Շաբաթ - 10:00
Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Տ. Շահե վրդ. Անանյան



- Հյուր՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Ինչպես ճանաչել Հուդայի համբույրը միջանձնային և միջհասարակական հարաբերություններում: Ինչպես են հասունանում ուրացումը, դավաճանությունը, մատնությունը: Ինչու Քրիստոսին մատնողը պիտի Նրա աշակերտների միջից լիներ: Կարո՞ղ էր Հուդան ներում գտնել, եթե ներում հայցեր:



- Տ. Առնակ քհն. Հարությունյան
Այս հին արտահայտությունը, որ հետագայում միջազգային կիրառում ստացավ, կարելի՞ է զուգահեռել աստվածաշնչյան իրողությունների և ճշմարտության հետ: Սուրբգրային ինչ օրինակներ ունենք, որտեղ ակնհայտ երևում է, որ Աստված թույլ է տալիս, որ մեծամասնության ցանկությամբ լինի: Երբ է բազմության ձայնը համընկնում Աստծո կամքին և երբ՝ ոչ: Ինչպես անել, որ արդի հասարակական գործընթացներում աստվածային կամքով հասարակություններ ձևավորվեն և նրանց ձայնն Աստծո ձայնին համահունչ լինի:



- Հյուր՝ Տ. Առնակ քհն. Հարությունյան
Դժվար չէ՞ ապրել մի հեռանկարով, որ ցանկացած բան, ինչ անում ենք՝ վատ կամ լավ, մի օր հայտնի է դառնալու: Ինչու են մարդկային դատաստանները նախորդում աստվածային դատաստանին: Ինչը տրված չէ մարդուն դատել, այլ միայն Աստծուն: Մարդը բնույթով փառասեր և անձնասեր էակ է, սիրում է արածի գնահատականը ստանալ անմիջապես, և ահա պարզվում է, որ ամեն ինչ ծածուկ է պետք պահել, մինչև գա ծածկագետը և հայտնի դարձնի ամեն ծածուկ բան: Ինչպե՞ս համբերել:



- Հյուր՝ Տ. Առնակ քհն. Հարությունյան
Ով է մարդն Աստծո համար: Ինչու է Աստված նրան հիշում, հոգ տանում նրա մասին: Ինչու են ոմանք ասում, որ մարդն Աստծո չհաջողված նախագիծն է: Ինչու Աստծո անգամ մարդանալը, խաչվելը, մեռնելն ու հարություն առնելը մարդկային կամարտահայտության մեջ մեծ հաշվով շատ բան չփոխեց, և ինչու են կանչվածները բազմաթիվ և ընտրվածները՝ սակավ:



- Հյուր՝ Տ. Ղազար քհն. Պետրոսյան
Ովքեր են փոքրերը քրիստոնեական եզրաբանությամբ. արդյո՞ք խոսքը միայն մանուկների մասին է: Ինչ հասկանալ գայթակղություն ասվածի տակ: Գայթակղեցնողները և գայթակղությունները միայն եկեղեցուց դո՞ւրս կարող են լինել, թե՞ նաև եկեղեցու ներսում:



- Հյուր՝ Տ. Առնակ քհն. Հարությունյան
Ինչի համար է համայնքը, մանավանդ որ ընդունված է այսօր ասել, որ հավատը, դավանանքը յուրաքանչյուր մարդու անձնական գործն է: Ինչպես է համայնք հավաքվում: Համայնքի ներսում ինչպես են որոշվում, բարձրաձայնվում և լուծում ստանում առկա խնդիրները: Համայնքի ներսում առկա խնդիրներն արդյո՞ք ճիշտ է համայնքից դուրս տարածելը և համայնքից դուրս լուծումներ փնտրելը:



- Հյուր՝ Տ. Միքայել քհն. Նուրիջանյան
Ով է այդ ուրիշը, որի ծառային դատելու իրավունքը չունենք: Արդյո՞ք այս միտքը միայն հոգևոր ընտանիքին չի վերաբերում, քրիստոնեական համայնքին, որտեղ կարող են լինել հավատի մեջ զորեղներ և տկարներ: Եվ ընդհանրապես ինչպիսին պիտի լինի տկարների և զորեղների հարաբերությունը:



