Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
10:00 - Արվեստի երանգներ, 11:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 23:00 - Արվեստի երանգներ, 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 10:00 - Հոգեվոր զրույցներ, 12։00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 13:00 - Գրական ընտրանի, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 17։00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն),
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Հինգշաբթի 10:00, 23:00
Կիրակի 23:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00
Ուրբաթ 22:00
Շաբաթ 15:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 12։00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Հինգշաբթի 11:00, 22:00
Շաբաթ 17։00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հարցեր քահանային
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Մեծ գաղափարներ
Երեքշաբթի 12:00, 23:00
Կիրակի 16:00
Մտորումներ
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Երեքշաբթի 11:00, 22:00
Կիրակի 15:00
Տաղարան
Մեդիա Հոդվածներ Հարցախաղ Արտադրանք «Վէմ» ակումբ
մեր մասին
Արաքս Պողոսյան
Հաղորդման ժամանակացույց
Չորեքշաբթի - 22:00, 12:02
Շաբաթ - 10:00
Հոգևոր զրույցներ

Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Բաժանորդագրվել
1/1
25 Հուլիս Հուդայի համբույրը
  • Հյուր՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան

Ինչպես ճանաչել Հուդայի համբույրը միջանձնային և միջհասարակական հարաբերություններում: Ինչպես են հասունանում ուրացումը, դավաճանությունը, մատնությունը: Ինչու Քրիստոսին մատնողը պիտի Նրա աշակերտների միջից լիներ: Կարո՞ղ էր Հուդան ներում գտնել, եթե ներում հայցեր:

 

1/1
1/1
18 Հուլիս Ձայն բազմաց ձայն Աստուծոյ
  • Տ. Առնակ քհն. Հարությունյան

Այս հին արտահայտությունը, որ հետագայում միջազգային կիրառում ստացավ, կարելի՞ է զուգահեռել աստվածաշնչյան իրողությունների և ճշմարտության հետ: Սուրբգրային ինչ օրինակներ ունենք, որտեղ ակնհայտ երևում է, որ Աստված թույլ է տալիս, որ մեծամասնության ցանկությամբ լինի: Երբ է բազմության ձայնը համընկնում Աստծո կամքին և երբ՝ ոչ: Ինչպես անել, որ արդի հասարակական գործընթացներում աստվածային կամքով հասարակություններ ձևավորվեն և նրանց ձայնն Աստծո ձայնին համահունչ լինի:

 

1/1
1/1
11 Հուլիս Չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա…
  • Հյուր՝ Տ. Առնակ քհն. Հարությունյան

Դժվար չէ՞  ապրել մի հեռանկարով, որ ցանկացած բան, ինչ անում ենք՝ վատ կամ լավ, մի օր հայտնի է դառնալու: Ինչու են մարդկային դատաստանները նախորդում աստվածային դատաստանին: Ինչը տրված չէ մարդուն դատել, այլ միայն Աստծուն: Մարդը բնույթով փառասեր և անձնասեր էակ է, սիրում է արածի գնահատականը ստանալ անմիջապես, և ահա պարզվում է, որ ամեն ինչ ծածուկ է պետք պահել, մինչև գա ծածկագետը և հայտնի դարձնի ամեն ծածուկ բան: Ինչպե՞ս համբերել:

1/1
1/1
04 Հուլիս Մարդն ի՞նչ է, որ հիշում ես նրան…
  • Հյուր՝ Տ. Առնակ քհն. Հարությունյան

Ով է մարդն Աստծո համար: Ինչու է Աստված նրան հիշում, հոգ տանում նրա մասին: Ինչու են ոմանք ասում, որ մարդն Աստծո չհաջողված նախագիծն է: Ինչու  Աստծո անգամ մարդանալը, խաչվելը, մեռնելն ու հարություն առնելը մարդկային կամարտահայտության մեջ մեծ հաշվով շատ բան չփոխեց, և ինչու են կանչվածները բազմաթիվ և ընտրվածները՝ սակավ:

1/1
1/1
02 Հուլիս Ով այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի…
  • Հյուր՝ Տ. Ղազար քհն. Պետրոսյան

