Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Ջազ, 10:00 - Գրական ընտրանի, 12:02 - Հոգեվոր զրույցներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 24:00 - Ջազ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Ջազ, 10:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 24:00 - Ջազ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Ջազ, 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Արվեստի երանգներ, 24:00 - Ջազ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Ջազ, 10:00 - Հոգեվոր զրույցներ, 12:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 13:00 - Գրական ընտրանի, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 16:00 - Սուրբ Գրքի ներածություն, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 24:00 - Ջազ,
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Ամանոր
Երկուշաբթի 11:15, 23:00
Ուրբաթ 22:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Զավեշտապատումներ մեծերի կյանքից
Երեքշաբթի 10:00
Շաբաթ 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Հինգշաբթի 10:00, 22:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հարցեր քահանային
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երկուշաբթի 09:00, 24:00
Երեքշաբթի 09:00, 24:00
Չորեքշաբթի 09:00, 24:00
Հինգշաբթի 09:00, 24:00
Ուրբաթ 09:00, 24:00
Շաբաթ 09:00, 24:00
Կիրակի 09:00, 24:00
Ջազ
Շաբաթ 16:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Սուրբ Պատարագ
Մեդիա Հոդվածներ Հարցախաղ Արտադրանք «Վէմ» ակումբ
մեր մասին
Հեղինակ` Օլյա Նուրիջանյան
Հաղորդման ժամանակացույց
Կապ
olya@vem.am
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ

Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները: 

Բաժանորդագրվել
22 Մայիս Մոհիկաններից վերջինը

Մեծություն, Ուսուցիչ, Արտիստ ու Վարպետ… Նրա կյանքում Հայրենիքի էջը բացվել էր Վազգեն Ա-ի օրհնությամբ: Երգեցիկ ձայնը բյուրեղացրել էր Թամար Շահնազարյանի դասարանում: Այս ադամանդե բասը Հայաստանից դուրս հնչեցրել էր Հովհաննես Չեքիջյանը: Նա լրացրել է 20-րդ դարի վերջի հայկական օպերային բեմի մեծերի պատկերասրահը, կառուցել 21-րդ դարի սկզբի վոկալ-մանկավարժական ամուր դպրոց:

Հաղորդումը նվիրված է Վալերի Հարությունյանի հիշատակին։

15 Մայիս Մարդ-երգչախումբ

Վահրամ Սարգսյանն այսօր միաժամանակ ներկայացնում է Հայաստանի ու Կանադայի կոմպոզիտորական արվեստը: Ամենալուրջ խմբերգային մրցույթներն ու փառատոնները հետաքրքրված են երգեցիկ ձայնի ասպարեզում նրա կատարողական ու ստեղծագործական որոնումներով: Եկեղեցական երգչախմբում երգելուց մինչև Երևանյան կոնսերվատորիայում՝ Աշոտ Զոհրաբյանի ու Տիգրան Հեքեքյանի դասարաններում, սովորելը նրա մասնագիտական կյանքի առաջին փուլն էր…

 

01 Մայիս Տոհմիկ դաշնակահար

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, դաշնակահար Արեգ Սարգսյանի կատարողական ուղին սկսվել է դեռևս դպրոցական տարիներից: Նրա նվագի մեջ միաձուլվել են ժառանգականությունն ու դպրոցի պատկանելությունը, որը գալիս է աշխարհի հետ բանաստեղծական խոսքով շփվող մեծերից:

24 Ապրիլ Ռեքվիեմ՝ սրբերին

Մյունխենի կամերային նվագախմբի ու Բեռլինի RIAS երգչախմբի պատվերով և դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ջանքերով՝ 2011 թվականին ծնվեց ու աշխարհի տարբեր բեմերում հնչում է Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմը: 2017-ի մարտին ECM ձայնագրման ընկերությունը թողարկեց ձայնասկավառակը: Վստահ ենք, որ բոլորովին նոր շնչառութուն է սկսվելու աշխարհի ու հայ երաժշտության երկխոսության մեջ: «Իրենց տվել եմ հնարավորություն, որ մեզ երգեն»,- ասում է Մաեստրոն:

17 Ապրիլ Եթե Աստվածամայրը երգեր…

«Երգում է  Լուսինեն, և շնչավորվում է դարավոր մի պատմություն, մի ամբողջ կյանք ու կենցաղ: Երբ երգում է Լուսինեն, ինձ այնպես է թվում, թե նրա թիկունքում անտես ու աներևույթ կանգնած է Կոմիտասը` հովանավորող ձեռքը դրած երգչուհու ուսին: Նրա երգը մեր երգարվեստի հրաշալի գյուտն է»,- գրել է Վահագն Դավթյանը: 

03 Ապրիլ Սարյանականների ուժը

Այս դարբնոցն ապրում է շնորհալի սաների, նվիրյալ դասատուների ու հոգատար ծնողների շնորհիվ: Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցը ստեղծում է մեր երկրի համար օրինակելի մշակութային իրադարձություններ: Մարտի 28-ին այստեղ կայացավ Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին ընդառաջ կազմակերպված հոբելյանական համերգ, որը միաժամանակ նվիրված էր անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանի ծննդյան 80-ամյակին: Մեր հյուրն է դպրոցի  տնօրեն Սուսաննա Սուքիասյանը:

 

27 Մարտ Թագուհին…

«Ոչ մի օր առանց երաժշտության, ոչ մի օր առանց հավերժ գեղեցիկի… Սովորեցնել փնտրել և հասկանալ այդ գեղեցիկը. սրանում էր նա դժվար աշխարհում գոյատևելու իմաստը տեսնում»: Հայ դաշնամուրային դպրոցի ականավոր ներկայացուցիչ Կետի Մալխասյանին նվիրված ակնարկի հիմքում Իրինա Զոլոտովայի «Կետի Մալխասյան» մենագրությունն է:

20 Մարտ Երգող նշխարք

2017 թվականի մարտի 24-ին Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների «Նշխարք» անսամբլի համերգային երեկոն է: Ծրագրում հայ ժամանակակից կոմպոզիտորներ Երվանդ Երկանյանի, Դավիթ Հալաջյանի, Սվետլանա Ալեքսանյանի խմբերգերն են: Մեր զրույցի հյուրն է անսամբլի գեղարվեստական ղեկավար Հեղինե Օհանյանը:

 

13 Մարտ Հայ ավագագույն կոմպոզիտորը

Այսպես է բնորոշել Անուշավան Տեր-Ղևոնդյանին երաժշտագետ Եվգենիա Գիլինան: Մեծանուն երաժիշտը հաջողությամբ զուգակցել է կոմպոզիտորի, երաժշտական, հասարակական գործչի, մանկավարժի, երաժշտագետ-քննադատի ու դիրիժորի գործունեությունը: Նա չորս տարի ղեկավարել է Երևանի կոնսերվատորիան. այդ ընթացքում իր գործունեությունը սկսեց օպերային ստուդիան։ Նրա մասնակցությամբ հիմնադրվել է երաժշտական հրատարակչությունը... Այս տարի լրանում է Անուշավան Տեր-Ղևոնդյանի ծննդյան 130-ամյակը:

06 Մարտ Պայքարից դեպի համերաշխություն

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի եզրափակիչ համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը պրեմիերա էր պատրաստել. հնչեց Էդուարդ Հայրապետյանի Դաշնամուրային կոնցերտը: Երեկոյի մենակատար և առաջին կատարող Նարե Արղամանյանի հետ զրուցում ենք այդ ստեղծագործության մասին:

27 Փետրվար Պինդ արմատով երաժիշտը

Հայկ Դավթյան՝ օպերային ու սիմֆոնիկ դիրիժոր, ով ֆրանսիական կազմով, հայկական անունով ստեղծած «Նաիրի» անսամբլի երկացանկում կարևորում է իր երկրի լավագույն դրսևորումը՝ հայ երաժշտությունը: Ջութակահար, ով արժանացել է «գրան պրի» մրցանակի: Ուսուցիչ, ում դասարանում փայլուն ջութակահարներ են ծնվում: Տատյանա Հայրապետյան, Էդվարդ Թադևոսյան, Լեոնիդ Կոգան, Իգոր Բեզրոդնիյ՝ նրանք են մեր ջութակահար հյուրի գլխավոր ուսուցիչները: Յուրի Դավթյան՝ նա է մեր դիրիժոր հյուրի գլխավոր ուսուցիչը:

20 Փետրվար Երաժշտական Հայաստան

Պարզվում է՝ խորհրդային տարիներին երեք անգամ փորձ է արվել Հայաստանում հիմնել երաժշտական ամսագիր: Այդպիսի պարբերական ծնվեց միայն անկախության տարիներին: Ո՞վ է ամսագրի պահապան հրեշտակը, ո՞վ է առաջին բաժնետերը, ի՞նչ նվեր է ստացել անվանի երաժշտագետից... Մեր հյուրն է «Երաժշտական Հայաստան» ամսագրի հիմնադիր, գլխավոր խմբագիր Գոհար Շագոյանը:

 

13 Փետրվար Սեր՝ ճապոներեն լեզվով

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի 6 անդամների կատարմամբ մի քանի վայրկյան տևած հեռուստաբացիկը բավական էր, որ Հիրոշի Նագանոն հասներ մեր երկիր: «Հայաստանը դրախտավայր է, ուր պետք է այցելել... Այստեղ մարդ հասկանում է՝ ինչի համար է ապրում»,— խոստովանում է  «JVC Kenwood Victor Entertainment Corporation» կազմակերպության պրոդյուսերը: Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ձայնասկավառակի թողարկման ծավալուն համագործակցություն է սկսվել:

  • Հյուրեր՝ Հիրոշի Նագանո, Տիգրան Հեքեքյան, Լիլիթ Խանսուլյան

 

06 Փետրվար Լույս գտնելու ճանապարհին

Կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը պարկեշտ ու եռանդուն երաժշտի իր ճանապարհն այնպես է անցնում, որ ընդունակ է կառուցելու հայ երաժշտական արվեստի համար անհրաժեշտ նոր արահետ: Նա ամբարել է կոմպոզիտորական, կատարողական ու մանկավարժական լուրջ պաշար, ինչն արտահայտվում է նրա բազմակողմանի գործունեության մեջ:

30 Հունվար Եվ ես երգեցի...

Աիդա, Վիոլետա, Լեոնորա, Նորմա, Տոսկա. անհնար է երևակայել որևէ օպերային խաղացանկ առանց այս դրամատիկ կերպարների: Մարինե Դեինյան. դժվար է պատկերացնել հայ ժամանակակից օպերային բեմը առանց այս սոպրանոյի:  Լիլյա Քարամյանի և Սվետլանա Կոլոսարյանի դասարանն ավարտած և Օհան Դուրյանի ղեկավարությամբ առաջին ներկայացմանը բեմ բարձրացած երգչուհու անցած ուղու կարևոր մասն են նաև մրցույթները, միջազգային հյուրախաղերը և մանկավարժական գործունեությունը:

23 Հունվար Նուրբ հսկան

Ռաֆայել Մանգասարյանը ղեկավարում էր Խորհրդային Միության լավագույն նվագախմբերից մեկը՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: Նրա դիրիժորական գործունեության գլխավոր նպատակը Համամիութենական ռադիոյի և հայրենական ռադիոյի ֆոնդերում հայկական երաժշտության հարուստ ձայնադարան ունենալն էր... Ռաֆայել Մանգասարյանի 90-ամյակին նվիրված ակնարկում անվանի երաժշտի կյանքի առանձին դրվագներն են ու դիրիժորական պատվիրանները:

 

16 Հունվար Երկու հավերժ հոգի

Նրանք եթերային մարդիկ էին՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով: Էդուարդ Կարապետյանը Հայաստանում հնչյունային ռեժիսուրայի հիմնադիրն ու Խորհրդային Միության՝ այդ ոլորտի չորս լավագույն մասնագետներից մեկն էր: Նրա կյանքի ընկեր՝ ռադիոռեժիսոր և հաղորդավար Կիմա Դավթյանի ձայնն ու գործը նույնպես մաս են կազմում հայկական եթերի պատմության: Այս ակնարկը նրանց միության ևս մեկ նվիրում է:

 

09 Հունվար Արամ Խաչատրյան, Ջութակի կոնցերտ

1940 թվականին Մոսկվայում Հայկական տասնօրյակին մեծ հաջողությամբ ներկայացվեց Արամ Խաչատրյանի «Երջանկություն» բալետը: Հեղինակը ոգևորության այնպիսի աստիճանին էր, որ մնում էր թղթին հանձնել դուրս ժայթքող երաժշտական հնչյունները: Ցնծությունն ավելի էր ուժգնանում զավակի ծննդի սպասումից: «Ինչ երջանիկ եք. գրեցիք կոնցերտը, և Ձեր տղան ծնվեց»,–  հիշում է Արամ Խաչատրյանը երաժիշտներից մեկի շնորհավորանքը:

 

02 Հունվար Ջահը պետք է տալ երիտասարդներին

Հայաստանում առաջին անգամ հնչեց Ջոակինո Ռոսինիի «Մոխրոտը» օպերան: Այդ օրը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հեքիաթը ներկայացրին թատրոնի երիտասարդ մեներգիչները, երգչախումբը, նվագախումբը և բեմադրող դիրիժոր Զավեն Վարդանյանը: «Այսօր մեծերն էլ հեքիաթի կարիք ունեն: Հեքիաթը մեզ հույս է տալիս»,- ասում է մեր հյուրը՝ Զավեն Վարդանյանը: Զրույցի ընթացքում հնչում են հատվածներ օպերայից՝ Բոլոնիայի «Կոմունալե» թատրոնի և մեներգիչների կատարմամբ:

26 Դեկտեմբեր Արտ Սինեմա

«Արտ Սինեման» ստեղծվել է 2010-ին: Այն աշխարհում միակ անսամբլն է, որի նվագացանկը կազմում է միայն կինոերաժշտությունը: Երաժիշտները ոչ թե պարզապես նվագում են այդ ծրագիրը, այլ սեփական փոխադրմամբ, մշակմամբ ու մեկնաբանմամբ նոր բարձր ավանդույթ են ստեղծում ժամանակակից կատարողական արվեստում:

Անսամբլի կազմում են Աշոտ Խոյեցյանը՝ 1-ին ջութակ, Հայկ Վարդանյանը՝ 2-րդ ջութակ, Լևոն Առաքելյանը՝ թավջութակ, Կարեն Սարաֆյանը՝ դաշնամուր:

  • Մեր հյուրերը «Արտ Սինեմայի» ջութակահարներն են:
19 Դեկտեմբեր Վերհառնած հիշողություններ

Երգչուհի, մանկավարժ Շաքե Մակարյանը հետաքրքիր կյանք է ապրել. ծնվել ու գործունեություն է ծավալել Պարսկաստանում, սովորել է Իտալիայում: Վերջին տարիներին նրա կյանքի տևական ժամանակը կապված է Հայաստանի հետ: Նա մեզ փոխանցում է իրանահայերի մշակութային կյանքի առանձին դրվագներ: Հաղորդման առիթը մեր հյուրի մոր՝ Արաքս Մակարյանի «Մոխրացած հուշեր» գիրքն է, որն օգնում է անդրադառնալ անգամ արդեն մոռացված դեպքերին ու ապրումներին: «Մեր ամենամեծ իղձն է եղել, որ գանք հայրենիք, որ մեր աչքով տեսնենք այն, ինչ մեր մեծերը միշտ ասել են»,- խոստովանում է հարգարժան հյուրը:

12 Դեկտեմբեր Երբ երաժշտությունը տեսանելի է

Պետրոս Շուժունյանը ապրում է Հայաստանից հեռու: Փոխարենը նրա ստեղծագործական երևակայությունն անվերջ սնվում է հայրենիքի մշակույթով, հատկապես հայ հոգևոր երաժշտությամբ: «Հոգևորը ճանաչելու հիանալի զգացումը սկսվել է դեռ վաղ հասակից, երբ երգում էի եկեղեցում»,- խոստովանում է կանադաբնակ կոմպոզիտորը: Նրա շնորհիվ Մոնրեալը դրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իրադարձությունների քարտեզի վրա:

05 Դեկտեմբեր Այստեղ առաջինն ենք

«Պահպանել ազգային ինքնությունը» կարգախոսով «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի  առաջին ծրագիրը գիտական ու ստեղծագործական ուժերի միավորումը բարձրաձայնելու անհրաժեշտ օրինակ է: «Պետք էր ստեղծել ինտերնետային մեծ հանրագիտարան, որ ցանկացած մարդ կարողանա տեսնել, լսել, կարդալ այն, ինչը թաքնված է մեր պահոցներում»,- ընդգծում է մեր հյուրը՝ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի երաժշտական խմբագիր, երաժշտագետ Լիլիթ Հարությունյանը:

28 Նոյեմբեր Ես Հայաստանը տեղափոխեցի Մեծ Բրիտանիա

Նա երեք փառատոնների հիմնադիր և գործադիր տնօրենն է և իր ամբողջ ուժերն ու գիտելիքները ներդնում է հայրենիքի մշակույթին օգնելու գործում: Լոնդոնաբնակ Հասմիկ Մովսիսյանը երբեք իրեն Հայաստանից հեռու չի զգում, իսկ «Music of Armenia»-ն ծնունդից հետո անընդհատ Հայաստանում է:

Էջ 1 2 3 4 5 6 7
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49