Հայերը Թուրքիայի արեւելքում կրկին ցանկանում են պետություն ստեղծել. թուրք գործիչ
Ապրիլ 4, 2011
Թուրքիայում «Աթաթուրքական հետազոտական միության» նախագահ Թանսել Չոլաշանը ահազագնել է Թուրքիայի առջեւ ծառացած խնդիրների մասին` շեշտելով հայական եւ քրդական հարցերը:
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Չոլաշանը հայտարարել է, թե Թուրքիայի ներկայիս վիճակը նման է Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանին` պնդելով, թե պետք է «ազատագրական» պատերազմի պատրաստվել:
«90 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն աշխատում են կրկնել: Թուրքիայի արեւելքում Հայկական հարցն է, հարավում` քրդական: Կրկին ցանկանում են պետություն ստեղծել: Կրկին օրակարգային է Հայկական եւ Քրդական հարցը, բայց դրանից բացի ցանկանում են թուրքերին տնտեսապես ոչնչացնել: Այնպիսի մի իրավիճակի է հասցվել երկիրը, որ բոլոր գործարանները փակվել են, բոլորը փողոցում են, գործազրկությունը սովորական երեւույթ է դարձել»,-ասել է քեմալական գործիչը:
www.news.am
|
Նորութիւնների արխիւ
|