Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Հաղորդումը ներկայացնում է Ռիխարդ Վագների «Տանհոյզեր» օպերան՝ հիմնված գերմանական միջնադարյան ավանդապատումների վրա: Լիբրետտոն գրել է հենց Ռիխարդ Վագները: Միջնադարյան առասպելներից և ասքերից փոխառված օպերայի դիպաշարը հանդիսատեսին տեղափոխում է ֆեոդալա-ասպետական հեռավոր ժամանակներ և պարունակում է որոշակի միստիցիզմ։ «Տանհոյզերում» ցուցադրվում է մարդկային, երկրային, հողեղեն զգացմունքների ազատ արտայայտման համար պայքարը, որը հակադրվում է քրիստոնեական ճգնավորական բարոյականությանը։

