Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
02:30 - դասական երաժշտություն, 08:00 - Աղոթքներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - դասական երաժշտություն, 10:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ), 11:00 - դասական երաժշտություն, 12:00 - Ոսկեփորիկ, 12:15 - դասական երաժշտություն, 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - դասական երաժշտություն, 16:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ, 16:15 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 22:00 - Ոսկեփորիկ, 22:15 - դասական երաժշտություն, 23:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:00, 24:02
Երեքշաբթի 14:00, 24:02
Չորեքշաբթի 14:00, 24:02
Հինգշաբթի 14:00, 24:02
Ուրբաթ 14:00, 24:02
Շաբաթ 14:00, 24:02
Կիրակի 14:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 10:00, 22:00
Հինգշաբթի 02:00
Ակունք
Երկուշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Երեքշաբթի 08:00, 12:00, 24:00
Չորեքշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Հինգշաբթի 08:00, 20:00, 24:00
Ուրբաթ 08:00, 20:00, 24:00
Շաբաթ 08:00, 20:00, 24:00
Կիրակի 08:00, 10:58, 20:00, 24:00
Աղոթքներ
Հինգշաբթի 12:00, 21:00
Ուրբաթ 04:00
Աշխարհայացք
Հինգշաբթի 10:00, 22:00
Ուրբաթ 02:00
Արվեստի երանգներ
Հինգշաբթի 16:00, 23:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 04:00, 16:00, 23:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 16:00
Կիրակի 16:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10։00, 22:00
Չորեքշաբթի 02։00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 22:00
Երեքշաբթի 02:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 10:00, 22:00
Շաբաթ 02:00
Հայելի
Շաբաթ 16:00, 23:00
Կիրակի 04:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Երեքշաբթի 09:00, 11:00, 13:00
Ուրբաթ 09:00, 11:00
Հանդիպում ուղիղ եթերում Օլյա Նուրիջանյանի հետ
Չորեքշաբթի 12:02, 21:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 21:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 21:00
Երեքշաբթի 04:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 12:02, 21:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 10:00, 21:00
Մեկնություն
Երեքշաբթի 16:00, 23։00
Նոր գրքեր
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 02:00
Ոսկեփորիկ
Նախաձեռնություններ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ արտադրանք
մեր մասին
Հեղինակ` Օլյա Նուրիջանյան
Հաղորդման ժամանակացույց
Երկուշաբթի - 10:00, 22:00
Երեքշաբթի - 02:00
Կապ
olya@vem.am
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ

Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները: 

Բաժանորդագրվել
1/1
14 Նոյեմբեր Աշխարհում միակը...

«Հարությունյան» փողային-դաշնամուրային կվարտետը ստեղծվել է 2015 թվականին: Նրա կատարմամբ օպերային, բալետային ու սիմֆոնիկ ստեղծագործությունները հնչում են գործիքային հազվադեպ համադրությամբ՝ ֆլեյտայի, կլարնետի, ֆագոտի և դաշնամուրի մասնակցությամբ: Մեր զրույցը համերգների, հյուրախաղերի և նոր ձայնասկավառակի մասին է:

  • Հյուրեր՝ Գևորգ Ավետիսյան, Դավիթ Գյուլամիրյան, Նիկոլայ Պողոսյան, Լիլիթ Զաքարյան

 

1/1
1/1
07 Նոյեմբեր Տուրանդոտ երգող աղջիկը

Երիտասարդական օպերային ծրագրի մենակատար Սիրանուշ Գասպարյանն առաջին անգամ բեմ բարձրացավ Տոսկայի կերպարում. այս պատմությունը սկսվեց Գեղամ Գրիգորյանի խորհրդով և հաստատվեց Վեհափառի օրհնությամբ: Հուսանք՝ համերգային երկար տարիների մեծ փորձ ունեցող երգչուհուն առջևում սպասում է դերերը բեմում ապրելու մի նոր կյանք:

1/1
1/1
31 Հոկտեմբեր Հզոր պետության ձայնը

Ուժ, կորով, եռանդ, կազմակերպվածություն. այսպիսի հատկություններ ունեն հայ ժամանակակից արվեստի ամենաավագ փոքրիկները՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` մեր անկախության ամենամեծ նվաճումներից մեկը: Գերմանիա, Հոլանդիա, Բելգիա, Շվեյցարիա նրանց կատարած հյուրախաղերը դիվանագիտական մշակույթի կարևոր էջ են բացել: Մեր հյուրն է երգչախմբի հիմնադիր, գլխավոր խմբավար Տիգրան Հեքեքյանը:

 

1/1
1/1
24 Հոկտեմբեր Նորություն գտնելը պարզի մեջ

Նարե Կարոյանը դաշնակահարների նոր սերնդի ներկայացուցիչ է: Նա ծնվել է հայ ժամանակակից արվեստում ներդրում ունեցող ընտանիքում: Ուսումնառությունն անցել է ֆրանսիական, գերմանական, ավստրիական մանկավարժական արվեստի մերօրյա նորարարների մոտ: Եվրոպական այդ ուղին սկսվել է Պասկալ Դևուայոնի դասարանից:

1/1
1/1
17 Հոկտեմբեր Ծիրանի ձայնը

Արդեն չորս տարվա կյանք ունի «Ծիրանին», որն ազգային գործիքների ու հայ երաժիշտների ոսկե միջինը կազմող անսամբլ է: Այստեղ առանցքը ծիրանափողն է՝ դուդուկը, որը մարդկային ձայնին ամենամոտ գործիքն է: Իսկ թե ով է «Ծիրանին» ջրողն ու ինչպես է այն հնչում, կպատմեն մեր հյուրերը՝ անսամբլի գեղարվեստական ղեկավար, դուդուկահար Արտակ Ասատրյանը և մեներգչուհի Էկա Հորստկան:

 

1/1
1/1
10 Հոկտեմբեր Դու նորից եկել ես...135 տարի անց

Նիկոլ Գալանտերյանի երգերը սկսել են նոր կյանքով ապրել: Այդպիսի վերածնունդը ստացել են ուղիղ, ամուր ու հավատարիմ ծառայող երաժշտի՝ դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի նվիրվածությամբ: Կոմպոզիտորի երգարվեստում կան ճյուղեր, որոնք ցույց են տալիս՝ ինչպես կարող էր հետո զարգանալ հայկական ռոմանսը: «Այս երգերում ես լսում եմ ապագայի՝ Ալեքսեյ Հեքիմյանի, Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի երգերը»,-նշում է մեր հյուրը:

1/1
1/1
03 Հոկտեմբեր 21-րդ դարի Դանիել Երաժիշտը

Մի ամբողջ մշակութային դարաշրջանի հետ հանդիպում ստացվեց Դանիել Երաժշտի 70-ամյակին նվիրված զրույցը: Կյանքի մեծ ուղու ընթացքում առանձնանում են Տատյանա Հայրապետյանի, Ժան Տեր-Մերկերյանի, Ռոբերտ Աթայանի, Միքայել Մալունցյանի, Դավիթ Խանջյանի, Ռոբերտ Ռոժդեստվենսկու անունները: «Իմ ուսուցիչները ցույց տվեցին երաժշտության արքայության ճանապարհը»,- ասում է Դանիել Երաժիշտը: 

1/1
1/1
26 Սեպտեմբեր Գերազանց երգիչն ու բարեգործը

Ամերիկաբնակ բարիտոն Տիգրան Ժամկոչյանի նախաձեռնությամբ և անձնական ճիգերով արտերկրում 1960-ականներից հնչել է հայ երաժշտությունը։ Նա միշտ առիթից օգտվել է որոշ բաներ տեղ հասցնելու համար՝ լինի դա ամերիկյան նախագահի թե Թուրքիայի դեսպանի ընդունելության ժամանակ. «Ես սիրում եմ շարժումը, ուզում եմ օգտակար լինել իմ ազգին»:

1/1
1/1
19 Սեպտեմբեր Դեպի Հայաստան...

