Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
10:00 - Ակունք (կրկնություն), 11:00 - Մեծ գաղափարներ, 12:02 - Հոգեվոր զրույցներ (ուղիղ եթեր), 14:00 - Սուրբ Գրքի ներածություն, 15:00 - Բնանկարի հայ վարպետները, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 23:00 - Սուրբ Գրքի ներածություն, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 10:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 11։00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 12:00 - Աշխարհայացք, 14:00 - Արվեստի երանգներ, 15:00 - Մեր կինոն, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Աշխարհայացք (կրկնություն), 23:00 - Արվեստի երանգներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 10:00 - Աշխարհայացք (կրկնություն), 11:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 12:00 - Հայելի, 14:00 - Սիրաքի գիրքը, 15:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Հայելի (կրկնություն), 23:00 - Սիրաքի գիրքը, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 10:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 11:00 - Մեծ գաղափարներ, 12:00 - Ոսկեփորիկ, 13:00 - Արվեստի երանգներ, 14:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 15:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 16:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 17:00 - Հայելի (կրկնություն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Ոսկեփորիկ, 23:00 - Մեծ գաղափարներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 18:00, 24:02
Երեքշաբթի 18:00, 24:02
Չորեքշաբթի 18:00, 24:02
Հինգշաբթի 18:00, 24:02
Ուրբաթ 18:00, 24:02
Շաբաթ 18:00, 24:02
Կիրակի 18:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Երեքշաբթի 12:00, 22:00
Չորեքշաբթի 10:00
Կիրակի 14:00
Ակունք
Աղոթքներ
Անակնկալ հանդիպում
Հինգշաբթի 12:00, 22:00
Ուրբաթ 10:00
Կիրակի 22:00
Աշխարհայացք
Երկուշաբթի 11:00
Հինգշաբթի 14:00, 23:00
Շաբաթ 13:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 15:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 15:00
Ուրբաթ 11:00
Շաբաթ 15:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 15:00
Կիրակի 15:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երկուշաբթի 19:00, 21:00
Երեքշաբթի 19:00, 21:00
Իմ Եկեղեցու պատմությունը
Երեքշաբթի 14։00, 23:00
Հինգշաբթի 11։00
Շաբաթ 16:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 14:00, 23:00
Երեքշաբթի 11:00
Շաբաթ 14:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 12:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայելի
Ուրբաթ 19:00, 21:00
Շաբաթ 19:00, 21:00
Կիրակի 19:00, 21:00
Հեքիաթի ժամ
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Հինգշաբթի 10:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Երեքշաբթի 10:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 15:00
Չորեքշաբթի 11:00
Շաբաթ 11:00, 23:00
Մեծ գաղափարներ
Հինգշաբթի 15:00
Մեր կինոն
Երկուշաբթի 09:00
Երեքշաբթի 09:00
Չորեքշաբթի 09:00
Հինգշաբթի 09:00
Ուրբաթ 09:00
Շաբաթ 09:00
Կիրակի 09:00
Մտորումներ
Երկուշաբթի 10:00
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 23:00
Ոսկեփորիկ
Ուրբաթ 14:00, 23:00
Սիրաքի գիրքը
Չորեքշաբթի 14:00, 23:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
Հեղինակ` Օլյա Նուրիջանյան
Հաղորդման ժամանակացույց
Երկուշաբթի - 14:00, 23:00
Երեքշաբթի - 11:00
Շաբաթ - 14:00
Կապ
olya@vem.am
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ

Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները: 

Բաժանորդագրվել
1/1
17 Սեպտեմբեր Ձոն Անահիտ Ցիցիկյանին

Ուժեղ ու վճիտ արտահայտչականություն, ջերմ հաղորդականություն ու ներգործական անմիջականություն… Կյանքի առաջին ելույթից մինչև մեծապանծ ճանապարհի վերջում մեզ թողած նրա գիտական ուսումնասիրությանը տրված գնահատականներն առանձնահատուկ շռայլությամբ են ճառագում: «Անահիտ Ցիցիկյանը փառահեղ կերպար է հայ ժամանակակից մշակույթի երկնակամարում: Տաղանդավոր ջութակահարուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, հայ կատարողական արվեստի խորը ուսումնասիրող, մանկավարժ ու հրապարակախոս, բազմակողմանի հետաքրքրությունների տեր անձնավորություն»,- գրել է երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Մարգարիտ Ռուխկյանը:

 

1/1
1/1
10 Սեպտեմբեր Երևանին՝ Դավիթ Հալաջյանից

«Լորիկ» ֆիլմում կոմպոզիտորն ամենամեղմ ու հարազատ զգացմունքներից գտնված գույներով երգում է իր սիրելի Երևանում՝ այս հեքիաթ քաղաքում, կատարվող հրաշագործությունների մասին: «Աշխատում էի նկարչի պես: Կար պատկերը, և ես իմ գանձարանից հանում էի իմ իսկ մեղեդիները»,- անկեղծանում է կինոերաժշտության հեղինակը:

1/1
1/1
03 Սեպտեմբեր Երաժշտության գանձեր Հայաստանից

2013 թվականին հայ արդի երաժշտական արվեստի անվանի գործիչներ Տիգրան Հեքեքյանի, Սոնա Հովհաննիսյանի, Սարինե Ավթանդիլյանի, Յուրի Յուզբաշյանի հոգատար ու խանդավառ ջանքերով հիմնադրվեց Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիան: Այս հասարակական կազմակերպության նախագահը կատարողական ու հասարակական անսահման գործունեություն ծավալող երիտասարդ խմբավար Քրիստինե Շերոյանն է: Նրա  ծառայության շնորհիվ հայ խմբավարական համաշխարհային ընտանիքն ապրում է ոգեշունչ տեմպով ու նպատակային հասուն  ծրագրերով: Այդպիսի նախագծերից մեկն է «Երաժշտության գանձեր. Հայաստան» խորագրով նոր ձայնասկավառակը:

 

1/1
1/1
30 Հուլիս Ճանապարհ դեպի… (մաս Բ)

Կոմպոզիտոր Վաղարշակ (Վագո) Զաքարյանի հետ զրույցի երկրորդ մասը սկսվում է մոսկովյան շրջանի հիշողությամբ. «Այս ժամանակը վերաիմաստավորելու փուլ էր: Բայց ես ուզում էի գալ տուն: Ափսոսում եմ, որ ուշ եմ վերադարձել, ափսոսում եմ, որ գնացել եմ: Ես իմ տարածքում եմ միայն ինձ զգում լիարժեք»: Շարունակենք ծանոթանալ արվեստագետին, որին մի անգամ հայտնի ալտահար Յուրի Բաշմետը զարմացած հարցրել է.«Ինչո՞ւ մենք քեզ չգիտենք»:

1/1
1/1
23 Հուլիս Բոլորս Լորիկներ ենք…

«Լորիկ»-ը դերասանի, արվեստի անտեսանելի ու զորեղ ուժի մասին նոր ֆիլմ է: Մեծ էկրանին նայելուց հետո մեզ հետ տանում ենք թատրոնի ու կինոյի, դերասանի ու մարդու, հեքիաթի ու իրականության, մանկության ու հասունության, կուրության ու պայծառացումի, կյանքի ու մահվան հարատև երկխոսության մասին մտորումներն ու հիշում մի քանի կերպարի խոսքերը. «Ների՛ր, ես իմ ձևով խաղացի քո դերը, բայց կարծես թե վատ չստացվեց» (Լորիկ)… «Ես հողին կպած աշխատավոր մարդ եմ, եղել եմ ու կմնամ: Դու` գռփող ավազակ» (Արթուրի պապը)… «Այս կյանքում սիրուց բացի ոչինչ հարկավոր չի» (մորաքույր)… Երկու Լորիկներ են մեր հյուրերը՝ ֆիլմի գաղափարի հեղինակ, սցենարի համահեղինակ, գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը և գլխավոր պրոդյուսեր, սցենարի համահեղինակ Մարտիրոս Մինասյանը:

 

1/1
1/1
16 Հուլիս Հնչյունի գույնը

Բելգիայում սովորող դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն իր երաժշտական ուղին սկսել է անվանի մանկավարժներ Շուշանիկ Բաբայանի, Սերգեյ Սարաջյանի ղեկավարությամբ, իսկ նկարելու հմտությունը ստացել է նկարչուհի տատիկից՝ Աիդա Բոյաջյանից: Այս երկու շնորհները միացել են «KNS Classical» ընկերության «Color of Sound» խորագրով առաջին ձայնասկավառակում, որը բովանդակում է Կոմիտասի «Դաշնամուրային պարեր» և Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունները: Ձայնասկավառակի թողարկմանը մասնակցելէ նաև երաժշտագետ Աստղիկ Մարտիրոսյանը:

 

1/1
1/1
09 Հուլիս Ճանապարհ դեպի…(մաս Ա)

«Հիշի´ր, որ մենք շա՜տ բան ունենք անելու». ռեժիսոր Գրիգորի Գյարդուշյանի «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմի եզրափակիչ կանչը Վաղարշակ (Վագո) Զաքարյանի համար բնաբանի արժեք կարող է ունենալ: Էդվարդ Բաղդասարյանի ու Էդվարդ Միրզոյանի մասնագիտական դպրոցն անցած կոմպոզիտորի ստեղծագործական կյանքում ու ընդհանրապես մշակութային ասպարեզում իրականացված յուրաքանչյուր գործ խմորիչի ներուժ ունի: Մեր զրույցի առաջին մասում հնչում են հատվածներ կոմպոզիտորի «Ռիչերկար»-ից, դաշնամուրային սոնատից, մենանվագ թավջութակի համար «Verbo Primo»-ից և «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» կինոերաժշտությունից:

 

1/1
1/1
02 Հուլիս «Զանգեր»-ը երգող աղջնակը

Մի անգամ Ռոբերտ Ամիրխանյանի համերգի ժամանակ երաժշտագետ Մհեր Նավոյանը «լսեց», որ մինչ այդ միայն աշխարհիկ երգեր կատարող Սեդան լավ հոգևոր երկացանկ կերգի… «Արևիկ» անսամբլի մենակատար, Ռոբերտ Ամիրխանյանի երգերի դասական կատարող ու Գեղարդավանքի երգեցիկ խմբի թավշյա հենարան – այսպիսին է գերմանաբնակ երգչուհի Սեդա Ամիր-Կարայանի ստեղծագործական կյանքի առաջին շրջանի ընթացքը:

 

1/1
1/1
25 Հունիս Ուժեղ դաշնակահարը

Արմեն Ահարոնյանը սովորել է Յակով Զարգարյանի ու Գեորգի Սարաջյանի դաշնամուրային դասարաններում: Երբ երիտասարդ ու շատերից տարբերվող երաժշտի նվագը լսել է Առնո Բաբաջանյանը, եզրակացրել է. «Դու հեռու կգնաս»: 1980 թվականից մեր հյուրը հեռվում է. նրա կյանքը միացել է ամերիկյան բազմերանգ մայրուղուն և բաբախում է այդ երկրի երաժշտական ռիթմերով: 2018 թվականին կլինի համերգային վերադարձ. դաշնակահարի ելույթները տեղի կունենան Երևանում և Ստեփանակերտում:

1/1
1/1
18 Հունիս Հայկական կոնտրալտոն Բախի երկրում

Սեդա Ամիր-Կարայանն այսօր գերմանական երաժշտական կյանքի ամենալուրջ համերգների սպասված երգչուհի է: Նա ելույթ է ունենում Բեռլինի ու Քյոլնի ֆիլհարմոնիաներում, Շտուտգարտի, Ռեյնգաուի երաժշտական փառատոններում ու Գերմանիայի հոգևոր ու աշխարհիկ պատմական  համերգասրահներում: Մեր զրույցի առաջին մասում հնչում են հատվածներ Գաբրիել Ֆորեի, Ֆիլիպ Էմանուել Բախի, Ֆրանց Շուբերտի ու Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից:

1/1
1/1
11 Հունիս Փողային ապոթեոզ

Հայ մշակույթի պատմության մեջ փողային երաժշտության կատարողական ու ստեղծագործական ամենացայտուն ավանդույթը կապված է Ալեքսանդր Հարությունյանի անվան հետ, և նրա կատարած յուրաքանչյուր քայլն ուղղված էր ապագային: Դրա վկայություններից մեկն է 2018 թվականի հունիսի 12-ից 15-ը կայանալիք Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնը: Կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործական ժառանգության այս ասպարեզի մասին ենք զրուցում նրա դստեր՝ դաշնակահար Նարինե Հարությունյանի հետ:

 

1/1
1/1
04 Հունիս Մասիսի ձայնը

Ծանոթանում ենք բեռլինաբնակ տենոր, ստեղծագործող Մասիս Առաքելյանի հետ: Երևանյան նրա մենահամերգը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում է հունիսի 10-ին՝ ժամը 19-ին: Երևանի 2800-ամյակին նվիրված երեկոյի մուտքն ազատ է լինելու: Ծրագրում Կոմիտասի 9 երգն է, Ռոբերտ Շումանի «Պոետի սերը» շարքն ու երգչի սեփական ստեղծագործությունները: Չզարմանաք, որ հանկարծ լսեք այդ երեք հեղինակների երգերը՝ փոխեփոխ հաջորդականությամբ. դա երգչի մտահղացումն է:

 

