|
Գրքեր
Վարդան Այգեկցի ԽՐԱՏՆԵՐ
Գանձասար, 1999, 220 էջ Արեւելահայերէն թարգմ.՝ Շահէ քհն. Հայրապետեանի Ներկայացւում է ԺԲ-ԺԳ դդ. հայ նշանաւոր վարդապետ Վարդան Այգեկցու խրատական ճառերի մի ժողովածու՝ պատրաստուած Պաղտին իշխանի խնդրանքով։ Ժողովածուն սկսւում է Սուրբ Երրորդութեան համառօտ դաւանութեամբ ու Նրան ուղղուած մաղթանքով, որին յաջորդում են Պաղտին իշխանի՝ Վարդան վարդապետին ուղղած նամակը եւ սրա պատասխանը Վարդան վարդապետի կողմից։ Այնուհետեւ ներկայացւում են թուով 20 խրատական ճառեր՝ նուիրուած առաքինութիւններին ու մոլութիւններին, վախճանաբանական թեմաների՝ մահուանը, դժոխքին, նեռին, Տիրոջ երկրորդ գալստեանը, վերին Երուսաղէմին եւ այլն։ Ճառերը եզրափակւում են մի գեղեցիկ աղօթքով, որ ներկայացնում է աղերսներ ամբողջ հայ ժողովրդի եւ աշխարհի համար, եւ համառօտ յիշատակարանով։ |