•   Հաղորդումների թողարկում
        Ուղիղ եթեր
       
       
       
      Մուտք
      Գրանցուել
      x

      Էլ.փոստ
      Password


      Մոռացե՞լ էք գաղտնաբառը
      Զամբիւղում կայ` 0 ապրանք
  • Սեպտեմբեր 10, 2010
    • Գլխաւոր |
    • Ծրագրեր |
      • «Ակունք»
      • «Հայ կոմպոզիտորներ եւ կատարողներ»
      • «Հայկական վանքեր եւ սրբատեղիներ»
      • «Գանձասար» ռադիոհանդէս (հայերէն)
      • «Հոգեւոր զրոյցներ»
      • «Համաշխարհային դասական երաժշտութիւն»
      • «Հայելի»
      • «Հեքիաթի ժամ»
      • «Գանձասար» ռադիոհանդէս (ռուսերէն)
      • «Հայոց պատմութեան էջեր»
      • «Սիրաքի գիրքը»
      • Բոլոր Ծրագրերը
    • Արխիւ |
    • Ֆիլմեր |
    • «Վէմ» խանութ |
    • «Վէմի» մասին |
    • Կապ |
    • Հովանաւորել «Վէմին»
    • Բաժիններ
    • Նորութիւններ
    • Երաժշտութիւն
    • Գրքեր
    • Կարծիք
    • Բլոգներ
    • Ծառայութիւններ
    • Համայնք
    • POD հաղորդում
    • RSS
    • Տեղեկագիր
    • «Վէմ» Mobile
    • Ծրագրեր
    • «Ակունք»
      «Հայ կոմպոզիտորներ եւ կատարողներ»
      «Հայկական վանքեր եւ սրբատեղիներ»
      «Գանձասար» ռադիոհանդէս (հայերէն)
      «Հոգեւոր զրոյցներ»
      «Համաշխարհային դասական երաժշտութիւն»
      «Հայելի»
      «Հեքիաթի ժամ»
      «Գանձասար» ռադիոհանդէս (ռուսերէն)
      «Հայոց պատմութեան էջեր»
      «Սիրաքի գիրքը»
    • Բոլոր Ծրագրերը
    Կարծիք
    «Հայերիս մասին, բոլորի համար»

    Քննախոսական «Արարատից Սիոն» ֆիլմի մասին

    Դավիթ Վարդազարյան

    Այսօր «Մոսկվա» կ/թ-ում կկայանա Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Ես հնարավորություն ունեցա նախքան պրեմիերան դիտել ֆիլմը և մասնագիտական գնահատական տալ աշխատանքին: Սա տեղական ռեժիսորների «կրոնական լիցքով» ֆիլմերի (Տ. Խզմալյանի «Քրիստոսի կենդանագիր պատկերը», Ա. Հակոբյանի «Արարատից Եվրոպա») շարքում վերջինն է, որ ներկայացված է հանդիսատեսի դատին (պետք է նկատել` ոչ բծախնդիր):

    Ընդ որում` ոչ միայն տեղացի և հայ, այլև շատ ավելի լայն հանդիսասրահի, ինչպես կարելի է դատել ֆիլմի ձևաչափից: Այս առումով սա կարող եմ անվանել ֆիլմ «հայերիս մասին, բոլորի համար»: Մի կողմից` ռեժիսորը խնդիր ունի իր խցիկով ուղևորվել հայ քրիստոնյա ուխտավորների հետքերով, ինչը միանշանակ տարբեր սահմանափակումներ է մտցնում մի քանի առումներով: Մյուս կողմից, ի պատիվ ֆիլմը ստեղծողների, պետք է ասել, որ նրանց հաջողվել է խուսափել անխուսափելի թվացող «հայկականությունից»` միաժամանակ չշեղվելով «ճշմարիտ ուղուց»` իրենց հետապնդած նպատակից:

    Սա մասնավորապես դրսևորվել է ձևաչափի, հատկապես` պատկերաշարի կտրվածքով: Վերջինս կարելի է «արտասահմանյան» անվանել` այն նկատառումով, որ հիշեցնում է, օրինակ, BBC-ի համանման փաստագրական ֆիլմերը: Չնայած մյուս կողմից՝ «Արարատից Սիոնը» դժվար է զուտ վավերագրական գործ անվանել. նախ` ֆիլմը ստեղծողներն ակնհայտորեն զերծ չեն մնացել «Երուսաղեմի սինդրոմի» ազդեցությունից, ապաև աշխատանքը հագեցած է գեղարվեստական կինոյին բնորոշ արտահայտչամիջոցներով` կոմպոզիցիայի և կինոխցիկի «շարժի» առումներով:

    Ֆիլմը նաև անչափ վառ է` ոչ աշխարհիկ թեմայով ֆիլմի համար: Աշխատանքը վառ է հայկական ձեռագրերի նկարազարդումների գույների պես, որոնք կրոնական այլ պարագաների հետ մեծ ճաշակով ներկայացված են ֆիլմում, չնայած հեղինակը հրաժարվում է բուն ֆիլմը  կրոնական անվանել: Հանդիսատեսը նրա հետ կարող է համաձայնել թերևս միայն ֆիլմի ավարտին, երբ ընդլայնվում է դրա բովանդակային ընդգրկումը:

    Այն դեպքում, երբ սկզբում ֆիլմը թվում է Աստվածաշնչի և կրոնական գրականության առանձին դրվագների էկրանավորում` հայկական գործոնի գերակայությամբ, ավարտին ֆիլմը ներկայանում է արդեն այնպիսին, ինչպիսին բնութագրում են ստեղծողները, այն է`  «Արարատից Սիոնը» պատկանելության և արժանապատվության կոչ է հայ մարդուն` դուրս գալու փոքրության բարդույթից և սեփական պատմության տերը դառնալու:

    Պետք է կարծել, որ հենց այս շեշտադրմանն առավել մեծ ծավալ հատկացնելու դեպքում ֆիլմը միայն կշահեր: Մենք` որպես հայ և հանդիսատես, իսկապես ունենք մի շարք բարդույթներից ու մեզ պարտադրված արժեքներից ազատվելու խնդիր: Իսկ սեփական հոգևոր արժեքներին տեր դառնալը պետք է օգնի այդ հարցում: Սակայն նախ` հարկավոր է արժևորել մեր դերն այդ կտրվածքով:

    Ֆիլմի գլխավոր արժանիքներից մեկն այն է, որ սա համաշխարհային կտրվածքով հայի հոգևոր վաստակի իրատեսական գնահատում է, գնահատական, որին, ցավոք, մենք անծանոթ ենք: Այս առումով անգնահատելի է այն, որ կինոնկարում ներկայացված է պատմական տվյալների մի մեծ «չափաքանակ», որի զգալի մասը պահպանված չէ հայ պատմագրության մեջ: Ավելին` մեր ինքնության կարևորագույն վկայություններ ու նշխարներ ցուցադրված են առաջին անգամ: Մեծ ջանքերի գնով ֆիլմն ստեղծողները կարողացել են նաև նկարահանումներ անել գործնականում անմատչելի սրբավայրերում:

    Իսկ ֆիլմը դա ի մի է բերել` այդպիսով հուշելով, որ «մահտեսիների» նման մեզանից շատերը հոգևոր պարտք ունեն կատարելու` նախևառաջ իրենք իրենց առաջ: Մեկ այլ պարտք, որը դրսևորվում է ոչ միայն եկեղեցաշինությամբ. ֆիլմին աջակցած քաղաքական գործիչների և գործարարների տպավորիչ մեծ թիվը հուշում է, որ այս միտքը հոգեհարազատ է հնչում շատ-շատերի համար: Իսկ այս և այլ դրվագներին յուրատիպ շեշտադրումներ է անում Արա Թորոսյանի և ավստրալացի երաժիշտ Լիզա Ջերարդի երաժշտական աշխատանքը ֆիլմում:

    www.cdaily.am

    Մուտք գործէք մեկնաբանութիւն թողնելու համար

    Էլ.փոստ
    Գաղտնաբառ
    Մոռացե՞լ էք գաղտնաբառը
    Դեռ անդամ չէ՞ք:  Գրանցուէք հիմա:
     

  • Հովանաւորել Վէմին  |  Ուղարկել մտքեր  |  Դիտողութիւններ  |  Կայքի քարտէզ  |  Կապ
    © 2010 Vem Radio. Developed by Smart Systems LLC
  •