1/1
1/1
28 Մայիս Տաճար դարձած երգչախումբ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը՝ մեր քայլող դեսպանները, 2018-ի գարնանը փառատոնային ու համերգային ելույթներ ունեցան Գերմանիայում, Չեխիայում, Վրաստանում: Նոր ու հիացած ունկնդիրը բացականչում էր. «Եթե սա հայ երեխաներ են, ապա ինչպիսի՜ ծնողներ ու երկիր նրանք կունենան»,- նշում է մեր հյուրը՝ երգչախմբի գլխավոր խմբավար Տիգրան Հեքեքյանը, ու մեզ հետ կիսում մարդկային հարաբերությունների հրավառության այդ օրերի տպավորութունները:

 

1/1
1/1
21 Մայիս Հասկաքաղ. Միհրան Թումաճան (1890-1973)

Այսպես է կոչվում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի 2018 թվականի ժամանակավոր ցուցադրությունը: Մինչև դեկտեմբեր յուրաքանչյուր այցելու կլուսավորվի Կոմիտասի հինգ սաներից մեկի` Միհրան Թումաճանի՝ հայ մշակույթի ազնվափայլ ու բարեխիղճ մշակի, գերագույն ուժի տեր մարդու անձով ու գործով: Մեր հյուրերն են ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրյանը և գիտական խորհրդատու, ցուցանմուշների պատկերագրքի ու գիտական հոդվածների պատասխանատու խմբագիր Գայանե Ամիրաղյանը: Զրույցի ընթացքում հնչում է մի քանի կատարում գրքին կից ձայնասկավառակից:

1/1
1/1
14 Մայիս Ինը քայլ՝ Գլուկից Վագներ

«Կոմիտաս» հրատարակչությունը մի քանի ամիս առաջ լույս էր ընծայել Երևանյան կոնսերվատորիայի դոցենտ, դաշնակահար Նաիրա Խաչատրյանի՝ չորս ձեռքի համար դաշնամուրային մշակումների՝ «Քայլերգեր օպերաներից» խորագրով նոր ժողովածուն: Մեր հյուրը՝ Նաիրա Խաչատրյանը, նշում է, որ հրատարակչի` Ռուզաննա Եսայանի հետ միշտ բուռն քննարկումներ են ունեցել, միասին նվագել են, փորձել են՝ արդյոք հարմա՞ր է: Հաղորդման ընթացքում հնչում են Նաիրա Խաչատրյանի ու Նարինե Ենգիբարյանի կատարումները:

 

1/1
1/1
07 Մայիս Ձեզ համար եմ նվագում

2018 թվականին Յեհուդի Մենուհինի անվան երիտասարդ ջութակահարների մրցույթում  առաջին մրցանակի է արժանացել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող, Էդուարդ Թադևոսյանի մասնագիտական դասարանը ներկայացնող Դիանա Ադամյանը: Երիտասարդ երաժշտի վերջին տարիների մրցութային ու համերգային ելույթների բազմաթիվ հաջողություններից հետո այս մեկն ամենահեղինակավորն է: Զրույցի ընթացքում հնչում են Ժնևում կայացած մրցույթի տարբեր փուլերի կատարումներից, այդ թվում՝ հատվածներ Բրուխի կոնցերտից, Բեթհովենի թիվ 4 լարային կվարտետից, Կլարտագի (Klartag)՝ հատուկ մրցույթի համար գրված ստեղծագործությունից և Կրեյսլերի «Վիեննական մանրանվագը»:

1/1
1/1
30 Ապրիլ Քանոնի ազնվական երանգը

Անժելա Աթաբեկյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայկական քանոնի կատարողական և մանկավարժական արվեստում ստեղծված հզոր շարժման դասականն է: Նրանից սկսվում է հայկական քանոնի ամենազորեղ ու քնարական ուղին: «Կյանքն առանց քանոնի չեմ պատկերացնում»,- խոստովանում է մեր հյուրը` 2018 թվականի հոբելյարը:

1/1
1/1
23 Ապրիլ Կանայք և Իսպանիան

Դաշնակահար Սոֆյա Մելիքյանի կատարմամբ ծանոթ ու նոր ստեղծագործությունները ստանում են իմաստուն ու հասկանալի մեկնաբանում: 2018-ին նա թողարկել է «Women» և «Spanish Piano Music» ալբոմները: Այստեղ Գուբայդուլինայի, Գրանադոսի, Չթչյանի երկացանկային օպուսները հնչում են խիստ անհատական ձեռագրով: Դրանց կողքին կատարողական թարմ  ավանդույթ ստեղծող գործերն են:

 

