|
Երաժշտութիւն
Ձայնագրման իր ստուդիայում «Վէմը» նաեւ ձայնագրում է հայ հոգեւոր երաժշտութիւն (շարականներ)` լաւագոյն երգչախմբերի ու մեներգիչների կատարմամբ: 2005 թ. «Վէմ ռիքորդինգզ»-ը թողարկեց իր առաջին` “The Way” («Ճանապարհ») լազերային ձայնասկաւառակը` «Հովեր» կամերային երգչախմբի, ինչպէս նաեւ De Profundis («Ի խորոց») ալբոմը` «Հովեր» երգչախմբի եւ մեներգիչներ Անահիտ Պապայեանի ու Լուսինէ Ղազարեանի կատարմամբ: 2007-ին «Վէմը» թողարկեց «Կոմիտաս քառեակ» (Komitas Quartet) ձայնասկաւառակը, որտեղ զետեղուած են հայ ժամանակակից կոմպոզիտորների գործեր` Կոմիտասի անուան հանրաճանաչ պետական լարային քառեակի կատարմամբ:
Թումանեանի հեքիաթները
«Վէմ ռիքորդինգզ»-ը 2009թ. օգոստոսին թողարկեց Յովհաննէս Թումանեանի 11 հեքիաթների հայերէն ընթերցումներն ամփոփող լազերային ձայնասկաւառակը, որտեղ ներառուած են մեծ գրողի այնպիսի հանրայայտ հեքիաթներ, ինչպիսիք են` «Անխելք մարդը», «Տէրն ու ծառան», «Ուլիկը», «Չախչախ թագաւորը» եւ այլն: Հեքիաթները կարդում են Աիդա Ներսիսեանը եւ Սարգիս Նաջարեանը:
Գին: $ 18
Գնել հիմա
Թումանեանի հեքիաթները
Ապրանքը ավելացված է զամբյուղի մեջ |