•   Հաղորդումների թողարկում
        Ուղիղ եթեր
      անգլ
      անգլ
       
      հայ
      հայ
       
      ռուս
      ռուս
       
      Մուտք
      Գրանցուել
      x

      Էլ.փոստ
      Password


      Մոռացե՞լ էք գաղտնաբառը
      Զամբիւղում կայ` 0 ապրանք
  • Մայիս 21, 2012
    • Գլխաւոր |
    • Ծրագրեր |
      • Ակունք
      • Աշխարհայեացք
      • Մտորումներ
      • Գանձասար ռադիոհանդէս (հայերէն)
      • Գանձասար ռադիոհանդէս (ռուսերէն)
      • Հոգեւոր զրոյցներ
      • Հայ կոմպոզիտորներ եւ կատարողներ
      • Համաշխարհային դասական երաժշտութիւն
      • Երաժշտական կամուրջ
      • Հայելի
      • Ծնողական ժողով
      • Հեքիաթի ժամ
      • Ճանապարհորդութիւն գիտելիքների աշխարհում
      • Հայկական հեռանկարներ
      • Հայոց պատմութեան էջեր
      • Հայկական վանքեր եւ սրբատեղիներ
      • Բոլոր Ծրագրերը
    • Արխիւ |
    • Ֆիլմեր |
    • Վէմ խանութ |
    • Վէմի մասին |
    • Կապ |
    • Հովանաւորել Վէմին
    • Բաժիններ
    • Նորութիւններ
    • Գրքեր
    • Երաժշտութիւն
    • Կարծիք
    • Բլոգներ
    • Վէմ ակումբ
    • Ծառայութիւններ
    • Համայնք
    • POD հաղորդում
    • RSS
    • Տեղեկագիր
    • Վէմ Mobile
    • Ընկերներ
    • Ծրագրեր
    • Ակունք
      Աշխարհայեացք
      Մտորումներ
      Գանձասար ռադիոհանդէս (հայերէն)
      Գանձասար ռադիոհանդէս (ռուսերէն)
      Հոգեւոր զրոյցներ
      Հայ կոմպոզիտորներ եւ կատարողներ
      Համաշխարհային դասական երաժշտութիւն
      Երաժշտական կամուրջ
      Հայելի
      Ծնողական ժողով
      Հեքիաթի ժամ
      Ճանապարհորդութիւն գիտելիքների աշխարհում
      Հայկական հեռանկարներ
      Հայոց պատմութեան էջեր
      Հայկական վանքեր եւ սրբատեղիներ
    • Բոլոր Ծրագրերը
    Նորութիւններ
    Մոռանալ Գոշին եւ գոշեցիներին
    Մոռանալ Գոշին եւ գոշեցիներին Փետրուար 8, 2010

    Տավուշի մարզի Գոշ գյուղը 400 տնտեսություն ունի, 1200 բնակիչ: Գոշավանքի դիմացի թաղամասը, որ տեղացիները «Վերին թաղ» են անվանում, գտնվում է սողանքային գոտում: Համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանի վկայությամբ` սողանքային գոտում է գտնվում 68 առանձնատուն:

    Հայաստանի հասարակական մի կազմակերպություն գյուղում նախանցյալ տարի ուսումնասիրություն կատարելով` այդ առանձնատները վթարային է ճանաչել: Սակայն համայնքապետի խոսքերով` այդ կազմակերպության ուսումնասիրության արդյունքները պետության կողմից չեն ճանաչվում:

    «Եթե այդ տները պետականորեն վթարային ճանաչվեին, բնակիչները գոնե ընտանեկան նպաստ կստանային»,- ասում է Հովսեփ Վերանյանը:

    Համայնքի ղեկավարը փաստում է, որ մեկ տասնյակ առանձնատուն հիմնովին քանդված է, բնակիչներն էլ ստիպված հարազատների տներում են բնակվում:

    «4 տարի է` մեր տանը չենք ապրում, որովհետեւ տունս փլվել է: Այս հասակում ո՞ւր գնամ, իմ երկրից ո՞ւր հեռանամ: 4 տարի է` հորեղբորս տղայի տանն եմ ապրում, նեղ շենքի մեջ: Բարձրագույն կրթությամբ տղաս սիրած աղջիկ ունի, սակայն տան պատճառով չի կարող ամուսնանալ, ստիպված թողել-գնացել է Ռուսաստան: Մենք էլ մնացել ենք այսպես խաչված վիճակում: 4 տարի իմ տունը քանդված է, մի պետական պաշտոնյա չի եկել, որ հարցնի` որտե՞ղ ես ապրում, ո՞նց ես ապրում»,- նեղսրտում է «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տնօրեն Արծրուն Հովսեփյանը:

    Նա կնոջ հետ բարեկամի տանն է ապրում, բարեկամն էլ արդեն Ռուսաստանից Երեւան է վերադարձել: Արծրունը չգիտի` եթե ամռանը հորեղբոր որդին որոշի հանգստանալ Գոշում գտնվող սեփական տանը, ինքը կնոջ հետ որտե՞ղ է ապրելու:

    Սողանքը ոչ միայն Արծրուն Հովսեփյանի տունն է քանդել, այլեւ կից շինությունները, անասնագոմը:

    «Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է եկել, իրավիճակը տեսել,- ասում է Գոշ համայնքի ղեկավարը:- Եթե մենք ոչնչով չենք կարողանում օգտակար լինել, մեր տեսնելն ի՞նչ կարող է տալ, հիմնահարցը ներկայացվել է Կառավարություն: Իմ դիմելուց հետո` նախանցյալ տարի, իբր մտցրին կիսավարտ շինությունների ցուցակի մեջ, բայց նորից «սայլը տեղից չշարժվեց»:

    Հովսեփ Վերանյանն ասում է, որ սողանքն ակտիվացել է անցյալ դարի 90-ական թվականներին, 1994 կամ 1995 թվականին սողանքի գոտու բնակիչներին բնակարանի կեղծ օրդերներ են տվել, գյուղի ներքին թաղամասում` Ներքին Գոշում դեռ չկառուցված բնակարանների օրդերները:

    Այդ տների շինարարությունը դեռեւս խորհրդային շրջանում` 1987թվին էր սկսվել: Այժմ դրանց մի մասի հիմքերն են կառուցված, մյուս մասի պատերը կանգուն են:

    «Մենք հեռուստատեսությամբ լսում ենք, որ հանրապետության տարբեր վայրերում բնակարաններ են կառուցում: Մի՞թե Գոշը հանրապետության տարածքում չէ, 20 տարի անուշադրության ենք մատնվել, ոչինչ չի արվում»,- ասում է Գոշի համայնքապետը:

    2005 թվականին գյուղում ճապոնական դրամաշնորհով հակասողանքային ծրագիր է իրականացվել, որի արդյունքների մասին համայնքի ղեկավարն ասում է. «Սկզբում, տարի-տարիուկես ծրագիրն օգնեց, սողանքը չէր ակտիվանում: 1-1.5 մ խորությամբ դրենաժներ են կառուցել, որոշ տեղերում դա օգնել է, ուրիշ տեղերում հողի սողքը շարունակվում է»,- ասում է Հ. Վերանյանը:

    «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տնօրեն Արծրուն Հովսեփյանի խոսքերով` հակասողանքային ճապոնական ծրագիրն էական արդյունք չի տվել, ջրահեռացման խողովակները ձեւախեղվել են, որովհետեւ ջրերի կուտակումը 8 մ խորությամբ է տեղի ունենում, ուր ընդերքը խմորի է նման: «Մենք էլ ենք աղետի գոտի, սակայն անտեր, անտիրական»,- ասում է Արծրուն Հովսեփյանը:

    30-ամյա Անդրանիկ Դավթյանն իր կնոջ, երկու անչափահաս երեխաների եւ 80-ամա տատի հետ ապրում է սողանքի գոտում: Սողանքը քանդել է նրա հայրական տունը, որի ավերակները ներկայիս տնից մի քանի մետր հեռավորությամբ են: Ամեն գիշեր նա քնում է ահը սրտում: Հողի մի հսկա զանգված սպառնում է տանը:

    Նա բահով տոննաներով հող է հեռացրել առանձնատան ետեւից, սակայն «սողացող հրեշը» անընդհատ մոտենում է: «10 տարի առաջ վերադարձել եմ ազգային բանակում ժամկետային ծառայությունից: Այս տասնամյակի ընթացքում 15 անգամ զորահավաքներին, վարժանքներին ինձ կանչել են, միայն այդ ժամանակ են մեզ հիշում, իսկ սողանքի մասին մոռանում են»,- դժգոհում է Անդրանիկը:

    Այդ թաղամասում բազմաթիվ տներ հողին են հավասարվել, տներից մեկի կտուրը պոկվել է, մի ուրիշ տան ճանապարհն էլ սողանքը քանդել-փակել է, վառելափայտը 100 մետր հեռավորությունից ձեռքով են բերում: Հողակույտով լցված մի բացատ ցույց տալով` համայնքապետ Վերանյանն ասում է. «Այստեղ 4 տուն է եղել, հողը քշել-քանդել է»:

    Համայնքի ղեկավարը 6 անգամ գրավոր զգուշացրել է սողանքային գոտում գտնվող վթարային տների բնակիչներին, որ այդտեղ ապրելը վտանգավոր է, եւ նրանք պիտի լքեն տները: Անդրանիկ Դավթյանի վկայությամբ` իրենց տները լքելու զգուշացում ստացել են նաեւ Տավուշի մարզպետարանից:

    Սողանքային գոտում է գտնվում նաեւ Մխիթար Գոշի դամբարանը: Դամբարանի մատուռը կիսաքանդ է: Անցյալ տարի աշնանը այստեղ է այցելել Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` բազում ուղեկիցներով:

    Որոշվել է կիսաքանդ դամբարանը վերականգնելու համար համախմբել հայ իրավաբանների, սփյուռքի մեր հայրենակիցների հնարավորությունները:

    Դամբարանի կողքին քար է կանգնեցված, որի վրա գրված է. «Այստեղ հանգչում է իմաստուն օրենսգետ, հմուտ առակախոս եւ ուսուցչապետ Մեծ Մխիթար Գոշը (1130-1213): Հիշեք հայ դպրության անխոնջ նվիրյալին»: Ինչպես երեւում է` մեր Կառավարությունը չի հիշում ոչ Մխիթար Գոշին, ոչ էլ սողանքի ճիրաններում հայտնված գոշեցիներին:

    www.hetq.am


    Յետ
     Էլ.փոստ
     Շփում
     Մեկնաբանութիւններ (0)
    Գնահատել(0)
    Նորութիւնների արխիւ
    Օր
    Ամիս
    Տարի


  • Հովանաւորել Վէմին  |  Ուղարկել մտքեր  |  Դիտողութիւններ  |  Կայքի քարտէզ  |  Կապ
    © 2012 Vem Radio. Developed by Smart Systems LLC
  •