Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 12:00 - Մտորումներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 23:00 - Մտորումներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Գրական ընտրանի, 12:02 - Հոգեվոր զրույցներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Արվեստի երանգներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Հոգեվոր զրույցներ, 11:00 - Ոսկեփորիկ, 12:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 13:00 - Գրական ընտրանի, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 16:00 - Սուրբ Գրքի ներածություն, 17:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Ոսկեփորիկ, 24:00 - Ջազ,
Հաղորդումներ
Աղոթքներ
Երկուշաբթի 08:00, 20:00
Երեքշաբթի 08:00, 20:00
Չորեքշաբթի 08:00, 20:00
Հինգշաբթի 08:00, 20:00
Ուրբաթ 08:00, 20:00
Շաբաթ 08:00, 20:00
Կիրակի 08:00, 20:00
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ
Երկուշաբթի 10:00, 23:00
Ուրբաթ 22:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Հինգշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հայոց պատմության էջեր
Երկուշաբթի 14:00, 18:00
Երեքշաբթի 14:00, 18:00
Չորեքշաբթի 14:00, 18:00
Հինգշաբթի 14:00, 18:00
Ուրբաթ 14:00, 18:00
Շաբաթ 14:00, 18:00
Կիրակի 14:00, 18:00
ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Հարցեր քահանային
Երկուշաբթի 19:00
Երեքշաբթի 19:00
Չորեքշաբթի 19:00
Հինգշաբթի 19:00
Ուրբաթ 19:00
Շաբաթ 19:00
Կիրակի 19:00
Հեքիաթի ժամ
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Շաբաթ 11:00, 22:00
Կիրակի 17:00
Ոսկեփորիկ
ՈւՂԻՂ ԵԹԵՐ
Շաբաթ 16:00
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Սուրբ Պատարագ
մեր մասին
Մեդիա Արտադրանք Հարցախաղ Հոդվածներ
Արաքս Պողոսյան
Հաղորդման ժամանակացույց
Չորեքշաբթի - 12:02, 22:00
Շաբաթ - 10:00
Հոգևոր զրույցներ

Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

 

Apple Podcast      Spotify     Google

Բաժանորդագրվել
1/1
28 Հունիս Թաքցրեց գիտուններից և հայտնեց մանուկներին

Ինչու այս աշխարհի իմաստությունն Աստված հիմարություն համարեց և ինչու Իր ծրագիրն իրականացնելու համար ընտրեց նրանց, ում այս աշխարհը հիմար համարեց: Ինչու աշխարհում իմաստունի ու գիտունի համարում ունեցողներն այդքան դժվարությամբ են ընկալում աստվածային խորհուրդները: Ինչն է նրանց խանգարում, որ ընկալունակ դառնան: Ինչպես դատարկվել այս աշխարհի իմաստությունից՝ աստվածային իմաստությամբ լցվելու համար:

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
21 Հունիս Հայոց դարձը և Մայր Աթոռի հիմնադրումը

Այսօր՝ խղճի և դավանանքի ազատության դարաշրջանում, անհասկանալի և շինծու կարող է թվալ մի ամբողջ ազգի ապաշխարությունը, մեղքերից մաքրվելը և Քրիստոսին դառնալը՝ արքայից մինչև շինական, իշխանից մինչև շարքային հետևակ: Ինչպես 4-րդ դարում հնարավոր եղավ մի ամբողջ ազգի դարձը և քրիստոնեության ընդունումը՝ ի հեճուկս հարևան այլադավան գերտերությունների: Ինչու Միածինը մուրճով հարվածեց արարատյան հողի վրա և ազդարարեց Սուրբ Էջմիածնի կառուցման մեկնարկը: Որն էր այն պարարտ հողը, որի վրա կառուցվեց Մայր տաճարը:

 

  • Հյուր՝ Տ.Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
14 Հունիս Սուրբ Հոգու գործառույթները (մաս Բ)

Ինչու Հիսուսն առաքյալներին ասաց, որ եթե Ինքը չգնա, Մխիթարիչը, այսինքն՝ Սուրբ Հոգին, չի կարող գալ: Սուրբ Հոգին ինչ հավելյալ բան ուներ անելու երկրի վրա, որ Որդին չէր արել։  Հիսուսը Նիկոդեմոսին ասաց, որ Հոգուց ծնվածը հոգի է, մարմնից ծնվածը՝ մարմին: Եվ առաջարկեց նրան վերստին ծնվել, այն է՝ Հոգուց ծնվել: Ինչպես հասկանալ սա: Հոգին այս պարագայում ի՛նչ գործառույթով է հանդես գալիս, և, ընդհանրապես, որոնք են Սուրբ Հոգու գործառույթները:

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
07 Հունիս Սուրբ Հոգու գործառույթները (մաս Ա)

Ինչու Հիսուսն առաքյալներին ասաց, որ եթե Ինքը չգնա, Մխիթարիչը, այսինքն՝ Սուրբ Հոգին, չի կարող գալ: Սուրբ Հոգին ինչ հավելյալ բան ուներ անելու երկրի վրա, որ Որդին չէր արել։  Հիսուսը Նիկոդեմոսին ասաց, որ Հոգուց ծնվածը հոգի է, մարմնից ծնվածը՝ մարմին: Եվ առաջարկեց նրան վերստին ծնվել, այն է՝ Հոգուց ծնվել: Ինչպես հասկանալ սա: Հոգին այս պարագայում ի՛նչ գործառույթով է հանդես գալիս, և, ընդհանրապես, որոնք են Սուրբ Հոգու գործառույթները:

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
31 Մայիս Սրբության աստիճանները

Ինչ է սրբությունը: Սրբությունն ու կատարելությունը հոմանիշներ են, և երբ Տերն ասում էր՝ կատարյալ եղեք, ինչպես մեր երկնային Հայրը, սրբության և կատարելության ի՞նչ աստիճան էր ենթադրում: Ինչպես հասնել սրբության, և որոնք են սրբության աստիճանները:

 

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
31 Մայիս Սրբության աստիճանները

Ինչ է սրբությունը: Սրբությունն ու կատարելությունը հոմանիշներ են, և երբ Տերն ասում էր՝ կատարյալ եղեք, ինչպես մեր երկնային Հայրը, սրբության և կատարելության ի՞նչ աստիճան էր ենթադրում: Ինչպես հասնել սրբության, և որոնք են սրբության աստիճանները:

 

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
24 Մայիս Աստված ինչպես է հայտնում Իրեն մեզ

Հաճախ է շեշտվում, որ քրիստոնեությունը հայտնութենական կրոն է: Ասել է, թե Աստված Իրեն հայտնո՞ւմ է մեզ: Իսկ ի՞նչ է հայտնում Աստված մեզ Իրենից, որին անտեղյակ կլինեինք, եթե չհայտներ: Չէ՞ որ Աստծո բնական օրենքը մեր խղճի մեջ է գրված: Այդ դեպքում ի՞նչ կարիք կա լրացուցիչ բաներ հայտնելու: Ի՞նչ միջոցներով Տերը կարող է Իրեն հայտնել մարդուն:

  • Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
17 Մայիս Հայրը խոսեց Որդու միջոցով

Ինչու Հայր Աստված վերջին օրերին խոսեց Որդու միջոցով: Ինչ էր ասելու և անելու Որդին, որ Նրանից առաջ եկածները չասացին ու չարեցին: Որդին ինչպիսի բնութագրիչներով է հանդես գալիս, և Հայրը ինչպիսի միջոցներով է բացահայտում Որդուն մարդկանց առաջ։ Ինչու Որդին խոսեց և արեց միայն այն, ինչ Հայրը կամեցավ: 

  • Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
10 Մայիս Մեր ազգի խաչը

Երբ Քրիստոսը քարոզում էր երկրի վրա, մի խորհուրդ տվեց՝ վերցնել սեփական խաչը և հետևել Իրեն: Սա անհատական առաջարկ էր, որ վերաբերում է յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր քրիստոնյայի: Իսկ ինչպե՞ս կարող է այդ գիտակցված խաչակրությունը տեղի ունենալ մի ամբողջ ազգի հետ: Կարո՞ղ է Տերը մի ամբողջ ազգից դա ակնկալել: Մեզ հաճախ են ասում, որ մենք խաչակիր ազգ ենք: Ո՞րն է իրականում մեր ազգի խաչը:

 

  • Տ. Թովմա քհն. Անդրեասյան
1/1
1/1
03 Մայիս Անձ և անհատականություն

Ինչու է Սուրբ Երրորդությունն անձնավորված: Ինչ ասել է անձ, անհատ և անհատականություն: Մենք հաճախ ընդդիմանում ենք Աստծո հետ միակամ լինելուն, մեկ սիրտ ու հոգի լինելուն, ազատության կռիվ ենք տալիս, իրավունքների՝ վախենալով, թե կկորցնենք մեր անհատականությունը, մեր ես-ը, մեր ազատությունը: Արդյո՞ք դա հիմնավորված վախ է: Մենք կարո՞ղ ենք առանց Աստծո հետ համագործակցության լիարժեք անձ, անհատ և անհատականություն դառնալ: 

  • Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
26 Ապրիլ Հարությունը քրիստոնյայի կյանքում

Ինչ է Քրիստոսի հարությունը քրիստոնյայի համար: Ինչպես է այն առնչվում մեր մահկանացու մարմնին և այդ մարմնի մեջ թախծող հոգուն: Ինչպես է յուրաքանչյուր քրիստոնյա իրագործում հարության գործողությունն իր կյանքում: Քրիստոնյային նայելիս և նրա կյանքին հետևելիս ինչպես պիտի զգացվի, որ Քրիստոսը հարություն է առել: 

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
19 Ապրիլ Աստծո ողորմությունը

Ինչ է ողորմությունը, և ով ունի ողորմության կարիք: Աստված ինչ կարող է մարդուն ողորմելով տալ: Ինչ կկորցներ մարդն Առանց Աստծո ողորմության: Աստված ծածկաբա՞ր է ողորմում մեզ, թե ի ցույց բոլորիս:

  • Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան
1/1
1/1
12 Ապրիլ Մեր կյանքի Ավագ շաբաթը

Որն է Ավագ շաբաթվա խորհուրդը, և ինչպես է այն տարածվում մեր կյանքի բոլոր օրերի վրա: Արդյո՞ք հոգևոր իրողություններով և Տիրոջ երկրային տնօրինություններով գերհագեցած այդ յոթ օրերը վերապրելով չէ, որ պիտի տեղի ունենա յուրաքանչյուրիս կյանքի փրկագործումը: Մարդը կարո՞ղ է շրջանցել իր կյանքի Ավագ շաբաթը, որ Տերը տնօրինեց յուրաքանչյուրիս համար: Ինչպես է ստեղծվում նոր արարչություն` նոր երկինք և երկիր, այս Ավագ շաբաթվա արդյունքում, և նոր մարդը՝ մեր ներսում: 

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան

 

1/1
1/1
05 Ապրիլ Մուտք Երուսաղեմ

Որն է Տիրոջ Երուսաղեմ մուտքի խորհուրդը: Ինչ է Երուսաղեմը քրիստոնյայի համար, և որն է մեր հոգևոր Երուսաղեմը: Արդյո՞ք մեր հոգին Տիրոջ երանելի բնակատեղին չէ և Նրա հաղթական մուտքը այնտեղ ամենասպասվածը չէ: Ինչպես պատրաստել մեր հոգու տաճարը՝ հոգևոր Երուսաղեմը, Տիրոջ առաջ:

  • Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
29 Մարտ Գալստյան սպասումով

Ինչու ենք սպասում Տիրոջ երկրորդ գալստյանը: Որոնք են մեր սպասելիքները դրանից և մեր սպասման շարժառիթները: Եթե քրիստոնյաները գիտակցումն ունեն այդ երկրորդ գալստյան, ապա ոչ քրիստոնյաները այն չունեն: Ինչու է նաև նրանց համար գալու Տերը: Ինչպես ապրել սպասման ժամանակը՝ սպասողականությա՞մբ, թե՞ զօրուգիշեր անխոնջ գործելով:

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
22 Մարտ Դատ և դատաստան

Ինչու է Մեծ պահքի կիրակիներից մեկը կոչվում «Դատավորի»: Ումն է դատաստանի իրավունքը՝ մարդո՞ւնը, թե Աստծունը: Ինչպես կարող են ողորմությունն ու դատաստանը նույն Անձից լինել: Ինչպես ապրել, որպեսզի չվախենաս Աստծո դատաստանից:

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
15 Մարտ Մեզ վստահված տնտեսությունը

Ինչու է Մեծ պահքի կիրակիներից մեկը կոչվում Տնտեսի: Ով է տնտեսը, և որն է նրա տնտեսությունը: Ինչպես վարվել Աստծուց մեզ բաժին հասած հոգևոր ու մարմնավոր տնտեսության հետ, ինչպես անկորուստ և դեռ ավելիով այն վերադարձնել իր Տիրոջը: Որոնք են մեր տնտեսության ներքին և արտաքին թշնամիները:    

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
08 Մարտ Ով է անառակը, և ինչ է անառակությունը


Սուրբ Գիրքը, խոսելով մարդկանց անառակաբարո վարքի մասին, լայն ծիրով է այն դիտարկում: Ինչու ենք այսօր անառակությունը միայն ապօրինի սեռական հարաբերությունը համարում: Մարմի՞նը, թե՞ հոգին է պատասխանատու մարդու անառակ վարքագծի համար: Ինչը կարող է մարդուն մղել անառակության և ինչը կարող է նրան հետ պահել դրանից: Անառակի համար ինչու են ծիծաղելի սրբությունն ու պարկեշտությունը:

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
01 Մարտ Արտաքսում

Ինչ է արտաքսումը: Ինչպիսի զգացումներ պիտի ունեցած լիներ առաջին արտաքսյալը և աքսորականը՝ մեր նախահայր Ադամը՝ Դրախտի դռների առաջ: Որոնք էին նրա արտաքսման պատճառները և հետևանքները: Ինչ ենք զգում մենք, երբ մեզ արտաքսում կամ օտարում են մեզ հարազատ միջավայրից կամ սրտից: Ինչու են երբեմնի սիրող սրտերն իրար օտարանում, և ինչպես վերականգնվել սիրո և մերձավորության մեջ:

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
22 Փետրվար Ժամանակակից մարդու մենության խնդիրը

Ինչու մենությունը չի ճանաչում տարիք, հարստություն, աղքատություն, սոցիալական  կարգավիճակ: Արդի աշխարհում ինչու է այդքան սրված մարդու մենության խնդիրը, և ինչպես հաղթահարել այն: Արդյո՞ք նույն մենությունն ու լքվածությունն էր զգում Հիսուսը խաչի վրա, ինչ ժամանակակից մարդը՝ իր առօրյա կյանքում:

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
20 Փետրվար Ազատ կամք

Ինչ է ազատ կամքը, և որն է նրա գործառույթը: Մարդը իսկապե՞ս ունի ազատ կամք:  Մարդը սիրում է իր սիրած բաները անել կամ ընտրել, իսկ մեր կամքը ունի նախահակվածություն դեպի մեղքը: Այդ դեպքում ինչպես դրսևորել Աստծուն հաճո ազատ կամք, այսինքն՝ մեղքին հակառակ կանգնելու կամք: Տերունական աղոթքում ասում ենք. «Թո՛ղ քո կամքը լինի երկրի վրա և երկնքում», այդ դեպքում ո՞ւր մնաց մե՛ր ազատ կամքը:

  • Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան
1/1
1/1
13 Փետրվար Իմաստությունը Հին Ուխտում

Ինչու է Հին Ուխտում այդքան կարևորվում իմաստությունը, և ինչու է Տիրոջ հանդեպ երկյուղը դիտվում իմաստության սկիզբը: Իմաստությունը նկարագրվում է որպես մի բան, որ Տիեզերքի արարչության պահից ներկա է եղել, ինչպե՞ս հասկանալ: Ինչպե՞ս հասնել իմաստության:

  • Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան
1/1
1/1
08 Փետրվար Կյանքի իմաստը

Յուրաքանչյուրին մեկ հատիկ կյանք է տրված. ո՞րն է այդ կյանքի նպատակը, իմաստը: Կարո՞ղ է տարբեր մարդկանց կյանքի իմաստը տարբեր լինել և ընդունելի՝ քրիստոնեական տեսանկյունից: Ո՞րն է քրիստոնյայի կյանքի իմաստը: Կյանքի իմաստի բացահայտումից չէ՞ արդյոք կախված մարդու ամբողջ կյանքը:

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
1/1
1/1
06 Փետրվար Յուրաքանչյուրիս խաչը

Տերն ասում է. «Իմ բեռը քաղցր է և թեթև»: Բայց շատերս ենք տրտնջում, որ մեր խաչն ուրիշ է՝ ծանր է և անտանելի: Ինչպե՞ս հասկանալ: Հաճախ հարցնում ենք՝ ո՞րն է իմ խաչը, գնամ վերցնեմ ուսերիս, բայց արդյո՞ք յուրաքանչյուր ոք ինչ վիճակում որ է՛, կյանքի ինչ ընթացքի մեջ որ է՛, հենց դա չէ նրա խաչը: Ո՞րն է յուրաքանչյուրիս խաչը:

  • Տ. Առնակ քհն. Հարությունյան
1/1
Էջ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49