|
Programs
Programs comments / No to Foreign Language Schools in Armenia
ՍԿ
Օտարալեզու դպրոցների էքսպանսիան Հայաստան Օրերս Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվեց Հայաստանում 15 օտարալեզու դպրոցների բացման հարցը: Քննարկման ընթացքում 15-ը փոխարինեցին 11-ով իսկ ես կասեի և ոչ մեկով: Ուզում եմ ասածս հիմնավորել: Եթե համարենք որ ռուսական եվրոպական ամերիկյան արևելյան երկրամասերում հայկական համայնքները պահպանվում են հայկական դպրոցների կամ որոշ տեղերում կիրակնօրյա հայկական դպրոցների եկեղեցիների միջոցով ապա դա որոշ չափով ապահովում է հայոց պատմա-լեզվա-մտածողական մշակույթային կուլտուրան բայց դա բավական չէ լուծելու հայ մնալու խնդիրը: Եթե հայը կորցնի լեզուն ասիմիլացվելով այլ ժողովուրդների ազգերի հետ չունենա հավատք հապա ո՞վ է նա: “ Ո՞վ եմ ես որտեղի՞ց եմ գալիս ու՞ր եմ գնում ու՞մ հետ ելնեմ փողոց ու բակ ու՞մ հետ անեմ խաղ ու կատակ:” Այսինքն՝ մարդը կորցնում է իր ազգային նկարագիրը իր ավանդականությունը կտրվում է իր արմատներից լեզվամտածողությունից և դառնում օտար մի տիեզերք՝ սեփականից պոկված և օտարի հետ չձուլված: Հայաստանի Հանրապետությունը իր երեք միլիոնանոց ազգաբնակչությամբ զբաղեցնում է 29 հազար քառ. կմ տարածություն: Մեծ Հայքից վերածնվեցինք փոքրիկ մի Հայաստանի դարերի խորքերից մաս-մաս կորցնելով դարձանք մի բուռ բայց պահեցինք մեր Ոգին այն կայծը վառ որ նա այսօր բոցավառվի… Կայծը բոցավառելու համար պատասխանատու են հայ ազգի որդիները իրենց անհանդուրժողական վերաբերմունքով դեպի ազգասպան այլալեզու այլակրոն այլ քաղաքակրթության ուժային ներմուծումը որը կլինի մեր սերնդի համար շռնդալից հարված դեռևս չձևավորված հայկական գիտակցության վրա: Հայկական գիտակցությունը ես կանվանեի ազգային գիտակցություն որը մեր Հայաստանի անկախության քսանամյա պատմության մեջ չկազմավորվեց չձևավորվեց այլ խարխլվեց եղածն էլ կորցրինք: Մեծ բանաստեղծ Վահան Տերյանը գրում է՝ “(... մեր անկուլտուրական մասայի աչքում ոչ թե հասարակ ժողղովուրդը առավել ևս մեր այդ խելացի ու հեզ ժողովուրդը միշտ գիտե սրտագին ու վեհանձնորեն վերաբերվել ամենայն բարձր բանի): Ես նկատի ունեմ մեր այսպես կոչված մտավորականությանը՝ փաստաբաններին բժիշկներին ինժեներներին և առհասարակ մտավոր մասնագիտությունների բոլոր մարդկանց որոնց աչքում մի որևէ պետական խորհրդատու ավելի կարևոր է քան ինչպիսին ուզում է լինի գիտելիքը տաղանդը վեհանձնությունը: Այ մեր այդ մտավորականությունն է որ չեմ սիրում որ իր սեփականից պոկվել է օտարին չի կպել որը չունի ոչ սեփական կերպարանք ոչ սեփական հոգի ոչ սեփական լեզու: Դրանք մի տեսակ մոլորյալ մարդիկ են խղճուկ՝ իրենց տգիտությամբ և անկուլտուրակությամբ (ես հո չեմ կարող կուլտուրականություն համարել