- Հյուր՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Ինչու է Աստված սեր: Ինչով են տարբերվում մարդկային և աստվածային սերերը: Եթե Աստված սեր է, ինչպես կարող է նաև դատավոր, դժոխքի մատնող և վրեժխնդիր լինել: Արդարադատությունն ու սերը արդյո՞ք հակոտնյաներ չեն: Երկնային արքայությունում արդյո՞ք սերը միակ գործառույթը չի լինելու այնտեղ բնակվողների համար: Ինչպես հասնել աստվածային սիրուն մարդկային տկար մարմնի մեջ:



- Հյուր՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Ինչու է այդքան հեշտ դիմացինին դատելը, չներելը, չհամբերելը, չհանդուրժելը, իսկ դրանց հակառակ գործողությունները մեծ զրկանքների և հոգևոր ճգնությունների արդյունքում են հաճախ ձեռք բերվում: Շատերն առավել վախենում են շրջապատի դատաստանից, քան Աստծո: Ինչո՞ւ: Մյուս կողմից էլ՝ մենք վախենում են մարդուն ցույց տալ նրա սխալը՝ ասելով, թե՝ ես ո՞վ եմ, որ դատեմ նրան: Սա մեզ մյուս ծայրահեղության մեջ չի՞ գցում արդյոք:



- Հյուր՝ Տ. Միքայել քհն. Նուրիջանյան
Որպեսզի հասկանանք, թե որտեղ է Եկեղեցին և որտեղ պիտի լինի, թերևս նախ պետք է հարցնել՝ ինչ է կամ ովքեր են Եկեղեցին: Ինչու են հիմնականում այս հարցը տալիս մարդիկ, ովքեր եկեղեցի չեն հաճախում, չկան համայնքային կյանքում, պատարագներին անտեղյակ և անմասնակից են: Ինչու են հենց նրանք քննադատում Եկեղեցուն: Որտեղ է իրականում Եկեղեցին, և որտեղ պետք չէ նրան փնտրել:



- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան
Ինչու է միասեռականության ախտը Սուրբ Գիրքը դասում անբնական կրքերի շարքը: Ինչու են այսօր շատ բողոքական հարանվանություններ այլ կերպ մեկնաբանում սոդոմգոմորյան պատմությունը՝ իր պատճառահետևանքային կապերով: Ինչու է քրիստոնեական քաղաքակրթության հիմքի վրա խարսխված արևմտյան աշխարհն այսօր գրկաբաց ընդունում և որպես մարդու կամընտրություն ամրագրում միասեռականությունը: Ինչպես ապրել և երեխաներ մեծացնել այսպիսի իրավունքներ ամրագրող աշխարհում:



- Հյուր՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Ինչու Հոգեգալուստը եղավ Տիրոջ համբարձումից հետո, և ինչու Տերը նախապես տեղեկացրեց այդ մասին: Սուրբ Հոգին ինչպե՞ս հեղվեց։ Արդյո՞ք միայն առաքյալների վրա հեղվեց, և ի՞նչ տվեց Սուրբ Հոգու հեղումը նրանց:



- Հյուր՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Ինչու Հոգեգալուստը եղավ Տիրոջ համբարձումից հետո, և ինչու Տերը նախապես տեղեկացրեց այդ մասին: Սուրբ Հոգին ինչպե՞ս հեղվեց։ Արդյո՞ք միայն առաքյալների վրա հեղվեց, և ի՞նչ տվեց Սուրբ Հոգու հեղումը նրանց:



- Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Հոգևոր կյանքով ապրող մարդը ո՞վ է: Ի՞նչն է կարևոր հոգևոր կյանքում: Ի՞նչն է կորցնում իր կարևորությունը հոգևոր ակնոցով: Ի՞նչն է կարևորում մարդը կյանքում Աստծուն չգտած վիճակում և գտնելուց հետո: Ինչպե՞ս զանազանել կարևորն անկարևորից:



- Հյուր՝ Տ. Ղազար քհն. Պետրոսյան
Հայտնի միտք է՝ ամեն բան չէ, որ տեղի է ունենում Աստծո կամքով, բայց ամեն ինչ տեղի է ունենում Նրա թույլտվությամբ: Ինչպե՞ս հասկանալ սա, և արդյո՞ք թույլտվությունը կամքին հետևող գործողություն չէ: Ինչպե՞ս ճանաչել Տիրոջ օրհնյալ կամքը, որ համակ բարին է, և թույլատու կամքը, որ կարող է գործել մարդու ազատ կամքը հարգելու հետևանքով:

