|
Գրքեր
Էդուարդ Դանիէլեան ԳԱՆՁԱՍԱՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Գանձասար, 2005 թ., 458 էջ Գրքում հայ պատմիչների, հրապարակուած վիմագիր արձանագրութիւնների եւ արխիւային փաստաթղթերի հիման վրայ ներկայացուած է Գանձասարի վանքի պատմութիւնը։ Առանձնակի տեղ է տրուած Սբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու հիմնադիր Ներքին Խաչէնի Հասան-Ջալալ Դօլա իշխանի տոհմի գործունէութեանը կաթողիկոսական աթոռին եղած ժամանակ եւ յատկապէս օտար նուաճողների դէմ հայ ժողովրդի մղած պայքարի օրերին։ Վերհանուած է Գանձասարի կաթողիկոսութեան տեղն ու նշանակութիւնը Հայոց Եկեղեցու նուիրապետական համակարգում։ Առանձին բաժիններ նուիրուած են Գանձասարի կաթողիկոսութեան վերացման, Արցախի թեմի փակման պատմութեանը, եւ ապա՝ խորհրդային իշխանութեան վայրէջքի ժամանակաշրջանում, թեմի վերաբացմանն ու Արցախեան ազատամարտի տարիներին Գանձասարի հոգեւոր դերակատարութեանը։ Յատուկ բաժնով ներկայացուած են ականատեսների յուշագրութիւնները՝ նուիրուած ազատամարտի տարիներին Արցախի թեմի հոգեւորականների գործունէութեանը։
Գին: $ 26
Buy hard copy
Էդուարդ Դանիէլեան ԳԱՆՁԱՍԱՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Ապրանքը ավելացված է զամբյուղի մեջ |