Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Զարմանալի ճակատագիր ունի մեր ժողովուրդը: Տարբե՛ր առումներով: Կոտորակված հայրենիք: Երկու եկեղեցի: Երկու գրական լեզու: Հայկական երկու հանրապետություն: Վերջիններիս միավորման համար մեր ժողովուրդը պայքարում է սովետական պետության արշալույսից: Այլ են եկեղեցու և աշխարհաբար գրական լեզուների պարագաները: Եթե Հայ առաքելական եկեղեցու միավորման համար ընդամենը բարի կամք է հարկավոր, ապա այլ է գրական հայերենների պարագան: Սրանք լեզվական տարբեր համակարգեր են, և ոչ ճիշտ միջամտությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ…
- Հակոբ Չոլաքյան