1/1
1/1
16 Ապրիլ 165 տարի առաջ

«Քրիստափոր Կարա-Մուրզային ժամանակակիցները անվանել են «Շրջուն դպրոց»: Նա  ստեղծում էր շարժում հօգուտ քառաձայն երգեցողության, պատրաստում էր սեր մայրենի լեզվի նկատմամբ, տարածում էր ժողովրդական երգը, ներշնչում էր հարգանք դեպի ժողովրդական երաժշտական ստեղծագործությունը»,- գրել է երաժշտագետ Մաթևոս Մուրադյանը: Թողարկումը հիշեցնում է հայ կոմպոզիտորական դպրոցի ավագ դասականներից մեկի՝ Կարա-Մուրզայի հոբելյանին նվիրված ակնարկը:

1/1
1/1
09 Ապրիլ Սերնդափոխության սկիզբ

Մարտի 17-23-ը  կայացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնի հիմնադիր Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան երիտասարդ կոնցերտմայստերների հանրապետական վեցերորդ մրցույթը: Հայ կոնցերտմայստերական դպրոցի նոր սերունդն այս անգամ ներկայացել էր ծանրակշիռ ներուժով: Դրա մասին են վկայում հաղթողները, որոնցից երկուսը մեր հյուրերն են՝ Մարտին Շահբազյանը (I մրցանակ) և Տիգրան Պետրոսյանը (II մրցանակ): Թողարկման ընթացքում հնչում են մրցութային ելույթները, այդ թվում՝ Սպեդիարյանի, Մուսորգսկու, Մալերի, Վերդիի, Դեբյուսիի, Ռախմանինովի ստեղծագործությունները:

 

1/1
1/1
02 Ապրիլ Վարպետ մանկավարժի երկհատորյակը

Տարբեր ոճերի, ժամանակների գործերը նվագելիս դուդուկը պետք է ենթարկել տվյալ ստեղծագործության գեղարվեստական կանոններին: Հայ երաժշտական արվեստի վաստակավոր գործիչ դուդուկահար Գեորգի Մինասյանի նոր հրատարակված ձեռնարկի մասին զրուցում ենք նրա սաների՝ Արտակ Ասատրյանի և Գեորգի Մինասյան-կրտսերի հետ: «Ինչքան ուսումնասիրում եմ համաշխարհային երաժշտությունը, այնքան հասկանում եմ Նարեկացու տաղերի տիեզերական արժեքը»,- ասում է Արտակ Ասատրյանը: Թողարկման ընթացքում կհնչեն Կոմիտասի, Ա. Վիվալդիի, Ռ. Ամիրխանյանի, Վ. Ա. Մոցարտի ստեղծագործությունների փոխադրումները, որ հնչել են քրեստոմատիայի շնորհանդեսի ժամանակ:

1/1
1/1
26 Մարտ Կոմիտաս. անգլիական արձագանք

«Զուլալությամբ արբեցած», «Անսպասելի մոդեռնիզմ», «Հնամենի և զարմանալի»… այսպիսի խորագրերով են պատասխանել գերմանական ամենալուրջ պարբերականները ECM Records-ի թողարկած «Կոմիտաս. Յոթ երգ» ձայնասկավառակի ծննդին: Կատարումները հնչում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Լուսինե Գրիգորյանի մեկնաբանմամբ: Այս ալբոմին հոդվածի ու հարցազրույցի ձևով անդրադարձել են նաև անգլիական պարբերականները՝ «Gramophone»-ը և «BBC Music»-ը:

 

1/1
1/1
19 Մարտ Սովետական պրիմադոննան

«Մոսկվայում ծնված, ռուսական կրթօջախներում դաստիարակված և մանկությունից ռուսական ու համաշխարհային երաժշտական արվեստին հաղորդակից երգչուհին մոր կաթի հետ տոգորվել է իր էթնիկ նախնիների մշակույթով, իր ստեղծագործական ամբողջ կյանքում զբաղվել դրա բարի հանրահռչակմամբ»,– գրել է հայտնի երգիչ Սերգեյ Յակովենկոն: Խորհրդահայ վոկալ կամերային արվեստի ադամանդի՝ Զարուհի Դոլուխանյանի ծննդյան 100-ամյակին է նվիրված այս ակնարկը:

1/1
1/1
12 Մարտ Արտաշես Մկրտչյան. ջութակն իբրև կյանքի նպատակ

«Արվեստագետը և մարդու նկարագիրը շատ սերտ կապի մեջ են միմյանց հետ»: Կատարողական ու մանկավարժական հաստատուն ձեռագրով է առանձնանում վառ անհատականությամբ օժտված ջութակահար Արտաշես Մկրտչյանի արվեստը:

 

1/1
Էջ 1 2 3 4 5
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49