Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը մայիսի 17-ին բանաձեւ է ընդունել, որն ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը: Բանաձեւը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆոքսի, Մաթիելլոյի, Կորվեսի, Մաքնամարի եւ Բենեթի կողմից:
ՀՀ-ում կրթական խնդիրներից է որակյալ մասնագետներ կրթելու հարցը: Այս տեսակետ մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:«Պետք է ունենանք մասնագետներ, որոնք պահանջարկ կունենան աշխատաշուկայում, այսինքն` կլինեն որակյալ մասնագետներ», - ասաց Երիցյանը: Մասնագետի հավաստմամբ` ՀՀ-ում կրթության որակը...
Կառավարությունը ձեւավորելու է հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկով: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մայիսի 17-ի ճեպազրույցում լրագրողներին պարզաբանեց, թե ինչ սահմանադրական ընթացակարգեր են անհրաժեշտ ընտրություններից հետո նոր կառավարություն ձեւավորելու համար: Նրա պարզաբանմամբ` նորընտիր խորհրդարանի նիստի առաջին օրը ողջ...
Թուրքիայի Բաթմանի նահանգի Բեշիրի շրջանի Յենիփընար գյուղում գտնվող 11-րդ դարի հայկական եկեղեցին, որը տեղացիները աղբանոցի էին վերածել, սկսվել է մաքրվել աղբից։ Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ մոտ մեկ ամիս առաջ թուրքական «Դողան» գործակալությունը ահազանգել էր եկեղեցու անխնամ վիճակի մասին, որից հետո Թուրքիայի մաշկույթի եւ տուրիզմի...
Հուլիսի 5-9 Մոնակոյում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանը: Ընթացիկ տարում հերթական նստաշրջանի թեման է «ԵԱՀԿ. Տարածաշրջանն ու փոփոխությունները»: Ըստ նստաշրջանի արդյունքների կընդունվեն հռչակագրեր: Քաղաքական հարցերի կոմիտեի նիստում Լիտվայից պատգամավոր Վիլյա Աբրամիկիենեն կպատմի ԵԱՀԿ տարածաշրջանի չկարգավորված հակամարտությունների մասին:
Եվրոպական հանձնաժողովը եւ Ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչն, այսօր` մայիսի 15-ին, հրապարակել են Եվրոպական հարեւանության քաղաքականության փաթեթը, որում ներառված է նաեւ...