Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Պարզվում է՝ խորհրդային տարիներին երեք անգամ փորձ է արվել Հայաստանում հիմնել երաժշտական ամսագիր: Այդպիսի պարբերական ծնվեց միայն անկախության տարիներին: Ո՞վ է ամսագրի պահապան հրեշտակը, ո՞վ է առաջին բաժնետերը, ի՞նչ նվեր է ստացել անվանի երաժշտագետից... Մեր հյուրն է «Երաժշտական Հայաստան» ամսագրի հիմնադիր, գլխավոր խմբագիր Գոհար Շագոյանը: