Ծառահատումն ապօրինի էր
Մարտ 19, 2010
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Կապանի Շահումյան թաղամասում ծառահատումն ապօրինի է իրականացվել (Տես հոդվածը` «Ապօրինի՞ էր ծառահատումը»):
Նախարարի հանձնարարականով տեսչության աշխատակիցները մեկնել են դեպքի վայր` Շահումյան փողոց և պարզել, որ ծառերը, այո, ապօրինի են հատված»,- ասաց Հասմիկ Մկրտչյանը: Այս պահի դրությամբ հաշվարկվում են պետությանը հասցված վնասի չափերը, իսկ գործերն ուղարկվել են ոստիկանություն:
www.hetq.am
|
Նորութիւնների արխիւ
|