այն որ նրանք կարդում են Անդրեևին և Կուպրինին կամ նույնիսկ Չեխովին ու Տոլստոյին և Գեղարվեստական թատրոն են գնում այդ բոլորից իսկական կուլտուրականությունը շատ հեռու է այնպես չէ՞): Չէ որ կուլտուրան միշտ ազգային է: Դուք կարծում եք որ սա անհեթեթությու՞ն է: Ո'չ դա ճի’շտ է դա այդպես է որովհետև մշակույթը ավանդական է դա ոչ թե գիտելիքների բան է այլ հոգեկան կառուցվածքի դաստիարակության բան է: Կարելի է լինել շատ կուլտուրական մարդ և շատ քիչ գիտենալ կարելի է շատ բան գիտենալ և անկուլտուրական մարդ լինել: Եվ ընդսմին կուլտուրան՝ սերնդից սերունդ փոխանցվող մի բան իր մեջ պարունակում է ազգայինի բոլոր գծերը:» Այժմ մի փոքրիկ Հայաստան որտեղ սերմվում է նորաստեղծ մի մանուկ իր ինքնությամբ ու իր էությամբ վեր հանված դարավոր մշակույթային կուլտուրայով որը թոթափվել է դարավոր փոշուց և այսօր մենք նորամանուկը պետք է սերմենք մեր ազգային հայկական դպրոցներում որպեսզի արմատավորենք լեզուն նորահաս մեր երիտասարդների մեջ՝ քաղցրահնչյուն Ոսկեղենիկ մեր Մայրենին: Լեզուն մտաձելաձև է լեզուն փոխադրում է խոսքը խոսքն էլ հանդիսանում է մտքի նավը: Որպեսզի չավերենք մեզ մեր սերունդը և Արարչագործությունը պետք է ամուր բռնենք մեր լեզուն և մեր հավատը երբևէ չխաբվենք օտարալեզու օտարամուտ զիզի-բիզի զանգուլակների: Հին Ալեքսանդրիայի փիլիսոփաները ասում էին՝ «Մի ապականիր աշխարհը քանզի այն ստեղծված է բարձրագույն բանականությամբ:» Իսկ դրան փոխադրող միջոցը լեզուն է և խոսքը: Ամեն ազգ պարտավոր է իր էության հիմքում ունենալ իր ազգային լեզուն իր մշակույթը կուլտուրան և հավատը: Սրանք ազգապահպանման գլխավոր գործոններն են: Այսօր մեր ուղվածությունը պետք է լինի մեր սերնդակրթության խնդիրը հայկական դպրոցներում հայկական մտաձելաձևի սերմանումով ազգային գիտակցության մեջ ամրապնդվելով: Որպեսզի տարօրինակ չհնչի առաջին հայացքից նացիոնալիստական թվացող այս վերաբերմունքը այլ լեզուների և այլ դպրոցների նկատմամբ ուզում եմ շեշտադրել հայկական կրթությամբ օտար լեզուների ուսուցանումը: Հայաստանում օտարալեզու դպրոցների հիմնադրումը ամենևին էլ դրական միտվածություն չունի: Որոշակի մարդկանց կարծիքով հայոց լեզուն այլ ժողովուրդների հետ շփումների մեծ հնարավորություններ չի բացում: Ես կասեի որ դա ամենևին այդպես չէ: Ուրեմն մտածենք թե ինչու՞ թարգմանչական արվեստը մինչև հիմա աշխարհին չի ներկայացրել (տարբեր լեզուներով) տիեզերեգումար բազմություններին և համայն մարդկությանը վերաբերվող Գրիքոր Նարեկացու (Լուսավորիչ) “Մատյան Ողբերգության” ստեղծագործությունը Կոմիտասին Նահապետ Քուչակին Սայաթ Նովային Հովհաննես Թումանյանին Վահան Տերյանին Չարենցին և այլոց: Չե՞ որ մեր պոետական Հոգու միջոցով մարգարեական դասի շարքը մեզ սովորեցնում է Արարչագործության և