Ատոմ Էգոյան. «Ոսկե ծիրան»-ը ոչ միան մշակութային, այլև քաղաքական իրադարձություն է դարձել»
Յուլիս 12, 2010
«Ոսկե ծիրան» փառատոնի կազմակերպիչները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի փառատոնը կայանա», - նշել է կանադահայ ռեժիսոր, «Ոսկե ծիրան» փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը` հուլիսի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերի համաձայն, տարեցտարի «Ոսկե ծիրան»-ը դառնում է աշխարհում առավել հայտնի և հարգված փառատոն:
«Անկեղծ ասած, երբ Հարություն Խաչատրյանն ինձ առաջին անգամ հրավիրեց մասնակցելու փառատոնին, ես դժգոհեցի և մտածեցի, արդյոք այն լիարժեք և բավականաչափ ծանրակշիռ կլինի: Սակայն ավելի ուշ համոզվեցի, որ այդպես է և հիմա շատ ուրախ եմ, որ փառատոնի շրջանակներում Հայաստան են այցելում համաշխարհային ճանաչում ունեցող կինոգործիչներ», - ասել է Ատոմ Էգոյանը:
Նա նաև ավելացրել է, որ «Ոսկե ծիրան»-ը ոչ միայն մշակութային, այլև քաղաքական իրադարձություն է դարձել, քանի որ նրա շրջանակներում միջազգային տարբեր հարցեր են բացահայտվում: «Եվ, իհարկե, փառատոնը դարձել է Հայաստանի յուրօրինակ բրենդ», - ընդգծել է ռեժիսորը:
www. panarmenian.net
|
Նորութիւնների արխիւ
|