|
Գրքեր
ԱՆԱՆՈՒՆ Մեկնութիւն մարգարէութեանն Եսայեայ...
Հին Կտակարանի գրքերի մեկնութիւններ, հտ. 12 Անանունի մեկնութիւն մարգարէութեանն Եսայեայ և Սարգիս Կունդի «Ի մեկնութենէ մարգարէութեանն Եսայեայ» (հատուածք) Ս. Էջմիածին, 2003, 392 էջ «Հին Կտակարանի գրքերի մեկնութիւնների» շարքի սոյն հատորի մեծ մասը կազմում է անանուն հեղինակի՝ Եսայի մարգարէի գրքի մեկնութիւնը, որ պատրաստուած է Մաշտոցեան Մատենադարանում պահպանուող 3 ձեռագրերի հիման վրայ, որոնք ընդօրինակուել են ԺԶ եւ ԺԸ դարերում։ Հատորի երկրորդ մասը ներկայացնում է ԺԲ դարի հայոց մեծ վարդապետ Սարգիս Կունդի՝ Եսայու գրքի մեկնութեան հատուածներ, որոնք պահպանուել են Գեւորգ Սկեւռացու՝ նոյն գրքի մեկնութեան մէջ։ Ամբողջական երկը մեզ չի հասել։ Պահպանուած հատուածները հրատարակութեան են պատրաստուել ԺԳ եւ ԺԴ դարերում ընդօրինակուած երեք ձեռագրերի հիման վրայ։ Բնագրերի կազմութիւնն ու նախաբանը՝ Արմէն Մալխասեանի։ |