Ովքեր են փոքրերը քրիստոնեական եզրաբանությամբ. արդյո՞ք խոսքը միայն մանուկների մասին է: Ինչ հասկանալ գայթակղություն ասվածի տակ: Գայթակղեցնողները և գայթակղությունները միայն եկեղեցուց դո՞ւրս կարող են լինել, թե՞ նաև եկեղեցու ներսում:

 

1/1
1/1
27 Հունիս Խնդիրներ համայնքային հոգևոր կյանքում
  • Հյուր՝ Տ. Առնակ քհն. Հարությունյան

Ինչի համար է համայնքը, մանավանդ  որ ընդունված է այսօր ասել, որ հավատը, դավանանքը յուրաքանչյուր մարդու անձնական գործն է: Ինչպես է համայնք հավաքվում: Համայնքի ներսում ինչպես են որոշվում, բարձրաձայնվում և լուծում ստանում առկա խնդիրները: Համայնքի ներսում առկա խնդիրներն արդյո՞ք ճիշտ է համայնքից դուրս տարածելը և համայնքից դուրս լուծումներ փնտրելը:

 

1/1
1/1
25 Հունիս Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային
  • Հյուր՝ Տ. Միքայել քհն. Նուրիջանյան

Ով է այդ ուրիշը, որի  ծառային դատելու իրավունքը չունենք: Արդյո՞ք այս միտքը միայն հոգևոր ընտանիքին չի վերաբերում, քրիստոնեական համայնքին, որտեղ կարող են լինել հավատի մեջ զորեղներ և տկարներ: Եվ ընդհանրապես ինչպիսին պիտի լինի տկարների և զորեղների հարաբերությունը:

 

1/1
1/1
20 Հունիս Սերը երբեք չի անհետանում
  • Հյուր՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան

Ինչու է Աստված սեր: Ինչով են տարբերվում մարդկային և աստվածային սերերը: Եթե Աստված սեր է, ինչպես կարող է նաև դատավոր, դժոխքի մատնող և վրեժխնդիր լինել: Արդարադատությունն ու սերը արդյո՞ք հակոտնյաներ չեն: Երկնային արքայությունում արդյո՞ք սերը միակ գործառույթը չի լինելու այնտեղ բնակվողների համար: Ինչպես հասնել աստվածային սիրուն մարդկային տկար մարմնի մեջ:

 

1/1
1/1
13 Հունիս Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք
  • Հյուր՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան

Ինչու է այդքան հեշտ դիմացինին դատելը, չներելը, չհամբերելը, չհանդուրժելը, իսկ դրանց հակառակ գործողությունները մեծ զրկանքների և հոգևոր ճգնությունների արդյունքում են հաճախ ձեռք բերվում: Շատերն առավել վախենում են շրջապատի դատաստանից, քան Աստծո: Ինչո՞ւ: Մյուս կողմից էլ՝ մենք վախենում են մարդուն ցույց տալ նրա սխալը՝ ասելով, թե՝ ես ո՞վ եմ, որ դատեմ նրան: Սա մեզ մյուս ծայրահեղության մեջ չի՞ գցում արդյոք:

 

1/1
1/1
11 Հունիս Որտեղ է Եկեղեցին
  • Հյուր՝ Տ. Միքայել քհն. Նուրիջանյան

Որպեսզի հասկանանք, թե որտեղ է Եկեղեցին և որտեղ պիտի լինի, թերևս նախ պետք է հարցնել՝ ինչ է կամ ովքեր են Եկեղեցին: Ինչու են հիմնականում այս հարցը տալիս մարդիկ, ովքեր եկեղեցի չեն հաճախում, չկան համայնքային կյանքում, պատարագներին անտեղյակ և անմասնակից են: Ինչու են հենց նրանք քննադատում Եկեղեցուն: Որտեղ է իրականում Եկեղեցին, և որտեղ պետք չէ նրան փնտրել:

 

1/1
1/1
06 Հունիս Ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ…
  • Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան

Ինչու է միասեռականության ախտը Սուրբ Գիրքը դասում անբնական կրքերի շարքը: Ինչու են այսօր շատ բողոքական հարանվանություններ այլ կերպ մեկնաբանում սոդոմգոմորյան պատմությունը՝ իր պատճառահետևանքային կապերով: Ինչու է քրիստոնեական քաղաքակրթության հիմքի վրա խարսխված արևմտյան աշխարհն այսօր գրկաբաց ընդունում և որպես մարդու կամընտրություն ամրագրում միասեռականությունը: Ինչպես ապրել և երեխաներ մեծացնել այսպիսի իրավունքներ ամրագրող աշխարհում:

 

1/1
1/1
30 Մայիս Սուրբ Հոգու հեղումը (Մաս Բ)
  • Հյուր՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան

Ինչու Հոգեգալուստը  եղավ Տիրոջ համբարձումից հետո, և ինչու Տերը նախապես տեղեկացրեց այդ մասին: Սուրբ Հոգին ինչպե՞ս հեղվեց։ Արդյո՞ք միայն առաքյալների վրա հեղվեց, և ի՞նչ տվեց Սուրբ Հոգու հեղումը նրանց:

 

1/1
1/1
23 Մայիս Սուրբ Հոգու հեղումը (Մաս Ա)
  • Հյուր՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան

Ինչու Հոգեգալուստը  եղավ Տիրոջ համբարձումից հետո, և ինչու Տերը նախապես տեղեկացրեց այդ մասին: Սուրբ Հոգին ինչպե՞ս հեղվեց։ Արդյո՞ք միայն առաքյալների վրա հեղվեց, և ի՞նչ տվեց Սուրբ Հոգու հեղումը նրանց:

 

1/1
1/1
16 Մայիս Կարևորն ու անկարևորը` հոգևոր տեսանկյունից
  • Տ. Սմբատ քհն. Սարգսյան

Հոգևոր կյանքով ապրող մարդը ո՞վ է: Ի՞նչն է կարևոր հոգևոր կյանքում: Ի՞նչն է կորցնում իր կարևորությունը հոգևոր ակնոցով:  Ի՞նչն է կարևորում մարդը  կյանքում Աստծուն չգտած վիճակում և գտնելուց հետո: Ինչպե՞ս զանազանել կարևորն անկարևորից:

1/1
1/1
09 Մայիս Աստծո կամո՞ք, թե թույլտվությամբ
  • Հյուր՝ Տ. Ղազար քհն. Պետրոսյան

Հայտնի միտք է՝ ամեն բան չէ, որ տեղի է ունենում Աստծո կամքով, բայց ամեն ինչ տեղի է ունենում Նրա թույլտվությամբ: Ինչպե՞ս հասկանալ սա, և արդյո՞ք թույլտվությունը կամքին հետևող գործողություն  չէ: Ինչպե՞ս ճանաչել Տիրոջ օրհնյալ կամքը, որ համակ բարին է,  և թույլատու կամքը, որ կարող է գործել մարդու ազատ կամքը հարգելու հետևանքով:

 

1/1
1/1
07 Մայիս Քրիստոս՝ խաղաղության իշխանը
  • Հյուր՝ Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան

Ինչ է տալիս արտաքին խաղաղությունն աշխարհին, և արդյո՞ք այն բավարար է: Ինչով են տարբերվում ներքին և արտաքին խաղաղությունները: Ինչու Քրիստոսը կոչվեց խաղաղության իշխան, իսկ սատանան՝ այս աշխարհի իշխան: Արդյո՞ք դա նշանակում է, որ այս աշխարհի իշխանի տիրույթում չի կարող լինել ճշմարիտ խաղաղություն: Գիտենք՝ պատերազմներն ինչ արժեն և ինչ գին ենք վճարում դրանց դիմաց, իսկ ինչ գին ունի խաղաղությունը:

 

1/1
1/1
02 Մայիս Իմ լուծը քաղցր է, և իմ բեռը` թեթև
  • Հյուր՝ Խաչիկ դպիր Վարդանյան

Մի կողմից մեր Տերն ասում է. «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներդ, բեռնավորածներդ, և Ես ձեզ հանգիստ կտամ», մյուս կողմից ասում է՝ «Իմ լուծը ձեզ վրա վերցրեք»: Ինչպե՞ս հասկանալ: Ի՞նչ խորհուրդ  ունեն այստեղ «լուծ» և «բեռ» բառերը: Ինչպե՞ս լծակցել և բեռնակցել  Քրիստոսին:

1/1
Էջ 1 2 3 4 5 6 7 8 9
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49