Շաբաթ - 10:00
Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

- Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Ինչու է Տերն ասում, որ Ինքն ու Հայրը մեկ են: Ակնարկվում է նույն նպատակին ծառայե՞լը, թե անձերի նույնությունը։ Կամ ինչպես հասկանալ «Ով Ինձ տեսավ, տեսավ Հորը» միտքը: Ինչ է մեկությունը: Ինչով է տարբերվում Հոր հետ Հիսուսի մեկ լինելը Հիսուսի հետ մեր մեկ լինելուց: Ինչպես մեկանալ Տիրոջ հետ:



- Հյուր՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Ինչ է փորձությունը: Փորձությունը երբ կարող է փորձանք դառնալ: Ինչով է տարբերվում Աստծո՝ մարդուն փորձելը սատանայի կողմից փորձությունից: Ինչպես ճանաչել, թե ում կողմից ենք փորձվում՝ Աստծո՞, սատանայի՞, թե ինքներս մեր: Ինչպես պիտի քրիստոնյան իրեն պահի ցանկացած փորձության պարագայում:



- Տ. Սմբատ քհն. Սարգասյան
Ինչու քարերը հացի վերածելու՝ առաջին հայացքից անմեղ առաջարկը, որ արեց սատանան, դատապարտելի համարվեց Տիրոջ կողմից: Ինչու Տերը կարևորեց Խոսքը հացից: Որ պարագաներում մարդը կարող է նմանօրինակ փորձության ենթարկվել չարի կողմից:



- Հյուր՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Քրիստոնեության վաղ շրջանում ընդունված էր խոստովանության անհատական հրապարակային ձևը: Ինչու էին հրապարակայնորեն մարդիկ խոստովանում իրենց մեղքերը: Արդյո՞ք այն մարդու և նրա շրջապատի միջև խնդիրներ չէր հարուցում: Ինչ է տալիս խոստովանությունը, մասնավորապես՝ անհատական խոստովանությունը, հավատացյալին:



- Տ. Նշան քհն. Ալավերդյան
Երբ խոսում ենք Դրախտից արտաքսված մարդու անկման մասին, ենթադրում ենք, որ ինչի՞ց ընկավ նա: Ի՞նչը պակասեց նրանում, ինչպիսի՞ն դարձավ նրա ֆիզիկական և հոգևոր մարմինը: Արդյո՞ք այսօր էլ մարդու ականջին սատանան նույն բանը չի խոստանում, ինչ խոստացավ Դրախտում: Արդյո՞ք ժամանակակից մարդու փորձերն առանց Աստծո ամենակարող դառնալու փորձեր չեն, այսինքն՝ առանց Աստծո աստվածանալու: Ո՞ւր կտանի մարդկությանն այդ ամենը:



- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան
Ինչն է Աստծո ծրագրերում, Աստված-մարդ, մարդ-եկեղեցի, եկեղեցի-Աստված հարաբերություններում անփոփոխ: Եկեղեցին ինչպես պիտի նորոգվի կամ բարեփոխվի, որ դրանից չխեղաթյուրվեն Աստծո խոսքը և Աստծո էությունը:



- Տ. Ղազար քհն. Պետրոսյան
Ինչ է սրբությունը: Հոգևոր իմաստով ովքեր են շները, և սրբությունը որ դեպքում է շներին նետված դիտվում: Ինքը Տերը պատվիրեց քարոզել խոսքն անհավատներին, սակայն շների և խոզերի առջև սրբություն նետել թույլ չի տալիս. ինչպե՞ս հասկանալ:



- Տ. Տաճատ ավագ քհն. Դավիդյան
Ինչ է ուխտը՝ ըստ Սուրբ Գրքի: Ուխտազանցությունը պատժելի՞ է։ Նախկինում ինչպես էին ուխտի գնում և այսօր՝ ինչպես: Ինչ է տալիս մարդուն ուխտագնացությունը և մասնավորապես Երուսաղեմ ուխտագնացությունը:



- Տ. Միքայել քհն. Նուրիջանյան
Մարդիկ կարո՞ղ են միայն իրարով մխիթարվել, թե՞ դա բավարար չէ: Ինչ է մխիթարությունը, և Տերն ինչով կարող է մեզ մխիթարել, որով մարդն ի զորու չէ մխիթարելու: Ինչպես մխիթարվեցին Սիմեոն ծերունին և սուրբգրային այլ հերոսները։ Մենք բոլո՞րս ունենք մխիթարության կարիք: Ինչպես կարող է նույն Տերը մեզ մխիթարել, եթե մեզ տարբեր բաներ են մխիթարում:



- Հյուր՝ Տեր Սմբատ քհն. Սարգսյան
Որոնք են առաքինի կնոջ սուրբգրային չափանիշները: Դրանք ժամանակի հետ ենթակա՞ են փոփոխման: Ինչ է տալիս ամուսնուն կնոջ առաքինությունը: Առաքինի ամուսնու նկարագրություն որպես այդպիսին Սուրբ Գրքում չկա, մինչդեռ առաքինի կինը նկարագրվում է: Ինչո՞ւ: Ինչու է կնոջ առաքինության չափանիշ համարվում նա, ով «կանանց մեջ երանելին» որակվեց: Առաքինությունը կորցրած կինը կարո՞ղ է վերականգնել այն:



- Հյուր՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Ինչպիսին է հայկական ավանդական ընտանիքը, և ինչպիսին էր դրա նախորդը՝ նահապետական ընտանիքը: Մեծի ու փոքրի, տղամարդու և կնոջ, հոր և որդու, մոր և դստեր միջև ինչպիսի հարաբերություններ էին դրանք: Քրիստոնեական ինչպիսի վարքականոն ուներ հայկական ավանդական ընտանիքը, և որոնք են ժամանակակից ընտանիքների համար դրա ուսանելի դասերը:



- Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Ինչու պատմության մեջ մարդկային հարաբերություններից ամենաողբերգականը, ամենաանհանդուրժողը եղել են հայր-որդի հարաբերությունները, որոնք էլ դարձել են գեղարվեստական գրականության լուրջ թեմա: Նիցշեն մի ամբողջ տեսություն է զարգացրել այդ թեմայով: Սուրբգրային ինչպիսի օրինակներ ունենք՝ այդ հարաբերությանը վերաբերող: Եթե ընտանիքում տիրում է քրիստոնեական մթնոլորտ, հնարավո՞ր է, որ այդպիսի միջավայրում դաստիարակված և մեծացած երեխաները ամոթ ու նախատինք դառնան ծնողների համար: Ինչն է կրթում երեխային ընտանիքում ու կապում ընտանեկան ջերմ կապերով, և ինչն է օտարում երեխային ընտանիքից և դարձնում ընտանիքի հարգը չիմացող:



- Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Պարզելու համար, թե որն է ամուսնական անհավատարմությունը, արդյո՞ք նախ և առաջ պետք չէ պարզել, թե որն է ամուսնական հավատարմությունը: Ինչ բաղադրիչներից է այն բաղկացած: Արդյո՞ք «հավատարիմ» բառի հիմքում «հավատը» չէ ընկած: Հոգևոր միությամբ միացած զույգերը կարո՞ղ են դավաճանել մարմնով: Ինչու են ոմանք առանձնացնում հոգևոր և մարմնական դավաճանությունները:



- Տ. Միքայել քհն. Նուրիջանյան
Ինչ է զղջումը որպես հոգևոր իրողություն: Ինչպիսին է մեղքի և զղջման հարաբերակցությունը: Հնարավո՞ր է առանց սեփական մեղքերի գիտակցման ունենալ լիարժեք զղջում: Արդյո՞ք զղջացին Կայենն ու Հուդան: Ինչի հետևանք է զղջումը, և որոնք կարող են լինել զղջման հետևանքները և պտուղները:



- Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Ընտանիքի քրիստոնեական մոդելի ընկալումը ենթակա՞ է ժամանակային փոփոխության: Իրավունքների՞ գերակայությամբ պետք է ընտանիքի անդամներն իրար հետ հարաբերվեն, թե՞ սիրո ազատ օրենքի գործադրմամբ: Ինչու են մի ժամանակ իրար մերձ ու հարազատ սրտերն օտարանում: Պե՞տք է միջամտություն ընտանեկան հարաբերություններին, և ովքե՛ր պիտի լինեն միջամտողները:



- Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան
Սուրբ Գրքից գիտենք, որ Աստված ամեն ինչ է ամեն ինչում: Ինչպե՞ս սա հասկանալ: Տերն ասաց, որ մեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, իսկ մարդն Աստծուն պատկերակից ու նմանակից է: Ասել է, թե որտեղ կա մարդ արարած, այնտեղ ներկա է Աստվա՞ծ՝ անկախ նրանից, թե այդ մարդն ինչ կարգավիճակում է: Ինչպե՞ս հասկանալ՝ մեր ո՛ր քայլերն է առաջնորդում Աստված և որոնք՝ ո՛չ:



- Տ. Տաճատ ավ. քահանա Դավիդյան
Կա՞ն չափորոշիչներ, որոնք ճշմարիտ քրիստոնեական կյանքի ցուցիչներ կարող ենք համարել և ըստ այդմ որոշել՝ արդյո՞ք ապրում ենք մենք ճշմարիտ քրիստոնեական կյանքով, թե ոչ: Ինչու են քրիստոնյաների թերություններին և սխալ պահվածքին առավել ակտիվ արձագանքում անհավատները: Ինչպես անել, որ Քրիստոսը չվարկաբեկվի Իր հետևորդների պատճառով:



- Հյուր՝ Տ. Ղազար քհն. Պետրոսյան
Ինչու Տերն առավել խստացրեց Օրենքը՝ եղբորը խոսքով վիրավորելը սպանությանը հավասար դիտելով: «Մերձավոր» և «եղբայր» եզրերը հոմանիշնե՞ր են Ավետարանում: Ով է մերձավորը, և ով՝ եղբայրը: Ով է մերձավորը, և ով՝ թշնամին: Եղբայրասիրության մեջ որ առաքինություններն են հանդես գալիս: Քրիստոնյան հաշտ պիտի լինի բոլորի՞ հետ, թե՞ միայն նրանց, ովքեր Աստծո խոսքն են կատարում: Արյունակից և հոգևոր եղբայրներն ինչով են տարբերվում իրարից:



- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան
Ինչու երբևիցե որևէ մեկին չի հաջողվել շրջանցել տխրությունը: Հոգու ինչ վիճակ է դա, և ինչով են իրարից տարբերվում աստվածահաճո և աստվածամարտ տխրությունները: Ինչու է Աստծո ուզած տխրությունն ապաշխարության տանում, իսկ աշխարհից եկող տխրությունը՝ մահվան:



Ինչու Սուրբ Գրքում ոչ մի հիշատակություն չկա կույս Մարիամի ծննդյան, նրա ծնողների մասին: Ինչու Մարիամը ծնվեց ամուլ ծնողից, որին երկար տարիներ հետո Տերը հաճեց երեխա պարգևել: Ինչ տվեց այդ ծնունդը մարդկությանը: Տիրամոր կյանքը ինչպիսի օրինակ է քրիստոնյա կանանց համար: Աստծո համար յուրաքանչյուրի ծնունդը նույնքա՞ն կարևոր է, որքան սուրբ Կույսի ծնունդն էր:
- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան



Ինչու Հիսուսը մատնեց Իր աստվածությունը պայծառակերպումով, և ինչու ընդամենը Իր երեք աշակերտի ներկայությամբ դա տեղի ունեցավ: Ինչու Եղիան և Մովսեսը ելան Նրան ընդառաջ, և ինչպես նրանց ճանաչեցին Հիսուսի աշակերտները: Միայն Քրիստո՞սը կարող էր այլակերպվել, թե նաև սրբության ճանապարհով ընթացող քրիստոնյան: Ինչպես այլակերպել մեր ներսի հին մարդուն՝ Աստծո որդիներ լինելու համար։
- Տ. Նշան քհն. Ալավերդյան



- Տ. Ղազար քհն. Պետրոսյան
Պենտեկոստեի օրը տեղի է ունենում Հոգեգալուստը, և Սուրբ Հոգու իջմամբ հաստատվում է Եկեղեցին: Սուրբ Հոգու շնորհներն է՞լ այդ օրն իջան Տիրոջը հավատացողների վրա և սկսեցին գործել, թե մինչ այդ էլ դրանք գործում էին: Սուրբ Հոգու շնորհաբաշխությունը ե՞րբ է ակտիվորեն գործում, և մարդն ինքը կարո՞ղ է խոչընդոտել շնորհաբաշխմանը: Սուրբ Հոգու շնորհները հավասարապե՞ս կարևոր են, թե կա աստիճանակարգում: Կարո՞ղ է մեկ մարդն ունենալ Սուրբ Հոգու բոլոր շնորհները:



Ինչու Աստված կործանեց հենց Սոդոմն ու Գոմորը, չնայած որ ամբողջ աշխարհն էր մեղքի և պղծության մեջ: Ինչու են մարդիկ տրվում միասեռականության անբնական կարիքին, ինչպիսին էր միասեռականության հանդեպ հին աշխարհի վերաբերմունքը, և ինչպիսին է վերաբերմունքն արդի աշխարհում: Ինչպես պետք է քրիստոնյան վերաբերվի այդ երևույթին որպես այն օրինականացնող պետության քաղաքացի:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան



Հաճախ են քրիստոնեությանը մեղադրում, թե այն պրակտիկ ուսմունք, կրոն չէ: Դժվար է կողմնորոշվել, թե որ պարագայում որպես քրիստոնյա ինչպես է պետք վարվել, որ ճիշտ լինի, քրիստոնեական որ պատվիրանը կիրառել այս կամ այն դեպքում: Որքանո՞վ են հիմնավոր այս մտահոգությունները: Գործնական կյանքը ենթադրում է գործունեության տարածքներ: Կա՞ մի տարածք, որտեղ կարելի է գործել ո՛չ որպես քրիստոնյա: Քրիստոնյան ինչպես պիտի իրեն դրսևորի գործնական կյանքում:
- Տ. Առնակ քհն. Հարությունյան

