|
Երաժշտութիւն
Ձայնագրման իր ստուդիայում «Վէմը» նաեւ ձայնագրում է հայ հոգեւոր երաժշտութիւն (շարականներ)` լաւագոյն երգչախմբերի ու մեներգիչների կատարմամբ: 2005 թ. «Վէմ ռիքորդինգզ»-ը թողարկեց իր առաջին` “The Way” («Ճանապարհ») լազերային ձայնասկաւառակը` «Հովեր» կամերային երգչախմբի, ինչպէս նաեւ De Profundis («Ի խորոց») ալբոմը` «Հովեր» երգչախմբի եւ մեներգիչներ Անահիտ Պապայեանի ու Լուսինէ Ղազարեանի կատարմամբ: 2007-ին «Վէմը» թողարկեց «Կոմիտաս քառեակ» (Komitas Quartet) ձայնասկաւառակը, որտեղ զետեղուած են հայ ժամանակակից կոմպոզիտորների գործեր` Կոմիտասի անուան հանրաճանաչ պետական լարային քառեակի կատարմամբ:
Կոմիտաս. Սուրբ Պատարագ
Խաչատրեան տրիո
Կոմիտաս: Աշխարհիկ խմբերգեր
Խմբերգային մշակումներով Կոմիտասը բացայայտեց հայ պրոֆեսիոնալ երաժշտութեան զօրեղ անցեալն ու կենսունակ ապագան: Կոմիտասեան աշխարհի ազնիւ ճամփորդներից է Սոնա Յովհաննիսեան...
«Ճանապարհ»
2005 թ. «Վէմ ռիքորդինգզ»-ը թողարկեց իր առաջին լազերային ձայնասկաւառակը` “The Way” անուանումով: Հայկական շարականները, Մեծն Կոմիտաս ...
Գին:$ 20
|