Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Գրական ընտրանի, 11:00 - Մեր կինոն, 12:02 - Հոգեվոր զրույցներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Արվեստի երանգներ, 11:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 12:00 - Երաժշտական կամուրջ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 23:00 - Արվեստի երանգներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 23:00 - Երաժշտական կամուրջ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Հոգեվոր զրույցներ, 12։00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 13:00 - Գրական ընտրանի, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 17։00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 23:00 - Մեր կինոն,
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Հինգշաբթի 10:00, 23:00
Կիրակի 23:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Հինգշաբթի 12:00
Ուրբաթ 23:00
Երաժշտական կամուրջ
Երեքշաբթի 10:00
Ուրբաթ 22:00
Շաբաթ 15:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 12։00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Հինգշաբթի 11:00, 22:00
Շաբաթ 17։00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հարցեր քահանային
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Մեծ գաղափարներ
Չորեքշաբթի 11:00
Շաբաթ 23:00
Մեր կինոն
Երեքշաբթի 12:00, 23:00
Կիրակի 16:00
Մտորումներ
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Երեքշաբթի 11:00, 22:00
Կիրակի 15:00
Տաղարան
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
Հեղինակ` Օլյա Նուրիջանյան
Հաղորդման ժամանակացույց
Երկուշաբթի - 23:00, 10:00
Շաբաթ - 12։00
Կապ
olya@vem.am
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ

Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները: 

Բաժանորդագրվել
1/1
09 Սեպտեմբեր Գործիչ Էդգար Հովհաննիսյանը

Կյանքի տարբեր շրջաններում նա եղել է կոնսերվատորիայի ռեկտորը, Օպերային թատրոնի ղեկավարը, Հեռուստատեսության պետական կոմիտեի երաժշտության գծով գեղարվեստական ղեկավարը, Ժողովրդական երգի ու պարի անսամբլի, Հայհամերգի գեղարվեստական ղեկավարը և այլն: Էդգար Հովհաննիսյանն ազգայինի դիմագիծ ուներ թե իր ստեղծագործությամբ, թե հասարակական գործունեությամբ: Երաժշտագետ Ծովինար Մովսիսյանը հիշում է ավագ ժամանակակցի կյանքի առանձին էջերը:

 

1/1
1/1
02 Սեպտեմբեր Կյանքը կինոյի հետ

Յուրի Հարությունյանը հայկական կինոյի պատմության անբաժան մասնիկներից մեկն է: Նրա երաժշտությունը հնչում է շուրջ 80 կինոնկարներում: Կոմպոզիտորի 70-ամյակի առթիվ հրատարակվել էր երաժշտագետ Ծովինար Մովսիսյանի «Կյանքի զուգահեռականներ» մենագրությունը: Հեղինակի և գրքի հերոսի հետ զրույցի վերահեռարձակումը նվիրվում է կոմպոզիտորի հիշատակին:

 

1/1
1/1
26 Օգոստոս Ձոն Անահիտ Ցիցիկյանին

Նրա գործունեությանը տրված գնահատականները՝ սկսած նրա առաջին ելույթից մինչև մեծապանծ ճանապարհի վերջում մեզ թողնված նրա գիտական ուսումնասիրությունը, առանձնահատուկ շռայլությամբ են ճառագում: «Անահիտ Ցիցիկյանը փառահեղ կերպար է հայ ժամանակակից մշակույթի երկնակամարում: Տաղանդավոր ջութակահարուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, հայ կատարողական արվեստի խոր ուսումնասիրող, մանկավարժ ու հրապարակախոս, բազմակողմանի հետաքրքրությունների տեր անձնավորություն»,- գրել է երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Մարգարիտ Ռուխկյանը:

 

1/1
1/1
19 Օգոստոս Կյանքը պոլիֆոնիայի կանոններով

20-րդ դարի երկրորդ կեսի հայ երաժշտական մշակույթի հսկաներից մեկն է Գայանե Չեբոտարյանը: Երաժիշտ, որի մեջ ներդաշնակորեն մեկտեղվում են կոմպոզիտորը և հետազոտողը, հրապարակախոսը և դաշնակահարը, մանկավարժը և երաժշտահասարակական գործիչը: «Իմ ձեռքի տակով են անցել սովետահայ այն բոլոր կոմպոզիտորներն ու երաժշտագետները, ովքեր իմ դասավանդման տարիներին սովորել են Երևանում»,- հիշում էր մեծ մանկավարժը:

 

1/1
1/1
12 Օգոստոս Դիրիժորական արևածագը

Կոնստանտին Սարաջևը 20-րդ դարի հայ երաժշտական մշակույթի ամենահնչեղ ու գործուն հսկաներից է: Նա խորհրդային և հայ դիրիժորական, մանկավարժական արվեստի կառուցող ու անվիճելի չափանիշ է:

 

1/1
1/1
05 Օգոստոս Հոգատար ու բարեկիրթ

Դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ, գիտնական, երաժշտահասարակական գործիչ ու զինվորական կամրջաշինարար Գևորգ Բուդաղյանը կանգնած է հայրենական կոնսերվատորիայի, օպերային թատրոնի, արվեստի ինստիտուտի հաստատման հիմքում: Նրա մեծ գործի գլխավոր ճանապարհը սկսվեց Կոնստանտին Սարաջևի որոշիչ ներկայությամբ ու պսակվեց Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության հիմնարար հանրահռչակմամբ:

1/1
1/1
29 Հուլիս Նա տեսնում էր անսահմանությունը

Էդուարդ Տեր-Ղազարյանի ստեղծած աշխատանքները դարձել են աշխարհի ութերորդ հրաշալիքը: Նա քանդակում ու նկարում էր բրնձի, շաքարավազի հատիկի, մազի վրա:  Միկրոքանդակագործի, ալտահարի, նկարչի՝ և երաժշտական գործիքների հմուտ վարպետի բոլոր մասնագիտությունները նրա կյանքի երջանկությունն էին, իսկ ստեղծած լարային գործիքները՝ հայ և համաշխարհային պատմության անցյալը ներկա դարձնելու հրաշագործություններ:

 

1/1
1/1
22 Հուլիս Մեծ արվեստի հոմանիշ

Ջութակի հայկական դպրոցի ու հայ լարային կվարտետի հիմնադիրներից է Ավետ Գաբրիելյանը (1899 - 1983): Մեծագույն ջութակահարը ծնվել է Անիի հայերի ժառանգների բնակավայր դարձած Դոնի Նախիջևանում: Երաժշտության նրա առաջին ուսուցիչը վարժարանի երգի դասատու Գևորգ Չորեքչյանն էր՝ ապագա Գևորգ Զ կաթողիկոսը: 1923 թվականին Ավետ Գաբրիելյանը դարձել է Կոմիտասի անվան առաջին հայկական կվարտետի հիմնադիրներից մեկը: Լսենք մեծ ջութակահարին նվիրված ակնարկը:

 

1/1
1/1
15 Հուլիս Պավել Լիսիցյան

Ակնարկը նվիրված է Խորհրդային Միության թիվ մեկ բարիտոն, Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի ականավոր արտիստ ու մանկավարժ Պավել Լիսիցյանի կյանքին ու ստեղծագործությանը: Այստեղ են հայրական ընտանիքի հուշերը, ուսումնառության տարբեր տարիների փորձությունները, մասնակցությունը Հայրենական պատերազմին, համաշխարհային ճանաչման մասին վկայող դրվագները:

 

1/1
1/3
08 Հուլիս Ես կլինեմ այստեղ…

Հասմիկ Գրիգորյանի երաժշտական տաղանդը ծնվել է հայ-լիտվական շքեղ օպերային դուետից: Ամենալուրջ մրցանակներն ունեցող արտիստը խոստովանում է, որ իր օպերային իսկական կարիերան հիմա է սկսվում: Մենք այդ վերելքի ականատեսն էինք. Երևանյան օպերային առաջին փառատոնը բացվեց Բատերֆլայի, Մանոն Լեսկոյի և Տատյանայի մեներգերի նրա համերգային կատարումներով: «Իմ օպերային աշխարհի ամբողջ էությունը Բատերֆլայն է»,-ընդգծում է «Վեմի» թանկագին հյուրն ու բարեկամը:

 

