|
Գրքեր
ՍԲ ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ Մեկնութիւն Մատթէոսի Աւետարանի
Սուրբ Գրքի մեկնութիւններ, հտ. Գ Ս. Էջմիածին, 2008 թ., 300 էջ Առաջին անգամ արեւելահայերէն թարգմանութեամբ ներկայացւում է սբ Ներսէս Շնորհալու՝ Մատթէոսի Աւետարանի մեկնութիւնը։ Այն վերջանում է Ե 17 համարի մեկնութեամբ. անյայտ պատճառով սբ Ներսէսը չի գրել շարունակութիւնը, կամ այն չի պահպանուել։ Թարգմանութիւնը կատարուած է Կոստանդնուպոլսի 1825 թ. հրատարակութիւնից, որը, ըստ այն իրականացնողների հաւաստման, կատարուել է մի քանի ձեռագրերի հիման վրայ։ Թարգմանութիւնն ու ծանօթագրութիւնները՝ Սեդա Ստամբոլցեանի։ |