|
Երաժշտութիւն
Ձայնագրման իր ստուդիայում «Վէմը» նաեւ ձայնագրում է հայ հոգեւոր երաժշտութիւն (շարականներ)` լաւագոյն երգչախմբերի ու մեներգիչների կատարմամբ: 2005 թ. «Վէմ ռիքորդինգզ»-ը թողարկեց իր առաջին` “The Way” («Ճանապարհ») լազերային ձայնասկաւառակը` «Հովեր» կամերային երգչախմբի, ինչպէս նաեւ De Profundis («Ի խորոց») ալբոմը` «Հովեր» երգչախմբի եւ մեներգիչներ Անահիտ Պապայեանի ու Լուսինէ Ղազարեանի կատարմամբ: 2007-ին «Վէմը» թողարկեց «Կոմիտաս քառեակ» (Komitas Quartet) ձայնասկաւառակը, որտեղ զետեղուած են հայ ժամանակակից կոմպոզիտորների գործեր` Կոմիտասի անուան հանրաճանաչ պետական լարային քառեակի կատարմամբ:
Կոմիտաս. Սուրբ Պատարագ
Կոմիտասի մշակած Հայոց Պատարագը հայ հոգեւոր երաժշտութեան գագաթնային օրինակներից է: Արական կազմի համար նրա բազմաձայնած տարբերակը XXI դարում (2006-ին) առաջինը թողարկեց «Հովեր» կամերային երգչախումբը` Սոնա Յովհաննիսեանի ղեկավարութեամբ (խմբավարի օգնական` Էլէոնորա Ասատրեան):
Գին: $ 40
Գնել հիմա
Կոմիտաս. Սուրբ Պատարագ
Ապրանքը ավելացված է զամբյուղի մեջ |