1/3
2/3
3/3
1/1
01 Հուլիս Ամենաավագը

Վաստակաշատ դիրիժոր Յուրի Դավթյանը բազմապատկել է մեր օպերային թատրոնի փառքն ու պատիվը, հայրենիքում ու նրա սահմաններից դուրս ստեղծել սիմֆոնիկ կատարողական ամուր ավանդույթ: Մինչ օրս  նրա կյանքի մի անբաժան մասը մանկավարժությունն է: Մեր հյուրի վարպետությունը սկիզբ է առել 60 տարվա խորքից՝ անցնելով Կոնստանտին Սարաջևի ու Միքայել Թավրիզյանի բովով:

 

1/1
1/1
24 Հունիս Սովետական պրիմադոննան

«Մոսկվայում ծնված, ռուսական կրթօջախներում դաստիարակված և մանկությունից ռուսական ու համաշխարհային երաժշտական արվեստին հաղորդակից երգչուհին մոր կաթի հետ տոգորվել է իր էթնիկ նախնիների մշակույթով, իր ստեղծագործական ամբողջ կյանքում զբաղվել դրա բարի հանրահռչակմամբ»,– գրել է հայտնի երգիչ Սերգեյ Յակովենկոն: Այս ակնարկը նվիրված է խորհրդահայ վոկալ կամերային արվեստի ադամանդ Զարուհի Դոլուխանյանին:

 

1/1
1/1
17 Հունիս Եթե Աստվածամայրը երգեր…

Յուրաքանչյուր ազգային մշակույթ ունի հնչյունավորված մշակույթ. Լուսինե Զաքարյանն այդպիսի մշակույթի խորհրդանիշ է հայ նորագույն երաժշտակատարողական արվեստում: «Նա հայտնվեց, որպեսզի հասկանալի դարձնի բառարանում ննջող «հոգևոր» բառը»,- գրել էր Սիլվա Կապուտիկյանը:

 

1/1
1/1
10 Հունիս Թավջութակի գեղեցիկ ձայն

«Դուք ունեք ադամանդ ձայն և Դուք հիանալի Կարմեն եք: Շարունակեք երգել»,- Թերեզա Բերգանցայից այսպիսի մաղթանքներ է ստացել մեր հյուրը` Ջուլիետ Գալստյանը: Նրա անունն արտասահմանյան վոկալ կատարողական արվեստում շուրջ 20 տարվա պատմություն ունի: Նախկինում սոպրանո, այսօր մեցո-սոպրանո ձայնով երգչուհին ապրում է արտիստական երկրորդ երիտասարդությունը:

1/1
1/1
03 Հունիս Այնտեղ՝ երկնքում…

Արաքս Դավթյան: Նա դարձավ արվեստի բարձրագույն մարմնավորողներից: Նա մտավորականի, երգչուհու, մարդու և  քաղաքացու վեհ օրինակ էր:

 

1/1
1/1
27 Մայիս Նարեկացին ամենաժամանակակից կոմպոզիտորն է

Դաշնակահար Հայկ Մելիքյանը «Վեմ» ռադիոկայանին առաջին հարցազրույցը տվեց 2010 թվականին: Պատանի երաժիշտը դեռ թողարկել էր 2 ձայնասկավառակ, միշտ որոնող արտիստն իր մտահղացմամբ սկսել էր համերգային «1900+» նախագիծը, վիրտուոզ դաշնակահարը նվագախմբերի հետ հազվադեպ էր ելույթներ ունենում, իսկ նրա համերգային ծրագրերի սպասված հատվածն էր երրորդ՝ իմպրովիզացիաների բաժինը…

 

1/1
1/1
20 Մայիս Տոն, որը շարունակվում է մինչ օրս

Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը հայ երաժշտության պատմության մեջ այս գործիքի համար գրված խոշոր ժանրի առաջին օրինակն է: Ջութակի համար խոշոր կտավի գործ գրելու միտքը երիտասարդ կոմպոզիտորին տվել էր Ավետ Գաբրիելյանը՝ Կոմիտասի անվան լարային կվարտետի հիմնադիրը, ժամանակի ականավոր ջութակահար ու Խաչատրյանի վաղեմի բարեկամ: Վառ հետք էր թողել նաև 1936-ին խորհրդային համամիութենական մրցույթում հաղթած, դեռ երիտասարդ Դավիդ Օյստրախի կատարումը:

 

1/1
1/1
13 Մայիս Մեծ վրձնով երաժիշտը

Գրիգոր Եղիազարյանն իր ժամանակի երաժշտության նահապետն էր ու հայ կոմպոզիտորական արվեստի ուսուցիչը: Նրա ամեն մի նոր գործ նոր գյուտ էր: Նրա արվեստի գաղափարը կյանքի հաղթանակն է ու հայրենիքի վերածնունդը: Նորարար կոմպոզիտորը հայ սիմֆոնիկ երաժշտության մեջ հիմնել է նոր ավանդույթ՝ հաստատելով էպիկական-պատկերային սիմֆոնիզմը:

 

1/1
1/1
06 Մայիս Պատերազմի իսկական մասնակիցը

«Եթե Երկրորդ աշխարհամարտում գերմանացիները վերցնեին Ստալինգրադը՝ թուրքերը մտնելու էին Անդրկովկաս, և Հայաստանի անունը վերջնականապես ջնջվելու էր աշխարհի քարտեզից: Մենք պաշտպանում էինք մե՛ր հայրենիքը, Հայաստանը»,- ասում էր 7-րդ զենիթային-գնդացրային գումարտակի մարտիկ ու հայ երաժշտական մշակույթում ազնվականության խորհրդանիշ Ղազարոս Սարյանը:

 

1/1
1/1
29 Ապրիլ Նա գիտի մեղեդի ստեղծել

Վլադիլեն Բալյան… Լենինականի երաժշտական ուսումնարանի տնօրեն, Երևանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն, Հայաստանի ռադիոկոմիտեի երաժշտական խմբագրության առաջին գլխավոր խմբագիր, համերգային կազմակերպության` Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար, Հայֆիլհարմոնիայի տնօրեն ու Ալ. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն… Իսկ իր կյանքի ամենագլխավոր գործը համարում է իր իսկ գաղափարի` Մարտիրոս Սարյանի «Հայաստան» վիտրաժի ստեղծման իրականացումը:

 

1/1
1/1
22 Ապրիլ Հայրենի շնչով երգիչը

Գրիգոր Հախինյանը հայ կոմպոզիտորական դպրոցում առանձնանում է ազգային այնպիսի կերտվածքով, որի մեջ ամեն ինչ բնական էր ու անկեղծ: Նրա խոշոր ու համարձակ գրիչը ոգեշնչվում էր իր հայրենի երկրի պատմության, բնության, մշակույթի տպավորիչ կերպարներով:

1/1
1/1
15 Ապրիլ Բախ. «Պասիոններ»: Դիրիժորական հայացք

«Մեր խնդիրն է գտնել բանալին, որ մոտենանք Բախի հումանիզմին, շփվենք ու մաքրվենք: Յոհան Սեբաստիան Բախի «Պասիոնները» համաշխարհային երաժշտության ամենամարդասիրական հուշարձաններն են»: Հայ կատարողական արվեստի պատմության ընթացքում այս ստեղծագործությունները հնչել են դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ: Նա մեր երաժշտական մշակույթի արժանապատվությունը բարձր պահող արվեստագետներից է:

 

1/1
1/1
08 Ապրիլ Երգիչ Կոմիտասը

Կոմիտասի ձայնով ամբողջ ժողովուրդն է արտահայտվում: Նա օրինականացրեց հայկական երգերի կատարման սկզբունքները: Ակնարկում ներառել ենք նաև Կոմիտասի 10 պատվիրանները երգեցողության արվեստի համար: Նա ուշադրություն էր դարձնում խոսքի ճիշտ արտասանությանը, խոսքի և երաժշտության սերտ կապին: Ըստ Կոմիտասի՝ խոսքը՝ մտքի, իսկ երաժշտական ձայնը՝ զգացմունքի արտահայտությունն է:

 

1/1
1/1
01 Ապրիլ Երկու Կոմիտասական

Հանճարները հաճախ են ներշնչվել միմյանցով: Հայ մշակույթի համար Կոմիտասն այդպիսի խթան ու լիցք է: Եղիշե Չարենցը որդիական սիրով ու հավատացյալի երկյուղածությամբ է վերաբերվել Կոմիտասին, իսկ Մարտիրոս Սարյանը  նրա հանդեպ պաշտամունքի հասնող սեր է ունեցել՝ ասելով, որ Կոմիտասին սիրելը քիչ է, պետք է միշտ լսել:

 

1/1
Էջ 1 2 3 4 5 6 7
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49