Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը պարկեշտ ու եռանդուն երաժշտի իր ճանապարհն այնպես է անցնում, որ ընդունակ է կառուցելու հայ երաժշտական արվեստի համար անհրաժեշտ նոր արահետ: Նա ամբարել է կոմպոզիտորական, կատարողական ու մանկավարժական լուրջ պաշար, ինչն արտահայտվում է նրա բազմակողմանի գործունեության մեջ: