Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Արվեստի երանգներ, 11:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 23:00 - Արվեստի երանգներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Հոգեվոր զրույցներ, 12։00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 13:00 - Գրական ընտրանի, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 17։00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն),
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Հինգշաբթի 10:00, 23:00
Կիրակի 23:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00
Ուրբաթ 22:00
Շաբաթ 15:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 12։00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Հինգշաբթի 11:00, 22:00
Շաբաթ 17։00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հարցեր քահանային
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Մեծ գաղափարներ
Երեքշաբթի 12:00, 23:00
Կիրակի 16:00
Մտորումներ
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Երեքշաբթի 11:00, 22:00
Կիրակի 15:00
Տաղարան
Մեդիա Հոդվածներ Հարցախաղ Արտադրանք «Վէմ» ակումբ
մեր մասին
Հեղինակ` Օլյա Նուրիջանյան
Հաղորդման ժամանակացույց
Երկուշաբթի - 23:00, 10:00
Շաբաթ - 12։00
Կապ
olya@vem.am
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ

Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները: 

Բաժանորդագրվել
1/1
14 Մայիս Ինը քայլ՝ Գլուկից Վագներ

«Կոմիտաս» հրատարակչությունը մի քանի ամիս առաջ լույս էր ընծայել Երևանյան կոնսերվատորիայի դոցենտ, դաշնակահար Նաիրա Խաչատրյանի՝ չորս ձեռքի համար դաշնամուրային մշակումների՝ «Քայլերգեր օպերաներից» խորագրով նոր ժողովածուն: Մեր հյուրը՝ Նաիրա Խաչատրյանը, նշում է, որ հրատարակչի` Ռուզաննա Եսայանի հետ միշտ բուռն քննարկումներ են ունեցել, միասին նվագել են, փորձել են՝ արդյոք հարմա՞ր է: Հաղորդման ընթացքում հնչում են Նաիրա Խաչատրյանի ու Նարինե Ենգիբարյանի կատարումները:

 

1/1
1/1
07 Մայիս Ձեզ համար եմ նվագում

2018 թվականին Յեհուդի Մենուհինի անվան երիտասարդ ջութակահարների մրցույթում  առաջին մրցանակի է արժանացել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող, Էդուարդ Թադևոսյանի մասնագիտական դասարանը ներկայացնող Դիանա Ադամյանը: Երիտասարդ երաժշտի վերջին տարիների մրցութային ու համերգային ելույթների բազմաթիվ հաջողություններից հետո այս մեկն ամենահեղինակավորն է: Զրույցի ընթացքում հնչում են Ժնևում կայացած մրցույթի տարբեր փուլերի կատարումներից, այդ թվում՝ հատվածներ Բրուխի կոնցերտից, Բեթհովենի թիվ 4 լարային կվարտետից, Կլարտագի (Klartag)՝ հատուկ մրցույթի համար գրված ստեղծագործությունից և Կրեյսլերի «Վիեննական մանրանվագը»:

1/1
1/1
30 Ապրիլ Քանոնի ազնվական երանգը

Անժելա Աթաբեկյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայկական քանոնի կատարողական և մանկավարժական արվեստում ստեղծված հզոր շարժման դասականն է: Նրանից սկսվում է հայկական քանոնի ամենազորեղ ու քնարական ուղին: «Կյանքն առանց քանոնի չեմ պատկերացնում»,- խոստովանում է մեր հյուրը` 2018 թվականի հոբելյարը:

1/1
1/1
23 Ապրիլ Կանայք և Իսպանիան

Դաշնակահար Սոֆյա Մելիքյանի կատարմամբ ծանոթ ու նոր ստեղծագործությունները ստանում են իմաստուն ու հասկանալի մեկնաբանում: 2018-ին նա թողարկել է «Women» և «Spanish Piano Music» ալբոմները: Այստեղ Գուբայդուլինայի, Գրանադոսի, Չթչյանի երկացանկային օպուսները հնչում են խիստ անհատական ձեռագրով: Դրանց կողքին կատարողական թարմ  ավանդույթ ստեղծող գործերն են:

 

1/1
1/1
16 Ապրիլ 165 տարի առաջ

«Քրիստափոր Կարա-Մուրզային ժամանակակիցները անվանել են «Շրջուն դպրոց»: Նա  ստեղծում էր շարժում հօգուտ քառաձայն երգեցողության, պատրաստում էր սեր մայրենի լեզվի նկատմամբ, տարածում էր ժողովրդական երգը, ներշնչում էր հարգանք դեպի ժողովրդական երաժշտական ստեղծագործությունը»,- գրել է երաժշտագետ Մաթևոս Մուրադյանը: Թողարկումը հիշեցնում է հայ կոմպոզիտորական դպրոցի ավագ դասականներից մեկի՝ Կարա-Մուրզայի հոբելյանին նվիրված ակնարկը:

1/1
1/1
09 Ապրիլ Սերնդափոխության սկիզբ

Մարտի 17-23-ը  կայացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնի հիմնադիր Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան երիտասարդ կոնցերտմայստերների հանրապետական վեցերորդ մրցույթը: Հայ կոնցերտմայստերական դպրոցի նոր սերունդն այս անգամ ներկայացել էր ծանրակշիռ ներուժով: Դրա մասին են վկայում հաղթողները, որոնցից երկուսը մեր հյուրերն են՝ Մարտին Շահբազյանը (I մրցանակ) և Տիգրան Պետրոսյանը (II մրցանակ): Թողարկման ընթացքում հնչում են մրցութային ելույթները, այդ թվում՝ Սպեդիարյանի, Մուսորգսկու, Մալերի, Վերդիի, Դեբյուսիի, Ռախմանինովի ստեղծագործությունները:

 

1/1
1/1
02 Ապրիլ Վարպետ մանկավարժի երկհատորյակը

Տարբեր ոճերի, ժամանակների գործերը նվագելիս դուդուկը պետք է ենթարկել տվյալ ստեղծագործության գեղարվեստական կանոններին: Հայ երաժշտական արվեստի վաստակավոր գործիչ դուդուկահար Գեորգի Մինասյանի նոր հրատարակված ձեռնարկի մասին զրուցում ենք նրա սաների՝ Արտակ Ասատրյանի և Գեորգի Մինասյան-կրտսերի հետ: «Ինչքան ուսումնասիրում եմ համաշխարհային երաժշտությունը, այնքան հասկանում եմ Նարեկացու տաղերի տիեզերական արժեքը»,- ասում է Արտակ Ասատրյանը: Թողարկման ընթացքում կհնչեն Կոմիտասի, Ա. Վիվալդիի, Ռ. Ամիրխանյանի, Վ. Ա. Մոցարտի ստեղծագործությունների փոխադրումները, որ հնչել են քրեստոմատիայի շնորհանդեսի ժամանակ:

1/1
1/1
12 Մարտ Արտաշես Մկրտչյան. ջութակն իբրև կյանքի նպատակ

«Արվեստագետը և մարդու նկարագիրը շատ սերտ կապի մեջ են միմյանց հետ»: Կատարողական ու մանկավարժական հաստատուն ձեռագրով է առանձնանում վառ անհատականությամբ օժտված ջութակահար Արտաշես Մկրտչյանի արվեստը:

 

1/1
1/1
05 Մարտ Գարնանային դաշնակահարուհին

Դաշնակահար, մանկավարժ ու հասարակական գործիչ Արմինե Գրիգորյանի ամեն օրը ծաղկեցնում է հայ երաժշտական մշակույթի ներկան ու ապագան: Զրույցում արտացոլված է երաժշտի անցյալը՝ իր մանկության հուշերով, առաջին դաշնամուրի պատմությամբ և ուսուցիչներին ուղղված խոստովանությամբ:

 

1/1
1/1
26 Փետրվար Իմ Տոսկան

2016 թվականին երևանյան օպերային թատրոնը բեմ բարձրացրեց Ջակոմո Պուչինիի «Տոսկայի» նորագույն բեմադրությունն ու ռեժիսորի նոր անուն: «Միայն երաժշտության միջոցով վերլուծել օպերայի դրամատուրգիան, կոմպոզիտորի ասելիքը»,- ընդգծում է երևանյան կոնսերվատորիայի դասախոս և օպերային թատրոնի հրավիրյալ ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը: Նրա համար ուսումնառության մուտքը ականավոր Բորիս Պոկրովսկու դասական գրքերն էին, իսկ այսօր գերված է ավանգարդ իտալուհի Էմմա Դանթեի բեմադրական աշխարհայացքով:

 

1/1
1/1
19 Փետրվար Նոր գույն բերելու ցանկությամբ

Նրա երգեցիկ ունակությունը հայտնաբերել է մորաքույրը՝ անվանի մանկավարժ, ջութակահար Զոյա Պետրոսյանը: Գեղամ Գրիգորյանի դասարանում սովորելը հղկեց նրա բնատուր շնորհը: Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում աշխատանքը հնարավորություն տվեց առնչվելու պոեզիայի հետ ու ավելի մտերմանալու կամերային ժանրի հետ: Նրա գրած ռոմանսները հնչում են նրա հեղինակային համերգներին ու հաղթել են միջազգային մրցույթում: Մեր հյուրն օպերային թատրոնի սոպրանո, հեղինակ-կատարող Մայա Աֆրիկյանն է:

1/1
1/1
12 Փետրվար Անսահման ու անծայրածիր ճանապարհին

«Ես այն բախտավորներից եմ, ով ծնվել է հոգևորականի ընտանիքում»,- ասում է մեր հյուրը՝ Տ. Ղևոնդ քհն. Քիրազյանի որդին: Նրա մեներգը հնչել է նրա համար ամենատպավորիչ ելույթի օրը՝ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասության կարգի ժամանակ: Հայաստանի թատերական, համերգային կյանքի հայտնի անուններից է տենոր Պերճ Քարազյանը:

1/1
1/1
05 Փետրվար Նոր հաջողություններից հետո

Մեներգչուհի, մանկավարժ Ստեֆանի Քոչարյանը ներկայացնում է իր ստեղծագործական գործունեությունը: Թողարկման ընթացքում հնչում են դրվագներ մեր հյուրի համերգային կատարումներից, այդ թվում՝ Կոմիտասի, Պերգոլեզիի և Բախի ստեղծագործություններից:

1/1
1/2
29 Հունվար Ռոբերտ Աբաջյանի հիշատակին

2016 թվականի քառօրյա պատերազմում մեր հայրենիքի կենդանի վահան դարձավ 19-ամյա սերժանտ Ռոբերտ Աբաջյանը՝ Արցախի հերոսը, «Ոսկե արծիվ» շքանշանի ամենաերիտասարդ կրողը: Նրա սխրանքն ու նահատակությունը նոր ստեղծագործության առիթ են դարձել: Երգի տեքստի հեղինակն Ակսել Բաղումյանն է, երաժշտության հեղինակը՝ Մարգարիտ Սարգսյանը, երգիչը՝ Հայկ Տիգրանյանը:

1/2
2/2
1/1
22 Հունվար Հայ-բրիտանական կամուրջ

Կոմպոզիտոր Արփինե Կալինինայի ստեղծագործական ու կատարողական նախաձեռնությունները խորքային կարևոր քայլեր են, որոնց արդյունքում գոյանում է տարբեր սերունդների, երաժիշտների ու երկրների երկխոսություն: 2015 և 2017 թվականներին այդպիսի կամուրջի արդյունքում բրիտանական կոմպոզիտորական պատմության մեջ հայ բանաստեղծների տեքստերով ստեղծվել է երկու երաժշտական գործ:

1/1
1/3
08 Հունվար Մեծերի Նոր տարին

Համաձայն կլինեք, եթե ասեմ, որ տոնական օրերի ամենաջերմ պահերն այն են, երբ սեղանի շուրջ զրուցում ենք տան, գերդաստանի մեծի հետ: Մեր եթերային տոնական սեղանը այդպիսի մի հանդիպում դարձավ: 2018-ի առաջին թողարկմանը Ամանորի ու Սուրբ Ծննդյան ավանդությունների ու հիշողությունների մասին են խոսում Ալեքսանդր Սպենդիարյանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանների աշխատակիցները, Ղազարոս Սարյանի կրտսեր դուստրը  և հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի ավագ սերնդի ներկայացուցիչներից Վլադիլեն Բալյանն ու Գեղունի Չթչյանը:

 

1/3
2/3
3/3
1/1
25 Դեկտեմբեր Անմահ դասականի տունը

Հոբելյանական տարում հրատարակվելէ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի առաջին տարեգիրքը: Զրույցի ընթացքում ներկայացվում են 50-ամյա թանգարանի ու 2017-ի պատմության մի քանի հիշարժան դրվագներ: «Շնորհակալ ենք Սպենդիարյանին, որ հնարավորություն է տվել նրա լուսավոր աշխարհի ու միջավայրի մեջ գտնվել»,-խոստովանում է մեզ հյուրընկալած տնօրենը՝ Մարինե Օթարյանը:

1/1
1/1
18 Դեկտեմբեր Հայկական վիոլայի համար

Artconcept միջազգային ընկերակցությունը ստեղծած և ապրեցնող երիտասարդ երաժիշտներ Արսեն Բաբաջանյանը, Արմեն Մանասյանը, Շուշան Հյուսնունցը պարբերաբար ներկայացնում են կոմպոզիտորական, կատարողական, գիտական նորագույն գաղափարներ: Մյունխենից ու Բեռլինից հետո Երևանում կայացավ արտերկրում սովորող այս երիտասարդների ստեղծած հերթական ծրագիրը, որի ընթացքում  ներկայացվեցին հայ և գերմանացի կոմպոզիտորների՝ հայկական վիոլայի համար գրված ստեղծագործություններ: «Հայկական վիոլա» նախագծի գլխավոր հերոսը կոմպոզիտոր, դիրիժոր, հայկական վիոլայի միակ կատարող Գրիգոր Առաքելյանն է: «Կան գործեր, որտեղ ըմբռնում եմ հեղինակի միտքը, կան գործեր, որոնք խոսում են ինձ հետ»,- նշում է մեր հյուրը:

 

1/1
1/1
11 Դեկտեմբեր Աշխարհին նայելու նոր հայացքը

2012 թվականից Հայաստանի մշակույթը արտասահմանյան բեմերում ներկայանում է նաև «Նաղաշի» ուժերով, որում հայկական հոգին հանդիպում է աշխարհի ռիթմերին: Այսպիսի համադրությունը լսել ու ապրեցնում է «Նաղաշի» հիմնադիր՝ ամերիկահայ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Ջոն Հոդյանը: Անսամբլի կազմում են մեներգիչներ Հասմիկ Բաղդասարյանը, Տաթևիկ Մովսեսյանը, Արփինե Տեր-Պետրոսյանը և դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, ուդահար Արամայիս Նիկողոսյանը, դհոլահար Տիգրան Հովհաննիսյանը:

 

1/1
1/1
04 Դեկտեմբեր Անցյալի ու ապագայի Գորանին

Երաժշտագետ-բանահավաք, Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանը «Գորանի» անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է: Նրա հետ զրույցի ընթացքում հնչում են Տարոնի «Գորանի», պարսկահայոց «Կյաջլան» և «Ել, ել» երգերը, նույն շրջանի կատակերգ «Էկան, ասին»-ը, «Աճմամ ու Շամամե»-ն,  Երզնկայի «Ուսկի կուգաս» և «Կյոմրուգին պատը պլեր է» երգերը, Բյութանիայի Բարեկենդանի երգերի շարան «Աս տարի, տարի»-ն և «Ճատ մանանա», «Մամոգ, մամոգ» պարերգերը:

 

1/1
1/1
27 Նոյեմբեր Գեղեցիկ հնչողությամբ Մեդեան

Թավջութակի հայ կատարողական արվեստի դասական Մեդեա Աբրահամյանի համար 2017 թվականը հոբելյանական է: Արևելագետ Սերգեյ Մանվելյանի «Մեդեա Աբրահամյան» խորագրով նոր հրատարակությունը եզակի հուշարձան է թագուհու պատվին:

 

1/1
1/1
20 Նոյեմբեր «Պոետների ծոցի» առաջին փառատոնը

Ալտահար Մաքսիմ Նովիկովը կատարողական գործունեությամբ միմյանց է կապում Հայաստանի ու արտասահմանյան շատ երկրների մշակութային իրադարձություններ: Նրա և դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի նախաձեռնությամբ 2017 թվականի օգոստոսին իտալական Լիգուրիա շրջանի Լերիչի բնակավայրում ստեղծված «Ծոցի հնչյուններ» («Suoni dal Golfo») փառատոնը այդպիսի հեռանկարներից մեկն է: Զրույցի ընթացքում մեր հյուրը ներկայացնում է իտալական տպավորությունները և սեփական ստեղծագործական կյանքի նորությունները:

 

1/1
1/1
13 Նոյեմբեր Խմբերգային արվեստի հայկական ֆենոմենը

2017 թվականի հոկտեմբերի 5-15-ը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ հյուրախաղերով Իսրայելում էր: Սա նրանց մշակութային դիվանագիտության հերթական քայլն էր: Ավետյաց երկրում նրանք ստացան «Հայաստանի ապագան» բնորոշումը և անցան խորհրդանշական ու նվիրական վայրերով:

 

1/1
1/1
06 Նոյեմբեր Հազարներից քեզ եմ սիրել, «Հովեր»

Նրանք երգչախմբային արժանապատիվ միջավայր ու եզակի կենսագրությամբ պատմություն են ստեղծում: «Հովերի» այսօրվա հասունությունը ինձ համար ամենաթանկն է»,-  խոստովանում է Սոնա Հովհաննիսյանը: 25-ամյա «Հովեր» երգչախմբի հոբելյանական երեկոյին հաջորդած զրույցը համերգից եղած ապրումների մասին է: Թողարկման մեջ ընդգրկված են դիրիժոր Կարեն Դուրգարյանի, Վահագն Հայրապետյանի տրիոյի, հրավիրյալ երաժիշտների ու երգչախմբի մենակատարների մասնակցությամբ համերգի առանձին հատվածներ:

 

1/1
Էջ 1 2 3 4 5 6 7
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49