մարդու ուղիղ կապը: Ինչու՞ եմ խոսքս երկարացնում՝ երևի դա հասկանալի է. սերունդը առանց կրթվելու հայեցի հոգևոր կրթությամբ առաքինությունների քաջագործությունների (մեր հերոսների օրինակով) միջոցով առանց ծլելու մնում է անպտուղ: Եղածն էլ մենք մեր ուժերով արմատախիլ ենք անում և հետո զարմանում թե ինչու մեր ծառը հայկական պտուղ չի տալիս թե ինչու մեր բերանը «Հորովել» չի երգում թե ինչու մեր եզոն հողը չի հերկում թե ինչու մեր սերմը երբեք ծիլ չի դառնում թե ինչու ոսկե ցորյանի փոխարեն որոմ ենք հավաքում: Պարոնայք Ձեզ չի՞ զարմացնում այն պարադոքսը թե ինչպես մենք` «հայասերներս» օտարասեր սերունդ ենք կրթում: Հայության բերանը հայերեն չի խոսում: Սա ո~ղբ է տիկնայք ու պարոնայք: Միգուցե ավելի մեծ ողբ քան 15 թվի կոտորածը: Եվ դա արվում է հենց կրթության ակունքներին նստած օտարասեր պարոնների միջոցով կառավարության թողտվությամբ: Իբր մենք ազգային գաղափարական խնդիրները մեր դպրության օջախներում լուծել ենք այժմ էլ անցել ենք օտարալեզու դպրոցների կառուցմանը: Անձամբ ես հակադրվում եմ և դեմ եմ քվեարկում այդ ծրագրին վերոհիշյալ փաստարկների մեջբերումով: Ասածիցս ամենևին էլ չի հետևում որ հայկական դպրոցներում օտար լեզուների ուսուցանումը սահմանափակվի կամ արգելվի: Ցանկությունների դեպքում լրացուցիչ պարապմունքների կամ խմբակների միջոցով աշակերտին ծանոթացնել այլ ժողովուրդների լեզվին պատմությանը փոքր ներկայացումներ բեմադրել երգել և այլն: Հայկական դպրոցներում ռուսաց լեզվի ուսուցումը անհրաժեշտ է և կարևոր: Ինչ մասնագիտություն էլ երիտասարդը ընտրելիս լինի այն պետք է հիմնված լինի հայեցի դպրության վրա: «Առաջ քո ծառը ջրի հետո ուրիշի» - ինչպես ասում է Քրիստոնեական ուսմունքը: Հայոց լեզվով հնչեց Ավետիսը Մեծ՝ Ավետիս Քեզ Աստվածամա'յր Սերովբեի նմամ անբիծ Քերովբեի պես բարձրաթոռ Եռյակին մերրձ լույս գերազանց Որից իջավ բյուրերի մեջ Լույսի արփին եթերաճեմ Շողշողենի փողփողենէջ Մանրահեղեղ գաղտնի շավիղ Անծանոթի ճանապարհին: Ավետիս Քեզ Աստվածամա'յր Կույսդ Մարյամ Տաճարն Աստծո Ավետի'ս տուր և Ադամին Լուծվեց մեղքի անեցքն այսօր: Ավետիս մեծ՝ տիեզերքին Այսօր հնչեց ձայն բարձունքից Ավետիս ողջ ցեղին մարդկանց Այսօր Որդին է մկրտվում Ավետիս ձեզ ադամորդի'ք Տեսաք Հոգին աղավնակերպ. Ավետիս որ հայտնվեց այսօր Խորհուրդը Սուրբ Երրորդության Ավետիս միշտ պիտի երգենք՝ Քրիստոս օրհնյալ է հավիտյան: Գրիքոր Լուսավորիչ Նարեկացի Հայերեն լեզուն է մեր սրտի լեզուն մեր սիրո լեզուն մեր գիտակցությունը բացող բանալին մեր հյութեղ գեղեցիկ Մայրենի Լեզուն: ԱյսօրՈրդին է մկրտվում: Իսկ ինչու՞ Դուք Ձեզ որդի չեք համարում և չեք ուզում որդեգրվել Աստվածագործ Արարճական Ծրագրին: Արթնացե~ք պարոնայք Նոր Նոյան Տապանն է Ձեզ կանչում ... Հարգանքներով՝ ՍԿՖ |