, սակայն վերածվել է մզկիթի։ Իսկ Բազենից վանքը գտնվել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգում,  կառուցվել  կամ վերականգնվել 15-րդ դարում։ Մեզ հասել է այս վանքում ստեղծված մի քանի ձեռագիր։

 

1/1
1/1
06 Հոկտեմբեր Ապրակունիսի Սբ Կարապետ վանք

Ապրակունիսի Սուրբ Կարապետ վանքը գտնվում էր Մեծ Հայքի Սյունիք նահանգում՝ Երնջակ գետի աջ ափին, Ապրակունիս գյուղի մոտակայքում (այսօր՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջան)։ Վանքը հիմնադրվել է Մաղաքիա Ղրիմեցի վարդապետի կողմից 1381-ին։

 

1/1
1/1
29 Սեպտեմբեր Քոբայրավանք

Քոբայրավանքը կամ Քոբայրի վանքը գտնվում է ՀՀ Լոռու մարզում՝ Քոբեր երկաթուղային կայարանից արևմուտք, Դեբեդ գետի ձորալանջին: Քոբայրավանքը եղել է հյուսիսային Հայաստանի գրչության, հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոն:

1/1
1/1
22 Սեպտեմբեր Էջմիածնի Մայր տաճար

Էջմիածնի Մայր տաճարը Ամենայն հայոց կաթողիկոսության կենտրոնն է: Ագաթանգեղոսի վկայությամբ` այն հիմնադրել է սբ Գրիգոր Լուսավորիչը` Տրդատ 3-րդ թագավորի օժանդակությամբ, 302-303 թվականներին, Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում՝ արքունի ապարանքի մոտ:

1/1
1/1
15 Սեպտեմբեր Կիրանց վանք

Կիրանց վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղից մոտ 12 կմ արևմուտք, Ոսկեպար գետակի վտակ Կումենի ձախ աձին, գեղատեսիլ անտառապատ հարթավայրում: Կիրանց վանքի համալիրը հիմնադրվել է 13-րդ դարում:

 

1/1
1/1
08 Սեպտեմբեր Ծիծեռնավանք

Ծիծեռնավանքը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահեջք գավառում, այժմ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում: Ծիծեռնավանքը դասվում է 13-րդ դարի Սյունյաց նշանավոր վանքերի թվին:

 

1/1
1/1
01 Սեպտեմբեր Գնդեվանք

Գնդեվանքը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մոտակայքում: Ըստ տեղեկությունների` Գնդեվանքը հիմնադրվել է 10-րդ դարում Սյունյաց Սոփիա իշխանուհու կողմից:

1/1
1/1
25 Օգոստոս Տեկորի Սուրբ Երրորդություն վանք

Տեկորի Սուրբ Երրորդություն վանքը կամ Տեկորի տաճարը գտնվել է Անիից 20 կմ հարավ-արևմուտք, Ախուրյանի վտակ Տեկորի աջ ափին: Ըստ շինարարական արձանագրության՝ Տեկորի Սուրբ Երրորդություն վանքի եկեղեցին 5-րդ դարի վերջին քառորդում կառուցել է իշխան Սահակ Կամսարականը:

 

1/1
1/1
18 Օգոստոս Խոր Վիրապի վանքը

Խոր Վիրապի վանքը (նաեւ՝ Խոր Վիրապ կամ Վիրապ) գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ ափին, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի լանջին, այժմ՝ ՀՀ-ի Լուսառատ գիւղից հարաւ-արևմուտք: Այս վանքը հայոց նվիրական սրբավայրերից է, հանրահայտ ուխտատեղի: Խոր Վիրապի պատմությունը սերտորեն առնչվում է հայոց դարձի, քրիստոնյա Հայաստանի կրոնական, կրթական, մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ:

1/1
Էջ 1 2 3 4
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49