|
Գրքեր
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԾՈՐԾՈՐԵՑԻ Մեկնութիւն Աւետարանին որ ըստ Մատթէի
Նոր Կտակարանի գրքերի մեկնութիւններ, հտ. 4 Ս. Էջմիածին, 2009, 680 էջ «Նոր Կտակարանի գրքերի մեկնութիւններ» շարքի Դ հատորը ներկայացնում է Յովհաննէս Ծործորեցի վարդապետի Մատթէոսի Աւետարանի մեկնութեան գրաբար քննական բնագիրը։ Գիրքը գրուել է 1316 թ.-ին Ծործորի վանքում։ Այն շարունակութիւնն է սբ Ներսէս Շնորհալու հեղինակած մեկնութեան, որն անյայտ պատճառով կիսատ էր մնացել՝ հասնելով մինչեւ Մատթ. Ե 17 համարին։ Ուստի Ծործորեցու մեկնութիւնը սկսւում է Մատթ. Ե 18 համարից։ Քննական բնագիրը պատրաստուած է 1825թ.-ի Կոստանդնուպոլսի հրատարակութեան եւ Մաշտոցեան Մատենադարանի մի ձեռագրի (ԺԵ դ.) հիման վրայ։ Բնագիրը պատրաստել են Գոհար Ղազարեանը, Սեդա Ստամբոլցեանն ու Գայիանէ Ներսիսեանը։ |