Ալեքսանդր Սպենդիարյանի համար Հայաստան բերող ուղիները հայ մշակույթի պատմության փայլուն անուններն էին ու նրա ժամանակակիցները՝ Հովհաննես Այվազովսկի, Վարդգես Սուրենյանց, Նիկողայոս Տիգրանյան, Ռոմանոս Մելիքյան, Սպիրիդոն Մելիքյան, Հովհաննես Թումանյան, Շերամ և այլք: Կոմպոզիտորի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Տիգրան Սարգսյանը պատմում է այդ ծանոթ ու անծանոթ հանդիպումների մասին:

1/1
1/1
12 Սեպտեմբեր Երաժշտությունը կամարեց

Կամիլա Երկանյան և Արմինե Աբաջյան… երաժիշտների ընտանիքների ժառանգներ, անհանգիստ ու երազկոտ տարբեր խառնվածներով դաշնակահարուհիներ, որոնք ներկայացնում են «Կամար» դուետը: Այսօր նրանք Բեյրութի կոնսերվատորիայի հարգված մանկավարժներ են: Հայաստանյան առաջին համերգից հետո  «Կամար» դուետը մեր հյուրն է: Զրույցի ընթացքում հնչում են Միրզոյանի, Խաչատրյանի, Մոցարտի, Սպենդիարյանի և Շուբերտի ստեղծագործությունները:

 

1/1
1/1
05 Սեպտեմբեր Դիրիժորի մտորումներ (մաս Զ)

Զավեն Վարդանյանի հետ զրույցը անթույլատրելի տեսակով արվեստագետի մասին է: Զրույցը համեմված է հավատամքի ուժ ունեցող մեջբերումներով. «Կյանքը պետք է ապրել՝ չմտածելով, թե քեզ որտեղ են տեղ հատկացնելու՝ Կոմիտասի պանթեոնում, թե քաղաքային պանթեոնում»: Եվս մեկը՝ «Գեղեցիկ է, երբ մեր կյանքն անցնում է վերցնելուց ավելի տալով ու անկատարը կատարյալ դարձնելու բուռն ցանկությամբ»: 

1/1
1/1
25 Հուլիս Սկզբնաղբյուր, սկիզբ, ծնունդ՝ «Ortus»

Ամերիկաբնակ կոմպոզիտոր Տաթև Ամիրյանը և անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը թողարկեցին համատեղ առաջին ձայնասկավառակը՝ «Ortus» խորագրով: Այս երիտասարդ կոմպոզիտորը մեծացել է մոր երգած կոմիտասյան երգերով: Նրա համար շատ կարևոր է, որ իր լսարանը մասնակից լինի իր արվեստին, լսի իր երաժշտությունը: «Ես Հայկին տեսա իմ երաժշտությունը կատարելիս... Հայկը մի նոր պատուհան բացեց դեպի իմ աշխարհը»,- խոստովանում է Տաթևը:

1/1
1/1
18 Հուլիս «Նվագախումբը, որ պիտի ստեղծվի, կստեղծվի...»

Մինչև Ալեքսանդր Սպենդիարյանը նվագախումբ ունենալու գաղափարը Հայաստանում ոչ մեկի մոտ չէր ծագել: «1920-ականների Երևանը նման էր ռոմանտիկ ժամանակաշրջանի Վայմարին, երբ սկսեցին գործել անվանի մշակութային գործիչներ: Հայաստանում այդ ռոմանտիկներից մեկը Ալեքսանդր Սպենդիարյանն էր: Նա մեծագույն նվիրումով եկավ Հայրենիք և ստեղծեց մշակութային լուրջ արժեքներ»,– գրող, հրապարակախոս Մարիետա Շահինյանի բնութագրումն է առանձնացնում մեր հյուրը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ  Տիգրան Սարգսյանը, և ավելացնում, որ  այդ արժեքներից մեկը հայկական առաջին նվագախումբն էր։

1/1
Էջ 1 2 3
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49